1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն վստահ է, որ ով իրեն խանգարի՝ Աստված նրան ցույց կտա, թե որտեղ է իր ճանապարհը...

Հայտնի հեղինակություն, հայազգի գործարար Արթուր Ասատրյանը, նույն ինքը՝ հայտնի Դոն Պիպոն լիահույս է, որ 2018 թվականը լինելու է հավատարմության, խաղաղության, համերաշխության, նոր ձեռքբերումների ու հաջողությունների տարի:

Նրա գլխավոր ցանկությունն այն է, որ հայ ժողովուրդն ապրի խաղաղության մեջ. որ սահմանին զինվորի կորուստ չունենանք, որ սեւազգեստ մայրեր չլինեն, որ հայ զինվորի ծնողի աչքերում, միայն ուրախության արցունքներ լինեն : Ու ինչպես հայտնի գործարարն է ընդգծում իր խոսքում. «Շատ եմ ուզում, որ հայ ժողովուրդն ապրի խաղաղ երկնքի տակ, ամենաբարին են ցանկանում իմ ազգին: Ուզում եմ իմ ազգը հարուստ լինի, ու ոչ մի խնդիր չունենա, իսկ հայ ազգի երեխաները՝ միայն ու միայն լավ մարդիկ դառնան: Աշխարհում ինչքան բարիք կա՝ ցանկանում եմ հայ ժողովրդին»:

 

Image result for Արթուր Ասատրյան

 


-Պարոն Ասատրյան, այդուհանդերձ կնշե՞ք 2018-ից ի՞նչ սպասելիքներ ունեք, եւ ըստ Ձեզ տնտեսական առումով ինչպիսի՞ն էր 2017 թվականը:
Արդյո՞ք տնտեսական քաղաքականությունը այս պահի դրությամբ, կարող ենք ասել, որ հուսադրող է:

-Ես կարծում եմ, որ պետք է լավատես լինենք, ու հուսանք, որ 2018 թվականը կլինի բարգավաճման եւ առաջխաղացման տարի, որովհետեւ, երբ ուսումնասիրում ենք տնտեսական ցուցանիշները, գալիս ենք այն համոզման, որ այս տարի ( հատկապես արտահանման ծավալների առումով ) իրականում լուրջ առաջընթաց է արձանագրվել:
Ի վերջո, 6-7 տոկոս տնտեսական աճը՝ մեկ տարվա կտրվածքով, կարծում եմ, բավականին խոսուն թիվ է. հատկապես երբ հաշվի առնելու լինենք այն հանգամանքը, թե այսօր իրականում ինչ է կատարվում աշխարհում:

 

ՄԻ ՔԻՉ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ

 

Եթե մենք ամեն տարի այդպիսի ցուցանիշներ ունենանք. այսինքն 7-8 տոկոս տնտեսական աճ ապահովվի, ապա մեր երկիրը հինգ տարի հետո, առավել հաստատուն կերպով առաջ կգնա:
Եթե մեր գյուղատնտեսությունը զարգանա, եթե համապատասխան ֆինանսներ տրամադրվեն գյուղացիներին եւ նրանք կարողանան իրենց հողը մշակել՝ առանց տոկոսների ու պարքերի տակ ընկնելու, այսինքն գյուղացին ապահովված լինի համապատասխան գյուղտեխնիկայով, դիզվառելիքով ու պարարտանյութով, ապա ինչ խոսք՝ այդ ոլորտում ակնհայտ տեղաշարժեր կգրանցվեն:

Տեսեք, թե ինչ է կատարվում աշխարհում, մի շարք երկներում ընդամենը 2-3 տոկոս աճ է արձանագրվել: Ու հիմա եթե մեր երկրում խոսքը գնում է 6-7 տոկս տնտեսական աճի մասին, ապա կարծում եմ, դա բավականին համոզիչ ցուցանիշ է:
Փաստ է, որ լուրջ առաջխաղացում կա նաեւ արտահանման ոլորտում. այսօր մարդիկ 60 տոկոսով կարողանում են իրենց ապրանքը արտահանել Ռուսաստան, Դուբայ, Չինաստան, Իրան եւ այլն: Ինչ եք կարծում, այդ առաջընթաց չէ՞:
Պարզապես մի քիչ համբերություն է պետք. տեսնելու տնտեսական մարտավարության արդյունքները:

