1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ոստիկաններ են կալանավորվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև կաշառքի միջնորդության դեպքեր:

ՀՔԾ-ից հայտնում են, որ արդյունքում մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցներին:

Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ Շ. Մակոյանը «B» և «C» կարգերի վարորդական վկայական ստանալու նպատակով դիմել է իր ծանոթ Հայկ Մամիկոնյանին, ով առաջարկել է իր միջոցով պաշտոնատար անձանց կաշառք տալու դեպքում կազմակերպել հիշյալ վկայականի ստացումը:

Շ. Մակոյանն այդ մասին հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը: 07.11.2017թ.-ին ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Շ. Մակոյանը և Հ. Մամիկոնյանն այցելել են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժին, որտեղ Շ. Մակոյանը 160.000 ՀՀ դրամ գումար է փոխանցել Հ. Մամիկոնյանին: Վերջինս հիշյալ գումարից 30.000 ՀՀ դրամով կատարելով պետական վճարումները` մնացած 130.000 ՀՀ դրամը փոխանցել է նշված բաժնի թղթակցությունների խմբի տեսուչ Արմեն Մկրտչյանին` կաշառքի գումարը նրա օժանդակությամբ նույն բաժնի մեկ այլ պաշտոնատար անձի տալու նպատակով:

Ա. Մկրտչյանը, վերացնելով անձամբ կաշառատուից գումարը ստանալու պարագայում հավանական բացահայտման խոչընդոտը, օժանդակելով իր գործընկեր, Երևանի հաշվառման-քննական բաժնի վարորդական իրավունքի վկայականների հատկացման բաժանմունքի տեսուչ Գոռ Քոչարյանի կողմից կաշառք ստանալուն, վերցրել և նրան է փոխանցել կաշառքի գումարը:

Արդյունքում, թեպետ Շ. Մակոյանը չի կատարել գործնական քննության հարցաշարում ընդգրկված գործողությունները և թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ, քննությունն ընդունող տեսուչ Գ. Քոչարյանը ստացած կաշառքի դիմաց նրան գնահատել է դրական: Բացի այդ, հիշյալ տեսուչը կաշառքի դիմաց կազմել է գործնական քննության արդյունքների վերաբերյալ համապատասխան արձանագրություն, որում շահադիտական նպատակով մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե, իբր, Շ. Մակոյանը քննության ընթացքում պատշաճ կատարել է նախատեսված 8 գործողությունները: Արդյունքում` հիշյալ կեղծ արձանագրության հիման վրա վարորդական հմտություններին չտիրապետող Շ. Մակոյանը ստացել է «B» և «C» կարգերի վարորդական վկայական:

Այսպիսով, Շ. Մակոյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու նպատակով նրանից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի տեսուչ Գոռ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Կաշառք ստանալուն օժանդակելու համար տեսուչ Արմեն Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով: ՃՈ տեսուչների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:

Դիտվել է 1040 անգամ
ՀՔԾ–ը մեղադրանք է առաջադրել Լևոն Երանոսյանին.... Տեղի կունենա ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ Նաիրի Հունանյանը հրաժարվում է հանդիպել լրագրո... Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել մշակութայի... Փաշինյանն ու Պուտինը կարող են հանդիպել մի քան... Ես հանկարծ հասկացա, որ քաջությունը ոչ թե վախի... «Բա՞ որ ազգը քո դեմ դատարան դիմի, չե՞ս մտածել... Միհրան Պողոսյանի գործերը լավ չեն. «Հրապարակ» Խրախուսում ու պահանջում ենք, որ զենքերը ժանգո... Ադրբեջանը սպառնացել է կործանել հայկական ռազմա... Առաջին անգամ ԵԽ Նախարարների կոմիտե է ներկայաց... Հայաստանը անվերապահորեն կողմ է տարածաշրջանայի... Արցախը կարևորում է տնտեսության բոլոր ճյուղերի... Ապօրինի գործող ակումբներ են բացահայտվել «ԲՀԿ-ի խախտումների վերաբերյալ փաստերը չենք հր... «Կենտրոն TV», «Երկիր մեդիա», «Հ3», «Արարատ» ո... Հույս ունենք, որ Հայաստանում կստեղծվեն նորանո... Սին են բոլոր այն պնդումները, որոնք հիշատակում... Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել ԱԺ-ն լուծարելու մասով պատրաստ ենք բանակցությո... «ՀՀ քաղաքացին պատմության աղբանոցն ուղարկեց ըն... Իմ քայլը դաշինքի ջախջախիչ հաղթանակը. ԲՀԿ-ի լի... «Իմ քայլը» դաշինքն ստացել է 82.70%, ԲՀԿ-ն՝ 6.... ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրությանը մասնակցող ուժեր... ՈւՂԻՂ. Երևանում հաշվում են Երևանի ավագանու ըն...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ...
Միհրան Պողոսյանի գործերը լավ չեն. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. «Ըստ Datalex համակարգի, մի շարք ընկերություններ գումարի բռնագանձման պահանջով հայցեր են ներկայացրել ընդդեմ Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ի: Ծաղկաձորում գտնվող հյուրանոցային շքեղ համալիրի դեմ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան հայց են ներկայացրել «Սոս-սիսթեմս» ՍՊԸ-ն, «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն՝ 611 հազար 400 դրամ գումարի պահանջով: Մեր տե Արդեն մոտավորապես պարզ է ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսումն իրականացրած անձանց շրջանակը «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ու հրապարակման վերաբերյալ հարուցված քրեական գործով առաջիկայում լուրջ բացահայտումներ են սպասվում:  Մասնավորապես՝ չի բացառվում, որ պարզվի՝ գաղտնալսումն իրականացվել է ոչ թե մեկ, այլ մի քանի հոգանոց խմբի կողմից: Ասել է, թե իրավապահ համակարգի առանցքային ներկայացուցիչների (ու միգուցե ոչ Հերմինե Նաղդալյանի ընկերության կատարած աշխատանքներում մի շարք թերություններ են արձանագրվել «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գյումրիում Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ մեկնարկած փողոցների շինարարական աշխատանքներում մի շարք թերություններ են արձանագրվել: Ու հատկանշական է փաստը, որ Գյումրիում փողոցաշինությամբ զբաղվելու մրցույթը դեռ Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին շահել է ԱԺ նախկին փոխնախագահ ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի ընտանիքին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերութ ԱԱԾ-ն պարզում է՝ որտեղից են գոյացել Ալեքսանդր Սարգսյանի միլիոնները «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, միայն մեկ բանկում ունի 30 մլն դոլար գրավադրված: Իսկ ահա Ալեքսանդր Սարգսյանը վերջերս իր հայտարարության մեջ նշել էր, թե այդ գումարները նա իր հետ Ռուսաստանի Դաշնությունից է Հայաստան բերել այնտեղ աշխատելու տարիներին: «Ժողովուրդ» թերթը երեկ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված անձանց ԱՄՆ մուտք... «Թավշյա հեղափոխությունից հետո մի շարք նախկին պաշտոնատար անձիք, քրեական տարրեր հայտնվել են լուրջ խնդրի առաջ ոչ միայն ՀՀ-ում, այլև՝ արտերկրում: Մինչ իրավապահները հեղափոխությունից հետո կսկսեին զբաղվել նրանցով, շատերը փորձեցին լքել Հայաստանը: Ավելին, նրանց մեծ մասը ապահով հանգրվանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապա
website by Sargssyan