1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Գաղտնի աուդի՞տ Շիրակի պետհամալսարանում

Գաղտնի աուդի՞տ Շիրակի պետհամալսարանում

ՀՀ նախագահին և վարչապետին Շիրակի պետհամալսարանի երկու դասախոսների՝ Գ.Համբարյանի և Հ.Խորիկյանի կողմից բուհում տիրող ապօրինի իրավիճակի մասին բաց նամակ ուղղելուց հետո 2017 թ-ի հոկտեմբերի 2-4-ը բուհ այցելեց ԿԳ նախարարության փորձագիտական հանձնախումբը, որի կազմած ակտը մեր բողոքներից հետո նաև հասանելի դարձավ համալսարանի գիտխորհրդի անդամներին...Հօդս ցնդեց ռեկտորի այն ապատեղեկատվությունը, որը նա ջանադրաբար տարածում էր քաղաքում և իր յուրայինների մոտ,թե ակտը լիովին իրեն գոհացնում է...Նույնիսկ այն,որ ակտում տեղ չէին գտել ռեկտորի ամենակարևոր հանցագործություններից մի քանիսը՝գրադարանի գրքային ֆոնդի կեսից ավելիի ոչնչացումը,ռեկտորի յուրայիններին և հովանավորյալներին բարձր աշխատավարձեր սահմանելը և այլն,ակտում առկա եզրակացությունների հիման վրա էլ կարելի է քրեական գործեր հարուցել ռեկտորի դեմ՝բազմաթիվ այլ հանցագործություններ կատարելու համար (https://web.facebook.com/gagik.hambaryan/posts/1564631456954131?pnref=story)...Քանի որ կրթական գործի Կոլումբոս ռեկտորը չի ցանկանում ընդունել,որ տարրական թալանել է բուհի բյուջեն,ապա որոշվել էր անցկացնել 2016 և 2017 թթ-ների աուդիտներ...Ըստ այդմ,2016 թ-ի աուդիտի արդյունքներն արդեն պետք է պարզ լինեին 2017 թ-ի դեկտեմբերի 25-ին...

Ըստ բուհի կայքում զետեղված տեղեկության`2016թ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով մրցույթը հայտարարվել էր 2016 թ-ի նոյեմբերի 21-ին...Սակայն,ես ինքս եմ մի քանի անգամ տեսել և բազմաթիվ տեղեկությունների համաձայն,այդ հայտարարությունը մի քանի անգամ հանվել և տեղադրվել է բուհի կայքում (http://shsu.am/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%…/ )...Երևի բոլորն էլ հասկանում են,թե ինչի համար է այդ ամենն արվել...Նույնիսկ եղել են դժգոհություններ այդ աճպարարության կապակցությամբ...Ըստ այդ հայտարարության`հաղթողը պետք է պարզվեր 2017 թ-ի դեկտեմբերի 2-ին,իսկ հաղթած աուդիտորական կազմակերպությունն էլ իր եզրակացությունը պետք է ներկայացներ ոչ ուշ քան 2017թ. դեկտեմբերի 25-ը...Սակայն այսօր արդեն հունվարի 10-ն է և բուհում որևէ մեկը ոչ տեղյակ է այդ աուդիտորական ստուգումներից,ոչ էլ նրանց եզրակացությունից...Այսինքն` իր բեսպրեդելությամբ հայտնի Սահակ Մինասյանն այստեղ ևս առաջնորդվում է իր գործելաոճով՝ցանկանում է կեղծիքների դիմել` փոփոխելով ֆինանսական փաստաթղթերը...Իսկ եթե որևէ մեկը չի շահել աուդիտի իրականացման մրցույթը,որը շատ զարմանալի կլինի,քանի որ աուդիտ անցկացնելը՝բավական թանկ "հաճույք" է և շատ աուդիտորական կազմակերպություններ կցանկանային մասնակցել ՇՊՀ-ի պես բուհի աուդիտին,քանի որ վերջինիս տարեկան բյուջեն անցնում է 1 միլիարդ դրամը և աուդիտ անցկացնելուց բավական մեծ գումարներ են աշխատելու (10 միլիոն դրամից ավել),ապա ինչու՞ այդ մասին տեղեկատվություն չի տարածվում կամ նոր մրցույթ հայտարարվում...Ավելի հավանական եմ համարում առաջին տարբերակը՝կեղծիքների դիմելը,քանի որ վերջին տվյալների համաձայն Սահակ Մինասյանը բավական մեծ գումարներ է փոշիացրել նաև 2016 թ-ի հուլիսից հետո,երբ նշանակվել է ռեկտորի ժ.պ. ... 

