1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ռուս-թուրքական սիրախաղը ևՊուտինի սիրիական ձախողումը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը "Կոմերսանտ"-ին մեկնաբանելով Թուրքիայի ագրեսիան Սիրիայի նկատմամբ հայտարարել է,որ միակ մեղավորն ԱՄՆ-ն է,ով իր միակողմանի գործողություններով կատաղեցրել է Թուրքիային...
Հետաքրքիր է ստացվում...Նույն ՌԴ-ն ժամանակին իր զորքերն էր տեղաբաշխել Աֆրինում,որտեղ հիմա Թուրքիան անցկացնում է այսպես կոչված հակաահաբեկչական "Ձիթենու ճյուղ" օպերացիան,որի իրական նպատակն է Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Աֆրինի քրդաբնակ անկլավը մաքրել քրդերից և այն փոխանցել թրքամետ ահաբեկչական կազմակերպություններին,որոնք ակտիվ գործում են Աֆրինի հարևանությամբ գտնվող Իդլիբի և Հալեպի նահանգներում և որոնք համարվում են ՌԴ-ի կողմից պաշտպանվող Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ոխերիմ թշնամիները...Թուրքական զորքերի հարձակումից օրեր առաջ Մոսկվայում տեղի ունեցան ՌԴ-ի և Թուրքիայի բանակների գլխավոր շտաբերի պետերի հանդիպումը,որի ժամանկ էլ Մոսկվան գնաց զիջումների և խոստացավ դուրս բերել իր զորքերն Աֆրինից...Զավեշտալին նրանում էր,որ երկու օր Սիրիայում ՌԴ զինված ուժերի տեղաշարժին վերաբերող տեղեկատվությունը մենք իմանում էինք ոչ թե ռուսաստանյան ԶԼՄ-ներից կամ ՌԴ ՊՆ-ից,այլ Թուրքիայի պաշտպանության նախարարն էր դրանք տրամադրում,իսկ թուրքական ԶԼՄ-ներն էլ տարածում էին այն...Միայն հունվարի 20-ին նոր ՌԴ ՊՆ-ն հանդես եկավ հայտարրաությամբ և հաստատեց այն փաստը,որ Մոսկվան ոչ միայն դրժել է քրդերին տված խոստումները՝զորքեր տեղաբաշխելով Աֆրինում պաշտպանել վերջիններիս անվտանգությունը,այլև գործում է Մոսկվա-Անկարա տանդեմն ընդդեմ Սիրիայի քրդերի...Իսկ Լավրովի մեկնաբանությունն ուղղակի հաստատում է այն փաստը,որ Մոսկվան զոհաբերեց Աֆրինի քրդերին միայն նրա համար,որ վերջիններիս սատարում է նաև Վաշինգտոնը...Պուտինի համար ավելի ձեռնտու է,որ Սիրիայում ամերիկյան վերահսկողության "արեալն" ավելի պակասի հօգուտ Անկարայի,ով վերջին շրջանում անջատվել է Վաշինգտոնից և Սիրիայում վարում է ինքնուրույն քաղաքականություն... Այսինքն ՌԴ-ն Սիրիայում հիմա առաջնորդվում է՝"Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է" կարագոսին համաձայն և պաշտպանում է թուրքերին... Սակայն Մոսկվայի համար այն կարող է ունենալ շատ ծանր հետևանքներ...Անկարան բազմիցս է ռուսներին օգտագործել իր ուզածին հասնելու համար,իսկ հետո էլ դրժել է ռուսների հետ բոլոր համաձայնությունները...Ռուս-թուրքական բազմադարյա հարաբերությունները լի են այդպիսի օրինակներով...
