1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մենք ցանկանում ենք հող ստեղծել՝ առավել արդյունավետ կառավարման եւ նոր ներդրումների համար, որից բխում են համայնքների հիմնական շահերը

Ստեփանավան քաղաքը այսօր մեր հանրապետության լավագույն քաղաքներից մեկն է`շնորհիվ քաղաքում իրականացվող մի շարք ներդրումների, քաղաքի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի, եւ միանշանակ Ստեփանավանի համայնքապետ Միքայել Ղարաքեշիշյանի, ով իրականում սրտացավ եւ հետեւողական ղեկավար է՝ իր համայնքի բնակչության համար:

Ստեփանավանի բնակչության շրջանում անցկացված հարցումների ընթացքում, եւս մեկ անգամ բարձրաձայնվեց այն մասին, որ իրականում Միքայել Ղարաքեշիշյանը ուշադիր, նվիրված ու սրտացավ ղեկավար է, ով կարողանում քաղաքում նախ մշտապես խաղաղության մթնոլորտ հաստատել, երկրորդ՝ նա կարողանում է ցանկացած բնակչի խնդրով ապրել, եւ իր համայնքի բնակչին երբեւէ ոչ մի հարցում չանտեսել:
Բացի այդ Ստեփանավանի բնակիչները անընդհատ մատնանաշում էին, թե որքան մաքուր ու օրինակելի քաղաք ունեն, նշելով, որ այդ հարցում եւս՝ քաղաքապետը խիստ հետողական է:

Տեղեկացանք նաեւ, որ լայն թափով ծրագրեր են իրականացվում նաեւ Ստեփանավան համայնքին միացած Ուռասար եւ Կաթնաղբոյր համայնքներում, ուր բազում չլուծված խնդիրներ կան:

Image result for Ստեփանավանի քաղաքապետ

Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, արդեն իսկ նախանշել է այնտեղ իրականացվող ծրագրերի ու անելիքների օրակարգը:

Իսկ այն հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում քաղաքապետը իր հետագա աշխատանքները՝ հատկապես համայնքների խոշորացման գործընթացից հետո, եւ թե առաջնահերթության կարգով ի՞նչ անելիքնների կան օրակարգում, ապա պատասխանը այսպիսին էր. «Ինչ կերպ որ աշխատել ենք` նույն ոգով ու նույն եռանդով էլ շարունակելու ենք իրականացնել մեր առջեւ դրված խնդիրները: Արդեն իսկ, ե՛ւ Ստեփանավանում, ե'ւ թե մեր մյուս համայնքներում մի շարք ծրագրերի մեկնարկը տրված է՝քաղաքաշինության, լուսավորության, ջրագծերի բարելավման, փողոցների վերականգնման, ինչպես նաեւ նոր կենտրոններ ստեղծելու ուղղությամբ եւ այդ բոլոր գործերում պետք է նշեմ, որ ինչպես միշտ՝ իրենց ուրույն լուման ունեն Կարեն եւ Սամվել Կարապետյանները:

Ամենակարեւորագույն մեր ձեռքբերումներից մեկն էլ՝ Ձախափնյակ թաղամասում գերժամանակակից մանկապարտեզի շահագործումն էր, որը կառուցեց եւ մեր քաղաքին նվիրեց դարձյալ Կարապետյանների ընտանիքը` ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ:

Նշեմ նաեւ, որ այսօր կառավարության միջոցներով եւս, էլի մեծ աշխատանքներ ենք իրականացնում. վերակառուցվում է Ստեփանավանի միակ համաբուժարանը, որի շենքային պայմանները, մեղմ ասած, վատ վիճակում էին: Ոչ պակաս կարեւոր է ճանապարհաշինությունը. քաղաքի բյուջեով եւ կառավարության հրատապ ծրագրով մի շարք փողոցներում այսօր էլ իրականացվում ենք բարեկարգման աշխատանքներ:

