fnews.am | Լուրեր հայաստանից և աշխարհից
1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

10 միլիոն դրամանոց սանհանգույց՝ Շիրակի պետհամալսարանի ռեկտորի հանգստասենյակում

Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի թալանչիական գործունեության վերաբերյալ նոր փաստեր են հայտնվել… Պարզվում է, նախորդ ռեկտորից ժառանգած 500 միլիոն դրամը փոշիացնելու և գրպանելու քաղաքականության հիմքերը դրվել են հենց այն պահից, երբ կրթական գործի Կոլումբոս Մինասյանը ոտքը բուհ դրեց…

Մինասյանի առաջին նախաձեռնություններից մեկը եղավ ռեկտորի կաբինետի վերանորոգումը` չնայած այն հանգամանքին, որ նախորդ ռեկտորը բավական լավ վիճակում գտնվող կաբինետ էր ժառանգություն թողել ներկայիս ռեկտորին… Մինասյանը բավական արագացված տեմպերով այն քարուքանդ արեց, որի պատասխաններն արդեն պարզ են, թե ինչու… Նախ, նա ձերբազատվեց նախորդ ռեկտորի կաբինետում գոյություն ունեցող գրադարանից… Համոզված եմ, որ Սահակ Մինասյանը ՀՀ եզակի բուհի ռեկտորն է, որի կաբինետում չկան գրքեր… Հենց սրանով է նաև բացատրվում գրքատյաց ռեկտորի կողմից բուհի գրադարանային ֆոնդի կեսից ավելիի ոչնչացումը, որի արդյունքում 15 տոննա գիրք է հանձնվել մակուլատուրա… Երկրորդ և ամենակարևոր հանգամանքը՝ վերանորոգման պատրվակի տակ ահռելի գումարների մսխումն էր…  

Օրինակ,ըստ հավաստի տեղեկությունների,որի մասին բազմիցս բարձրաձայնել են բուհի նախկին և ներկա շատ աշխատակիցներ,այդ թվում նաև հաշվապահները, որոնք բավական լավ տեղյակ էին Սահակ Մինասյանի ակտիվ ֆինանսական և առևտրային գործունեությունից, ռեկտորի կաբինետի սանհանգույցի վերանորոգման համար բուհի բյուջեից դուրս է գրվել,չզարմանաք,10 միլիոն դրամից ավել գումար՝մոտ 21 հազար դոլլար… Ռեկտորի սանհանգույցն իրենից բավական փոքր և ոչ շքեղ սենյակ է ներկայացնում՝ զուգարանակոնքով, լվացարանով, փոքրիկ «կաբինայով» և միայն հիմարը կարող է հավատալ,որ այդ ամենի վրա ծախսվել է այդքան մեծ գումար… Այսինքն`սանհանգույցի վերանորոգման պատրվակի ներքո ահռելի գումարներ են դուրս գրվել բուհի բյուջեից… 

Նույն կերպ կարելի է մեկնաբանել նաև ռեկտորի կողմից 2,4 միլիոն դրամ արժողությամբ չհրկիզվող պահարանի գնման փաստը,որը բավական մեծ աղմուկ էր ժամանակին բարձրացրել բուհում… Հետաքրքիր է` ի՞նչ փաստաթղթեր է պահում պարոն Մինասյանն իր 5 հազար դոլար արժողությամբ չհրկիզվող պահարանում…

Ըստ հավաստի տեղեկությունների`ռեկտորն ահռելի գումարներ է դուրս գրել սեփական կաբինետի և հանգստասենյակի վերանորոգման համար, սակայն բուհի աշխատակիցներին հայտարարում է, որ դա նվեր է… Նվեր մեկից, ով քաղաքագետի գիտական աստիճան ունի, այսինքն` հայրիկն է այդ կոչումը որդու համար գնել մեկից, ով ամբողջ կյանքում չի աշխատել և զբաղված է պարտքեր կուտակելով և հայրիկի գողացածը մսխելով ու լափելով…

