1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ծրագրերը ավարտել ենք և ունենք 100% կատարում»

Մինչ ԱՎԾ-ի ամփոփումից հետո 2018-ի հունվարին նախարարները «ծանր ու թեթև» կանեն 2017-ը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ առանց թվերի խոսեցինք ոչ միայն 2017-ին իրականացված ծրագրերի, այլև հասարակությանը հուզող մի քանի հարցերի շուրջ:


-Այս տարի շինարարական աշխատանքների ծավալն ավելի մեծ է եղել անցած տարիների համեմատ,- ասաց նախարարը:- Բայց քանի որ եղանակային պայմանները նպաստավոր են, այդ աշխատանքները դեռևս շարունակվում են, թվերի լեզվով կխոսենք դրանց ամփոփումից հետո: Առանձնակի կարևորում եմ ծրագրվածից դուրս կատարված աշխատանքները, որոնք իրականացվել են կապալառուների նախաձեռնությամբ և միջոցներով: Մասնավորապես, ասֆալտապատվել է Սևան-Արզնի ճանապարհահատվածը, որը մինչ այդ, մեղմ ասած, բարվոք չէր: Հաջորդ ասֆալտապատման ծրագիրը, որն ընդգրկվեց հավելյալ աշխատանքներում, Ծաղկաձոր տանող ճանապարհահատվածն է: Առանձնակի նշանակություն ունի Հյուսիս-Հարավ ճանապարհի հարավային հատվածի կամուրջների կարգավորման խնդրի լուծումը: Հիշում եք, որ այդ կամուրջների հետ կապված խնդիրներ կային, որոնց անդրադարձել էին լրատվամիջոցները. դրանք արդեն լուծված են, և աշխատանքներն ավարտված են: Բացի դրանից, նշված ճանապարհից կամուրջ բարձրացող հատվածների նորոգումը ներգրավված չի եղել նախագծում, մենք դրանք փոխեցինք, և շինաշխատանքներն արդեն ավարտված են: Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունը այս պահին շարունակվում է, ճիշտ է, եղանակային պայմանների պատճառով բետոնապատման աշխատանքները դադարեցված են: Մնացած բոլոր ճանապարհաշինարարական ծրագրերը, որոնք նախատեսված են եղել այս տարվա համար, ավարտել ենք և ունենք 100 % կատարում:
-Որքա՞ն հատված է մնացել կառուցելու, որ Հյուսիս-Հարավ ճանապարհը ամբողջապես շահագործվի:
-Եթե այդ ճանապարհը դիտարկում ենք որպես Հյուսիսը Հարավին կապող միջանցք, ապա կառուցված ճանապարհահատվածը մեծ չէ, սակայն կառուցման աշխատանքներն ակտիվորեն ընթանում են: Մասնավորապես, այս պահին աշխատանքներ են տարվում Աշտարակ-Գյումրի հատվածում: Անկեղծ ասած, այստեղ կա մի փոքր թերակատարում ծրագրվածից, ինչն ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Ամեն դեպքում, 2018-ին այդ հարցը կլուծվի:
-Զուգահեռաբար այս պահին Մեղրու հատվածում շինարարական աշխատանքներն սկսվա՞ծ են:
-Այս պահին պայմանավորվածություն ենք ձեռք բերում մասնավոր ընկերությունների հետ, որպեսզի այդ աշխատանքներն իրականացվեն պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում:
-Պարոն նախարար, Դուք մեկ տարի չորս ամիս ղեկավարում եք տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, երբ ստանձնեցիք այդ ղեկը, նախ՝ որտե՞ղ տեսաք խնդիրներ և որո՞նք եք լուծել:
-Անկե՞ղծ ասեմ:
-Միայն անկեղծ:
-Բոլոր ուղղություններով էլ խնդիրներ կային, կարծում եմ, դրանք ցանկացած ոլորտում կան, չեն կարող չլինել, քանի որ կյանքն անընդմեջ նոր պահանջներ է թելադրում: Սակայն ինձ համար կարևոր խնդիրը, որը դեռևս ընթացքի մեջ է, տրանսպորտային համակարգն է:
-Նկատի ունեք ավտոպարկի նորացու՞մը:
-Նկատի ունեմ ընդհանուր սպասարկումը, որ ներառում է և՛ ավտոպարկի թարմացումը, և՛ համայնքային ուղևորափոխադրումները: Սկզբում, երբ ոլորտում գույքագրում իրականացրինք ընդհանուր պատկեր ունենալու համար, պարզվեց, որ 250 համայնք չէր սպասարկվում: Օպտիմալացման ծրագրով մենք այդ խնդիրը փորձեցինք լուծել, և այսօր սպասարկման խնդիր ունի ընդամենը 99 համայնք: Միևնույն ժամանակ, խնդիրը լուծված չեմ համարում, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Իհարկե, խնդիրն ամբողջությամբ լուծելու համար ժամանակ է պետք, բայց վստահ եմ, որ կլուծենք: Տրանսպորտային համակարգում կարևորում եմ նաև երկաթուղին, այս տարի ձեռք ենք բերել ժամանակակից էլեկտրագնացք, այժմ որոշակի փոփոխություններ են իրականացվում, որ այն համապատասխանեցվի մեր ռելիեֆին, որից հետո, մինչև փետրվար, շահագործման կհանձնվի: Ի դեպ, ՌԴ իմ պաշտոնակցի հետ նախնական պայմանավորվածության ենք հասել Մոսկվայում երկրորդ էլեկտրագնացքի և նոր մարդատար վագոնների ձեռքբերման շուրջ:
-Ռուսաստանցի Ձեր պաշտոնակցի հետ հանդիպումից հետո էր, կարծեմ, որ նշել էիք, թե գոհ եք ՌԴ-ի հետ համագործակցության արդյունքներից: ՈՒզում եմ հասկանալ՝ ինչի՞ց եք գոհ, երբ Ռուսաստանը ԻԻՀ-ի, Վրաստանի և Ադրբեջանի հետ լուրջ ճանապարհային ծրագիր է սկսում, իսկ Աբխազական երկաթուղու վերագործարկման հարցն այդպես էլ լուծված չէ, ինչը թույլ չի տալիս Հայաստանին ունենալ բաց երկաթուղային ճանապարհ:
-Ռուսաստանի հետ մեր բոլոր ծրագրերն իրականացվում են, այդ առումով չեմ կարող իմ գոհունակությունը չհայտնել: Ինչ վերաբերում է Աբխազական երկաթուղուն, բոլորս էլ հասկանում ենք, որ դա գտնվում է ռուս-վրացական հարաբերությունների տիրույթում:
-Լավ, իսկ միջպետական ուղևորափոխադրումների որակը բարելավվե՞լ է:
-Իհարկե, բավականին կանոնակարգվել է: Մենք ՌԴ-ի հետ ստորագրել ենք պայմանագրեր, որով այդ հարցը է՛լ ավելի կկանոնակարգվի: ՈՒղևորների անվտանգության ապահովման և ահաբեկչության կանխարգելման քաղաքականության համաձայն՝ ավտոբուսների շարժվելուց առաջ պետք է ներկայացվեն ուղևորների անուն-ազգանունները, հակառակ դեպքում, սահմանի վրա խնդիրներ կունենան:
-Վերջերս հարկային փոփոխություն կատարվեց վառելիքի շուկայում՝ ԱԱՀ-ի մասով, ինչը, բնականաբար, կարող է հանգեցնել գների բարձրացման: Ի՞նչ եք կարծում, ուղևորափոխադրումների գինը կավելանա՞:
-Նման փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ, սակայն մենք փորձում ենք հնարավորինս պահել գինը, համապատասխանեցնել այսօրվա պահանջարկին և հնարավորություններին: 
-Այսինքն, կարո՞ղ ենք ասել, որ նախարարությունը հետամուտ է ուղևորափոխադրումների գնի չբարձրացմանը:
-Փորձում ենք, սակայն վառելիքի գինն ուղղակիորեն կապված է ուղևորափոխադրման գնի հետ: Ի դեպ, երկար ժամանակ է՝ ուղևորափոխադրման գինը չի բարձրացել: Բայց և այնպես, եթե մենք ուզում ենք ունենալ արդիականացված ավտոբուսային պարկ, ապա դրա համար պահանջվում են ներդրումներ: Եթե ուզում ենք ունենալ բարձրորակ սպասարկում, կրկին ներդրումներ են պահանջվում: Ցանկացած ներդրող, ներդրում կատարելուց առաջ, հաշվարկ է կատարում, թե ինչ ժամանակից հետո կարող է այդ ներդրումը հետ բերել: Եվ եթե մենք այս դաշտում սահմանափակ եկամուտ պահանջենք ներդրողից, բնականաբար, այն կարող է հետաքրքիր չլինել վերջինիս համար: Սա զուտ կոմերցիոն հարց է, սակայն մեկ անգամ ևս ընդգծեմ, որ փորձում ենք անել հնարավորը:
-Պարոն Մարտիրոսյան, մեր զրույցը Նոր տարվա նախաշեմին է, Դուք հնարավորություն ունեք մեր թերթի միջոցով Ձեր սրտի խոսքն ասելու ժողովրդին:
-Մաղթում եմ առողջություն, լավ տրամադրություն: Եթե մարդը լավ տրամադրություն չունենա, ո՛չ իր արած գործը աչքի կընկնի, ո՛չ էլ դրա ցանկությունը կունենա: Մաղթում եմ, որ մարդիկ իրար վրա ցեխ չշպրտեն, իրար սիրեն, հարգեն, լինեն օբյեկտիվ և՛ կյանքում, և՛ աշխատանքում: Թող մեր ժողովրդի սրտում լույսը շատ լինի, քանի որ խավարը լույսից է վախենում:
Ցանկանում եմ շնորհավորել ձեր խմբագրության ողջ անձնակազմին և մաղթել նորանոր ձեռքբերումներ:

 

