1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է երկու տարվա ազատազրկման

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է 2017թ. ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ կրկնակի քվեարկելու փորձ կատարեու մեջ մեղադրվող անձի նկատմամբ նշանակված ազատազրկում պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու և փոխելու վերաբերյալ գործով մեղադրող դատախազի ներկայացրած բողոքը:

Երևան քաղաքի թիվ 2/19 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ 02.04.2017թ.-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:

 Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է Երևան քաղաքի, Միկոյան փողոցի 4/2 հասցեում տեղակայված համար 159 դպրոցի տարածքում գործող թիվ 2/19 տարածքային ընտրական տեղամաս, որտեղ ժամը 09:14-ին ընտրողների գրանցման տեխնիկական սարքը սպասարկող մասնագետին է ներկայացրել իր նույնականացման քարտը, ապա  սահմանված կարգով քվեարկելուց հետո հեռացել է տեղամասից: Դրանից հետո Հովհաննես  Ղազարյանը  մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ  վերադարձել է նույն ընտրատեղամաս և ժամը 09:29-ին ընտրողների գրանցման տեխնիկական սարքը սպասարկող մասնագետին է կրկին ներկայացրել իր նույնականացման քարտը, սակայն Հովհաննես Ղազարյանն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ ընտրողների գրանցման տեխնիկական սարքը արձանագրել է վերջինիս կողմից ընտրություններին մասնակցելու  համար  կրկնակի գրանցվելու փորձ կատարելու փաստը:

 Հարուցված քրեական գործով 03.04.2017թ.-ին Հովհաննես Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ 05.04.2017թ-ին նա ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարաք կատարելու համար:

 Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական գործը 2017 թվականի ապրիլի 07-ին ուղարկվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Մինչև դատաքննությունն սկսելը, ամբաստանյալ Հովհաննես Ղազարյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:

 2017 թվականի հոկտեմբերի 10-ին դատարանը, դատական քննությունն անցկացնելով արագացված կարգով, Հովհաննես Ղազարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով և պատիժ է նշանակել ազատազրկում երկու տարի ժամկետով՝ զրկելով նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից՝ 2 տարի ժամկետով: Դատարանը, սակայն, նույն դատավճռով որոշում է ընդունել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված կարգով Հովհաննես Ղազարյանի նկատմամբ նշանակված երկու տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին` սահմանելով փորձաշրջան երեք տարի ժամկետով:

 Վերոնշյալ դատական ակտը Երևան քաղաքի Ավան և Նոր նորք վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից պատժի մասով բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Վերջինս քննելով բողոքը՝ բավարարել է այն, բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը  ճանաչ անթույլատրելի:

 Ամբաստանյալ Հովհաննես Ղազարյանի նկատմամբ վերաջնական պատիժ է սահմանվել ազատազրկում երկու տարի ժամկետով՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով:

