fnews.am | Լուրեր հայաստանից և աշխարհից
1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

"Ոնց կարելի է մոռանալ, որ անմեղ 26 տարեկան տղա է գնացել էդ մարդու պատվերով"

Արդեն քանի օր է լրատվամիջոցներում ակտիվորեն շրջանառվում են լուրեր այն մասին, որ Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` 26-ամյա Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուն` Լեդի Հակոբի եղբոր որդին` Ստեփան Հակոբյանը, հնարավոր է հայտնվի ազատության մեջ: Այս լուրը շոկի մեջ է գցել Զատիկյանների ընտանիքի անդամներին եւ հարազատներին: Համենայնդեպս Fnews.am-ի հետ զրույցում սպանված երիտասարդի մորեղբայրը` Մ. Հարությունյանը ասաց.

-Ցավոք մենք էլ ենք լսել էդ լուրերը ու շոկի մեջ ենք, ոնց կարելի էդ տեսակ հանագործություն կատարողին ազատ արձակել: Թեպետ հիմա էնպիսի ժամանակներում ենք ապրում, որ ինչ ասես կարա լինի: Եթե հանկած նման բան լինի՝ մենք սուսուփուս չենք նստելու հաստատ. Բողոքելու ենք տարբեր ատյաններով, ո՞նց կարելի ա երիտասարդ տղայի սպանություն պատվիրելու համար դատապարտվել ու հետո հանգիստ դատարանի սահմանած պատժաչափից շուտ ազատ արձակվել:

- Այսինքն եթե տեղեկությունը իրականությանը համապատասխանի բողոքարկելո՞ւ եք:
-Միանշանակ, ուղղակի չենք ուզում հավատալ բալես: Դրան երբեք ու ոչ ոք չի կարող ներել: Ճիշտ է` յուրաքանչյուրն էլ կուզենա իր երեխուն ազատի, իրենք էլ ունեն նյութական հնարավորություններ, բայց ոնց կարելի է մոռանալ, որ անմեղ 26 տարեկան տղա է գնացել էդ մարդու պատվերով: Չգիտեմ, կոնկրետ ինչ կլինի` ոնց, բայց որ բողոքելու ենք եթե նման բան լինի` միանշանակ:

 

"Վերաքննիչ դատարանում դեռ այդ գործով բողոք կա ներկայացված, թող դրա մասին չմոռանան"

 

Զատիկյանների ներկայացուցիչ, փաստաբան Վարշակ Գեւորգյան էլ իր հերթին հույս հայտնեց."Համոզված եմ, որ արդարադատություն կիրականացվի այնպես` ինչպես որ կա: Ուզում եմ հավատալ, որ սա ընդամենը շոոււ է, որովհետեւ իրավական տեսանկյունից նրա ազատ արձակման որեւէ պատճառ չկա, եթե հիվանդություն են փորձում շահարկել` դա էլ չեն կարող, որովհետեւ նրա հիվանդությունը այն հիվանդությունը չէ, որով, որ կարելի լինի ազատ արձակել: Եվ հետո Վերաքննիչ դատարանում դեռ այդ գործով բողոք կա ներկայացված, թող դրա մասին չմոռանան":

Հիշեցնենք, Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար, ազատամարտիկ Վահան Զատիկյանը մահացել է 1999թ-ին: Թեեւ պաշտոնական վարկածով ասվում է, թե մահացել է սրտի կաթվածից, բայց ոչ բոլորն են այդ վարկածին հավատում:
Իսկ նրա որդին՝ 26-ամյա Սեդրակ Զատիկյանը, սպանվեց 2006 թվականին՝ Երեւանի Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում. անհայտ անձը ԱԿ-74 տիպի ինքնաձիգից կրակահերթ էր արձակել "Մերսեդես" մակնիշի ավտոմեքենայի վրա, որի հետեւանքով Սեդրակ Վահանի Զատիկյանը վիրավորվել եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել էր: Կրակոցներից մահացել էր նաեւ անցորդ, 37-ամյա Կարինե Սարգսյանը: Իսկ 2013 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 7:00-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի 58 հասցեի մոտ հայտնաբերվել է 31-ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանի դին:
Սեդրակ Զատիկյանի որդու սպանությունը պատվիրելու համար 15 տարվա ազատազրկման է դատապարտվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Լեդի Հակոբի եղբորորդին` Ստեփան Հակոբյանը: Վերջերս դատապարտվեց նաեւ սպանությունը կատարողը՝ Նարեկ Խաչատրյանը: Ըստ մեղադրանքի` Նարեկ Խաչատրյանը Ստեփան Հակոբյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով դրդել, պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին:

Հ.Գ Այս ամենի առնչությամբ, մենք փորձեցինք ստանալ նաեւ Լեդի Հակոբի եղբոր՝Սիմոն Հակոբյանի մեկնաբանությունը, սակայն նրա բջջային հեռախոսահամարին երկու օր շարունակ պատասխանեց մի տղամարդ՝ներկայանալով որ ինքը Սիմոնյանի վարորդն  է, եւ որ Սիմոնյանը՝ Գյումրիում գտնվելու պատճառով չի կարող մեզ հետաքրքրող հարցերին պատասխանել:  

Շարունակելի...