Ըստ այդ նույն տվյալների` ռեկտորն ահռելի գումարներ է ծախսել սեփական կաբինետը, "դեկամերոնված" հանգստասենյակը և սանհանգույցը վերանորոգելու համար,մեծ գումարներ է դուրս գրել մագիստրոսների դիպլոմների հանձնման ժամանակ կազմակերպված և 2016 թ-ի նախաամանորյա էժանագին ֆուրշետների և անճաշակ համերգի վրա,ինչպես նաև ավելի քան 30 միլիոն դրամով ավելացրել է նախորդ ռեկտորի օրոք հաստատված երկու սպորտդահլիճների վերանորոգման և ջեռուցման համակարգի ստեղծման ծախսերը...Նաև ինչ է արել վերանորոգված սպորտդահլիճների հին շինանյութը, որը խոշոր գումար է կազմել…
Հետաքրքիր է,ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը տեղյակ է իր ընկերոջ՝Սահակ Մինասյանի այս աուդիտորական ինքնագործունեության մասին...Ինչու՞ չկա որևէ տեղեկություն հայտարարված մրցույթի և նրա արդյունքների մասին...
Ի դեպ,ես ինքս ճանաչում եմ (անուն-ազգանունները կարող եմ ներկայացնել) նաև Սահակ Մինասյանի ԱՆՁՆԱԿԱՆ՝ "արթուրանարինեյականևայլն" օգտագործման մի քանի աուդիտորների,որոնք երկար տարիներ սպասարկել են ներկայիս ռեկտորին և նրա մտերիմ շրջապատին,երբ վերջինս մարզի կրթության վարչության պետն էր...
Հ.Գ.ՇՊՀ-ի պաշտոնական կայքում նաև տեղադրվել է 2017 թ-ի բուհում աուդիտ անցկացնելու մասին մրցույթի հայտարարությունը...
Հետևողական ենք լինելու,որ և՛2016 թ-ի,և՛ 2017 թ-ի աուդիտի արդյունքները հրապարակվեն,ինչպես եղավ ԿԳ նախարարության ակտի հետ,որի արդյունքում բացահայտվեց ռեկտոր Մինասյանի ստերից մեկը...