Դիտվել է 403 անգամ
Կրակոցներ Արագածոտնի մարզում. կան վիրավորներ.... «Բոլորը օրենքի առաջ պետք է հավասար լինեն». Վա... Պետք է բացահայտել կոռուպցիոն սկանդալները Ուղիղ.Հայաստանը նշում է առաջին Հանրապետությա... 28-ամյա աղջիկը փորձել է Կիևյան կամրջից ցած նե... Առաջիկա օրերին կլինեն մի շարք բացահայտումներ.... ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՀԱՅԱՍՏԱՆ, ԻՄ ՈՒԺԵՂ և ՀԶՈՐ ՀԱՅ ... Գարեգին Բ-ն ընդունել է Դավիթ Տոնոյանին (լուսա... Ուղիղ.Բարեգործական ակցիա Երեւանում՝ Էլթոն Ջոն... Ավազակային հարձակում Խոր Վիրապի մոտ․ մեկ անձ ... Վալերի Օսիպյանը պարգևներ հանձնեց ոստիկանությա... Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրք... Արմեն Սարգսյանն իր ֆին գործընկերոջը հրավիրել ... Երկրից դուրս գալու համար, անկախ տարիքից, քաղա... «Վերջին զանգին» շրջանավարտների մասնակցությամբ... Facebook-ը և Twitter-ը խստացրել են քաղաքական ... Սարի-թաղում կատարված դանակահարությունը բացահա... Մեկ օրում բացահայտվել է 33 հանցագործության դե... ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով բ... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Սամվել Ալեքսանյանը շրջանավարտների հետ պարում,... «Պետք է մտնես մարդու հոգու մեջ, որ մարդու ս... Ուշադրություն. ովքեր ճանաչում են Էրեբունիում ... Video.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացավ շրջանավ... ԱԱԾ-ն ձերբակալել է «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի տնօ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ...
Նոր իշխանությունը կանգնած է շատ լուրջ խնդրի առաջ Ժամանակ»-ը գրում է. «Բոլորն անհամբեր սպասում են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ է անդրադառնալու մարզպետների թեմային, երբ են ազատվելու գործող ՀՀԿ-ական մարզպետները և երբ են նշանակվելու նորերը, ովքեր ներկայացնելու են նոր իշխանությունը: Բայց մարզպետների նշանակումներն ուշանում են, որովհետև նոր իշխանությունը կանգնած է շատ լուրջ խնդրի առաջ, չի կողմնորոշվում, թե ում կարելի վստահել այդքան կարևոր պաշտոնները: Հիմա նո Գյուղապետերը Սերժ Սարգսյանի լուսանկարները փոխարինում են Սեյրան Սարոյանի լուսանկարներով «Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Արմավիրի մարզի գյուղապետների գերակշիռ մասը աննախադեպ որոշում է ընդունել։ Գյուղապետները իրենց աշխատասենյակներում կախել են ԱԺ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի մեծադիր լուսանկարը։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ գյուղապետները միահամուռ որոշել են, որ Սերժ Սարգսյանի լուսանկարին փոխարինելու է իրենց տարածքից ընտրված պատգամավ «ՀՀԿ-ի զալոժնիկը». Ռուստամ Գասպարյանը պնդում է, թե իրեն ստիպել են դուրս գալ ԲՀԿ-ից «Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը պարզվում է հարազատ կուսակցությունը՝ ԲՀԿ-ն լքել է ՀՀԿ-ի սպառնալիքների պատճառով: «Գագիկ Ծառուկյանի հետ իմ հարաբերությունները երբեք վատ չեն եղել։ Մենք ընկերներ ենք, մենք բարեկամներ ենք։ Մեր մեջ այն ժամանակ եղել է պայմանավորվածություն։ Եվ ես հիմա առաջին անգամ կխոսեմ դրա մասին։ ԲՀԿ-ից դուրս գալու ժամանակ ես Ծառուկյանի հե ԲՀԿ կվերադառնա հայտնի «տրիոն» «Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԲՀԿ-ն արդեն տեւական ժամանակ զբաղված է իր կառույցների ուժեղացմամբ, երիտասարդների լուրջ ներգրավմամբ եւ խիստ «ինստիտուցիոնալ» պատրաստվում է առաջիկայում սպասվելիք ընտրություններին, քանզի մտածում է՝ երբ «կռվում» են երկուսը, երրորդի բախտը միշտ բերում է։ ԲՀԿ-ում փորձում են ուժեղացնել նաեւ իրենց քաղաքական բլոկը։ Մեր տեղեկություններով՝ կրկին ԲՀԿ կվերա Վաճառել է հինը ու գնել երկու անգամ ավելի թանկ մեքենա «Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լեւոն Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Ըստ հայտարարագրի, դատավորը նախորդ տարի վաճառել է իր մեքենան գնելու համար մեկ ուրիշը: Այսպես, 3 միլիոն 650 հազար դրամով վաճառել է «SUZUKI SX4 1.6» մակնիշի ավտոմեքենան, իսկ 6 միլիոն 300 հազար դրամով գնել «
website by Sargssyan