fnews.am | Լուրեր հայաստանից և աշխարհից
1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Բուժումը տնտեսությունն է և գնաճի զսպումը

Ինչպես և կանխատեսում էինք, Հայաստանում աղքատների թիվը ավելացավ: Այս մասին փաստում է վիճակագրությունը, և սա չեն հերքում պաշտոնյաները:
Ասել, որ սա անակնկալ էր, ծիծաղելի կլինի, ճիշտ այնպես, ինչպես ձմռանը տեղացած ձյունը անսպասելի են համարում: Այո, ցավոք աղքատության ցուցանիշի աճ կա, և սա ունի իր տրամաբանական հիմնավորումը: Շուրջ 7 տարի անընդմեջ Հայաստանում ընթացող տնտեսական անկումը չէր կարող իր ծանր հետքը չթողնել մարդկանց սոցիալական վիճակի վրա: Մենք հաճախ ենք անդրադարձել այս թեմային՝ նշելով, որ արդյունաբերության անգործությունը, փոքր և միջին բիզնեսի ձեռքից «հաց» վերցնելը, որի դիմաց գոնե գաթա չեն տալիս, պետք է լուրջ խնդիրներ առաջացներ: Այո, փոքր և միջին բիզնեսի «հացը» կտրեցին բարեփոխումների անվան տակ, այդպիսով, ոչ թե ճնշեցին, այլ ճզմեցին այդ խավին: Եվ դրա արդյունքում այսօր ունենք այն, ինչ ունենք:


Բայց, ինչպես ասում են, հինը վերհիշելով առաջ չես գնա: Փորձենք հասկանալ՝ ինչպիսին է իրավիճակն այսօր: 2016-ից Հայաստանն ունեցավ նոր կառավարություն, որը սկսեց նոր բարեփոխումներ տնտեսական դաշտում: Այդ գործընթացը արդեն մեկ տարի իրականացվում է, և այս ֆոնի վրա, երբ ավելանում է աղքատության ցուցանիշը, բնականաբար, հարց է առաջանում՝ ինչու՞ իրականացված քայլերը արդյունավետ չեղան: Արդյունավետ չէին էլ կարող լինել, քանի որ, նախ՝ մեկ տարում ոտքի կանգնեցնել փոսի մեջ հայտնված տնտեսությունը ուղղակի անհնար է: Երկրորդ՝ աղքատության ցուցանիշի աճը ձնագնդի նման սկսել է գլորվել 2010-ից և այս տարիների ընթացքում պետք է մեծանար, սա ուղղակի անխուսափելի էր: Հանուն ճշմարտության պետք է նկատենք, որ կառավարության որդեգրած օպտիմալացման ծրագիրը ևս իր բացասական ազդեցությունը թողեց աղքատության ցուցանիշի վրա: Ի դեպ, նկատենք, որ օպտիմալացում ասվածի սկիզբը դրվել է Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք, շարունակվել Հովիկ Աբրահամյանի ժամանակ, և այժմ էլ այն իրականացնում է Կարեն Կարապետյանի կառավարությունը: Նկատի ունենալով աղքատության ցուցանիշի աճը, կարծում ենք, օպտիմալացման քաղաքականությունը, համենայն դեպս, այս փուլում պետք է դադարեցվի:


Մյուս կողմից՝ այդ տխուր ցուցանիշն է՛լ ավելի է պարտավորեցնում կառավարությանը տնտեսությունը ակտիվացնելու՝ երկրորդ «շունչ» տալու համար: Այսօր շատ կարևոր է, որ տնտեսությունը կայունանա: Ճիշտ է, մեկ-երկու տարում տնտեսական զգալի աճ ապահովելը դժվար խնդիր է, սակայն տնտեսության կայունացման համար երկու տարում կարելի է լուրջ գործ անել: Եթե հետևենք կառավարության մեկ տարվա գործունեությանը, ապա կարելի է ենթադրել, որ տնտեսության կայունացումը գերակա նշանակություն ունի իրականացվող քաղաքականության մեջ: Իհարկե, առանց կայունացման տնտեսության աճ ապահովելը անհնար է, հետևաբար, կայունացումը օրախնդիր անհրաժեշտություն է:


Աղքատության ցուցանիշի աճի գործում ոչ պակաս դեր ունի նաև գնաճը, որն ավելի է սրում սոցիալական լարվածությունը: Ազատ տնտեսական քաղաքականության սկզբունքներին դեմ է պետության միջամտությունը շուկայում գների ձևավորմանը: Սակայն, երբ «հացի խնդիրը» մղվում է առաջին պլան, պետությունը ոչ միայն կարող է, այլև պարտավոր է միջամտել: Գաղտնիք չէ, որ ցանկացած պետություն, անգամ ամենադեմոկրատականը, երբ իրեն հարմար է, աշխատեցնում է պետական «մեքենան»: Սրանից ելնելով՝ Հայաստանի իշխանությունները պետք է գտնեն այն դեղահաբը, որը կզսպի առևտրի ոլորտում մեր գործարարների ախորժակը: Հատկապես, եթե նկատենք, որ միջազգային շուկայում առաջին անհրաժեշտության պարենային մթերքների գները կտրուկ չեն աճել, իսկ մեզ մոտ դրանք կտրուկ աճ են արձանագրել:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է 163 անգամ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնաբերվել է 1 անհայտ կորած, բաց... Թմրանյութեր իրացնելու մեղադրանքով հետախուզվող... Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկ... Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Հենրիխ Մխիթարյան.«Ցանկանում ենք խաղալ ոչ այնպ... Բանակցային գործընթացում տեղաշարժեր են նկատվու... Նիկոլ Փաշինյանը մի քանի տասնյակ սփյուռքահայեր... Մեր ջուրը կտրում են, տալիս Հովիկ Աբրահամյանին... ՀՀ ոստիկանությունը սկսել է ընտրողների ցուցակն... ՊՆ-ում քննությունները չպետք է ստվեր գցեն բանա... Փաստաբանների պալատն առաջարկում է քրեականացնել... Ծառուկյանի անվտանգության պետը 20 մլն դրամի դի... Բարեփոխումներ՝ անձնագրային ծառայությունների բ... Կարևոր լուր՝ Արծրուն Հովհաննիսյանից Միայնակ` սահմանին Օսիպյանը՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային... Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանից զա... Օսիպյանը կատակել է Մանվել Գրիգորյանի լուսանկա... Ուշագրավ գրություն է ուղարկվել լոմբարդներին՝ ... Հովիկ Աբրահամյանի փեսան ազատվել է պաշտոնից Բելլա Քոչարյանը զանգել է Գագիկ Ծառուկյանին ... «Բայց արդյո՞ք ինքն է». Օսիպյանը՝ Մանվել Գրիգո... «Դատապարտելի է, երբ դատապարտյալին լուսանկարու... Չարբախում կատարված դանակահարությունը բացահայտ... Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբորը մեղադրանք է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ
Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանից զանգվածային արտագաղթ է սկսվել.«Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող՝ Էջմիածնում գործող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանից, որտեղ նաեւ քոլեջ է գործում, նոր ուսումնական տարվան ընդառաջ զանգվածային «արտագաղթ» է սկսվել: Էջմիածնի բնակիչներից տեղեկացանք, որ մարդիկ գեներալի հետ կատարվածից հետո որոշել են նրան պատկանող կրթահամալիրից, հատկապես քոլեջից, հանել նաեւ իրենց երեխաներին, մինչդեռ, որոշ տեղեկությունն Ուշագրավ գրություն է ուղարկվել լոմբարդներին՝ Քոչարյանի, Հարությունյանի ու Խաչատուրովի վերաբերյալ «Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 10 օր առաջ ՀՀ Կենտրոնական բանկից՝ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանի ստորագրությամբ, ուշագրավ գրություն է ուղարկվել «ՀՀ տարածքում գործող գրավատներին»՝ լոմբարդներին։ Առաջարկվել է «իրավապահ մարմիններին տրամադրելու նպատակով» 2-օրյա ժամկետում տրամադրել Միքայել Հարությունի Հարությունյանի, Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի եւ Յուրի Գրիգորի Խ Հովիկ Աբրահամյանի փեսան ազատվել է պաշտոնից «ՊԵԿ-ում տեղի ունեցող լայ­նածավալ փոփոխությունների արդյունքում աշխատանքից ազատվել է նախկին վարչապետ Հ. Աբրահամյանի մեծահարուստ փեսան՝ Վլադիմիր Թամրազյանը: Ավելի վաղ նրա տանը տեղի էր ունեցել խուզարկություն, որը կապվում էր Աբրահամյանի հետ, սակայն ավելի հավանական է Թամրազյանի գործոնը: Նրա փո­խարեն Արևմտյան մաքսատան վարչության պետ է նշանակվել Մելքոն Աղաջանյանը, ով ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղ Բելլա Քոչարյանը զանգել է Գագիկ Ծառուկյանին «Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամները լծվել են թիմ հավաքագրելու գործընթացին: Մեզ պատմեցին, որ դեռեւս Քոչարյանի կալանավորման օրերին էքս նախագահի տիկինն անձամբ է կապվել ամուսնու նախկին դաշնակիցների հետ ու գրեթե պարտադրել աջակցություն ցուցաբերել:  Այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի հետ է զրուցել, սակայն, որոշ տեղեկություններով, վերջինս ա Քոչարյանն ազատ է իր տեղաշարժի մեջ և կարող է մեկնել Լոնդոն «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ այս պահին որեւէ խափանման միջոց ընտրված չէ, եւ նա, ըստ էության, ազատ է իր գործողություններում: Այս համատեքստում երեկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշել է, որ եթե Քոչարյանը փորձ անի լքել երկիրը, դա կգնահատվի որպես նախաքննությանը խոչընդոտելու, վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու փորձ, եւ կկիրառվի խափանման միջոց: «Ժողովուրդ»
website by Sargssyan