-Ի դեպ, ժամանակին մեզ հետ ունեցած զրույցներից մեկի ժամանակ ասել էիք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը 10 քայլ առաջ է մատծում ու տեսնում: Ըստ Ձեզ այս ժամանակահատվածում հաջողվե՞ց ՀՀ վարչապետին 10 քայլ առաջ մտածել, եւ տեսնել…
Ու նաեւ կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք որ առաջնային էին տնտեսական օրակարգի համար: Ի վերջո, երկրում տնտեսական վիճակը շարունակում է մնալ ծանր վիճակում:
Չմոռանանք նաեւ, որ 2017 թվականի մարտի 25-ին, «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը տրվելուն պես, վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ. «Իրականում այս ակումբը մեզ համար բեկումնային է լինելու ոչ միայն նրա համար, որ գալու են առողջ, երկարատև ներդրումներ, երկարատև բիզնես ծրագրեր, այլև մենք ունենալու ենք կորպորատիվ նոր մշակույթ»:

-Ես դարձյալ մնում եմ նույն տեսակետին, եւ հավելում, որ պարոն Կարապետյանը տնտեսական քաղաքականության զարգացման ուղղությամբ լուրջ քայլեր է իրականացնել:
Փաստ է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի քայլերը բերեցին նրան, որ մենք 6-7 տոկոս տնտեսական աճ ունեցանք:
Գիտեք ինչ կա. ես որպես գործարար, հետեւելով Հայաստանում տեղի ունեցող իրական տեղաշարժերին ՝ հասկանում եմ, որ տնտեսական ոլորտում իրականում մեծ փոփոխություններ են եղել: Օրինակ՝ Գյումրի քաղաքում բավականին մեծ փողոց կառուցվեց, որը որ պետք զբոսաշրջության կենտրոն լինի, իսկ ահա Իջեւան քաղաքում «Հին Էրիվանի» պրոյկետն եմ տեսել, որը որ ինձ շատ ոգեւորել է:

Տնտեսական աճի բարձր ցուցանիշից բացի, անհրաժեշտ է, որ այն որակական լինի: Այսինքն, աճը տեղի ունենա նախեւառաջ արդյունաբերության եւ գյուղատնտեսության շնորհիվ: 

Հենց այս ճյուղերն են ապահովում երկրի զարգացումը:

 

Մյուս կողմից էլ արդյունաբերության եւ գյուղատնտեսության զարգացումը պետք է լինի արտահանման ուղղությամբ: Մենք պարզապես պարտավոր ենք ավելի մեծ ծավալների արտադրանքի թողարկել եւ իրացնել արտերկրում: Այնպես որ, տնտեսական աճի միտումները, անկախ առկա դժվարություններից ու խնդիրներից, տեսանելի են:

Վերջին հաշվով, գյուղատնտեսական ոլորտի աճը, գործարար Սամվել Կարապետյանի կողմից խոստացած մեկ միլիարդի ներդրումը, ինչպես նաեւ մյուս գործարարների կողմից իրականացված քայլերը՝ ներդրումների առումով, չէին կարող իրենց դրական ազդեցությունը չունենալ ՀՀ-ի տնտեսական դաշտի վրա:
Գուցե այդ գործընթացը փուլ առ փուլ է արվում, ու մենք սկզբի համար ավելի մեծ ակնկալիքներ ունեինք, բայց անժխտելի է, որ խոստացվածի՝ 60-70 տոկոսը այսօր իրականություն է:

-Հետաքրքիր է, ի՞նչ մասնակցություն ունեցավ Արթուր Ասատրյանը, ներդրումային ծրագրերի շրջանակում:

-Ես ասել եմ, եւ էլի ասում եմ. ունեմ լուրջ ծրագիր՝ իմ քաղաքի հետ կապված: Մենք արդեն եղբորս հետ միասին, մեր կողմից խոստացված աշխատատեղերի մեկնարկը տվել ենք: Եղբորս պատկանող գործարանում, մենք արդեն 200-ից ավել աշխատատեղեր ենք ստեղծել:
Բայց իհարկե, դեռ էլի ծրագրեր ունենք, հատկապես նոր աշխատատեղեր ավելացնելու հետ կապված, եւ անելու ենք հնարավորը, որպեսզի մոտ 1000-1200 նոր աշխատատեղ ստեղծենք:

 

ԵՍ ԱՍԵԼ ԵՄ,  ՈՒ ՆՈՐԻՑ ԿԱՍԵՄ. ՄԱՐԴՆ ԻՐ ՄՈՐԻՑ ՉԻ ԿԱՐՈՂ ՆԵՂԱՆԱԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ՝  ԻՄ ՄԱՅՐՆ Է, ԻՄ ԱՄԵՆ ԻՆՉՆ Է... 