Պարոն Մինասյանը բավական մեծ գումարներ է դուրս գրել նաև սեփական կաբինետի կահավորման համար… Երևանից գնված կահույքը մի անգամ հետ է ուղարկվել մայրաքաղաք և նորն է բերվել բուհ,քանի որ նախկին կահույքը ռեկտորի դուրը չի եկել… Ու այդ կահույքի տանել-բերելը ևս վճարվել է համալսարանի բյուջեից… Էլ չենք ասում, թե ինչ գումարներ են մսխվել բազմաթիվ ֆուրշետների՝ նախաամանորյա, մագիստրոսների դիպլոմների հանձնման և այլն ժամանակ, ինչպես նաև էժանագին և անճաշակ համերգների վրա, սիրելիներին և յուրայիններին աստղաբաշխական աշխատավարձեր սահմանելու և այլնի վրա…
Պարոն Մինասյանը նախորդ ռեկտորի կողմից կազմած նախահաշիվը խախտելով` մոտ 30 միլիոն դրամ՝ 62 հազար դոլարից ավել գումար է ծախսել երկու մարզադահլիճների վերանորոգման և բուհի ջեռուցման համակարգի ստեղծման վրա… Հետաքրքիր է, ինչու՞ և ու՞մ հաշվին…

Սկսելով բուհի բյուջեի սեփականաշնորհումը` սեփական կաբինետի վերանորոգման պատրվակով ահռելի գումարներ դուրս գրելով, ռեկտոր Մինասյանը հասավ նրան, որ բուհի դահլիճի վերանորոգման համար գիտխորհուրդում հայտարարեց, որ բյուջեից ծախսել է 118 միլիոն դրամ՝250 հազար ԱՄՆ դոլլար (100 միլիոն դրամ դահլիճի վերանորոգման համար և 18 միլիոն դրամ որպես համաֆինանսավորում Համաշխարհային Բանկի ծրագրի շրջանակներում), առանց դահլիճի կահավորման և տեխնիկական վերազինման, ինչպես նաև 25 միլիոն դրամ՝ 52 հազար դոլար է ծախսել համալսարանի բուֆետի վերանորոգման համար…

Հիմա արդեն պարզ է, թէ ինչու 2016թ-ի հուլիսին 500 միլիոն դրամ բյուջե ժառանգած ռեկտորը 2017 թ-ի սեպտեմբերի սկզբներին հայտարարեց, որ բուհի բյուջեն դատարկ է և դիմեց ապօրինի միջոցների դասախոսների հաշվին խնայողություններ անելու նպատակով. հենց այդ նպատակով էր «բարեփոխաշինիչ» ռեկտորը բուհում ներդնում ինտեգրված ուսուցումը, որով փորձում էր դասախոսներին պարտադրել անվճար պարապել հեռակա կուրսերի ուսանողների հետ,կրճատում էր 50 տոկոսով այն կուրսերի լսարանային ժամերը, որոնք համարում էր թերբեռնված. նպատակը մեկն էր՝ այստեղ ևս կրճատել դասախոսների աշխատավարձերը…

Հ.Գ.Պարոն Մինասյանը և իր որոշ հյուրերը թող զմայլվեն դավադրությունների տեսության մոլի երկրպագու ռեկտորի միջազգային ստանդարտներին համապատասխանող 118 միլիոն դրամանոց դահլիճով, 25 միլիոն դրամանոց բուֆետով, 10 միլիոն դրամանոց սանհանգույցով… Իսկ բուհի ուսանողներին և անձնակազմին մնում է ամեն օր առնչվել և բավարարվել խորհրդային ժամանակաշրջանի լսարանների կահավորումով, մակուլատուրա հանձնված 15 տոննա պիտանի գրքերով, «պպզովի» զուգարաններով և խայտառակ անկազմակերպ ուսումնական գործընթացով… Ու հիմա, ռեկտոր Մինասյանն անձնական աուդիտորներ է բերել բուհ և նրանց միջոցով փորձում է սրբագրել հանցագործությունները, որոնց հետևանքով ՇՊՀ-ն բոլոր առումներով հայտնվել է խայտառակ վիճակում…