Իմ ակրծիքով ՆԱՏՕ-ի անդամ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև տարաձայնությունների մասշտաբների վերաբերյալ խոսակցությունները չափազանցված են և,ավելի շատ շինծու...Վաշինգտոնը տեսնելով,որ չի կարող զենքի ուժով Սիրիայում հասնել իր ուզածին իր մերձավորարևելյան գլխավոր դաշնակիցներից մեկի՝Թուրքիայի միջոցով դիմել է բազմաքայլ ռազմադիվանագիտական քայլի,որի արդյունքում ավելի կուժեղացնի իր դիրքերը Սիրիայում՝չվիրավորելով Անկարային,որի վերահսկողության տակ գնտվող տարածքները բավական փոքր են և քրդերի հաշվին որոշ տարածքներ զիջելով Անկարային վերջինիս կգոհացնի և հասկացնելով իր գլխավոր հովանավորյալներին՝սիրիաբնակ քրդերին,որոնցից ի օգուտ Անկարայի տարածքներ են անցնելու,որ ավելի զուսպ լինեն իրենց անջատողական քաղաքականության մեջ և զգույշ լինեն հատկապես Թուրքիայի նկատմամբ...Ինքնըստինքյան,Վաշինգտոնն այդ ամենն անելու էր ոչ իր կողմից վերահսկվող՝Եփրատից արևելք ընկած քրդաբնակ տարածքների հաշվին,որոնք հարուստ են նավթի և գազի պաշարներով,այլ քրդաբնակ տարածքների հաշվին,որոնք մասամբ գտնվում են ռուսների վերահսկողության տակ և որևէ ռազմավարական նշանակություն չունեն ԱՄՆ-ի համար,քանի որ դրանք հարուստ չեն նավթի և գազի պաշարներով և նրանց նկատմամբ վերջին շրջանում հավակնություններ է ցուցաբերում նեոօսմանականության և նեոպանթյուրքիստական քաղաքականության ջատագով Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանը... Արդյունքում,գոհ կմնան և՛Վաշինգտոնը,որը Աֆրինի քրդերին զոհ տալով կմեծացնի իր դաշնակից Անկարայի ազդեցությունը Սիրիայի հյուսիս-արևմուտքում ու ևս մեկ անգամ Ասադին և քրդերին կապացուցի,որ ռուսները հուսալի դաշնակիցներ չեն,և՛ Անկարան,որը կիրականացնի իր պլան-մինիմումը Սիրայայում ու վերասկողություն կսահմանի Սիրիայաի ամբողջ հյուսիս- արևմուտքի նկատմամբ՝մինչև Եփրատի արևմտյան ափը,և՛ Եփրատից արևելք բնակվող և ԱՄՆ հովանավորությունը վայելող քրդերը,որոնք շնորհակալություն կհայտնեն Վաշինգտոնին,որ վերջինս թույլ չտվեց թուրքերին առաջ շարժվել և գրավել նաև նրանց վերահսկողության տակ գտնվող տարածքները...Այս ամենի արդյունքուն կտուժեն Ռուսաստանը և Սիրիան,ովքեր կորցնելով Աֆրինը կկորցնեն նաև ռազմավարական նշանակություն ունեցող այդ քրդաբնակ անկլավը Թուրքիայի սահմանին և հնարավորություն կտան Անկարային ավելի ագրեսիվ գործողությունների դիմել Սիրիայի հյուսիսում,որի գլխավոր նպատակն է Հալեպի նկատմամբ վերահսկողություն սահմանելը...Իսկ Ռուսաստանն էլ այս ամենի արդյունքում ձեռք կբերի ոչ հուսալի գործընկերոջ համբավ...Սկուտեղի վրա Աֆրինի նվիրումը թուրքերին բացասաբար կընդունվի սիրիական թնջուկի մեջ ներգրավված Բաշար Ասադի,Իրանի և նրա հովանավորությունը վայելող զինյալ խմբերի,հատկապես լիբանանյան "Հզբոլլահ"-ի,ինչպես նաև քրդերի կողմից...
Մոսկվան պատմությունից դասեր չի քաղել...Ռուսները մինչև հիմա չհասկացան,որ թուրքերի հետ որևէ համագործակցություն հնարավոր չէ,քանի որ Անկարայի արտաքին քաղաքականությունը ոչ միայն չի համընկնում Ռուսաստանի արտաքին քաղաքական շահերի հետ,այլև շատ դեպքերում և հատկապես կովկասյան,բալկանյան և մերձավորարևելյան ուղղություններում հակամարտության մեջ է մտնում...Բացի այդ,Անկարան ՆԱՏՕ-ի անդամ է և չնայած Վաշինգտոնի հետ ունեցած որոշ տարաձայնություններին հենց ԱՄՆ-ն կանգնեց Էրդողանի կողքին,երբ 2015 թ-ի նոյեմբերին թուրերը Սիրիայի օդային տարածքում խոցեցին ռուսաստանյան ռազմական ինքնաթիռը և Մոսկվան փորձեց թուրքերի հետ խոսել "բարձր տոնով"...Մի բան,որը չի անում Մոսկվան իր ռազմավարական գործընկերների հանդեպ...
Համոզված եմ՝Սիրիայում Անկարան իր ուզածին հասնելուց հետո շատ արագ բձերբազատվի Մոսկվայի հետ ոչ պատվաբեր "բարեկամությունից" և նորից կվերածվի թշնամու,ինչպես դա եղավ 1921 թ-ից հետո,երբ թուրքերի առաջնորդ Աթաթուրքը իր ծրագրերն իրակացացնելու համար շատ պրիմիտիվորեն խաբեց Լենինին,իսկ հետո էլ հայտնվեց Արևմուտքի գրկում...
Հ.Գ.Որքան էլ սուր լինեն հակասությունները թուրքերի և արևմուտքի միջև Անկարայում շատ լավ գիտեն,որ կոպիտ մի սխալ և կարող են շատ խիստ պատժվել նույն արևմուտքի կողմից...Իսկ ռուսները բազմիցս են թուրերի դավաճանությունները կուլ տվել և կրկին հավատացել,որ թուրքերը լավ դաշնակիցներ են...