Նոնա Ադամյան 

 

 

Դիտվել է 2526 անգամ
Մեր ջուրը կտրում են, տալիս Հովիկ Աբրահամյանին... ՀՀ ոստիկանությունը սկսել է ընտրողների ցուցակն... ՊՆ-ում քննությունները չպետք է ստվեր գցեն բանա... Փաստաբանների պալատն առաջարկում է քրեականացնել... Ծառուկյանի անվտանգության պետը 20 մլն դրամի դի... Բարեփոխումներ՝ անձնագրային ծառայությունների բ... Կարևոր լուր՝ Արծրուն Հովհաննիսյանից Միայնակ` սահմանին Օսիպյանը՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային... Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանից զա... Օսիպյանը կատակել է Մանվել Գրիգորյանի լուսանկա... Ուշագրավ գրություն է ուղարկվել լոմբարդներին՝ ... Հովիկ Աբրահամյանի փեսան ազատվել է պաշտոնից Բելլա Քոչարյանը զանգել է Գագիկ Ծառուկյանին ... «Բայց արդյո՞ք ինքն է». Օսիպյանը՝ Մանվել Գրիգո... «Դատապարտելի է, երբ դատապարտյալին լուսանկարու... Չարբախում կատարված դանակահարությունը բացահայտ... Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբորը մեղադրանք է ... ՀՔԾ-ի պարզաբանումը՝ Ռոբերտ Քոչարյանի առանձնատ... «Մարզպետարանում համակարգչի շարիկ գլորող վարչո... Ի՞նչ կադրեր ու լուսանկարներ է հրապարակել ՊՆ մ... ԱՄՆ-ն չի կարող միակողմանիորեն չեղարկել F-35 կ... Հակառակորդի կողմից ընդգծված ակտիվություն է նկ... Թբիլիսիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տ... Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. ճիվաղը դանակահ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ
Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանից զանգվածային արտագաղթ է սկսվել.«Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող՝ Էջմիածնում գործող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանից, որտեղ նաեւ քոլեջ է գործում, նոր ուսումնական տարվան ընդառաջ զանգվածային «արտագաղթ» է սկսվել: Էջմիածնի բնակիչներից տեղեկացանք, որ մարդիկ գեներալի հետ կատարվածից հետո որոշել են նրան պատկանող կրթահամալիրից, հատկապես քոլեջից, հանել նաեւ իրենց երեխաներին, մինչդեռ, որոշ տեղեկությունն Ուշագրավ գրություն է ուղարկվել լոմբարդներին՝ Քոչարյանի, Հարությունյանի ու Խաչատուրովի վերաբերյալ «Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 10 օր առաջ ՀՀ Կենտրոնական բանկից՝ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանի ստորագրությամբ, ուշագրավ գրություն է ուղարկվել «ՀՀ տարածքում գործող գրավատներին»՝ լոմբարդներին։ Առաջարկվել է «իրավապահ մարմիններին տրամադրելու նպատակով» 2-օրյա ժամկետում տրամադրել Միքայել Հարությունի Հարությունյանի, Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի եւ Յուրի Գրիգորի Խ Հովիկ Աբրահամյանի փեսան ազատվել է պաշտոնից «ՊԵԿ-ում տեղի ունեցող լայ­նածավալ փոփոխությունների արդյունքում աշխատանքից ազատվել է նախկին վարչապետ Հ. Աբրահամյանի մեծահարուստ փեսան՝ Վլադիմիր Թամրազյանը: Ավելի վաղ նրա տանը տեղի էր ունեցել խուզարկություն, որը կապվում էր Աբրահամյանի հետ, սակայն ավելի հավանական է Թամրազյանի գործոնը: Նրա փո­խարեն Արևմտյան մաքսատան վարչության պետ է նշանակվել Մելքոն Աղաջանյանը, ով ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղ Բելլա Քոչարյանը զանգել է Գագիկ Ծառուկյանին «Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամները լծվել են թիմ հավաքագրելու գործընթացին: Մեզ պատմեցին, որ դեռեւս Քոչարյանի կալանավորման օրերին էքս նախագահի տիկինն անձամբ է կապվել ամուսնու նախկին դաշնակիցների հետ ու գրեթե պարտադրել աջակցություն ցուցաբերել:  Այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի հետ է զրուցել, սակայն, որոշ տեղեկություններով, վերջինս ա Քոչարյանն ազատ է իր տեղաշարժի մեջ և կարող է մեկնել Լոնդոն «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ այս պահին որեւէ խափանման միջոց ընտրված չէ, եւ նա, ըստ էության, ազատ է իր գործողություններում: Այս համատեքստում երեկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշել է, որ եթե Քոչարյանը փորձ անի լքել երկիրը, դա կգնահատվի որպես նախաքննությանը խոչընդոտելու, վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու փորձ, եւ կկիրառվի խափանման միջոց: «Ժողովուրդ»
website by Sargssyan