1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Բաց նամակ ԿԳ նախարարին և Մարդու իրավունքների պաշտպանին

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

Հարգելի պարոնայք, Ձեզ են դիմում Շիրակի պետական համալսարանի տարկետման իրավունքով ընդունված թվով յոթ ուսանողներ և նրանց ծնողները՝ ներկայացնելով բողոքն առ այն, որ 29.11.2017-ին ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը մեզ՝ նախնական զինվորական պատրաստականության բաժնի 3-րդ և 2-րդ կուրսերի ուսանողներիս, հեռացրել է համալսարանից «հոգեբանություն» և այլ առարկաներից ակադեմիական պարտք ունենալու պատճառով: Նախ ասենք, որ բուհի և մեր փորձությունները սկսվեցին այն պահից, երբ սույն թվի մայիս ամսին լուծարվեց մեր ֆակուլտետը, և դեկանի ժամանակավոր պաշտոնակատար դարձավ հենց ինքը՝ պարոն Մինասյանը (տեղյակ չենք` հրամանով թե առանց հրամանի, եթե առանց հրամանի, ուրեմն առ այսօր այդ ֆակուլտետը չունի դեկան, և բաժնի աշխատանքներն ի սկզբանե դատապարտված էին ձախողման): Ինչպես արդեն նշեցինք, 7 ուսանողներս ունեցել ենք ակադեմիական պարտք «հոգեբանություն» և այլ առարկաներից, սակայն հնարավորություն չենք ունեցել այն վերահանձնել ոչ առաջին, ոչ էլ երկրորդ լուծարման ընթացքում: Ոչ ոք ի պաշտոնե մեզ չի իրազեկել, որ մենք ենթակա ենք հեռացման, առավել ևս, մեզ համար չեն կազմակերպվել 1-ին և 2-րդ լուծարումները (դեկանի կարգադրություն չի տրվել, և մեզ ոչ մեկը հեռացման մասին չի իրազեկել): 2011 թ. նոյեմբերի 17-ի թիվ 1242-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի համաձայն՝ ակադեմիական վատ առաջադիմություն է համարվում մեկ առարկայից երեք անգամ անբավարար գնահատական ստանալը, սակայն մենք զրկված ենք եղել երկու լուծարումների ընթացքում ակադեմիական պարտք վերահանձնելու իրավունքից այն պարզ պատճառով, որ այդ լուծարումները մեզ համար չեն կազմակերպվել առհասարակ: Սեպտեմբերի վերջին ռեկտորի հրամանով մենք տեղափոխվել ենք հաջորդ կուրս: Յոթ ուսանողներիցս մի քանիսը ռոտացիայի արդյունքում տեղափոխվել է վճարովի համակարգ` պահպանելով տարկետման իրավունքը: Վճարված է նաև այս տարվա վարձավճարը: Բուհական կրթությունից բացարձակապես անտեղյակ ռեկտորն այստեղ էլ կարող է ասել, որ կարգադրություն չի եղել, սակայն մենք ուզում ենք Ձեզ իրազեկել, որ առանց կարգադրության մեր ազգանունները չէին կարող հայտնվել 3-րդ և 2-րդ կուրս տեղափոխվածների ցանկում, և բնականաբար, մեզանից չէին գանձի ուսման վճարը: Համաձայն նույն կարգի 2.12 կետի` Ակադեմիական պարտքերի անվճար հիմունքներով մարումն իրականացվում է ռեկտորի հրամանով ձևավորված քննական հանձնաժողովներում: Ակադեմիական պարտքերի մարման վերջնաժամկետ է սահմանվում ընթացիկ կիսամյակի երրորդ շաբաթվա վերջը։ Պարոն Մինասյանը ոչ մի քննական հանձնաժողով չի ձևավորել, և մեզանից ոչ մեկն ակադեմիական պարտք չի մարել: Սույն կարգի 2.13 կետով բուհից հեռացման հրամանները տրվում են քննաշրջանի, ակադեմիական պարտքերի մարման արդյունքների ամփոփումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, որի մասին ուսանողը նախապես տեղեկացվում է։ Նոյեմբերի 29-ին ուսանող հեռացնելու բոլոր ժամկետներն արդեն վաղուց անցել են, ինչպես նաև ոչ մի ուսանող նախապես չի տեղեկացվել հեռացման մասին: Հաշվի առնելով վերոնշյալը՝ խնդրում ենք Ձեր միջնորդությունը` չեղյալ համարել պարոն Սահակ Մինասյանի կողմից տրված հրամանը մեր` բուհից հեռացման մասին և թույլ տալ շարունակել ուսումը և ժամկետներ սահմանել «հոգեբանություն» և այլ առարկաներից ակադեմիական պարտքը վերահանձնելու համար: Մենք բոլորս մեծ դժվարությամբ ենք հայթայթել վարձավճարների գումարները և վճարել մեր ուսման վարձը՝ հույս ունենալով, որ ստանալով բարձրագույն կրթություն` կկարողանանք հետագայում աշխատանք գտնել և կկարողանանք լուծել մեր և մեր ընտանիքների գոյության հետ կապված խնդիրները: Ստեղծված ճգնաժամը և ռեկտորի բազմաթիվ ապօրինություններն ու անօրինականությունները բացասական ազդեցություն են ունենում թե´ մեր ուսման որակի, թե´ մեր ապագայի վրա, քանի որ ստեղծված բարձիթողի վիճակը հազիվ թե կարող ենք համարել բարձրագույն կրթություն: Լիահույս եղեք, որ սատարելով մեզ՝ սատարում եք Շիրակի մարզի ազգաբնակչությանը: Նախապես շնորհակալ ենք:

Ստորև ստորագրում ենք`

Фото Hermine Zeynalyan.

