fnews.am | Լուրեր հայաստանից և աշխարհից
1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Երբեք ոչ մի վուլգար ու ոչ էսթետիկ բան չեմ անի․ Թամարա Գևորգյան

Fnews.am-ի զրուցակիցը դերասանուհի Թամարա Գևորգյանն է։ 2017 թվականի ընթացքում նա հասցրեց կերտել մի շարք կերպարներ։ Նրա համարձակ ու յուրահատուկ ֆոտոշարքերը ակտիվորեն քննարկվեցին համացանցում։

Մեր թղթակցի հետ զրույցում դերասանուհին պատմել է 2017 թվականից ունեցած իր տպավարությունների, ձեռքբերումների մասին, ինչպես նաև խոսել է իր առաջիկա պլանների և անելիքների մասին։

-Թամա՛րա, ինչպիսի՞ն էր Ձեզ համար 2017 թվականը։ Ամփոփելով Ձեր ձեռքբերումները՝ հատկապես որո՞նք կառանձնացնեիք։

- Արդեն մի քանի անգամ նշել եմ՝ 2017 թվականը կորուստների և ձեռքբերումների տարի էր։ Եվ ամենակարևորը՝ մասնագիտական ձեռքբերումներից բացի՝ 2017 թվականն ինձ տվեց այնպիսի մարդկանց, ովքեր ինձ համար արդեն թանկ են։

- Որտե՞ղ և ինչպե՞ս դիմավորեցիք Ամանորը։

- Տանը՝ ընտանիքիս հետ, այնուհետև արդեն աշխատանքի էի։

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք՝ 2018-ի հետ կապված։

-Ակնկալիքներ ու պլաններ շատ կան։ Հուսամ՝ դրանք կստացվեն, բայց ամենակարևորն այն է, որ ոչ մի տեսակի կորուստ չլինի։

-Առաջիկայում ի՞նչ նոր կերպարներ եք կերտելու։ Մի փոքր կբացե՞ք փակագծերը։

-Նոր կերպարներ, իհարկե, լինելու են նաև թատրոնի բեմում, սակայն դեռ չեմ կարող խոսել այդ մասին։ Ես գործի մարդ եմ․ կլինի՝ կիմանաք։

-Վերջին ամիսների ընթացքում Ձեր անունն ավելի շատ քննարկվեց ԶԼՄ-ներում ու սոցցանցերում․ պատճառը նաև Ձեր մարմնավորած նոր կերպարներն էին և այսպես ասած՝ համարձակ ֆոտոշարքերը․ մի փոքր խոսե՛ք այդ մասին․ քննադատություններ եղա՞ն Ձեր երկրպագուների կամ հարազատների կողմից։

-Ի զարմանս ինձ՝ չքննադատվեց։ Պատկերացրեք՝ քննադատություններ չեղան, որովհետև ամեն ինչ չափի մեջ էր, իսկ հարազատներս և ընկերներս ինձ վստահում են և գիտեն, որ երբեք վուլգար ու ոչ էսթետիկ ոչ մի բան չեմ անի։ Ամեն բան փորձում եմ անել այնպես, որ արվեստին մոտ լինի։

-Առհասարակ, համարձակ քայլեր անելուց առաջ երկա՞ր եք մտածում, թե՞ միանգամից վարվում եք այնպես, ինչպես ճիշտ եք գտնում։

-Առհասարակ, ես որոշումներս կայացնում եմ պահի տակ ու շատ դեպքերում փոշմանում։ Զարմանալի է, բայց մասնագիտական հարցերի մեջ այդպիսին չեմ․ երկար եմ մտածում և աշխատում։ Իսկ ինչ վերաբերում է համարձակությանս, չեմ բողոքում, հերիքում է։

-Ձեր հարցազրույցներից մեկում մի առիթով նշել եք․ «Պատրաստ եմ բաց տեսարաններում խաղալ, եթե դա ռեժիսորի անձնական կապրիզը չէ», իսկ դժվարությա՞մբ եք խաղում այդ տեսարաններում։

-Երբ դերասանն անցնում է համապատասխան դպրոց, այդ ամենին նայում է որպես մասնագիտություն, հետևաբար, նման դեպքերում ինքդ քեզ հետ խնդիր չես ունենում։ Որպես այդպիսին՝ ես բաց տեսարաններ չեմ ունեցել, բայց, կարծում եմ՝ հեշտ կխաղամ նման տեսարանում, թե դժվար, դա արդեն ավելի շատ կախված է աշխատանքային խմբից ու հատկապես ռեժիսորից։

-Ձեր տոնական բարեմաղթանքը Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ։

-Շնորհավորորում եմ հայ ազգին և, ամենակարևորը, մաղթում եմ, որ այլևս ոչ մի զինվորի կորուստ չունենանք։

