1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Անկարային ու Մոսկվային չի մնացել Հայաստանից բռնվելու այլընտրանք

«Ժամանակ» թերթը գրում է. «Թուրքիայի նախագահ Էրդողանն իր գլխավորած կուսակցության առաջ ելույթ ունենալով, անդրադարձել է Հայաստանին և հայտարարել, թե «հայկական սփյուռքի ճնշման տակ» Թուրքիայի հետ «բարեկամության դուռը փակ պահելու» հետևանքով Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային տնտեսական նախագծերից և շարունակելու է դուրս մնալ, իսկ ահա Վրաստանը, որի օրինակը բերել է Էրդողանը, օգտվում է Թուրքիային «ձեռք մեկնելուց»: Թուրքիայի նախագահ Էրդողանի ելույթը փաստացի հուշում է, որ մինչև 2018-ի գարուն Անկարան մտադիր չէ անդրադառնալ հայ-թուրքական արձանագրությանը, որի վերաբերյալ ակնարկել էր Սերժ Սարգսյանը՝ 2018 թվականի գարուն «առանց այդ սին արձանագրությունների» մտնելու մասին ՄԱԿ ամբիոնից սեպտեմբերին արած հայտարարության մեջ:

Այդ հայտարարությունը շատերը գնահատեցին իբրև Թուրքիային ներկայացված վերջնագիր, թեև հազիվ թե Սարգսյանը ունենար միամտություն ենթադրելու, թե վերջնագրի ձևով հնարավոր է Էրդողանին «վերադարձնել» արձանագրությունների շուրջ: Հակառակը, այդ տոնայնությունը թերևս վերջնականապես կփակեր այդ վերադարձի ճանապարհը, ինչն էլ փաստացի տեղի է ունենում: Մյուս կողմից, միամիտ է ենթադրել, թե Սերժ Սարգսյանի հայտարարությունը չլինելու դեպքում կար հավանականություն, որ Էրդողանը կվերադառնար արձանագրություններին: Խոշոր հաշվով, հայ-թուրքական արձանագրությունները անցած, և թերևս, բարեբախտաբար, անցած փուլ են, հանդիսանում են անցած աշխարհաքաղաքական շրջափուլի տրամաբանությունն ու այլևս պիտանի չեն վերադարձի ոչ միայն Հայաստանի կամ Թուրքիայի ցանկության, կամքի, այլ պարզապես աշխարհաքաղաքական տրամաբանության բերումով: Դա ամենևին չի նշանակում, որ աշխարհաքաղաքական տրամաբանությունն այդպիսով հակասում է հայ-թուրքական հարաբերության կարգավորման հեռանկարին: Ամենևին:

Եվ թերևս հակառակը՝ ներկայումս այդ տրամաբանությունն ավելի է բարձրացրել կարգավորման այժմեականությունը, կամ գոնե հեռանկարում դրա պահանջվածությունը: Պարզապես հայ-թուրքական արձանագրությունները և այն շրջափուլը, որի այսպես ասած իրեղեն ապացույցը կամ խորհրդանիշն են դրանք, որևէ սկզբունքային կապ չեն ունեցել հայ-թուրքական հարաբերության կարգավորման հետ: Այդ արձանագրությունները այլ բան չէին, քան 20-րդ դարասկզբի ռուս-թուրքական պայմանագրերի վերհաստատում և «արդիականացում», ըստ այդմ դրանք ռուս-թուրքական հարաբերության կարգավորման կամ «վերալիցքավորման» գործընթաց էին, ոչ թե հայ-թուրքական հարաբերության: Ներկայումս աշխարհում և տարածաշրջանում բոլորովին այլ իրավիճակ է, որտեղ նվազագույնը Մինսկի խմբի համանախագահության երեք անդամ պետությունների մակարդակով ընդունվել է տարածաշրջանում նոր ստատուս-քվոն, այն պահելու անխուսափելիությունն ու փոխելու փորձերի վտանգավորությունն ամբողջ տարածաշրջանի համար:

Այդ հարցում շոշափելի դեր են խաղացել մի շարք գործոններ, այդ թվում և այն, որ Ադրբեջանն Ապրիլյան պատերազմում տապալել է ռուս-թուրքական «հույսերը»: Թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի համար սակայն առկա է փոխադարձ պայմանավորվածություններից, այսպես ասած՝ պատմա-քաղաքական պայմանագրային դաշնակցությունից դուրս գալու խնդիր: Այդ խնդիրը առավել դյուրին լուծելի է Ռուսաստանի համար, և Հայաստան-ԵՄ շրջանակյին համաձայնագրի հարցում Կրեմլի լոյալությունը նաև այդ խնդրի լուծմանն ուղղված քայլերից մեկն է, թեև բարդությունը վկայում է նաև այն, որ մի ձեռքով տալով այդ իրողության համաձայնությունը, մյուս ձեռքով Ռուսաստանը հայերին մեղադրում է «դավաճանության» համար:

Անկասկած, չափազանց բարդ է 10 կամ նույնիսկ 100 օրում դուրս գալ հարյուրամյա ռեժիմից, այստեղ բազմաթիվ են ներքին ու արտաքին տարաբնույթ գործոնները, որոնք քաշում են հետ: Միևնույն ժամանակ, անկասկած է, ռուսական իշխանության նվազագույնը ենթագիտակցական շերտերում ձևավորվող համոզումը, որ այդ գործոնները քաշում են դեպի ճահիճ, հետ գնալը չի տանում այլ տեղ, դա ակնհայտ է: Ռուսական իշխանության մեջ ենթագիտակցական սինդրոմներն այդ հարցում նշմարվում են նաև հենց այսպես կոչված ռուս-թուրքական հաշտեցման գործընթացում, որը գործնականում ոչ մի կերպ չի ստանում այն ջերմությունը, որը կար մինչև ռուսական օդանավի խոցումը: Ավելին, այդ հաշտեցումը ներկվեց ռուս դեսպանի արյունով, որ թափվեց Անկարայում: Այդ իմաստով, Ռուսաստանին շատ թանկ նստեց «Թուրքիային ձեռք մեկնելը»: Այստեղ, իհարկե, ենթագիտակցական ազդակներից մինչև հստակ գիտակցության և ռազմավարության ձևավորման հասնելու հարցում ահռելի է Հայաստանի աշխատանքի և պահվածքի նշանակությունը: Այլ է Թուրքիայի վիճակը:

Անկարան ևս հստակ հասկանում է, որ գնացքը հեռանում է և մնալ ռուս-թուրքական հարյուրամյա ռեժիմում, նշանակում է խեղդվել ճահճում: Սակայն Անկարան այստեղ ավելի բարդ վիճակում է, քանի որ առանց Հայաստանի դրանից դուրս գալ հնարավոր չէ, և եթե Ռուսաստանը, չնայած մինչ Ապրիլյան պատերազմը դե ֆակտո հակահայկական քաղաքականության պարագայում դե յուրե այդուհանդերձ ունի դաշնակցային և բարեկամական հարաբերություն, որը կարող է օգտագործել, որի վրա կարող է թեկուզ դանդաղ, թեկուզ երերուն կառուցել ռուս-թուրքական արդեն ճահճի վերածված ռեժիմից դուրս գալը, ապա Անկարայի դեպքում չկա այդ դե յուրե հարաբերությունը և Թուրքիային հարկ է սկսել նախ դրանից: Մինչդեռ չկա այսպես ասած «բռնվելու» տեղ, և Հայաստանի մեկուսացման մասին Էրդողանը հայտարարում է ավելի շատ թերևս Թուրքիայի մեկուսացումը ծածկելու նպատակով: Այդ մեկուսացումից խուսափելու՝ Անկարային գործնականում մնում է ավելի ու ավելի նեղ ճանապարհ, դեպի Հայաստան բերող, որը սակայն մեծ հավանականությամբ ամեն կերպ կփակի հենց Մոսկվան: Եթե Մոսկվան հայ-թուրքական հարցում հարաբերությունը «փակ» պահելու դաշնակից էր Անկարայի համար, ապա այժմ այդ հարցում Մոսկվան մրցակից է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 1138 անգամ
Դավաճանություն է եղել. ում էի վատություն արել... Դուք լկտիաբար ստում եք, սիրելի ծնողներ. Գլում... Արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի պսակադրության ... ԱԱԾ պետը՝FBI-ի կողմից Սաշիկ Սարգսյանի և այլ գ... Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ցույց է տալիս կ... ԱԱԾ 350 հոգանոց ցուցակը. ԱԱԾ պետը սկանդալային... Վարկերի տոկոսների վճարումը մեկ տարով կարող է ... ՀՔԾ-ն փնտրում է քաղաքացուն, ում ոտքը փորձում ... «Արագաչափերը պետք է մնան, բայց հստակ ու թափան... Բերման ենթարկված քրեական հեղինակությունների թ... Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Առինջ գյուղի վ... Խորհրդակցություն Արցախի ՊԲ-ում. Մասնակցել է ն... ԿԳ նախարարը անսպասելի գնացել է դպրոց ու դրամա... Գյումրիում երեկ առնվազն 5 կրակոց է հնչել. Շիր... Դատարանը սխալ համարեց Ռուբեն Հայրապետյանի և Հ... 21 դպրոցի տնօրենի ապօրինությունների մասին. ահ... ՊԲ զորամասերից մեկում կոռուպցիոն հանցագործութ... Կենացները քաղցրանում են... Հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսա... Սթափվե՛ք, ամեն մեկի գրածից մի՛ ոգևորվեք, սովո... Ոստիկանությունը բերման է ենթարկել 10-ից ավելի... Զարհուրելի սպանություն. 20-ամյա զինծառայողն ա... ՀՀ վարչապետը նոր նշանակում և ազատումներ է կատ... Մանվել Գրիգորյանի հովանավորյալին, եւ Ներսես ... Որտեղ է կռվել Սամվել Ալեքսանյանը
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Միքայելի դասընկերները ողբում էին, որ ծննդյան ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ...
Վարկերի տոկոսների վճարումը մեկ տարով կարող է սառեցվել. «Փաստ» «Փաստ» թերթը գրում է. «Դեռևս ժողովրդական շարժման օրերին, ի թիվս այլ հարցերի, Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները ոչ մեկ անգամ անդրադարձել են վարկերի խնդրին՝ հատկապես շեշտադրելով գյուղատնտեսական ու սպառողական վարկերի բարձր տոկոսադրույքները , որոնց տակ «ճկռում» է մեր ազգաբնակչության գերակշիռ մասը: «Փաստ» օրաթերթի ունեցած հավաստի տվյալներով, կառավարությունում արդեն իսկ սկսվել են քնն Մանվել Գրիգորյանի հովանավորյալին, եւ Ներսես Նազարյանին կազատի աշխատանքից «Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը պատրաստվում է աշխատանքից ազատել ԱԻՆ ստորաբաժանում համարվող փրկարար ծառայության տնօրեն գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանին: Վերջինս ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի հովանավորյալն է: Մեր տեղեկություններով՝ Ղազարյանը կարող է նաև աս­տիճանազրկվել, քանի որ նրա կենսագրության մեջ գրված է, որ նա 1 Որտեղ է կռվել Սամվել Ալեքսանյանը «Առավոտ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական պատգամավոր, ԵԿՄ անդամ Սամվել Ալեքսանյանը, երբ լրագրողները սկսել էին քննադատել, թե ինչո՞ւ է ինքը երկրապահ, ե՞րբ է կռվել եւ այլն, ասել էր, որ կռվել է 5-րդ բրիգադում՝ Շահումյանում: Այնուհետեւ Շահումյանում կռված ազատամարտիկները, հրամանատարները մեկը մյուսի հետեւից հերքեցին դա՝ ասելով, որ 5-րդ բրիգադը Շահումյանում չի եղել առհասարակ: Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը մեզ հե ՀՀԿ-ում աթոռակռիվ է եղել. Վիգեն Սարգսյանն ընդդեմ Կարեն Կարապետյանի «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ներպալատական հեղաշրջումների փորձեր են եղել ՀՀԿ ներսում: Սարգսյանը հրաժարական ներկայացրեց ապրիլի 23-ին, իսկ արդեն ապրիլի 25-ից վարչապետի պաշտոնակատար ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը փորձեց իրենով անել և՛ իշխանությունը, և՛ ՀՀԿ-ն: Պատահական չէ, որ այդ ընթացքում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի մակարդ «Ժողովուրդ». Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞ «Ժողովուրդ» թերթը գրում է. «Համաժողովրդական շարժման հաղթանակից եւ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ դառնալուց հետո շատերը սպասում են արդեն քսան տարի քաղաքական դրդապատճառներով վտարանդիության մեջ գտնվող Ղարաբաղ կոմիտեի անդամ, ՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձին: ԱԺ-ում Փաշինյանի ընտրության ժամանակ այս հարցը բարձրացրեց նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը: «
website by Sargssyan