fnews.am | Լուրեր հայաստանից և աշխարհից
1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Սպանություն Երևանում. տուժողի դիակի վրա հայտնաբերվել են բազմաթիվ հրազենային վնասվածքներ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 38-ամյա Արշակ Գալստյանի սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ կատարված սպանությանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը, դերակատարության աստիճանը պարզելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

38-ամյա Արշակ Գալստյանի դիակը հայտնաբերվել է 2017 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 00։25-ի սահմաններում՝ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի 13/2 հասցեի մոտ կայանված իր` «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ հրազենային վնասվածքներով։

Փորձագետների կողմից դիակի զննության նախնական տվյալներով՝ հրազենային վնասվածքներ են հայտնաբերվել նախաբազկին և բազկին, ձախ ուսագոտու շրջանում, պարանոցի ձախ կեսի կողմնային, կրծքավանդակի ձախ կեսի առաջային, պարանոցի աջ կեսի վերին երրորդի կողմնային, աջ ուսագոտու մակերեսին: Դեպքի վայրի զննությամբ՝ ավտոմեքենայի շրջակայքից հայտնաբերվել և առգրավվել է թվով 6 հատ 5.45մմ տրամաչափի պարկուճ, իսկ ավտոմեքենայի առջևի աջ նստատեղի վրա՝ մեկ գնդակ:

2017թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Գալստյանի ուղղությամբ հրազենային կրակոցներն արձակվել են մեկ այլ ավտոմեքենայի մեջ գտնվող անձի կողմից, պարզվել է ավտոմեքենայի մակնիշը, կրակոցներ արձակած անձի ինքնությունը, վերջինիս առնչությունը տուժողի հետ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, կատարված սպանությանը հնարավոր առնչությունը ունեցած այլ անձանց շրջանակը, դերակատարության աստիճանը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

 

Դիտվել է 914 անգամ
ՀԱԿ-ը Երևանի Ավագանու առաջիկա ընտրությունների... Video. Արթուր Գևորգյանը՝ Քոչարյանին ազատ արձա... Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը պատրաս... Լուկաշենկոն փոխել է կառավարության կազմն ու Բե... Բարերար Հրաչյա Պողոսյանի մեծ նվիրումի շնորհ... Օֆշորում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ունեցած... «Չպետք է լինի 17 նախարարություն». Նիկոլ Փաշին... Ուղիղ. Հանրապետության հրապարակում մեկնարկել է... Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. նախկին մաքսայի... ԱԱԾ-ն տեսանյութ է տարածել նոր բացահայտման մաս... Ավելի քան 1000 մարդ Արցախից գալիս է Երևան՝ մա... ՀՀ պետական մարմինները գործողությունները չսկսե... Կարգը գրողներն ունե՞ն անվտանգության մարմիններ... Մենք գիտենք հակառակորդի նենգության և ատելությ... Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է աշխատանքայ... Քոչարյանն ազատ է իր տեղաշարժի մեջ և կարող է մ... Չի բա­ցառվում՝ «Դաշնակցությունը» հաջորդ Ազգայ... Հանրահավաքը «հարամել» չի ստացվի. արգելքները հ... Թուրքիայում արգելվել է iPhone-ի վաճառքը «Մինչև վերջ էլ մնացիր ալբանացի, հրեշ...». Արտ... Առեղծվածային դեպք Արմավիրի մարզում. հայտնաբեր... Հայկ Մարությանը՝ այսօրվա հանրահավաքի մասին «Ժամկետային զինծառայողներն արդեն ունեն բջջայի... Առեղծվածային դեպք Երևանում․ Ոստիկանության զոր... Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ ամբողջությամբ....
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ
Քոչարյանն ազատ է իր տեղաշարժի մեջ և կարող է մեկնել Լոնդոն «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ այս պահին որեւէ խափանման միջոց ընտրված չէ, եւ նա, ըստ էության, ազատ է իր գործողություններում: Այս համատեքստում երեկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշել է, որ եթե Քոչարյանը փորձ անի լքել երկիրը, դա կգնահատվի որպես նախաքննությանը խոչընդոտելու, վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու փորձ, եւ կկիրառվի խափանման միջոց: «Ժողովուրդ» Չի բա­ցառվում՝ «Դաշնակցությունը» հաջորդ Ազգային ժողովում ուղղակի չլինի ներկայացված. Ալեն Սիմոնյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում կո­ալիցիոն իրենց գործընկեր ՀՅԴ-ի հասցեին բավական կտրուկ արտահայտություններ է արել:«Չի բա­ցառվում՝ «Դաշնակցությունը» հաջորդ Ազգային ժողովում ուղղակի չլինի ներկայացված, որովհետև իրենց գործելաոճը բացասական ազդեցություն Հանրահավաքը «հարամել» չի ստացվի. արգելքները հասել են «Արմենիա Մարիոթ» հյուրանոց «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ դրոններով՝ թռչող սարքերով տեսանկարահանումներն այսօրվա հանրահավաքի ժամանակ արգելվում են։ Պաշտոնական բացատրությունը․ «Օգոստոսի 17-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով․․․ նման փորձերը կասեցվելու են։ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք ձեռնպահ մնալ տեսանկար ԱԱԾ-ն Հովիկ Աբրահամյանի՝ Մխչյանում գտնվող տանն է.hraparak.am Hraparak-am-ը տեղեկացել է, որ ԱԱԾ-ն երեկ գործողություն է կատարել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տանը։ ԱԱԾ աշխատակիցները մուտք են գործել Հովիկ Աբրահամյանի Մխչյան գյուղում գտնվող տուն և խուզարկություն են իրականացրել։   Թե ի՞նչ հիմքով և ի՞նչ են փնտրել Մխչյանում, կայքին հայտնի չէ։ Առաջիկա ժամերի ընթացքում ԱԱԾ-ն տեսանյութով կտեղեկացնի։ Յուրի Խաչատուրով. «Ես ասել եմ` ես մեղավոր չեմ» 2008թ. մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ ահա Յուրի Խաչատուր
website by Sargssyan