1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Կրակոցներն արձակվել են այլ մեքենայից. սպանության գործով հետախուզում է հայտարարվել 31-ամյա տղամարդու նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են Երևանի բնակիչ Արշակ Գալստյանի սպանության դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ 

38-ամյա Արշակ Գալստյանի դիակը հայտնաբերվել է 2017 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 00։25-ի սահմաններում՝ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի 13/2 հասցեի մոտ կայանված իր` «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ հրազենային վնասվածքներով։

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ որ Ա.Գալստյանի ուղղությամբ հրազենային կրակոցներն արձակվել են մեկ այլ ավտոմեքենայի մեջ գտնվող անձի կողմից, ավտոմեքենայի մակնիշը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիասնում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1986թ.։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ տուժողի հետ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի առնչության, նրանց միջև ձևավորված անբարյացակամ հարաբերությունների պատճառների մասին։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչն այսօր որոշում է կայացրել Երևանի 31-ամյա բնակչին որպես մեղադրյալ ներգրավել՝ Արշակ Գալստյանի սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ հայտարարվել  է հետախուզում: Միջնորդություն  է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, կատարված սպանությանը հնարավոր առնչություն ունեցած այլ անձանց շրջանակը պարզելու և նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը

 համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հ

Հ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`

 օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտվել է 322 անգամ
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա... Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները հատուկ օպ... «Քանի որ նրանք իրենց մանդատն ընտանիքից և հայր... Երևանի կենտրոնում անհայտ մակնիշի և համարանիշի... Արյունոտ անկողնու մոտ Ազարյանն ինձ սուր առարկ... Նրան հրահանգված է չխոսել . 1IN.AM Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղ... Բիլիարդանոցում պատանդառուին վնասազերծած ոստիկ... Քառօրյա պատերազմին մասնակցելու վերաբերյալ զին... Հերթական դանակահարության դեպքը՝ Գյումրիում. բ... Ի՛նչ է թաքնված Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ... Նոր մանրամասներ Երևանում հնչած կրակոցների գոր... «Այս մարդը շարունակելու է խայտառակել Գյումրին... Թաիրով գյուղի բնակիչը դանակով սպառնացել է վնա... Ադրբեջանցի մարդասպան Սաֆարովին շնորհվել է փոխ... Սիրուշոն որդիների հետ՝ Ծաղկաձորում ձմեռային հ... Ախուրյանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տ... Մերի Մակարյանի հարսանիքի թրեյլերը Արցախում ավտովթարի է ենթարկվել ԱԺ Կարեն Բեքար... Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանո... Արտառոց է Գեւորգ Սաֆարյանին մինչեւ հիմա կալան... Մալաթիայում սպանության գործով մեղադրյալը լքե՞... Իջևանում 21-ամյա պայմանագրային զինծառայողը մո... Արցախում ականի պայթյունից վիրավորված Նարեկի ա... Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի նոյեմ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ՍԵՆՍԱՑԻԱ. Հայտնի ՛՛Գող՛՛ Յապոնչիկը և ՌԴ Պատրի... Ամուսնացել է քրեական հեղինակություն Ռոմիկը. ո... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... ՛՛Օրենքով գող՛՛ Յապոնչիկը ողջ է.Գալոյանը դա ա... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Ո՞ւր են տանում Ավետիսյանների սպանության թելեր... Բացառիկ Լուսանկարներ. Ինչո՞ւ սպանեցին «Էջմած... Քանաքեռցի Տույի շրջապատը`Օշականցի Գեւորիկի մա... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Մոսկվան նշանակել է պատերազմի օրը Ղարաբաղում Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Քիչ առաջ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել, կ... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Աստված մի արասցե. որ բռնեց... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»...
ճի՞շտ է արդյոք մանդատից զրկել պատգամավորին իր արտահայտած տխմար մտքի համար «Առավոտ» թերթը գրում է. «Ամենայն հարգանքով հանդերձ բոլոր տեսակի հասարակական շարժումների հանդեպ՝ ես, այնուամենայնիվ, չեմ շտապում դրանց միանալ: Նախ՝ այն պատճառով, որ վերապահումներ ունեմ որեւէ «երամի» մեջ հայտնվելու հարցում: Եվ երկրորդ՝ փորձում եմ խուսափել պոպուլիստական, հուզական որոշումներից: Արգելել Հայաստանում ռուսաստանյան ալիքների վերահեռարձակումը՝ այն հիմքով, որ այնտեղ երբեմն հակահայկական ԱԱԾ փոխտնօրեն Մելքոնյանի գործերը աջ են. դրամական միջոցներն աճել են «Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ–ՀԳՎ պետ Ստեփան Մելքոնյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2016 թ. տարեկան հայտարարագիրը: Մելքոնյանը նախորդ տարվա իր տարեկան հայտարարագրում որևէ գույք չի հայտարարագրել: Փոխարենը ունեցել է փոխառություններ. տարեսկզբին դրանք կազմել են 1 միլիոն 200 հազար դրամ, այնուհ Ցնցող. Ո՞րն է կառավարության առատաձեռնության գաղտնիքը, եւ ո՞վ է այդ 2 մլրդ-ի հասցեատերը «Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Հայաստանի խորհրդարանը ընդունեց 2018թ. Հայաստանի բյուջեն: Բյուջեի ընդունմանը կողմ քվեարկեցին ՀՀԿ-ական պատգամավորները, դեմ՝ «Ծառուկյան» դաշինքն ու «Ելք»-ը: Հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման եւ ընդունման ժամանակ տեղի ունեցավ հիրավի ցնցող իրադարձություն, մի բան, ինչպիսին տեղի չէր ունեցել անկախ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում, բոլոր տարիների բյ Գագիկ Հարությունյանը ցանկություն չունի հանրապետության նախագահ դառնալ «Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում կատարված Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո որպես հանրապետության նախագահի առավել հավանական թեկնածու երկար ժամանակ է՝ մամուլում շրջանառվում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի անունը: Հիշեցնենք` նոր Սահմանադրությամբ նախագահին ընտրում է խորհրդարանը, եւ այդ պաշտոնն ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունի, քանի որ զրկված է գործադիր իշխանության նկատմամբ ո Այսօր տեղի կունենա Դերենիկ Դումանյանի որդու հարսանիքը. Սերժ Սարգսյանը հրավիրված է «Հրապարակ» թերթը գրում է․ «Այսօր տեղի կունենա առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի կրտսեր որդու՝ Հրանտ Դումանյանի հարսանիքը։ Հրանտ Դումանյանը «Բիանկոդենտ» ստոմատոլոգիական ընկերության սեփականատերն է։ Դերենիկ Դումանյանը եւ նրա ավագ որդին՝ Գուրգեն Դումանյանը, որ նախկինում ԱԺ աշխատակազմի ղեկավարն էր, ապա՝ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը, տարիներ առաջ զրկվեցին աշխատանքից,
website by Sargssyan