Զրույցը՝ Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կ... Նիկոլ Փաշինյանի նոր նշանակումը Խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտա... Տավուշի թեմի առաջնորդը մկրտել է Բերդի զորամաս... ԱԱԾ–ում ընդունվել է 2019-ի պետական սահմանի պա... Դատարանը մերժել է Վաչագան Ղազարյանին գրավով ա... Պուտինը երկարաձգել է թոշակների կուտակային մաս... «Ստեփանավանի ԲԿ»-ի տնօրենին առաջադրվել է մեղա... «Մենք դնում ենք հայաստանամետ քաղաքականության ... Յուրացումների համար մեղադրվող Ստեփանավանի ԲԿ–... Նարեկ Սարգսյանի արտահանձնման հարցը կքննի Պրահ... «Հույս ունեմ, որ հաջողության եք հասնելու». Ար... ՀՀ ոստիկանությունը գրանցել է ընտրությունների ... «Իշխանությունից հեռացվելուց հետո էլ այդ կուսա... «Ամեն վայրկյան գիտակցելու եմ ամեն քվեի պարտավ... Դե որ էդ միլիոնները չդարսեիք՝ գուցե 80-ականնե... Ժողովրդի կամքը արտահայտվելուց հետո բոլորս լծվ... Ադրբեջանցի ուսուցիչն ամուսնացել է 7-րդ դասարա... Նիկոլ փաշինյանն ուղիղ եթերում է Նախկինում իշխող կուսակցությունները չհաղթահարե... Խոշոր վթար Արարատի մարզում․ 23-ամյա վարորդը բ... «Իմ քայլը»` 70,44, ԲՀԿ-ն՝ 8,27, ԼՀԿ-ն՝ 6,37 տ... «Բաց և թափանցիկ». ԱՊՀ դիտորդական առաքելությու... Ցուցմունք տալուց հրաժարվելը չի կարող քրեական ... ԼՀԿ-ի առաջատարները՝ ռեյտինգային ընտրակարգով
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան...
Դավիթ Շահնազարյանի որդին քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ-ից՝ որպես քաղհալածյալի որդի «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության համապատասխան մարմինները գրություն են պատրաստում ՀՀԿ ընտրացուցակի երկրորդ հորիզոնականում հանգրվանած Դավիթ Շահնազարյանի և նրա որդու դեմ։ Բանն այն է, որ Շահնազարյանի որդին՝ Գուրգենը, տարիներ առաջ քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ իշխանություններից, ու որպես հիմնավորում՝ Շահնազարյանի որդին ներկայացրել է հոր քաղաքական գործունեության մասին Մանվել Գրիգորյանը Նոր տարուն կլինի տա՞նը.Նազիկը հավաքել է կողմնակիցներին «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռազմաճակատ ուղարկված սննդամթերքը յուրացնելու համար կալանավորված Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, օրերս իր մոտ է հավաքել իրենց կողմնակիցներին եւ ասել, որ պետք է ամեն ինչ անել Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) պատգամավոր ընտրվելը թույլ չտալու համար, որովհետեւ ընտրվելու դեպքում Մանվելի՝ ազատության մեջ հայտնվելու համար խոչընդոտներ կստեղծի:          &n Այսօր Հ1-ում թեժ է լինելու. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. «Այսօր տեղի կունենա հայտնի դեբատը՝ ընտրություններին մասնակցող լիդերների միջեւ։ «Բոլոր 11-ն էլ այս պահի դրությամբ նամակով իրենց համաձայնությունը հայտնել են․ որևէ կուսակցություն կամ դաշինք այլ դիտարկում, նկատառում չի հայտնել»,- ասաց Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։ Ըստ որի՝ նախատեսվել է, որ դեբատը կտևի 2,5-3 ժամ, կսկսվի երեկոյան հիմնական լուրերի թողարկումից հետո։ Դեբատի Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 1-ին կկալանավորվի «Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի դեկտեմբերի 1-ին, խորհրդարանական ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ: Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բավարարել էր գլխավոր դատախազության բողոքը և Քոչարյանի խափանման միջոցը կալանք ընտրելու հարցի քննությունը ուղարկել Վերաքննիչ դատարան: Դատախազությունը պահանջում էր, որ Վճռաբեկ դատարանը բեկանի Վերաքննիչ դատարան Լիդերների հեռուստատեսային դեբատը՝ դեկտեմբերի 5-ին. Ծառուկյանը «շատ լուրջ պատրաստվում է» «Հրապարակ»-ը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի լիդերների հեռուստատեսային դեբատը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին, ըստ ամենայնի՝ երեկոյան ժամը 9-ին, կտևի մոտ 3 ժամ։ Դեբատը կվարեն Արմեն Դուլյանն ու Պետրոս Ղազարյանը։ Քաղաքական ուժերը պահանջել են այլ հեռուստաընկերության լրագրողներ ևս, սակայն Հանրայինն անդրդվելի է գտնվել։ Դեբատն ընթանալու է մոտավորապես հետևյալ ֆորմատով․ լիդե
website by Sargssyan