-Այսինքն դուք չեք հրաժարվել Ձեր առջեւ դրված խնդիրներից ու առաջիկա պլաններից: Եւ այն խոսակցությունները, որ Դուք վերջին աղմկահարույց դեպքերից ու Ձեր դեմ պլանավորած մահափորձից հետո, հիասթափվել եք Հայաստանից, իրականության հետ կապ չուն՞են:

-Ես ասել եմ ու նորից կասեմ. Մարդն իր մորից չի կարող նեղանալ: Հայրենիքը՝ իմ մայրն է, իմ ամեն ինչն է, ես չեմ կարող նրանից նեղանալ: Թող չխառնեն անհատներին՝իմ երկրի հետ:Հայաստանն իմ երկիրն է, որտեղ ես ծնվել եմ, ու որտեղից իմ երակներում արյուն է հոսում: Ինձ իմ երկրից հեռացնելը՝ անհնարին է:

Կան ճնճղուկներ, մարդիկ, որոնց թվում է որ ինձ կարող են խանգարել, բայց դա իրենց թվում է, որովհետեւ ինձ ոչ ոք չի կարող խանգարել: Ով ինձ խանգարի՝ դուք կտեսնեք, որ Աստված նրան ցույց կտա, թե որտեղ է իր ճանապարհը: Համարեք որ, այդպիսի բան չի եղել, (եթե նկատի ունեք այդ դեպքը), եւ որ ես դա համարյա չեմ էլ նկատում: Ինձ համար 2017 թվականին առավել կարեւոր ու լուրջ իրադարձություններ են եղել:

-Պարոն Ասատարյան, հայտնի է, որ Ձեր ֆինանսավորմամբ ձեռք բերված Վատիկանի գաղտնի արխիվների հազվագյուտ փաստաթղթերը, տրամադրվել են Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտին։ Ինչպե՞ս Ձեզ հաջողվեց այդ կարեւոր գործը կյանքի կոչել:
Հատկապես որ, այդ արժեքավոր փաստաթղթերի ձեռքբերումից հետո էլ, որոշ շրջանակների համար դարձյալ քննարկումների նոր դաշտ էր բացվել…

-Ցանկություն եւ կամք է պետք՝ ցանկացած բարի գործ իրականացնելու համար:
Եւ ես, որպես հայ մարդ, պիտի անեմ հնարավորը՝ քանի իմ սիրտը բաբախում է: Մեծ կամ փոքր, ես պարտավոր եմ անել իմ ազգի, իմ երկրի, իմ ժողովրդի, ու իմ Հայաստանի համար:
Իսկ խոսակցություններ… Դրանք միշտ պիտի լինեն, որովհետեւ առհասարակ չեն խոսում մահացած մարդու հետեւից: Եթե մարդը կա, ու նա իրականում գործում է, բնական է, որ նրա մասին լավն էլ պիտի խոսեն, վատն էլ: Ես այդ ամենին ըմբռնումով եմ վերաբերում:

Իսկ ովքեր որ չեն հասկանում, եւ չեն գիտակցում , թե ինչ արժեք ունեն մեր երկրի համար Վատիկանից ձեռք բերված փաստաթղթերը, ոչինչ , հետո կհասկանան:

Ասեմ Ձեզ, որ այդ փաստաթղթերի մի մասը հիմա ինձ մոտ է՝ Հռոմում, իսկ մյուս մասը՝ ընթացքում նորից կհայտնվի Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտում:

-Պարոն Ասատրյան, ասում են 2017-ին, Անկախության Տոնին ընդառաջ, Ձեզ հաջողվեց աշխարհի տարբեր անկյուններից հայությանը մեկ տեղ հավաքել, ու ավանդույթ ձեւավորել՝ ամեն տարի մեկ հարկի տակ հավաքելու աշխարհասփյուռ հայությանը: Ի՞նչ կասեք այդ գաղափարի հետ կապված:

-Աշխարհի ամենաթանկ բանը՝ մարդու պատիվն է, եւ մարդու անունը, որը որ մարդը ձեռք է բերում տարիներով: Ու կարեւոր է, որ մարդիկ քեզ կարողանան հավատալ:
Դա ոչ փողով է գնվում, ոչ բարձրաձայնելով, ոչ էլ գոռալով: Դա դու պետք է կարողանաս քո անցած ճանապարհով մարդկանց հավատ ներշնչել, որ քո խոսքը արժեք ունենա: Որ մարդիկ քո անունը լսելով՝ քեզ հավատան: Հիմա ես անցել եմ մի ճանապարհ, որը որ շատ պատասախանատու է եղել: Որտեղ որ ես եղել եմ՝Ռուսաստան, Եվրոպա, եւ մի շարք այլ երկրներ, փորձել եմ թողել եմ իմ հետքը, իմ հավատքը, իմ անունը:
Մարդիկ հավատում եմ իմ բառին. Ու ես հպարտ եմ իմ անցած ճանապարհի համար, որովհետեւ ես գիտեմ որ իմ արած գործը բարի է, ու իմ արած գործը հայրենիքի համար է:
Իսկ այն որ աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ հավաքվեցին մեկ հարկի տակ՝ մայր Հայաստանում, դա իսկապես մեծ հպարտություն էր: Ու ես շատ ուրախ եմ, որ մարդիկ այնքան ոգեւորվեցին այդ այցից, որ որոշեցին ավանդույթ դարձնել, ու ամեն տարի մի քանի օրով կրկին հավաքվել մեր հայրենիքում:

 


ՍԵՂԱՆԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՏՈԼՄԱ՝  ՀՆԴԿԱՀԱՎԻ ՄՍԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ

 

-Ի դեպ, որտե՞ղ են դիմավորել Ամանորը Ասատրյանները:

-Ամանորը դիմավորել ենք Հռոմում, որովհետեւ վերջին վեց տարում Ամանորը Հռոմում չէինք նշել:
Ամանորը՝ դիմավորել եմ ընտանիքիս հետ, մեզ հարազատ շրջապատում. տարբեր երկրներից ժամանած հյուրերիս, ու ընկերներիս հետ միասին:

-Իսկ Ամանորին ի՞նչ ավանդույթներ կան Ասատրյանների ընտանիքում, որ անփոփոխ են:

-Ամենակարեւոր սովորություններից մեկը նա է, որ ես ամեն տարի, միայն Նոր Տարվա գիշերն եմ ածելիով սափրվում:
Երկրոդ ավանդույթը. այդ օրը ընտանիքիս բոլոր անդամները, նոր հագուստներով պետք է դիմավորեն Նոր Տարին:

-Սիրած ուտեստ կա՞, որ պիտի լինի Ձեր սեղանին:

-Ամեն ինչի համեղը սիրում եմ: Կարեւորը որ ուտեստը համով լինի:

-Օրինակ հայկական տոլման…

-Մեր սեղանին տոլմա լինում է՝բայց հնդկահավի մսից պատրաստված, որն ասեմ, որ շատ համեղ է:

 

ԵՍ ՆՐԱՆ ԳԻՐՔ ԵՄ ՆՎԻՐԵԼ

Image result for Եղիա Ասատրյան

-Իսկ Ամանորին ի՞նչ նվերներ եք պատրաստում Ձեր հարազատների համար: Օրինակ, Ձեր որդուն՝Եղիային, ի՞նչ եք նվիրել:

-Ես նրան գիրք եմ նվիրել:

-Ի՞նչ գիրք: 

-Շատ կարեւոր գիրք՝ կյանքի հետ կապված: Եւ փա՜ռք Աստծո, այսօր իմ որդին կարողանում է կյանքում ճիշտ որոշումներ կայացնել, ու առաջ շարժվել: Այսօր, որդիս գերծանրաբեռնված գրաֆիկով ընդգրկված է մեր բիզնես պորյեկտների մեջ, եւ նրա օրակարգը իրականում շատ հագեցած է:

-Ձեզ ճանաչողներից շատերը ականարկում են, որ մոտ ապագայում Եղիան, իր ունակություններով գերազանցելու է Արթուր Ասատրյանին:
Դուք էլ ե՞ք այդ կարծիքին:

-Ոչ միայն Եղիան, այլեւ ցանկացած երեխա, եթե չի գերազանցում իր հորը, ուրեմն նա այնքան էլ հաջողված չէ…Մենք ապրում ենք՝որ մեր երեխաները մեզ գերազանցեն: Ես առիթ ունեցել եմ ասելու, որ Եղիան բարձրագույն կրթություն եւ լուրջ գիտելիքներ է կարողացել ձեռք բերել միջազգային ճանաչում ունեցող լուրջ ուսումնական հաստատություններում, եւ հենց այնպես չէ, որ այսօր նա կարողանում է բիզնես միջավայրում հաստատուն քայլեր անել:

-Եթե ժամանակի անիվը հետ պտտվեր, ի՞նչը կփոխեիք Ձեր կյանքում: Կամ ինչի՞ համար կափսոսայիք:

-Գիտեք ինչ կա, մենք պիտի չափսոսանք. մենք պետք է աշխատենք, որ չափոսանք:
Ես խոսում եմ առողջ բանականություն ու առողջ միտք ունեցող մարդկանց մասին: Որովհետեւ մենք պետք է մտածենք ոչ թե քանդելու, ոչ թե ինչ-որ բան փչացնելու, այլ նորոգելու մասին, որ ամեն ինչ լավ լինի:
Մենք պետք է ամեն քայլ մտածված անենք.պիտի չարչարվենք, պիտի մտածենք, որ կարողանանք ճիշտ քայլեր անել:
Մարդիկ հազարավոր տարիներ գնացել են գաղափարի հետեւից: Վերջիվերջո այդ գաղափարը իրականություն է դարձել: Ու մենք էլ իրավունք չունենք մեր ճանապարհից շեղվելու. պետք է առաջ շարժվենք ու առաջ գնանք՝ գաղափարի հետեւից: Ու պետք է գնանք անվերջանալի… քանի որ մենք հայերս, միեւնույնն է հաղթելու ենք:

ՈՒԺԵՂ Է ԱՅՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՄԻՇՏ ԱՊՐՈՒՄ Է ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԵՋ

-Ինչո՞վ է ուժեղ Արթուր Ասատարյանը:

-Արթուր Ասատրյանը ուզում է, որ իր գնահատականը տա ժողովուրդը. եկեք ես ինձ չգնահատեմ, թող իմ գնահատականը ինձ տա իմ ժողովուրդը: Ինչին որ ես արժանի եմ:
Իսկ առհասարակ, ուժեղ է այն մարդը ով միշտ ապրում է կանոնների մեջ: Մենք չենք խախտում ոչ մի կանոն, որը որ կապված է ընտանիքի, մեր ազգային արժեքների, մեր կոռեկտության ու մեր բարոյական չափանիշների հետ: Ինչքան էլ որ ուժեղ լինենք, մենք պետք է միշտ կոռեկտ լինենք՝ մեկս մյուսի նկատմամբ:
Ամենա-ամենա -ամենա չկա: Ամենան՝ միայն Աստվածն է: Մենք բոլորս մարդ ենք, մահկանացուներ ենք, եւ պետք է միայն հարգանքով իրար «զարմացնենք», այլ ոչ թե մեկս մյուսին զարմացնենք բռունցքով, ուժով, կամ փողով: Մենք պիտի գոռոզ չլինենք. մեր ազգի միջից գոռոզությունը պիտի դուրս գա: Այդքան բան:



Զրուցեց՝ Գայանե Զարգարյանը

 

 

 

 

 

 