-Պարոն Ղարաքեշիշյան, այս տարիների ընթացքում Ստեփանավանում սեփական եկամուտները մշտապես քանի՞ տոկոսով է այսես ասած հավաքագրվել:

-Կարելի ասել, հարյուր տոկոսով: Քաղաքն ամբողջությամբ ապահովվել է գիշերային լուսավորությամբ, բոլորովին վերջերս Աշոտաբերդ թաղամասում կառուցվել եւ շահագործման է հանձնվել խաղահրապարակ, որը մեծ ուրախություն պարգեւեց մեր բնակիչներին:
Մշտապես ուշադրության կենտրոնում են քաղաքի կանաչապատման աշխատանքները. մի քանի փուլով իրականացվել է լայնածավալ ծառատունկ, իսկ քաղաքային տնտեսությունը, կարելի է ասել աշխատում է օրվա 24 ժամը:
Սա բոլորիս քաղաքն է, եւ ես հպարտ եմ, որ ստեփանավանցիները մշտապես աջակցում են քաղաքապետարանին եւ մեր բոլոր նախաձեռնություններում սատար են կանգնում. հենց սա էլ մեր հաջողության գրավականն է:
Եւ որ ամենակարեւորն է՝ բոլոր տիպի նախաձեռնույթուններում մեզ թիկունք է՝ Կարապետյանների ընտանիքը:


Ի՞նչ ծրագրեր կան, ի՞նչ հիմնախնդիրներ կան, որոնք այս պահի դրությամբ օրակարգային են:

–Առաջին հերթին մենք ցանկանում ենք Ստեփանավանը դարձնել տուրիստական կենտրոն: Որպեսզի հասնենք ցանկալի հաջողության, իհարկե, մեծ ներդրումներ են հարկավոր: Մենք` որպես համայնքապետարան, պատրաստ ենք համագործակցել ներդրողների հետ եւ փնտրում ենք մեծ ներդրողների, մինչ այդ մեր փոքր հնարավորություններով, ինչպես նաեւ կառավարության, Լոռու մարզպետարանի հետ համագործակցելով եւ ունենալով նրանց բարձր աջակցությունը, փորձում ենք տեղում չմնալ եւ տուրիզմի զարգացած կենտրոն դառնալու համար անում ենք հնարավորն ու անհնարինը:

Օրակարգային խնդիրների շարքում իհարկե կարող եմ նշել քաղաքում ենթակառուցվածքների զարգացման , Աշոտաբերդ թաղամասի 290 ընտանիքների բնակապահովման խնդիրները եւ մի շարք այլ հարցեր:
Բայց ես համոզված եմ, որ ցանկացած դժվարություն ու խնդիր՝ միասնականության ու համերաշխության մթնոլորտում կարող ենք լուծել, իսկ արդյունքում կկարողանանք ստեփանավանցու կյանքը դարձնել առավել անհոգ եւ ապահով:
-Այդուահանդերձ համայնքների միավորումից հետո, Ձեր աշխատանքը չդժվարացա՞վ, արդյո՞ք չեք կանգնի նոր խնդիրների առաջ:
-Գիտեք, միավորվելու գաղափարը, արդեն առավել մեծ պատասխանատվություն է՝ ավելին անելու, ավելի ուժեղ դառնալու:
Կարծում եմ մեր երեք համայնքների համար էլ, դեռ նոր ճանապարհներ կբացվեն՝ առաջ շարժվելու:

Բոլոր դեպքերում բոլորիս նպատակը նույնն է` ունենալ ձեռքբերումներ, ստեղծել աշխատատեղեր, դառնալ ավելի ուժեղ:

-Իսկ որքանո՞վ եք ուշադրություն դարձնում կրթական համակարգին:

-Հավանաբար տեղյակ եք, որ Ստեփանավանում գործում է 7 հանրակրթական դպրոց, որոնցից մեկը` ավագ և մեկը` վարժարան: Հանրակրթական դպրոցները, բացի վարժարանից, քարաշեն են: Դպրոցներում առկա են տարբեր խնդիներ` կապված շենքային պայմանների բարելավման (կոսմետիկ վերանորոգում, ջրագծերի, կոյուղագծերի փոխում, ջեռուցման համակարգի ձևափոխում, խոհանոցի հիմնանորոգում, դասասենայակների լուսամուտների հիմնավերանորոգում, մարազահրապարակների ձևավորում) և նոր գույքի ձեռքբերման խնդիրներ:
Ստեփանավանում գործում է 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն: Իհարկե արդեն նշեցի, որ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ և նրա ընտանիքի ֆինանսավորմամբ սկիզբ դրվեց մանկապարտեզների կառուցման լայնածավալ ծրագիրը, որն անշուշտ լուրջ աշխատանք ու նվիրում էր Ստեփանավան քաղաքի համար:
Համայնքում գործում է նաև Ալեքսանդր Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը, որն իրականացնում է միջին մասնագիտական կրթություն: Ստեփանավանում կա 1 երաժշտական դպրոց, որն ունի 5 բաժին` լարային, դաշնամուրային, փողային, վոկալ և ժողովրդական նվագարանների: Շենքը նորակառույց է: Քաղաքան ունի նաեւ համայնքային ենթակայությամբ գործող 1 մազադպրոց, իսկ մարզադպրոցի շենքը նորակառույց է:

Համայնքում լավագույն պայմաններում է գործում Ստեփանավանի Կենտրոնական գրադարանը, որտեղ աշխատում է 10 մարդ, ունի 2703 ընթերցող: Գրադարանը տեղակայված է 1988թ.-ին կառուցված հավաքովի կոնստրուկցիոն ժամանակավոր շինությունում, որն արդեն հիմնանորոգվել է (տանիք, սանհանգույց, ջրագիծ, կոյուղագիծ, պատեր…):


Ի դեպ, տեղում ծանոթացանք Կարապետյան ընտանիքի հովանավորությամբ կառուցված գերժամանակակից մանկապարտեզի, նորակառույց գրադարանի, այդ թվում նաեւ թիվ 4 մանկապարտեզի շենքային (եւ ոչ միայն շենքային )պայմանների հետ, ուր իսկապես ամեն բան իր տեղում էր:

Կարապետյանների հովանավորությամբ կառուցված մանկապարտեզում, ե՛ւ շենքային, ե՛ւ աշխատանքային պայմանները իսկապես իդեալական էին: Այս մանկապարտեզում թագավորում էին նաեւ շատերիս կողմից սիրված մուլտերի հայտնի հերոսները, որոնք իրենց գրավչությամբ առաջին իսկ հայացքից աչք էին շոյում: Ի դեպ, այդ մտահղացումն էլ իրագործել էր քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, ով փորձել էր այս կերպ իր լուման ունենալ երեխաների գեղագիտական դաստիարակության եւ ուսուցման հարցում:
Նշենք, որ բավականին լավ պայմաններում էր գտնվում նաեւ քաղաքի թիվ 4 մանկապարտեզը, որտեղ նույնպես՝ ամեն ոք գիտեր իր անելիքը: Նորմալ սնունդ, ջեռուցում, եւ միմիայն ուշադրություն երեխաների նկատմամբ:

Իսկ Ստեփանավանի գրադարանը իսկապես նախանձելի էր բոլոր առումներով.
Գրադարանի տնօրենը, նախ ներկայացրեց գրադարանի գործունեությունը, ծանոթացրեց շենքային պայմաններին, կատարեցինք էքսկուրս լսարաններում: Գրադարանը համալրված էր նոր գեղարվեստական և մասնագիտական գրքերով. կային մանկական և մեծահասակների սրահներ, որոնք հագեցած էին գրքերով, որոնք էլ ձեռք են բերվում նվիրատվությունների և տարբեր ծրագրերի միջոցով:

Աշխատանքներ են տարվում գրքային ֆոնդի էլեկտրոնային տարբերակների մշակման ուղղությամբ` առաջնահերթությունը տալով ուսանողների շրջանում պահանջարկ ունեցող մասնագիտական գրականության էլեկտրոնային տարբերակների ստեղծմանը: Գրադարանը հագեցած էր գրադարակներով, սեղան-աթոռներով, համակարգիչներով, սակայն որոշակի անհրաժեշտություն կա ընթերցասրահի համար տեխնիկական միջոցների ձեռքբերման հարցում: Գրադարանում անցկացվում են անվճար համակարգչային դասընթացներ: Դասընթացներին մասնակցում էին դպրոցականներ, մանկավարժներ և այլ ոլորտի մասնագետներ, որոնք ոչ միայն Ստեփանավանից ,այլ նաև հարակից գյուղերից: Աշխատանքներ են տարվում ՏՏ ոլորտում մասնագետներ պատրաստելու ուղղությամբ: Կենտրոնի հիմնական նպատակը՝ որակյալ մասնագետների պատրաստումն է, որոնք կկարողանան մասնակցել հանրապետական, ինչու չէ նաև միջազգային մրցույթների: Նպատակ է դրված պատրաստել ռոբոտներ՝ գյուղատնտեսության ոլորտում կիրառելու համար: Ի դեպ, գրադարանը համագործակցում է Դեսին քաղաքի հետ:

Իսկ որպես վերջաբան, քաղաքապետն իր խոսքում հավելեց, որ Ստեփանավանի համայնքապետարանն իր թիմով քանիցս ապացուցել է իր աշխատանքի արդյունավետությունը եւ մշտապես իր վերաբերմունքն է արտահայտել խնդիրների եւ դրանց լուծման ուղիների նկատմամբ:
Այսօր մեր թիմի վերաբերմունքը հետեւյալն է. մենք ցանկանում ենք ստեղծել բոլոր պայամանները՝ առավել արդյունավետ կառավարման եւ նոր ներդրումների համար, որից բխում են համայնքների հիմնական շահերը:

 