Տեսանյութ՝ ինչպես են ոստիկանները մեկնում մարտ... Նիկոլ Փաշինյանի խոսնակն արձագանքել է զենքի վա... Տեսանյութ.Պարոն Փաշինյան, խնդրում եմ Ձեր անմի... «Երբ 2006 թվականին Ռոբերտ Քոչարյանը ստեղծեց Գ... «Կարա՞ք հոդաբաշխ ձևով բացատրեք...». Մարուքյան... Գյումրիի «Աստրալ» հյուրանոցի սենյակները տրամա... Շնորհակալություն փոխված ու բարեփոխվող ոստիկան... Սրբապղծություն` Տավուշի մարզում. Մակարավանքից... Զարիֆ. Իրանի բալիստիկ հրթիռները բանակցություն... «Խմբագրությունում արյուն են պահանջում». BBC-ի... Քաղաքացիները գնահատել են կառավարության գործու... Երևանում դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամերից սպա... Մելինեն օգնությա կարիք ունի.PHOTO «Գագիկ Ծառուկյանին ասեք՝ նայի». Էդմոն Մարուքյ... Նախագահ Սարգսյանը մասնակցել է Վրաստանի նորընտ... Ո՞վ է Հայաստանի թիվ 1 անձեռնմխելին Զենքի սպառնալիքով առևանգել են ոստիկանության Ա... ԱՐԹՆԱՑԵՔ ՄԱՐԴԻԿ, մի փոքր սրտացավ ապրեք.Խոսքս ... Տեսանյութ.Այս կռվի մեջ մենք ճիշտ ենք․Էդմոն Մա... Սպիտակցի Հայկոն մանրամասներ է ներկայացնում հա... Ռոբերտ Քոչարյանի որդին հարցաքննվել է ԱԱԾ-ում «Նարեկ Սարգսյանը շուտով կարտահանձնվի և կկանգն... Ընկերոջ դեմ սուտ ցուցմունք տալու համար Մանուկ... «Թող դատի տա, ե՞ս պիտի անհանգստանամ, չեմ անհա... «Ոչ ասեք և հեռացեք անմիջապես». ԱԱԾ-ն զգուշացն...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան...
Ինչ է սպասվում Արցախում. փոփոխություններն այսքանով չեն ավարտվելու «168 ժամ» թերթը գրում է. «Արցախում սպասվող կադրային փոփոխությունները, որոնց մասին արդեն մի քանի օր է՝ գրում են տարբեր լրատվամիջոցներ, եւ որոնք ակտիվորեն հերքվում էին համապատասխան գերատեսչությունների կողմից, երեկ իրականություն դարձան:                       Պաշտոնից ազատվել է Արցախի ՊԲ նախարար-պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտ Իրավապահները հայտնաբերել են Արամ Հարությունյանի գործով հետախուզվողին. ով է նա և ինչով է հայտնի «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները հայտնաբերել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկինում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի դեմ խոշոր չափերի կաշառք վերցնելու համար հարուցված քրեական գործով հետախուզվողին:               Մասնավորապես, այս գործով հետախուզման մեջ էր գտնվում Սեւանի հոգեբուժարանի կլինիկայի նախկին տնօրեն Գագիկ Բազմամիլիոնանոց թալան՝ սպորտի նախարարությունում «Ժամանակ»-ը գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացրել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում, հայտնաբերել բազմամիլիոնանց չարաշահումներ: Այս բացահայտումներին առայժմ հանրային հնչողություն չի տրվում: Իշխանությունները սպասում են նոր կառավարության ձևավորմանը, երբ այս նախարարությունը կլուծարվի և կմիանա մշակույթի նախարարությանը, և նախարար Գաբրիել Ղազարյանը կդառնա շարքա Կոալիցիա չի լինելու «Ժամանակ»-ը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախընտրական շրջանում իր կուսակիցներին մոտիվացնելու համար խոստանում էր, որ ընտրություններից հետո ԲՀԿ-ի մասնակցությամբ նոր կոալիցիա է ձևավորվելու՝ ասելով, թե այն ոլորտներում, որոնք վստահվելու են ԲՀԿ-ին, ինքն անձնական ներդրումներ է անելու: Ընտրություններից հետո խորհրդարան չանցած, բայց ԲՀԿ-ի համար անիմաստ աշխատած թեկնածուները սպասում են կոալիցիայի ձևավորման Հունվարի 1-ից հետո գազը կթանկանա՞. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ պայմանագիրը ավարտվում է 2018թ. դեկտեմբերի 31-ին: Մեր ունեցած տեղեկություններով՝ այս պահին Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ նոր բանակցություններ չեն վարվում, և մեծ է հավանականությունը, որ հունվարի 1-ից հետո Ռուսաստանը Հայաստանին գազ կվաճառի ավելի բարձր գնով, ինչի արդյունքում կբարձրանա նաև սպառողներին մատակարարվող գազի գինը: Հայաստանի իշխանությու
website by Sargssyan