Գագիկ Համբարյան

Դիտվել է 1134 անգամ
Մեր ջուրը կտրում են, տալիս Հովիկ Աբրահամյանին... ՀՀ ոստիկանությունը սկսել է ընտրողների ցուցակն... ՊՆ-ում քննությունները չպետք է ստվեր գցեն բանա... Փաստաբանների պալատն առաջարկում է քրեականացնել... Ծառուկյանի անվտանգության պետը 20 մլն դրամի դի... Բարեփոխումներ՝ անձնագրային ծառայությունների բ... Կարևոր լուր՝ Արծրուն Հովհաննիսյանից Միայնակ` սահմանին Օսիպյանը՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային... Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանից զա... Օսիպյանը կատակել է Մանվել Գրիգորյանի լուսանկա... Ուշագրավ գրություն է ուղարկվել լոմբարդներին՝ ... Հովիկ Աբրահամյանի փեսան ազատվել է պաշտոնից Բելլա Քոչարյանը զանգել է Գագիկ Ծառուկյանին ... «Բայց արդյո՞ք ինքն է». Օսիպյանը՝ Մանվել Գրիգո... «Դատապարտելի է, երբ դատապարտյալին լուսանկարու... Չարբախում կատարված դանակահարությունը բացահայտ... Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբորը մեղադրանք է ... ՀՔԾ-ի պարզաբանումը՝ Ռոբերտ Քոչարյանի առանձնատ... «Մարզպետարանում համակարգչի շարիկ գլորող վարչո... Ի՞նչ կադրեր ու լուսանկարներ է հրապարակել ՊՆ մ... ԱՄՆ-ն չի կարող միակողմանիորեն չեղարկել F-35 կ... Հակառակորդի կողմից ընդգծված ակտիվություն է նկ... Թբիլիսիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տ... Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. ճիվաղը դանակահ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ
Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանից զանգվածային արտագաղթ է սկսվել.«Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող՝ Էջմիածնում գործող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանից, որտեղ նաեւ քոլեջ է գործում, նոր ուսումնական տարվան ընդառաջ զանգվածային «արտագաղթ» է սկսվել: Էջմիածնի բնակիչներից տեղեկացանք, որ մարդիկ գեներալի հետ կատարվածից հետո որոշել են նրան պատկանող կրթահամալիրից, հատկապես քոլեջից, հանել նաեւ իրենց երեխաներին, մինչդեռ, որոշ տեղեկությունն Ուշագրավ գրություն է ուղարկվել լոմբարդներին՝ Քոչարյանի, Հարությունյանի ու Խաչատուրովի վերաբերյալ «Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 10 օր առաջ ՀՀ Կենտրոնական բանկից՝ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանի ստորագրությամբ, ուշագրավ գրություն է ուղարկվել «ՀՀ տարածքում գործող գրավատներին»՝ լոմբարդներին։ Առաջարկվել է «իրավապահ մարմիններին տրամադրելու նպատակով» 2-օրյա ժամկետում տրամադրել Միքայել Հարությունի Հարությունյանի, Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի եւ Յուրի Գրիգորի Խ Հովիկ Աբրահամյանի փեսան ազատվել է պաշտոնից «ՊԵԿ-ում տեղի ունեցող լայ­նածավալ փոփոխությունների արդյունքում աշխատանքից ազատվել է նախկին վարչապետ Հ. Աբրահամյանի մեծահարուստ փեսան՝ Վլադիմիր Թամրազյանը: Ավելի վաղ նրա տանը տեղի էր ունեցել խուզարկություն, որը կապվում էր Աբրահամյանի հետ, սակայն ավելի հավանական է Թամրազյանի գործոնը: Նրա փո­խարեն Արևմտյան մաքսատան վարչության պետ է նշանակվել Մելքոն Աղաջանյանը, ով ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղ Բելլա Քոչարյանը զանգել է Գագիկ Ծառուկյանին «Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամները լծվել են թիմ հավաքագրելու գործընթացին: Մեզ պատմեցին, որ դեռեւս Քոչարյանի կալանավորման օրերին էքս նախագահի տիկինն անձամբ է կապվել ամուսնու նախկին դաշնակիցների հետ ու գրեթե պարտադրել աջակցություն ցուցաբերել:  Այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի հետ է զրուցել, սակայն, որոշ տեղեկություններով, վերջինս ա Քոչարյանն ազատ է իր տեղաշարժի մեջ և կարող է մեկնել Լոնդոն «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ այս պահին որեւէ խափանման միջոց ընտրված չէ, եւ նա, ըստ էության, ազատ է իր գործողություններում: Այս համատեքստում երեկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշել է, որ եթե Քոչարյանը փորձ անի լքել երկիրը, դա կգնահատվի որպես նախաքննությանը խոչընդոտելու, վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու փորձ, եւ կկիրառվի խափանման միջոց: «Ժողովուրդ»
website by Sargssyan