Image result for Ստեփանավանի քաղաքապետ

Ստեփանավան-Երեւան 

Դիտվել է 605 անգամ
Երեւանում մեկնարկել են բողոքի գործողություննե... Թանկյանը չի կարող գալ, նա երգ է գրել՝ նվիրված... Արցախի ոստիկանության գնդապետը մի շարք հանձնար... Ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում, որ հենց հիմա բա... Լրագրող Տիրայր Մուրադյանը ճանաչվել է տուժող. ... Արտակարգ դեպք Երևանում. մի քանի ճիվաղ «սիգնալ... Որդուս ծեծողները եղել են 10 հոգի. Գարեգին Նու... Եկամուտները՝ 200 միլիոնից ավելի, 16 միլիոն դր... Քանի դեռ Նիկոլն «ատբոյ» չի տվել, չհեռանալ թաղ... ՀՅԴ-ն փորձում է Արամ Ա-ին որպես միջնորդ առաջա... Իշխանությունը ելքեր է փնտրում. Սերժ Սարգսյանը... «Նիկոլն անընդունելի պայման է առաջարկել՝ հրաժա... Դատական նիստերը կասեցվել են. կալանավայրերը գր... Մարդ կա՝ միշտ նստած բողոքում էր, թող դուրս գա... Բերման ենթարկված 233 անձինք ազատ են արձակվել Video. Այսօր փողոցներում կան շատ կարող, հայրե... Խնդրում եմ՝ հրաժարվեք վարչապետի պաշտոնից, խոհ... VIDEO.Թեժ իրավիճակ՝Երեւան-Աշտարակ ճանապարհահա... Երթն ավարտվեց Հանրապետության հրապարակում,. Առ... "Եկել եմ ջահելներին բան չասեն" .... ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությո... Փաստաբանների պալատը անթույլատրելի է համարում ... Երեւանում ոստիկանների նկատմամբ բռնություն կատ... ԱԱԾ-ն կանխել է ադրբեջանցիների կիբեռհարձակման ... Կամավոր փաստաբանները պաշտպանեցին ցուցարարների...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ՍԵՆՍԱՑԻԱ. Հայտնի ՛՛Գող՛՛ Յապոնչիկը և ՌԴ Պատրի... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... ՛՛Օրենքով գող՛՛ Յապոնչիկը ողջ է.Գալոյանը դա ա... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... Քիչ առաջ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել, կ... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Միքայելի դասընկերները ողբում էին, որ ծննդյան ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Ադրբեջանցիների դիակները մարտից հետո. թույլ նյ...
Որդուս ծեծողները եղել են 10 հոգի. Գարեգին Նուշիկյանը մանրամասնում է. «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 18-ին Երևանում ծեծի է ենթարկվել նախկին պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանի որդին` 24-ամյա Գարիկ Նուշիկյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գարեգին Նուշիկյանը պատմեց միջադեպի մանրամասները.«Միջադեպը բողոքի ակցիայի հետ կապ չունի: Սրճարանում որդիս եղել իր երկու ընկերների հետ: Լավ չնայեցիր, լավ չնստեցիր, այդպիսի հարցի շուրջ է եղել խոսակցությունը, ու Եկամուտները՝ 200 միլիոնից ավելի, 16 միլիոն դրամի էլ անշարժ գույք է գնել «Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Հայտարարագրի համաձայն՝ Հարությունյանը նախորդ տարի թվով 13 անշարժ գույք է ձեռք բերել, որից 12–ը հողամաս, իսկ մեկը՝ հասարակական նշանակության շինություն: Շինությունը գնվել է 150 հազար դրամով, իսկ հողամասերի գները տատանվել են 50 հա Քանի դեռ Նիկոլն «ատբոյ» չի տվել, չհեռանալ թաղապետարաններից. Հրահանգ է իջեցվել «Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում ստեղծված հեղափոխական իրավիճակը պարալիզացրել է պետական հիմնարկների աշխատանքը։ Մենք տեղեկացանք, որ Երեւանի վարչական շրջանների ղեկավարներին հրահանգվել է ողջ օրն առցանց հետեւել երթերին ու ցույցերին, մասնակիցների շարքում գտնել իրենց համայնքների բնակիչներին։ Ապա կանչել ու բացատրական աշխատանքներով հետ պահել ակցիաներին մասնակցելուց։ Հրահանգվել է նաեւ՝ քանի դեռ Նիկոլն այդ օ ՀՅԴ-ն փորձում է Արամ Ա-ին որպես միջնորդ առաջարկել. Վտանգի տակ է Գարեգին Բ-ի հեղինակությունը «Ժամանակ» թերթը գրում է. «Անթիլիասի կաթողիկոս Արամ Ա-ին Դաշնակցությունը փորձում է առաջարկել իշխանություն-ընդդիմություն երկխոսության միջնորդ: Եթե այս նախաձեռնությունն իսկապես ստացվի, ապա այն ծանր հարված կլինի ոչ միայն Ամերնայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անձնական հեղինակությանը, այլ ընդհանրապես Էջմիածնի Մայր Աթոռին: Կստացվի, որ Գարեգին Բ-ն չուներ այնքան հեղինակություն նման միջնորդական առաքելություն իրակա Իշխանությունը ելքեր է փնտրում. Սերժ Սարգսյանը պատրաստ է զիջումների գնալ «Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության վերնախավում այս պահին հստակ սցենար չկա, թե ինչպես ճնշել ակցիաները: «Շատ բարդ իրավիճակ է ստեղծվել, չիմանաք՝ Սերժ Սարգսյանի համար հեշտ է, 2008թ․ մարտին Քոչարյանի վրա էր ամբողջ պատասխանատվությունը, իսկ հիմա իր վրա է։ Սա գազի գին չէ, որ ասի՝ կսուբսիդավորենք, եւ լիցքաթափվի: Հստակ է, որ պետք է մինչեւ ապրիլի 24-ը որեւէ կերպ թուլացնեն շարժումը, քանի որ լիքը հյուրեր են
website by Sargssyan