Դիտվել է 33043 անգամ
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՀԱՅԱՍՏԱՆ, ԻՄ ՈՒԺԵՂ և ՀԶՈՐ ՀԱՅ ... Գարեգին Բ-ն ընդունել է Դավիթ Տոնոյանին (լուսա... Ուղիղ.Բարեգործական ակցիա Երեւանում՝ Էլթոն Ջոն... Ավազակային հարձակում Խոր Վիրապի մոտ․ մեկ անձ ... Վալերի Օսիպյանը պարգևներ հանձնեց ոստիկանությա... Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրք... Արմեն Սարգսյանն իր ֆին գործընկերոջը հրավիրել ... Երկրից դուրս գալու համար, անկախ տարիքից, քաղա... «Վերջին զանգին» շրջանավարտների մասնակցությամբ... Facebook-ը և Twitter-ը խստացրել են քաղաքական ... Սարի-թաղում կատարված դանակահարությունը բացահա... Մեկ օրում բացահայտվել է 33 հանցագործության դե... ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով բ... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Սամվել Ալեքսանյանը շրջանավարտների հետ պարում,... «Պետք է մտնես մարդու հոգու մեջ, որ մարդու ս... Ուշադրություն. ովքեր ճանաչում են Էրեբունիում ... Video.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացավ շրջանավ... ԱԱԾ-ն ձերբակալել է «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի տնօ... Կալանավորված անձին կկարողանան տեսակցել մերձավ... Լուսինե Բադալյանը՝ մարդկանց պրոպագանդայի գործ... Նոր իշխանությունը կանգնած է շատ լուրջ խնդրի ա... Զեյնալյանը Իտալիայի դեսպանի հետ քննարկել է կո... Գյուղապետերը Սերժ Սարգսյանի լուսանկարները փոխ... «ՀՀԿ-ի զալոժնիկը». Ռուստամ Գասպարյանը պնդում ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ...
Նոր իշխանությունը կանգնած է շատ լուրջ խնդրի առաջ Ժամանակ»-ը գրում է. «Բոլորն անհամբեր սպասում են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ է անդրադառնալու մարզպետների թեմային, երբ են ազատվելու գործող ՀՀԿ-ական մարզպետները և երբ են նշանակվելու նորերը, ովքեր ներկայացնելու են նոր իշխանությունը: Բայց մարզպետների նշանակումներն ուշանում են, որովհետև նոր իշխանությունը կանգնած է շատ լուրջ խնդրի առաջ, չի կողմնորոշվում, թե ում կարելի վստահել այդքան կարևոր պաշտոնները: Հիմա նո Գյուղապետերը Սերժ Սարգսյանի լուսանկարները փոխարինում են Սեյրան Սարոյանի լուսանկարներով «Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Արմավիրի մարզի գյուղապետների գերակշիռ մասը աննախադեպ որոշում է ընդունել։ Գյուղապետները իրենց աշխատասենյակներում կախել են ԱԺ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի մեծադիր լուսանկարը։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ գյուղապետները միահամուռ որոշել են, որ Սերժ Սարգսյանի լուսանկարին փոխարինելու է իրենց տարածքից ընտրված պատգամավ «ՀՀԿ-ի զալոժնիկը». Ռուստամ Գասպարյանը պնդում է, թե իրեն ստիպել են դուրս գալ ԲՀԿ-ից «Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը պարզվում է հարազատ կուսակցությունը՝ ԲՀԿ-ն լքել է ՀՀԿ-ի սպառնալիքների պատճառով: «Գագիկ Ծառուկյանի հետ իմ հարաբերությունները երբեք վատ չեն եղել։ Մենք ընկերներ ենք, մենք բարեկամներ ենք։ Մեր մեջ այն ժամանակ եղել է պայմանավորվածություն։ Եվ ես հիմա առաջին անգամ կխոսեմ դրա մասին։ ԲՀԿ-ից դուրս գալու ժամանակ ես Ծառուկյանի հե ԲՀԿ կվերադառնա հայտնի «տրիոն» «Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԲՀԿ-ն արդեն տեւական ժամանակ զբաղված է իր կառույցների ուժեղացմամբ, երիտասարդների լուրջ ներգրավմամբ եւ խիստ «ինստիտուցիոնալ» պատրաստվում է առաջիկայում սպասվելիք ընտրություններին, քանզի մտածում է՝ երբ «կռվում» են երկուսը, երրորդի բախտը միշտ բերում է։ ԲՀԿ-ում փորձում են ուժեղացնել նաեւ իրենց քաղաքական բլոկը։ Մեր տեղեկություններով՝ կրկին ԲՀԿ կվերա Վաճառել է հինը ու գնել երկու անգամ ավելի թանկ մեքենա «Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լեւոն Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Ըստ հայտարարագրի, դատավորը նախորդ տարի վաճառել է իր մեքենան գնելու համար մեկ ուրիշը: Այսպես, 3 միլիոն 650 հազար դրամով վաճառել է «SUZUKI SX4 1.6» մակնիշի ավտոմեքենան, իսկ 6 միլիոն 300 հազար դրամով գնել «
website by Sargssyan