1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Հարցը չպետք է քաղաքականացնել»

Անցած շաբաթ ավարտվեցին գնաճի վերաբերյալ ԱԺ լսումները, թե ինչ արդյունք կտան դրանք, պարզ կլինի առաջիկա երկու շաբաթում: Ինչ խոսք, գնաճը տնտեսական կատեգորիա է, բայց քանի որ այն հարվածում է իշխանության վարկանիշին, ապա վերածվում է քաղաքական գործոնի: Արդյո՞ք գնաճի այս տենդենցը պայմանավորված է «ընդդեմ» մոտեցմամբ: Այս և գնաճի հետ կապված մի քանի հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ պատգամավոր ՇՈՒՇԱՆ ՍԱՐԴԱՐՅԱՆԻ հետ:

 

-Թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ,- ասաց պատգամավորը:- Հարցը չպետք է քաղաքականացնել, որովհետև գնաճը ինքնին ամբողջությամբ տնտեսական երևույթ է: Իհարկե, ցանկացած երկրում գնաճի պարագայում հասարակությունը սլաքներն ուղղում է իշխանությանը, բայց և այնպես, համաձայն չեմ Ձեր այն ձևակերպմանը, թե գնաճը հարվածում է կառավարությանը: Ասեմ ինչու: Ընդհանրապես գնաճը պետք է դիտարկել տնտեսական տեսակետից, ինքներդ էլ նշեցիք, որ այն տնտեսական կատեգորիա է: Հայաստանը որդեգրել է ազատ տնտեսական շուկայական հարաբերությունների քաղաքականություն, իսկ դա նշանակում է, որ գնագոյացման գործընթացներին միջամտելու լիազորություններ պետությունը չի կարող ունենալ: Միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ պետությունը ձեռքերը ծալած նստելու է: Տոներից անմիջապես հետո, ինչպես տեսաք, հարցը գտնվում է ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում: Պատկան կառույցների կողմից այն ուսումնասիրվում է բազմակողմանիորեն, դրան են ուղղված նաև ԱԺ-ում հրավիրված հանրային լսումները: Սա նշանակում է, որ պետությունը մտահոգ է և փորձում է խորհրդատվությունների, ուսումնասիրությունների միջոցով հնարավորինս լուծումներ գտնել գների բարձրացման հետևանքները մեղմելու նպատակով:
Այս հարցում ընդհանրապես պետության հիմնական գործառույթը տնտեսական ազատ միջավայրի ձևավորումն է, ինչն արդարացիորեն պետք է կարգավորի գնագոյացումը: Իհարկե, որոշ ապրանքների թանկացումներն այդքան զգալի չէին լինի, եթե մարդկանց աշխատավարձերը, կենսաթոշակները համապատասխանաբար ինդեքսավորվեին: Թեկուզ մեկ կետով թանկացումը արդեն իր ազդեցությունն ունի սոցիալապես անապահով խավի համար, և պարզ է, չէ՞, որ իշխանություններին էլ ձեռնտու չէ ստեղծված իրավիճակը, որովհետև ժողովրդի սոցիալական վիճակի բարելավումը ամենագլխավոր նպատակներից մեկն է: Դրան հասնելու համար անհրաժեշտ է ապահովել կայուն տնտեսական աճ: Ինչպես փաստում է վիճակագրությունը՝ 2017-ին հաջողվել է ապահովել 7 % տնտեսական աճ, իսկ պետբյուջեով նախատեսված 1 տրիլիոն 135 մլրդ դրամի փոխարեն հավաքագրվել է 1 տրիլիոն 201 մլրդ: Սա նշանակում է, որ տնտեսական անկումը կանգ է առել և ստեղծված են նախադրյալներ, որոնք հաջորդ տարիներին դրական ազդակներ կապահովեն՝ նպաստելով մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:
-Ի՞նչ եք կարծում, այս տարվա վերջին հնարավո՞ր է բարձրացնել, ասենք, կենսաթոշակները:
-Համենայն դեպս, ես լավատես եմ: Մենք պետք է ստեղծենք անհրաժեշտ պայմաններ տնտեսական շարժիչն ակտիվացնելու համար: Այդ դեպքում կստեղծվեն նոր աշխատատեղեր, եկամտի աղբյուրներ, ինչը կնպաստի ընդհանուր կենսամակարդակի բարձրացմանը:
-Սովորաբար նախընտրական շրջանում գործարար խավը սպասողական վիճակում է. այն, որ այս պահին այդ գործոնը նկատվում է, նշվեց նաև ԱԺ լսումներում: Ըստ Ձեզ, տնտեսության վրա որքանո՞վ կազդի այդ իրավիճակը, տնտեսական պրոցեսները որքանո՞վ կդանդաղեն:
-Անցած տարի ևս այդ առումով սպասողական վիճակ էր, պայմանավորված խորհրդարանական ընտրություններով, սակայն տարին փակեցինք տնտեսական բարձր ցուցանիշներով: 
-Այո, բայց ունեցանք գնաճ, ինչը հարվածում է ժողովրդի գրպանին: 
