1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի 1-ին դասարանի 7-ամյա տղայի թարթիչները կտրելու դեպքի առթիվ Ոստիկանությունում հարուցված քրեական գործը փոխանցվել է քննչական բաժին

Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Մարատ Ավետիսյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 119 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի 1-ին դասարանի տղայի՝ Հունաստանի քաղաքացի, 7-ամյա Մ.-Ա. Ս.-ի մոր դիմումի փաստով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հետաքննչական բաժանմունքում հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 13-ին Հունաստանի և Հայաստանի քաղաքացուհի, 47-ամյա Մարինե Սարգսյանը պատրաստվում էր դիմել ՀՀ Ոստիկանութան պետ, Ոստիկանության գեներալ–գնդապետ Վլադիմիր Գասպարյանին, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի վերջիններս իրենց հսկողության տակ վերցնեին նոյեմբերի 8-ին Երևանի կենտրոն վարչական շրջանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում իր տղայի՝ Հունաստանի քաղաքացի, 7-ամյա Մ.–Ա. Ս.-ի նկատմամբ դպրոցում կատարված անմարդկային վերաբերմունքի բացահայտման գործը: 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մայրը, ով նաև պատրաստվում էր դիմել Հայաստանում Հունաստանի դեսպանատուն, ասել էր. «Երեխայիս նկատմամբ նոյեմբերի 8-ին նշված դպրոցի զուգարանում իր դասընկերներ Մինասը, Գոռը և Գագիկը բռնություն են կիրառել. սկոտչով կապել են ձեռքերը ու դեմ են տվել պատին, մի քանի հարվածներ են հասցրել, ինչի հետքերը կա մարմնի և քթի վրա, այնուհետև նրանցից մեկն էլ մկրատով երեխայի թարթիչներն է կտրել: 

Տղաս առողջական խնդիրներ է ունեցել նախկինում և մեծ դժվարությամբ՝ թե՛ Ռուստաստանում, թե՛ Իսրայելում բուժումների ենք տարել: Որոշ չափով ապաքինվել էր, գրեթե չէր կակազում, սակայն այս դեպքից հետո երեխայի մոտ նորից սկսվել է վախի մթնոլորտն ու խոսելիս սկսել է նորից կակազել: Զարմանում եմ՝ ինչպես կարելի է 21-րդ դարում նման ձևով վերաբերվել երեխայի հետ ու դպրոցի տնօրինությունն ու դասղեկը, ինչու չէ, նաև մանկավարժական կոլեկտիվը, տեղյակ չլինեն, իսկ մեր՝ նրանց դիմելուց հետո փորձեն ծածկադմփոց անել: 

Խնդրում եմ Վ. Գասպարյանին, Լ. Մկրտչյանին և Տ. Մարգարյանին, որ նրանք հետամուտ լինեն, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, հակառակ դեպքում՝ եթե մնան անպատիժ, նույն արարքը նորից չկրկնվի մեկ այլ երեխայի նկատմամբ: 

Որպես ծնող, ինձ զայրացնում է նաև դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանի և դասվար Վերոնիկա Կարենովնայի՝ խնդրին մատների արանքով նայելու հանգամանքը»։

Ավելի վաղ նաև հայտնել էինք, որ նոյեմբերի 14-ին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանն ասել էր. «Երեխային մեր դպրոց են բերել մասնավոր դպրոցից, սեպտեմբերի 15-ին: Հետո իմացանք երեխայի ճակատագրի մասին. նա ծնվել է Հունաստանում, ծնողները բաժանված են: Գիտեմ, որ հայրը շատ ուշադիր է, վարորդ է վարձել, որը երեխային տանում-բերում է: Նրա մայրը դպրոց մեկ անգամ է միայն եկել: Մենք ավելի շատ շփվել ենք վարորդի հետ: 

Քանի որ ողջ սեպտեմբեր ամիսը դիտարկման շրջան է, մենք արդեն տալիս ենք անուններ, թե որ երեխան ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, դրա հիման վրա ուղղորդեցինք գնահատման կենտրոն: Երեխայի բժշկական թղթերը, քանի որ պետք է արտերկրից ուղարկեին, հետաձգվում էին: Չնայած դրան, մեր հոգեբանը, հատուկ մանկավարժը, լոգոպեդը երեխայի հետ աշխատում էին: 

Չորեքշաբթի օրը սոցմանկավարժն անցնում է մարմնի մասերը՝ գլուխ, աչք, թարթիչ եւ այլն: Երեխան ուսուցչին հարցնում է` իսկ թարթիչներըը կտրո՞ւմ են, սոցմանկավարժն ասում է, որ իհարկե ոչ, չի կարելի: Երեխան ասում է, որ իր թարթիչները ինքը կտրել է, որովհետեւ ուզում էր իր աչքերի գույնն իմանալ: Սոցմանկավարժը հարցնում է ` որտե՞ղ ես կտրել, երեխան պատասխանում է` մամայի մոտ: Սոցմանկավարժը միանգամից իջնում է ինձ մոտ, մենք էլ, հենց վարորդը գալիս է, տեղեկացնում ենք նրան, վերջինս էլ՝ երեխայի հայրիկին, հայրիկն էլ՝ մայրիկին: Մայրիկը երեխային տանում է իր մոտ, սովորեցնում, որ իրեն «սկոտչով» կապել են, տարել զուգարան, ծեծել են, թարթիչները կտրել: Որպեսզի հոր խիղճը հանգիստ լինի, նա եկավ դասարան, խնդրեց, որ բոլոր երեխաներին հավաքենք մեկ սենյակում, և խոսեց բոլոր երեխաների հետ: Մեկ էլ ասեց, թե ով է իր երեխայի թարթիչները կտրել, մենք զարմացանք, երեխան էլ մատնացույց արեց պատահական երեխաների, թե իբր իրենք են կտրել: Դրանից հետո ես ուղարկեցի պայուսակները ստուգելու ու, բնականաբար, նմուշի համար ոչ մի «սկոտչ» չկար դասարանում: Ինքը վառ երևակայություն ունի, բայց որ նման պատասխան պետք է ստանայինք, չէինք սպասում»: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

