1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Գործարարները հաշվի կնստեն

Կհասցնե՞ն գործարարներն իջեցնել իրենց ապրանքների գները հունվարի 13-ից հետո, դժվար է ասել, սակայն որոշ ապրանքների գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու ՀՀ նախագահի հանձնարարականը միանշանակ շփոթեցրել է ապրանքարտադրողներին:


Եվ այսպես, տարին սկսվել է գնաճը նվազեցնելու մտահոգությամբ, ինչը լավ է, իսկ ապրանքային շուկայում ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, ժամանակը ցույց կտա: Իհարկե, գնաճի զսպման թեման արդիական է և ունի սոցիալական լուրջ ուղղվածություն, իսկ սա նշանակում է, որ ԱԺ լսումների ժամանակ օրենսդրի ընդդիմադիր թևի համար իշխանություններին քննադատելու լայն հնարավորություն կստեղծվի: Սակայն, ինչպես ասում են, խոսելով խնդիրը չի լուծվում, անհրաժեշտ են լուրջ գործողություններ։


Այն, որ Հայաստանում գնաճը հաճախ որևէ կապ չունի միջազգային գների հետ, նորություն չէ: Նորություն չէ այն, որ միջազգային շուկայում որևէ ապրանքատեսակի թանկացումն իր արձագանքն է ունենում նաև մեր երկրում, բայց, արի ու տես, որ հետո նույն ապրանքի միջազգային գնի իջեցումը որևէ կերպ ազդեցություն չի ունենում այդ նույն ապրանքի գնի վրա մեր տեղական շուկայում: Երևի թե «իջնելը» ցավոտ գործընթաց է նաև գների համար: 
Առևտրի կանոններին հակասող այս քաղաքականությունն այսօր չի ձևավորվել, այս արատը ժամանակին չբուժվեց և գնալով կարծրացավ` վերածվելով օրինաչափության: Նկատենք, որ այս հիվանդության ախտորոշումը պետք է փնտրել տնտեսական մրցակցության դաշտում: Եթե Հայաստանում ձևավորված լիներ առողջ մրցակցություն, ոչ թե գործեր այս կամ այն «տանիքի» գործոնը, որը եղանակ ստեղծող գործարարների մեջ առաջացրել է գների շուրջ պայմանավորվածությունների դաշտ, ապա այսօրվա պատկերը չէր լինի: Ավելին, մեզ մոտ էլ գները ուղղակիորեն կարձագանքեին միջազգային գների նվազմանը:
Այսօր կառավարությունը փորձում է վերը նշված քաղաքականությունը «կոտրել», սակայն բնական է, որ 20 տարուց ավելի ձևավորված քաղաքականությունը 1-2 տարում կտրուկ չես փոխի: Ամեն դեպքում, այն, որ կա իրավիճակի փոփոխության քաղաքական որոշում, արդեն լավ է: Եվ կարծես թե այդ որոշումը տալիս է իր դրական արդյունքները, ինչը նկատելի է հարկային, մաքսային ոլորտներում: Օրինակ, բանանի, շաքարավազի ներմուծման շուկաները, ըստ ՊԵԿ-ի, ազատականացվել են, և արդյունքը զգացվում է. այս ապրանքների, հատկապես բանանի գինը կտրուկ չաճեց անգամ նոր տարվա նախաշեմին, իսկ շաքարավազի գինը մնում է անփոփոխ:


Վերը նշված խնդրից բացի, կան գնաճի օբյեկտիվ պատճառներ։ Նոր տարուց առաջ` դեկտեմբերի կեսերին, օրենսդիրը վավերացրեց վառելիքի ակցիզային հարկի բարձրացման մասին որոշումը: Բնականաբար, հարկի բարձրացումը պետք է հանգեցներ վառելիքի գնի բարձրացման, սակայն, սրա հետ մեկտեղ, պետք է հասկանալ` արդյո՞ք որոշ ապրանքների և վառելիքի գնի բարձրացումը համարժեք են: Չի բացառվում, որ վառելիքի գնի բարձրացման անվան տակ որոշ գործարարներ իրենց ապրանքատեսակի վրա սահմանեն խելքից դուրս գին:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է 370 անգամ
Կրակոցներ Արագածոտնի մարզում. կան վիրավորներ.... «Բոլորը օրենքի առաջ պետք է հավասար լինեն». Վա... Պետք է բացահայտել կոռուպցիոն սկանդալները Ուղիղ.Հայաստանը նշում է առաջին Հանրապետությա... 28-ամյա աղջիկը փորձել է Կիևյան կամրջից ցած նե... Առաջիկա օրերին կլինեն մի շարք բացահայտումներ.... ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՀԱՅԱՍՏԱՆ, ԻՄ ՈՒԺԵՂ և ՀԶՈՐ ՀԱՅ ... Գարեգին Բ-ն ընդունել է Դավիթ Տոնոյանին (լուսա... Ուղիղ.Բարեգործական ակցիա Երեւանում՝ Էլթոն Ջոն... Ավազակային հարձակում Խոր Վիրապի մոտ․ մեկ անձ ... Վալերի Օսիպյանը պարգևներ հանձնեց ոստիկանությա... Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրք... Արմեն Սարգսյանն իր ֆին գործընկերոջը հրավիրել ... Երկրից դուրս գալու համար, անկախ տարիքից, քաղա... «Վերջին զանգին» շրջանավարտների մասնակցությամբ... Facebook-ը և Twitter-ը խստացրել են քաղաքական ... Սարի-թաղում կատարված դանակահարությունը բացահա... Մեկ օրում բացահայտվել է 33 հանցագործության դե... ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով բ... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Սամվել Ալեքսանյանը շրջանավարտների հետ պարում,... «Պետք է մտնես մարդու հոգու մեջ, որ մարդու ս... Ուշադրություն. ովքեր ճանաչում են Էրեբունիում ... Video.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացավ շրջանավ... ԱԱԾ-ն ձերբակալել է «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի տնօ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ...
Նոր իշխանությունը կանգնած է շատ լուրջ խնդրի առաջ Ժամանակ»-ը գրում է. «Բոլորն անհամբեր սպասում են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ է անդրադառնալու մարզպետների թեմային, երբ են ազատվելու գործող ՀՀԿ-ական մարզպետները և երբ են նշանակվելու նորերը, ովքեր ներկայացնելու են նոր իշխանությունը: Բայց մարզպետների նշանակումներն ուշանում են, որովհետև նոր իշխանությունը կանգնած է շատ լուրջ խնդրի առաջ, չի կողմնորոշվում, թե ում կարելի վստահել այդքան կարևոր պաշտոնները: Հիմա նո Գյուղապետերը Սերժ Սարգսյանի լուսանկարները փոխարինում են Սեյրան Սարոյանի լուսանկարներով «Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Արմավիրի մարզի գյուղապետների գերակշիռ մասը աննախադեպ որոշում է ընդունել։ Գյուղապետները իրենց աշխատասենյակներում կախել են ԱԺ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի մեծադիր լուսանկարը։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ գյուղապետները միահամուռ որոշել են, որ Սերժ Սարգսյանի լուսանկարին փոխարինելու է իրենց տարածքից ընտրված պատգամավ «ՀՀԿ-ի զալոժնիկը». Ռուստամ Գասպարյանը պնդում է, թե իրեն ստիպել են դուրս գալ ԲՀԿ-ից «Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը պարզվում է հարազատ կուսակցությունը՝ ԲՀԿ-ն լքել է ՀՀԿ-ի սպառնալիքների պատճառով: «Գագիկ Ծառուկյանի հետ իմ հարաբերությունները երբեք վատ չեն եղել։ Մենք ընկերներ ենք, մենք բարեկամներ ենք։ Մեր մեջ այն ժամանակ եղել է պայմանավորվածություն։ Եվ ես հիմա առաջին անգամ կխոսեմ դրա մասին։ ԲՀԿ-ից դուրս գալու ժամանակ ես Ծառուկյանի հե ԲՀԿ կվերադառնա հայտնի «տրիոն» «Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԲՀԿ-ն արդեն տեւական ժամանակ զբաղված է իր կառույցների ուժեղացմամբ, երիտասարդների լուրջ ներգրավմամբ եւ խիստ «ինստիտուցիոնալ» պատրաստվում է առաջիկայում սպասվելիք ընտրություններին, քանզի մտածում է՝ երբ «կռվում» են երկուսը, երրորդի բախտը միշտ բերում է։ ԲՀԿ-ում փորձում են ուժեղացնել նաեւ իրենց քաղաքական բլոկը։ Մեր տեղեկություններով՝ կրկին ԲՀԿ կվերա Վաճառել է հինը ու գնել երկու անգամ ավելի թանկ մեքենա «Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լեւոն Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Ըստ հայտարարագրի, դատավորը նախորդ տարի վաճառել է իր մեքենան գնելու համար մեկ ուրիշը: Այսպես, 3 միլիոն 650 հազար դրամով վաճառել է «SUZUKI SX4 1.6» մակնիշի ավտոմեքենան, իսկ 6 միլիոն 300 հազար դրամով գնել «
website by Sargssyan