-Ընդհանրապես, կարծում եմ՝ ճիշտ կլինի տարանջատել գնաճ և գների բարձրացում ասվածը: Եթե մենք մի քանի ապրանքների մասով ունենք թանկացում, դա չի նշանակում, որ գլոբալ առումով գնաճ է տեղի ունեցել: Ես այս իրավիճակում ձեռնպահ կմնայի այդ սարսափելի գնաճ բառից: ԱԺ լսումներում, ԿԲ-ի նախագահի ներկայացմամբ, գնաճային միջավայրը սովորաբար տատանվում է 2,5-5,5 %-ի միջակայքում: Մենք ունենք գնաճի նվազագույն շեմ՝ 2017-ին այն կազմել է 2,6 %: Այս ցուցանիշը փաստում է, որ դասական հասկացությամբ գնաճ չունենք, կա որոշ ապրանքների թանկացում, ինչը պետությունը, անհրաժեշտության դեպքում, պետք է կանխի միջոցներ ձեռնարկելով, զսպող մեխանիզմներ կիրառելով: 
-Լավ, այդ դեպքում որոշ ապրանքների թանկացումը Ձեզ համար նկատելի՞ է, թե՞ Դուք համարում եք, որ դրանք առաջին անհրաժեշտության ապրանքներ չեն:
-Ասեմ այսպես՝ դա շատ անհատական է, կախված նրանից, թե յուրաքանչյուրիս համար որ ապրանքատեսակներն ավելի մեծ կշիռ ունեն, և թանկացումը որքանով է անդրադառնում ընտանեկան բյուջեի վրա: Կրկնեմ, ցանկացած թանկացում լրացուցիչ դժվարություն է ժողովրդի, հատկապես սոցիալապես ոչ ապահով խավի համար, և ցանկացած պետության գործառույթն է մեղմել այդ թանկացումների հետևանքները: Ընդհանուր սպառողական զամբյուղում, որպես առաջին անհրաժեշտություն, հաշվարկվում են սննդամթերքի, կոմունալ վճարումների, առողջապահական և տրանսպորտի ծախսերը: Գների բարձրացում նկատվում է միայն սննդամթերքի մասով, այն էլ՝ առանձին ապրանքատեսակների գծով: Սրա հետ մեկտեղ չպետք է անտեսել, որ առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների գներն էլ զգալիորեն նվազել են: Այս մասին փաստում է ոչ միայն պաշտոնական վիճակագրությունը, դա նկատելի է նաև շուկայում: Նվազել են թռչնամսի, ալյուրի, ձեթի, հնդկաձավարի, շաքարավազի գները, և քանի որ սննդամթերքի որոշ տեսակների մասով կա թանկացում, մի մասով էլ՝ նվազեցում, կարծում եմ, սպառողական զամբյուղում գները պետք է որ իրար հավասարակշռեն: Գների բարձրացումը ինչպես մեզանում, այնպես էլ զարգացող և զարգացած երկրներում բնականոն երևույթ է՝ պայմանավորված միջազգային շուկայի գների տատանումներով: Բացի այդ, չպետք է մոռանալ, որ Հայաստանում գրեթե միշտ եղել են սեզոնային գների բարձրացումներ, առավել ևս, դրանք նկատելի են եղել ամանորյա տոներից առաջ և հետո: Իհարկե, բացի օբյեկտիվ պատճառներից, այստեղ կարող են լինել նաև սուբյեկտիվ պատճառներ, որի համար պետությունն ունի համապատասխան քաղաքականություն և կիրառում է համապատասխան գործիքակազմ՝ վերահսկելով, որ խաղի կանոնները չխախտվեն, որ շուկայում գերիշխող դիրք ունեցողները չհիմնավորված ձևով գները չբարձրացնեն, մյուս կողմից, սրան ավելացան նաև «Հարկային օրենսգրքի» փոփոխությունները և ԵԱՏՄ մաքսատուրքերի կիրառումը, որոնք հաստատելուց առաջ էլ բոլորս գիտեինք, որ առաջացնելու են որոշ ապրանքների թանկացում: Այնպես որ, այս ամենը կանխատեսելի էր: Չնայած սրան, ԿԲ-ն հայտարարեց, որ այդ գործոնների ազդեցությունը գնաճի վրա կկազմի առավելագույնը 1 տոկոսային կետ։ Խոսքը վերաբերում է առաջին հերթին վառելիքի շուկային: Մասնագետների գնահատմամբ, բենզինով շահագործվող մեքենաները գրեթե արտադրական շղթայի մաս չեն կազմում և մուլտիպլիկատիվ առումով պետք է որ ազդեցություն չունենան գնագոյացման վրա: Հայաստանի ավտոտնտեսության ավելի քան 70 տոկոսը, որպես շարժիչային վառելիք, օգտագործում է սեղմված գազ, և ներկա սակագինը գործել է նախկինում: Ինչ վերաբերում է դիզվառելիքին, ապա բարձրացված գինը կարող է բեռ հանդիսանալ գյուղատնտեսության համար, ինչի հետ կապված տարբերակները քննարկվում են: Առաջին հերթին գյուղատնտեսական կարևոր ապրանքների համար պետք է կիրառվի ներմուծվող ապրանքները տեղական արտադրությամբ փոխարինելու համալիր ծրագիր, գյուղարտադրության զարգացման, արդյունավետ գյուղատնտեսության մեխանիզմների ներդրման ծրագիր, ինչը հնարավորություն կտա և՛ գյուղարտադրանքի ինքնարժեքը նվազեցնելու, և՛ խրախուսելու տեղական արտադրությունը:

 

Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. փրկարարները, վ... VIDEO .«Եթե պետք լինի. ես էլ զենք կվերցնեմ, ո... Այո', նա պետք է ոչ միայն վերադարձնի միլիոնավո... Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունում հետ... Լույս է տեսել Հայաստանի մարզական լրագրողների ... Ստացվել է այնպես, որ դաշտը խառնողները խոսում ... Ադրբեջանում շարունակվում է ռազմականացումը, սա... Փրկարարները Բալահովիտ գյուղի տներից մեկում դի... Վրաստանի 71-ամյա քաղաքացին 1,5 տարի հետախուզվ... Մի շարք չինովնիկներ գաղտնի անդամագրվում են ՀՀ... Ես ինքս համտեսում եմ քրեակատարողական հիմնարկն... Ոստիկանները հայտնաբերել են բռնաբարության մեղա... «Սիրտս՝ ձեռքերիս մեջ». Քրիստինե Պեպելյանը՝ որ... «Դեբեդի ջրով ինքնահոս ոռոգումը Հայաստանում 4 ... Արմավիրի մարզում վնասել ու կոտրել են գեներալ ... Հայտնի գործարար «ԲԼԱ»-ի տղա Ռուստամ Ստեփանյան... Հարուցվել է քրեական գործ՝ «Նուբարաշեն» ՔԿ հիմ... ԱԱԾ-ի նոր բացահայտումը «Տպավորություն է, որ ՀՀ հանքերի մեծ մասը կառա... Դատապարտյալին տեսակցության եկած կնոջ ներքնազգ... Իսրայելը նոր մահապարտ ԱԹՍ է ներկայացրել, որը ... «Մարտի 1-ին երթ ենք անում. ուղերձով կդիմեմ ժո... Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախված ավտոմեքեն... Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար.... ՀՀ պետական վերահսկողական ծառայության հայտար...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Հանցաշխարհի կարկառուն ներկայացուցիչներ Արա եւ...
Մի շարք չինովնիկներ գաղտնի անդամագրվում են ՀՀԿ-ին. Սերժ Սարգսյանն իր պաշտոնաթողության օրը ելույթ կու... «Իրատես» թերթը գրում է. «Գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչներ՝ հիմնականում վարչության պետերի տեղակալներ, ավագ մասնագետներ եւ այլք, վերջին շրջանում ակտիվորեն անդամագրվում են ՀՀԿ-ին:     Վերջիններս, ըստ երեւույթին, չեն համակերպվում նոր իշխանությունների վարած քաղաքականությանը, ու հանուն գաղափարի, անդամագրվում են «Հանրապետականին»: «Նրանց վերադասները, իհարկե, տեղյակ չ Թեժ պայքար. ո՞վ կդառնա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, թեժ պայքար է ընթանում ապագայում ստեղծվելիք սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնի համար։ Առաջամարտիկը սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանն է։ «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» նախագծով առաջիկայում սփյուռքի նախարարությունը կվերակազմակերպվի՝ միանալով վարչապետի աշխատակազմին և աշխատակազմում ստեղծելով Սփյուռքի գործերի գլխա Նախկինները ակտիվանում են. Կարեն Կարապետյանը Գագիկ Ծառուկյանի խնամու դաչայում հավաք է կազմակերպել. «Ժ... «Ժամանակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ նախկին պատգամավոր և Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանի դաչայում կազմակերպել է նախկին իշխանական վերնախավի ներկայացուցիչների հավաք, որին ներկա են եղել նաև նախկին նախարարներ և մարզպետներ: Հավաքի ընթացքում քննարկել են ստեղծված իրավիճակում գործելու հնարավորությունները, այդ թվում՝ միասնական թիմով հանդես գալու միջոցով»: & Կոստանյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ «Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը առաջիկա օրերին կարող է նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ արդեն հասցրել են դրականորեն արտահայտվել Կոստանյանի մասնագիտական կարողությունների մասին՝ դրանով դրական ֆոն ապահովելով նրան Հին Հայաստանից Նոր Հայաստանի իշխանական համակարգ տեղափոխելու համար»: Առավել մանրամասն Ումի՞ց են սկսել կրճատումները «Ժողովուրդ» թերթը գրում է.   «Մարզպետարաններում պատրաստվում են լայնածավալ օպիտիմալացման` աշխատակազմի մինչեւ 30 տոկոսի կրճատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, տեղեկացավ, որ աշխատանքային ֆոնդը մնալու է անփոփոխ: Փաստորեն ստացվում է` մարզպետարանների աշխատողների աշխատավարձերը բարձրանալու են: Մարզպետարաններում կրճատումները սկսվել են հայեցակարգային պաշտոններից:     Ըստ մեր տեղեկ
website by Sargssyan