1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը լինելու են վարչապետին ենթակա մարմիններ. բալանսավորո՞ւմ, թե՞ իշխանության ուժեղացում

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարման նոր մոդելի անցման համատեքստում կատարվող օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է, որ ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը լինելու են վարչապետին ենթակա մարմիններ, ներկայիս կառավարությանն առընթեր կարգավիճակի փոխարեն: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ այդպիսով ձևավորվում է այդ կառույցների համար քաղաքական պատասխանատու անձ, ներկայիս փաստացի քաղաքական պատասխանատուի բացակայության պայմաններում:

Այստեղ ձևավորվում է բավականին ուշագրավ մի իրավիճակ: Առաջին հայացքից երկու այս գերատեսչությունները անմիջականորեն դնելով վարչապետի ենթակայության տակ, ամրացվում է նրա դիրքը, ուժեղացվում է վարչապետի իշխանությունը: Մյուս կողմից, սակայն, առավել լայն դիտարկելով իրավիճակը, նկատելի է դառնում, որ խոսքն ավելի շուտ վերաբերում է բալանսավորմանը, քանի որ նոր մոդելի պայմաններում ըստ էության վարչապետի ենթակայությունից դուրս է բանակը: Խաղաղ պայմաններում չկա Գերագույն գլխավոր հրամանատար, հայտարարված պատերազմ թերևս չի լինի, համենայնդեպս, տևական ժամանակահատված:

Պաշտպանության նախարարությունը ղեկավարում է նախարարը, իհարկե պաշտպանական քաղաքականությունը մշակում է Անվտանգության խորհուրդը, որը ղեկավարում է վարչապետը, սակայն խնդիրն այն է, որ այդ խորհուրդն իր գործունեությամբ, այսպես ասած, կոլեգիալ բնույթի է, և այստեղ վարչապետի գերակա մեծամասնությունը ամենևին երաշխավորված չէ՝ կազմի ինստիտուցիոնալ ձևավորման տեսանկյունից: Օրինակ՝ ԱԽ անդամ պետք է լինեն երեք փոխվարչապետները, և այստեղ հնարավոր են տարբեր կոնֆիգուրացիաներ: Ըստ այդմ, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն վարչապետի ենթակայության տակ դնելը իրականում ավելի շատ բալանսավորում են առկա իրավիճակը, քան մեծ առավելություն տալիս վարչապետին: Սա իհարկե սցենարային տարբերակներից մեկն է, որը սակայն վկայում այն մասին, որ իրադարձությունների զարգացումը ամենևին չի գտնվում միարժեք ու անշեղ գծի վրա, և ձևավորվում է մի իրականություն, որը հնարավորություն է տալիս ադապտունակ դարձնել ցանկացած սցենար կամ պլան:

Անկասկած է, որ իշխանության վերադասավորման կամ վերակառուցման ներկայիս գործընթացը տեղի է ունենում դիրքային բավականին կոշտ պայքարով, որտեղ յուրաքանչյուր տեղի ու սանտիմետրի համար առկա է բավականին լարված մրցակցություն: Այդ հանգամանքի վառ վկայությունը դարձավ, օրինակ, էներգետիկայի նախարարի հրաժարականի պատմությունը, երբ Հայաստանի կառավարությունում գրանցվեց թերեւս աննախադեպ իրավիճակ՝ պաշտոնապես հայտարարվեց նախարարի հրաժարականը, իսկ հետո հայտարարվեց, որ նախագահի եւ վարչապետի հետ զրույցի արդյունքւմ նա կշարունակի պաշտոնավարումը: Ըստ այդմ, սանտիմետր առ սանտիմետր, պաշտոն առ պաշտոն եւ լիազորություն առ լիազորություն ներհամակարգային դիմակայությունը դրսեւորվում է բոլոր ուղղություններով:

Այդ իրավիճակում, միանգամայն հավանական է, երբ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն իրականում լինեն դե յուրե ենթակա վարչապետին, սակայն դե ֆակտո հենց վարչապետը լինի այդ կառույցներին ենթակա: Հենարանի փոխարեն դրանք կարող են լինել ականներ՝ դրված վարչապետի տակ, այդ թվում նաեւ քաղաքական պատասխանատվությամբ, որ դրվում է վարչապետի ուսերին: Հայաստանում համակարգը մոդելային առումով ենթարկվում է փոփոխության, ձեւավորվում են դե յուրե նոր հարաբերություններ, սակայն ակնհայտ է, որ դե ֆակտո մակարդակում դեռեւս տեւական ժամանակ պահպանվելու է հարաբերությունների նախկին կանոնակարգը եւ, այսպես ասած, նվազագույնը իներցիոն ազդեցությունը: Այդ առումով, ներկայումս կատարվող փոփոխությունները, կառուցվածքային կազմավորումները, ըստ երեւույթին, նույնքան միջանկյալ են, ընդ որում անկախ Սերժ Սարգսյանի կարգավիճակից, որքան միջանկյալ է այդ ամենի պլաստը՝ խորհրդարանական մեծամասնությունը:

Ներկայումս Հայաստանն անցումային փուլում է եւ գլոբալ իմաստով բոլոր լուծումներն են կրում այդ փուլի ազդեցությունը, ըստ այդմ կանխորոշիչը առավել մասշտաբային նախաձեռնություններն են, որոնք պարփակում են ներկայիս ներքին գործընթացը, այսպես ասած՝ ներսից ու դրսից: Դրանք հիմնական առումեվ երկուսն են՝ նոյեմբերի 24-ին ստորագրված Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրն ու դրանից մոտ մեկ ամիս անց ներկայացված բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրը: Դրանք այն ռելսերն են, որոնցով պետք է անցնի Հայաստանն անցումային կամ միջանկյալ այս փուլից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մայրը որդուն բերել էր հիվանդանոց, ծեծված էր, ... Դավիթ Թուջարյանը՝ առաջին անգամ իր և Լիլիթ Կար... ՄՀԵՐ ԵՆՈՔՅԱՆԻ ՎԱՃԱՌՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՀԱՍՈՒՅԹԸ ԿՓՈԽԱՆ... Կոստանյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Ումի՞ց են սկսել կրճատումները «Կարելի է եզրակացնել, որ քրդերին միջազգային հ... «Սեփական պաշտպանյալին հրապարակային պախարակելը... Թրամփի հայտարարած արտակարգ դրությանը ռեժիմում... Զոհրաբ Մնացականանը Միացյալ Թագավարության պետն... Զովունիում կոտրել են պատշգամբի ու ննջասենյակի... Մեկ օրում բացահայտվել է 56 հանցագործություն. ... Բաժանված ընտանիք, խարխլված ճակատագիր. դժոխայի... Դժվար էր դուրս գալ ակտիվիստի «հագուստից» ու լ... Մի շարք ոլորտներում նշանակալի ներդրում ունեցա... Հայ Եկեղեցու ու նրա հոգևորականության վրա հարձ... Կրակոցներ Լոռու մարզում. «Ֆավորիտ» գիշերային ... 2008թ․ մարտիմեկյան իրադարձություններում բանակ... Տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ, որը վարել է Սերժ ... ՊԵԿ. հայտնաբերվել է 53.79 գրամ ընդհանուր քաշո... Մանվել Գրիգորյանի որդու նկատմամբ հետախուզում ... Նիկոլ Փաշինյանի ամփոփիչ ելույթը՝ ուղիղ միացմա... Էդմոն Մարուքյանը՝ «չափն ու սահմանն անցնողների... 11-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողությ... Նոր մանրամասներ Սպիտակում հրազենի գործադրմամբ... «Սիրիա առաքելություն ուղարկելը համարելով Հայա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Հանցաշխարհի կարկառուն ներկայացուցիչներ Արա եւ...
Կոստանյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ «Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը առաջիկա օրերին կարող է նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ արդեն հասցրել են դրականորեն արտահայտվել Կոստանյանի մասնագիտական կարողությունների մասին՝ դրանով դրական ֆոն ապահովելով նրան Հին Հայաստանից Նոր Հայաստանի իշխանական համակարգ տեղափոխելու համար»: Առավել մանրամասն Ումի՞ց են սկսել կրճատումները «Ժողովուրդ» թերթը գրում է.   «Մարզպետարաններում պատրաստվում են լայնածավալ օպիտիմալացման` աշխատակազմի մինչեւ 30 տոկոսի կրճատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, տեղեկացավ, որ աշխատանքային ֆոնդը մնալու է անփոփոխ: Փաստորեն ստացվում է` մարզպետարանների աշխատողների աշխատավարձերը բարձրանալու են: Մարզպետարաններում կրճատումները սկսվել են հայեցակարգային պաշտոններից:     Ըստ մեր տեղեկ Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան առերեսում է տեղի է ունեցել «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանի հարցաքննություններից մեկի ժամանակ տեղի է ունեցել առերեսում Սեյրան Օհանյանի հետ։ «Լուրերը, թե Ս. Օհանյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ, չեն համապատասխանում իրականությանը, ավելին` տեղյակ ենք, որ Օհանյանն ասել է` Սերժ Սարգսյանը եղել է իմ գերագույն հրամանատարը։ Մի խոսքով` Սեյրանն իրեն ճիշտ է պահել»,- ասաց Ս. Սարգսյանին մոտ կանգնա Հերթը հասավ մասնավոր հատվածին. «Գազպրոմ Արմենիա»-ում մտադիր են կրճատել 1200-1500 աշխատակցի «Ժամանակ»-ը գրում է. «Հաստիքների կրճատում է տեղի ունենում ոչ միայն պետական կառավարման համակարգում, այլ նաև մասնավոր հատվածում: Մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարությունը մտադիր է առաջիկայում կրճատել ընկերության 1200-1500 աշխատակիցների: Նման իրավիճակ է նաև այլ բազմաթիվ ընկերություններում, որովհետև երբ ընկերության սեփականատերերին պարտադրում են գրանցել աշխատակիցներին և նրանց հ Ինչ նպատակով է Արփինե Հովհաննիսյանը ՀԿ բացել «Ժամանակ» թերթը գրում է․ «Նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, բացի փաստաբանական գործունեությունից, մտադիր է զբաղվել նաև իրավապաշտպան գործունեությամբ, և նոր բացված հասարակական կազմակերպությունը հենց այդ նպատակով է: Հովհաննիսյանը, նախկինում լինելով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար և բավական լավ կապեր ունենալով ԵԽԽՎ-ում, ուզում է այդ հասարակական կազմակերպության միջոցով ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնա
website by Sargssyan