SHAMSHYAN.COM

Դիտվել է 929 անգամ
Համացանցում հայտնվել են հակառակորդի դիվերսիոն... Գյումրեցի երիտասարդ՝ Վլադիմիր Աշոտի Մելքոնյան... Ոստիկանությունը կոչ է անում անկաշկանդ ու պարտ... «Մեր ընտանիքին ենթարկել են ամենաստոր հալածանք... Էրդողանը «գորշգայլային» հաղթանակ է տանում Թու... Կրակոցներ ու դանակահարություն գիշերային ակում... Դադարեցվեցին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լի... Նախքան զոհվելը 3 օր ոչինչ չէր կերել.պատմում է... Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը՝ Արմեն Ս... Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետի թիմը հեռանում է.... Դիրքերում պայմանագրային զինծառայողի դի է հայտ... Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ի... Դոն Պիպոյի կողմնակիցները Մանվելական գյուղապետ... Մանվել Գրիգորյանը ցանկացել է վերջին անգամ տես... Քրեական աշխարհում հայտնի Դքի Նորիկի բարեկամ Վ... Տեսանյութ, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը կնոջ և... Կոմունալ վարձերը մարելու համար, ծախսը ցրել են... Մկրտիչ Արզումանյանի նոր հումորային լուսանկարը... Սիրուշոն կիսվել է իր ամառային նոր լուսանկարնե... Եղբորս պահել են ջրհորում, շղթայած. սարսափազդո... Ես իմ օրինակով ցույց կտամ, որ պաշտոնատար անձը... Հայկ Մարությանը դարձել է «Քաղաքացիական պայման... Ես իմ բոլոր զենքերը՝ հոժարակամ հանձնել եմ ԱԱ... Իրանից ցեմենտ ներկրողները բողոքում են ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Շմայսի ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ
Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետի թիմը հեռանում է. ազատման դիմում է ներկայացրել նաև նրա որդին «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականից հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաեւ նրա որդին` Հայկ Խլղաթյանը: Նշենք, որ կրտսեր Խլղաթյանը աշխատում է Արմավիրի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունում որպես 2-րդ կարգի մասնագետ: Բացի այս, այս ընթացքում քաղաքապետարանից իրար հետեւից աշխատանքից ազատման դիմումներ կներկայացնեն Խլղաթյաններին մտերիմ մարդիկ: Դոն Պիպոյի կողմնակիցները Մանվելական գյուղապետերին հորդորում են ինքնակամ հեռանալ «Հրապարակ» թերթը գրում է. Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, թեեւ ձերբակալված է, սակայն նրա կողմնակիցներն ակտիվ աշխատում են՝ մանվելական գյուղապետերին հորդորում են ինքնակամ հեռանալ։ Արտակ Սերգոյանը, ով «Եվրոպահայերը՝ հանուն Հայաստանի զարգացման» ՀԿ նախագահն է ու անցած շաբաթ Էջմիածնում համակարգում էր բողոքի ակցիաները, վերջին օրերին Էջմիածնի քաղաքապետարանից դուրս չի գալիս։   Քաղաքապետարանի աշխատակիցն Մանվել Գրիգորյանը ցանկացել է վերջին անգամ տեսնել փոքր որդուն «Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը բավական զգացմունքային պահեր են նախորդել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ձերբակալության օրը՝ հունիսի 16-ին, Մանվել Գրիգորյանը երկար ժամանակ եղել է ԵԿՄ-ի բաժանմունքում, եւ այդ ընթացքում նրա մոտ պարբերաբար մարդիկ են մտել եւ դուրս եկել, այդ թվում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, իսկ մեկ այլ Քրեական աշխարհում հայտնի Դքի Նորիկի բարեկամ Վավիկը նշանակվեց ՔԿՎ պետի տեղակալ «Ժամանակ» թերթը գրում է. «Քրեակատարողական վարչությունում հեղափոխությունից հետո բոլոր նշանակումներն արդեն կատարվել են։ Մոտ մեկ շաբաթ առաջ ՔԿՎ պահպանության ապահովման բաժնի պետի տեղակալ Վարդգես Ծաղիկյանը նշանակվեց ՔԿՎ պետի տեղակալ։ Ծաղիկյանի նշանակումը այնքանով է ուշագրավ, որ նա մականունավոր է, բոլորը նրան ճանաչում են «Վավիկ» մականունով։ Վավիկը քրեական աշխարհում հայտնի Նորիկ Թադեւոսյանի՝ Դքի Ն Կոմունալ վարձերը մարելու համար, ծախսը ցրել են բնակիչների վրա «Հրապարակ» օրաթերթը գրում է. Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներն իրենց բիզնեսների հետքերը կորցնելու գործընթաց են սկսել: Գրիգորյանի դատավոր աղջկա ամուսինը շուրջ 1,5 տարի առաջ Էջմիածնի Սպանդարյան փողոցում ավտոլվացման ծառայություն էր հիմնել եւ «Լվա ինքդ» սպասարկում էր իրականացնում: Չար լեզուներն ասում էին, որ նա հարկային դաշտից դուրս է գործում։ Գուցե ապօրինությունների բացահայտման վախը կամ հանրային ճ
website by Sargssyan