1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ռուսաստանը պատժե՞ց Ադրբեջանին. Նալբանդյանը բանակցությունների է մեկնում «բրոնեժիլետ» հագած

«Իրատես» թերթը գրում է. «Ժողովուրդն ասում է. «Ծուռ նստենք, դուզ խոսենք»: Փորձենք: 

Կենտրոնացել ենք ԵՄ համաձայնագրի, դրանից բխած վիզային եւ «այլ» հմայքների վրա, սակայն նոյեմբերի 30-ին ՀԱՊԿ-ի ընդունած հայտարարությունը պակաս «հմայիչ» չէ: Կարելի էր փոքր-ինչ հեռուն գնալ եւ ռուսական «փորձագիտական լեզվով» արձանագրել, որ դրանով լեգիտիմացվեց հայ-ռուսական «ամուսնությունը»` անչափ բարձր մակարդակով. ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Ադրբեջանի սիրելի «տիկնանց»` Ղազախստանի, Բելառուսի եւ մնացյալի ձեռամբ` հավաստելով ոչ միայն ՀԱՊԿ-ի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ-ին, այլեւ` Հելսինկյան եզրափակիչ ակտին, այդ թվում` Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնեւի հանդիպումներում տեղի ունեցած պայմանավորվածություններին: 

Եվ այդ ամենը` Նալբանդյան-Մամեդյարով սպասվող հանդիպումից «վայրկյաններ» առաջ: Ասել է` Նալբանդյանը բանակցությունների է մեկնում ԵՄ-ՀԱՊԿ «բրոնեժիլետ» հագած: Ինչն ուղղակի «չափալախ» էր վերջերս Յուրոփից «լվացված-քամված» Իլհամ Հեյդարովիչի համար: 
Պատժու՞մ է Ռուսաստանն Ադրբեջանին: Անշու՛շտ: ԵԱՏՄ չմտնելու՞ համար: Նա՛եւ: «Լավրովի ծրագիրը» տապալելու, ռուս խաղաղապահների մուտքը տարածաշրջան տորպեդահարելու՞ համար: Բա իհա՛րկե:

Ընդ որում, հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ ՀԱՊԿ-ում այսօր նախագահում է Հայաստանը: Հետաքրքիր օրինաչափությամբ` ՀԱՊԿ-ը, որը «տազ» արած, տարիներ շարունակ ձեն-ծպտուն չէր հանում սահմանային դեպքերի, գնդակոծվող գյուղերի ճանապարհների-շեների մասով, մեկ էլ ու հարգարժան Բորդյուժայի շուրթերով, ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանին «հանձնելու» վերջին պահին կիրառեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթը:

Սա առնվազն գիլիոտին էր Ադրբեջանի համար, եթե ոչ` ավելին: Ու հիմա նույն ՀԱՊԿ-ը բավականին հետաքրքիր հայտարարություն ընդունեց` Հայաստանի նախագահության «օրերին», ինչը ոչ միայն սանձում է Ադրբեջանի դիկտատորի գազանային, պատերազմական «տենչերը», այլեւ խոր ֆիասկո պարտադրում նրան գեոքաղաքական խաղի առումով, մանավանդ երբ այս ամենին գումարվում է Էրդողանի` ղարաբաղյան խնդրում առ Պուտին ունեցած խոր «հուսալքությունը»: Եվ քանի որ «ծուռ նստել, դուզ ենք խոսում», ասենք նաեւ, որ Էրդողանին այս փուլում հաստատապես չեն հուզում Ալիեւն ու վերջինիս «ղարաբաղյան տենչերը»։ Էրդողանը բոլորովին, անչափ ծավալուն այլ օրակարգ ունի Պուտինի եւ Ռուսաստանի հետ, ուստի նաեւ այս «գետնին վրա» է Ալիեւը մեկուսացած ու «լքյալ»:

Ի դեպ, ԵՄ համաձայնագիրը, ՀԱՊԿ բավականին կարեւոր հայտարարությունն ուղեկցվեցին է՛լ ավելի հետաքրքիր բաղադրիչով. այդ երկրորդությունը Սերժ Սարգսյանի կողմից երրորդվեց դեպ Արցախ «մարշով». ՀԱՊԿ-ից անմիջապես վերադարձած Սերժ Սարգսյանը փութաց Արցախ` տարին ու շրջանը եզրափակող զորավարժությունների:

Ընդ որում, բավականին հետաքրքիր եւս մեկ բան տեղի ունեցավ այս օրերին. արդեն ներքաղաքական (չնայած` ոչ միայն) բնույթի` փակելով շրջանը: Հայոց դատական դահլիճում, Նորք-Մարաշի զինված խմբի հայտնի գործի շրջանակներում, հնչեց Վահան Շիրխանյանի եւ խմբի կազմակերպիչ Արթուր Վարդանյանի զրույցի ձայնագրությունը, որից ածանցված հարցերն ավելի շատ են, քան ենթադրվող պատասխանները: Նախ` ինչու՞ հիմա եւ ի՞նչ նպատակով հնչեց ձայնագրությունը:

Չէ, հեռուն չենք գնում այն «բաղդատելու» ԵՄ համաձայնագրի, ՀԱՊԿ հայտարարության հետ, ելնելով նրանից, որ շատերն էին գուցե սպասում, որ ԵՄ համաձայնագիրը եւ սպասվող ղարաբաղյան զարգացումները հնարավոր է եւ լուրջ պայթյունի հիմք լինեին, որի վրա էլ նրանք, առանց վայրկյան կորցնելու, կտաքացնեն իրենց ձեռքերը, սակայն, ի փառս Աստծո, չեղան «նման բաներ», եւ հիմա ճիշտ ժամանակն է հասկացնելու` «որտեղ են ձմեռում խեցգետինները», եւ ինչու այս անգամ նրանք այդպես դաժանորեն «ամառեցին»։ Ինչու՞ ՕՐՕ դաշինքը ձայն-ծպտուն չի հանում այդ ձայնագրության առնչությամբ, ինչու լուռ է նաեւ մեր կողմից անչափ հարգված պարոն Սեյրան Օհանյանը: Լուռ է անգամ գերակտիվ տիկին Ռուզան Խաչատրյանը… Հարցերը շատ են։

Բայց ցավն ու ափսոսանքը է՛լ ավելի շատ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 901 անգամ
Դավաճանություն է եղել. ում էի վատություն արել... Դուք լկտիաբար ստում եք, սիրելի ծնողներ. Գլում... Արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի պսակադրության ... ԱԱԾ պետը՝FBI-ի կողմից Սաշիկ Սարգսյանի և այլ գ... Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ցույց է տալիս կ... ԱԱԾ 350 հոգանոց ցուցակը. ԱԱԾ պետը սկանդալային... Վարկերի տոկոսների վճարումը մեկ տարով կարող է ... ՀՔԾ-ն փնտրում է քաղաքացուն, ում ոտքը փորձում ... «Արագաչափերը պետք է մնան, բայց հստակ ու թափան... Բերման ենթարկված քրեական հեղինակությունների թ... Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Առինջ գյուղի վ... Խորհրդակցություն Արցախի ՊԲ-ում. Մասնակցել է ն... ԿԳ նախարարը անսպասելի գնացել է դպրոց ու դրամա... Գյումրիում երեկ առնվազն 5 կրակոց է հնչել. Շիր... Դատարանը սխալ համարեց Ռուբեն Հայրապետյանի և Հ... 21 դպրոցի տնօրենի ապօրինությունների մասին. ահ... ՊԲ զորամասերից մեկում կոռուպցիոն հանցագործութ... Կենացները քաղցրանում են... Հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսա... Սթափվե՛ք, ամեն մեկի գրածից մի՛ ոգևորվեք, սովո... Ոստիկանությունը բերման է ենթարկել 10-ից ավելի... Զարհուրելի սպանություն. 20-ամյա զինծառայողն ա... ՀՀ վարչապետը նոր նշանակում և ազատումներ է կատ... Մանվել Գրիգորյանի հովանավորյալին, եւ Ներսես ... Որտեղ է կռվել Սամվել Ալեքսանյանը
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Միքայելի դասընկերները ողբում էին, որ ծննդյան ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ...
Վարկերի տոկոսների վճարումը մեկ տարով կարող է սառեցվել. «Փաստ» «Փաստ» թերթը գրում է. «Դեռևս ժողովրդական շարժման օրերին, ի թիվս այլ հարցերի, Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները ոչ մեկ անգամ անդրադարձել են վարկերի խնդրին՝ հատկապես շեշտադրելով գյուղատնտեսական ու սպառողական վարկերի բարձր տոկոսադրույքները , որոնց տակ «ճկռում» է մեր ազգաբնակչության գերակշիռ մասը: «Փաստ» օրաթերթի ունեցած հավաստի տվյալներով, կառավարությունում արդեն իսկ սկսվել են քնն Մանվել Գրիգորյանի հովանավորյալին, եւ Ներսես Նազարյանին կազատի աշխատանքից «Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը պատրաստվում է աշխատանքից ազատել ԱԻՆ ստորաբաժանում համարվող փրկարար ծառայության տնօրեն գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանին: Վերջինս ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի հովանավորյալն է: Մեր տեղեկություններով՝ Ղազարյանը կարող է նաև աս­տիճանազրկվել, քանի որ նրա կենսագրության մեջ գրված է, որ նա 1 Որտեղ է կռվել Սամվել Ալեքսանյանը «Առավոտ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական պատգամավոր, ԵԿՄ անդամ Սամվել Ալեքսանյանը, երբ լրագրողները սկսել էին քննադատել, թե ինչո՞ւ է ինքը երկրապահ, ե՞րբ է կռվել եւ այլն, ասել էր, որ կռվել է 5-րդ բրիգադում՝ Շահումյանում: Այնուհետեւ Շահումյանում կռված ազատամարտիկները, հրամանատարները մեկը մյուսի հետեւից հերքեցին դա՝ ասելով, որ 5-րդ բրիգադը Շահումյանում չի եղել առհասարակ: Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը մեզ հե ՀՀԿ-ում աթոռակռիվ է եղել. Վիգեն Սարգսյանն ընդդեմ Կարեն Կարապետյանի «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ներպալատական հեղաշրջումների փորձեր են եղել ՀՀԿ ներսում: Սարգսյանը հրաժարական ներկայացրեց ապրիլի 23-ին, իսկ արդեն ապրիլի 25-ից վարչապետի պաշտոնակատար ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը փորձեց իրենով անել և՛ իշխանությունը, և՛ ՀՀԿ-ն: Պատահական չէ, որ այդ ընթացքում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի մակարդ «Ժողովուրդ». Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞ «Ժողովուրդ» թերթը գրում է. «Համաժողովրդական շարժման հաղթանակից եւ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ դառնալուց հետո շատերը սպասում են արդեն քսան տարի քաղաքական դրդապատճառներով վտարանդիության մեջ գտնվող Ղարաբաղ կոմիտեի անդամ, ՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձին: ԱԺ-ում Փաշինյանի ընտրության ժամանակ այս հարցը բարձրացրեց նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը: «
website by Sargssyan