Դիտվել է 849 անգամ
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա... Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները հատուկ օպ... «Քանի որ նրանք իրենց մանդատն ընտանիքից և հայր... Երևանի կենտրոնում անհայտ մակնիշի և համարանիշի... Արյունոտ անկողնու մոտ Ազարյանն ինձ սուր առարկ... Նրան հրահանգված է չխոսել . 1IN.AM Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղ... Բիլիարդանոցում պատանդառուին վնասազերծած ոստիկ... Քառօրյա պատերազմին մասնակցելու վերաբերյալ զին... Հերթական դանակահարության դեպքը՝ Գյումրիում. բ... Ի՛նչ է թաքնված Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ... Նոր մանրամասներ Երևանում հնչած կրակոցների գոր... «Այս մարդը շարունակելու է խայտառակել Գյումրին... Թաիրով գյուղի բնակիչը դանակով սպառնացել է վնա... Ադրբեջանցի մարդասպան Սաֆարովին շնորհվել է փոխ... Սիրուշոն որդիների հետ՝ Ծաղկաձորում ձմեռային հ... Ախուրյանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տ... Մերի Մակարյանի հարսանիքի թրեյլերը Արցախում ավտովթարի է ենթարկվել ԱԺ Կարեն Բեքար... Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանո... Արտառոց է Գեւորգ Սաֆարյանին մինչեւ հիմա կալան... Մալաթիայում սպանության գործով մեղադրյալը լքե՞... Իջևանում 21-ամյա պայմանագրային զինծառայողը մո... Արցախում ականի պայթյունից վիրավորված Նարեկի ա... Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի նոյեմ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ՍԵՆՍԱՑԻԱ. Հայտնի ՛՛Գող՛՛ Յապոնչիկը և ՌԴ Պատրի... Ամուսնացել է քրեական հեղինակություն Ռոմիկը. ո... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... ՛՛Օրենքով գող՛՛ Յապոնչիկը ողջ է.Գալոյանը դա ա... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Ո՞ւր են տանում Ավետիսյանների սպանության թելեր... Բացառիկ Լուսանկարներ. Ինչո՞ւ սպանեցին «Էջմած... Քանաքեռցի Տույի շրջապատը`Օշականցի Գեւորիկի մա... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Մոսկվան նշանակել է պատերազմի օրը Ղարաբաղում Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Քիչ առաջ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել, կ... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Աստված մի արասցե. որ բռնեց... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»...
ճի՞շտ է արդյոք մանդատից զրկել պատգամավորին իր արտահայտած տխմար մտքի համար «Առավոտ» թերթը գրում է. «Ամենայն հարգանքով հանդերձ բոլոր տեսակի հասարակական շարժումների հանդեպ՝ ես, այնուամենայնիվ, չեմ շտապում դրանց միանալ: Նախ՝ այն պատճառով, որ վերապահումներ ունեմ որեւէ «երամի» մեջ հայտնվելու հարցում: Եվ երկրորդ՝ փորձում եմ խուսափել պոպուլիստական, հուզական որոշումներից: Արգելել Հայաստանում ռուսաստանյան ալիքների վերահեռարձակումը՝ այն հիմքով, որ այնտեղ երբեմն հակահայկական ԱԱԾ փոխտնօրեն Մելքոնյանի գործերը աջ են. դրամական միջոցներն աճել են «Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ–ՀԳՎ պետ Ստեփան Մելքոնյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2016 թ. տարեկան հայտարարագիրը: Մելքոնյանը նախորդ տարվա իր տարեկան հայտարարագրում որևէ գույք չի հայտարարագրել: Փոխարենը ունեցել է փոխառություններ. տարեսկզբին դրանք կազմել են 1 միլիոն 200 հազար դրամ, այնուհ Ցնցող. Ո՞րն է կառավարության առատաձեռնության գաղտնիքը, եւ ո՞վ է այդ 2 մլրդ-ի հասցեատերը «Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Հայաստանի խորհրդարանը ընդունեց 2018թ. Հայաստանի բյուջեն: Բյուջեի ընդունմանը կողմ քվեարկեցին ՀՀԿ-ական պատգամավորները, դեմ՝ «Ծառուկյան» դաշինքն ու «Ելք»-ը: Հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման եւ ընդունման ժամանակ տեղի ունեցավ հիրավի ցնցող իրադարձություն, մի բան, ինչպիսին տեղի չէր ունեցել անկախ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում, բոլոր տարիների բյ Գագիկ Հարությունյանը ցանկություն չունի հանրապետության նախագահ դառնալ «Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում կատարված Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո որպես հանրապետության նախագահի առավել հավանական թեկնածու երկար ժամանակ է՝ մամուլում շրջանառվում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի անունը: Հիշեցնենք` նոր Սահմանադրությամբ նախագահին ընտրում է խորհրդարանը, եւ այդ պաշտոնն ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունի, քանի որ զրկված է գործադիր իշխանության նկատմամբ ո Այսօր տեղի կունենա Դերենիկ Դումանյանի որդու հարսանիքը. Սերժ Սարգսյանը հրավիրված է «Հրապարակ» թերթը գրում է․ «Այսօր տեղի կունենա առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի կրտսեր որդու՝ Հրանտ Դումանյանի հարսանիքը։ Հրանտ Դումանյանը «Բիանկոդենտ» ստոմատոլոգիական ընկերության սեփականատերն է։ Դերենիկ Դումանյանը եւ նրա ավագ որդին՝ Գուրգեն Դումանյանը, որ նախկինում ԱԺ աշխատակազմի ղեկավարն էր, ապա՝ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը, տարիներ առաջ զրկվեցին աշխատանքից,
website by Sargssyan