Գագիկ Համբարյան 

Պուտինը երկարաձգել է թոշակների կուտակային մաս... «Ստեփանավանի ԲԿ»-ի տնօրենին առաջադրվել է մեղա... «Մենք դնում ենք հայաստանամետ քաղաքականության ... Յուրացումների համար մեղադրվող Ստեփանավանի ԲԿ–... Նարեկ Սարգսյանի արտահանձնման հարցը կքննի Պրահ... «Հույս ունեմ, որ հաջողության եք հասնելու». Ար... ՀՀ ոստիկանությունը գրանցել է ընտրությունների ... «Իշխանությունից հեռացվելուց հետո էլ այդ կուսա... «Ամեն վայրկյան գիտակցելու եմ ամեն քվեի պարտավ... Դե որ էդ միլիոնները չդարսեիք՝ գուցե 80-ականնե... Ժողովրդի կամքը արտահայտվելուց հետո բոլորս լծվ... Ադրբեջանցի ուսուցիչն ամուսնացել է 7-րդ դասարա... Նիկոլ փաշինյանն ուղիղ եթերում է Նախկինում իշխող կուսակցությունները չհաղթահարե... Խոշոր վթար Արարատի մարզում․ 23-ամյա վարորդը բ... «Իմ քայլը»` 70,44, ԲՀԿ-ն՝ 8,27, ԼՀԿ-ն՝ 6,37 տ... «Բաց և թափանցիկ». ԱՊՀ դիտորդական առաքելությու... Ցուցմունք տալուց հրաժարվելը չի կարող քրեական ... ԼՀԿ-ի առաջատարները՝ ռեյտինգային ընտրակարգով Տիգրան Մուկուչյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Քվեարկության ընթացքում լրագրողների գործունեու... Ընտրությունների արդյունքները՝ 220 ընտրատեղամա... Քվեարկության նախնական արդյունքները ժ. 22։43-ի... ՈՒղիղ միացումներ ԿԸՀ-ից, նախնական տվյալներ ըն... Ուղիղ միացում 9/46 ընտրատեղամասից
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան...
Դավիթ Շահնազարյանի որդին քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ-ից՝ որպես քաղհալածյալի որդի «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության համապատասխան մարմինները գրություն են պատրաստում ՀՀԿ ընտրացուցակի երկրորդ հորիզոնականում հանգրվանած Դավիթ Շահնազարյանի և նրա որդու դեմ։ Բանն այն է, որ Շահնազարյանի որդին՝ Գուրգենը, տարիներ առաջ քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ իշխանություններից, ու որպես հիմնավորում՝ Շահնազարյանի որդին ներկայացրել է հոր քաղաքական գործունեության մասին Մանվել Գրիգորյանը Նոր տարուն կլինի տա՞նը.Նազիկը հավաքել է կողմնակիցներին «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռազմաճակատ ուղարկված սննդամթերքը յուրացնելու համար կալանավորված Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, օրերս իր մոտ է հավաքել իրենց կողմնակիցներին եւ ասել, որ պետք է ամեն ինչ անել Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) պատգամավոր ընտրվելը թույլ չտալու համար, որովհետեւ ընտրվելու դեպքում Մանվելի՝ ազատության մեջ հայտնվելու համար խոչընդոտներ կստեղծի:          &n Այսօր Հ1-ում թեժ է լինելու. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. «Այսօր տեղի կունենա հայտնի դեբատը՝ ընտրություններին մասնակցող լիդերների միջեւ։ «Բոլոր 11-ն էլ այս պահի դրությամբ նամակով իրենց համաձայնությունը հայտնել են․ որևէ կուսակցություն կամ դաշինք այլ դիտարկում, նկատառում չի հայտնել»,- ասաց Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։ Ըստ որի՝ նախատեսվել է, որ դեբատը կտևի 2,5-3 ժամ, կսկսվի երեկոյան հիմնական լուրերի թողարկումից հետո։ Դեբատի Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 1-ին կկալանավորվի «Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի դեկտեմբերի 1-ին, խորհրդարանական ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ: Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բավարարել էր գլխավոր դատախազության բողոքը և Քոչարյանի խափանման միջոցը կալանք ընտրելու հարցի քննությունը ուղարկել Վերաքննիչ դատարան: Դատախազությունը պահանջում էր, որ Վճռաբեկ դատարանը բեկանի Վերաքննիչ դատարան Լիդերների հեռուստատեսային դեբատը՝ դեկտեմբերի 5-ին. Ծառուկյանը «շատ լուրջ պատրաստվում է» «Հրապարակ»-ը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի լիդերների հեռուստատեսային դեբատը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին, ըստ ամենայնի՝ երեկոյան ժամը 9-ին, կտևի մոտ 3 ժամ։ Դեբատը կվարեն Արմեն Դուլյանն ու Պետրոս Ղազարյանը։ Քաղաքական ուժերը պահանջել են այլ հեռուստաընկերության լրագրողներ ևս, սակայն Հանրայինն անդրդվելի է գտնվել։ Դեբատն ընթանալու է մոտավորապես հետևյալ ֆորմատով․ լիդե
website by Sargssyan