Դիտվել է 1994 անգամ
Աժ պատգամավորների օգնականները չեն ձեւակերպել ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնաբերվել է 1 անհայտ կորած, բաց... Թմրանյութեր իրացնելու մեղադրանքով հետախուզվող... Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկ... Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Հենրիխ Մխիթարյան.«Ցանկանում ենք խաղալ ոչ այնպ... Բանակցային գործընթացում տեղաշարժեր են նկատվու... Նիկոլ Փաշինյանը մի քանի տասնյակ սփյուռքահայեր... Մեր ջուրը կտրում են, տալիս Հովիկ Աբրահամյանին... ՀՀ ոստիկանությունը սկսել է ընտրողների ցուցակն... ՊՆ-ում քննությունները չպետք է ստվեր գցեն բանա... Փաստաբանների պալատն առաջարկում է քրեականացնել... Ծառուկյանի անվտանգության պետը 20 մլն դրամի դի... Բարեփոխումներ՝ անձնագրային ծառայությունների բ... Կարևոր լուր՝ Արծրուն Հովհաննիսյանից Միայնակ` սահմանին Օսիպյանը՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային... Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանից զա... Օսիպյանը կատակել է Մանվել Գրիգորյանի լուսանկա... Ուշագրավ գրություն է ուղարկվել լոմբարդներին՝ ... Հովիկ Աբրահամյանի փեսան ազատվել է պաշտոնից Բելլա Քոչարյանը զանգել է Գագիկ Ծառուկյանին ... «Բայց արդյո՞ք ինքն է». Օսիպյանը՝ Մանվել Գրիգո... «Դատապարտելի է, երբ դատապարտյալին լուսանկարու... Չարբախում կատարված դանակահարությունը բացահայտ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ
Աժ պատգամավորների օգնականները չեն ձեւակերպել արձակուրդը, սակայն գնացել են Ազգային ժողովում պատգամավորների օգնականները, պարզվում է, «ավանդույթի» համաձայն, սովորաբար չեն ձեւակերպել արձակուրդը։ Իհարկե, դե ֆակտո գնացել են արձակուրդ, ավելին՝ շատերը կլոր տարին, կարելի է ասել, արձակուրդի մեջ են, քանի որ անգամ ԱԺ չեն գալիս, անելիք չունեն, բայց ամառային արձակուրդը երբեք «թղթով» չեն ձեւակերպել։ Սա, իրականում, խորամանկ քայլ է, որ երբ 5 տարի հետո այլեւս չաշխատեն, պետությունից միանգ Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանից զանգվածային արտագաղթ է սկսվել.«Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող՝ Էջմիածնում գործող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանից, որտեղ նաեւ քոլեջ է գործում, նոր ուսումնական տարվան ընդառաջ զանգվածային «արտագաղթ» է սկսվել: Էջմիածնի բնակիչներից տեղեկացանք, որ մարդիկ գեներալի հետ կատարվածից հետո որոշել են նրան պատկանող կրթահամալիրից, հատկապես քոլեջից, հանել նաեւ իրենց երեխաներին, մինչդեռ, որոշ տեղեկությունն Ուշագրավ գրություն է ուղարկվել լոմբարդներին՝ Քոչարյանի, Հարությունյանի ու Խաչատուրովի վերաբերյալ «Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 10 օր առաջ ՀՀ Կենտրոնական բանկից՝ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանի ստորագրությամբ, ուշագրավ գրություն է ուղարկվել «ՀՀ տարածքում գործող գրավատներին»՝ լոմբարդներին։ Առաջարկվել է «իրավապահ մարմիններին տրամադրելու նպատակով» 2-օրյա ժամկետում տրամադրել Միքայել Հարությունի Հարությունյանի, Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի եւ Յուրի Գրիգորի Խ Հովիկ Աբրահամյանի փեսան ազատվել է պաշտոնից «ՊԵԿ-ում տեղի ունեցող լայ­նածավալ փոփոխությունների արդյունքում աշխատանքից ազատվել է նախկին վարչապետ Հ. Աբրահամյանի մեծահարուստ փեսան՝ Վլադիմիր Թամրազյանը: Ավելի վաղ նրա տանը տեղի էր ունեցել խուզարկություն, որը կապվում էր Աբրահամյանի հետ, սակայն ավելի հավանական է Թամրազյանի գործոնը: Նրա փո­խարեն Արևմտյան մաքսատան վարչության պետ է նշանակվել Մելքոն Աղաջանյանը, ով ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղ Բելլա Քոչարյանը զանգել է Գագիկ Ծառուկյանին «Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամները լծվել են թիմ հավաքագրելու գործընթացին: Մեզ պատմեցին, որ դեռեւս Քոչարյանի կալանավորման օրերին էքս նախագահի տիկինն անձամբ է կապվել ամուսնու նախկին դաշնակիցների հետ ու գրեթե պարտադրել աջակցություն ցուցաբերել:  Այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի հետ է զրուցել, սակայն, որոշ տեղեկություններով, վերջինս ա
website by Sargssyan