1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ռեկետ՝ Արգամիչի անվան հետ կապվող գազալցակայանում …

Fnews.am-ը քանիցս իր հրապարակումներում խոսել է այն մասին, որ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Լիոն» գազալիցքավորման կայաններում, տեղի «զապրավչիկները» «չորով» թեյավճարներ են պահանջում, հետո նոր անցնում իրենց բուն գործին:

Սակայն, այս մասին բարձրաձայնելուց հետո, համենայնդեպս մինչ օրս Ծառուկյանին պատկանող գազալցականներում այդ գործընթացը սառեցվել է...

Իսկ ահա Գագիկ Ծառուկյանի խնամի, ՀՀ նախկին վարչապետ, Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապվող գազալիցքավորման կայանում, իսկ ավելի ստույգ՝ Արտաշատ-Մասիս մայրուղու սկզբնամասում գտնվող (հայտնի Նորագավիթի) գազալցակայանում, ՀՀ վարորդներին բառիս բուն իմաստով ռեկետ են անում: Մեխանիզմը շատ պարզ է. Արգամիչի անվան հետ կապվող գազալցակայանում, «զապրավչիկները» «չորով» «չայեվոյ» են պահանջում՝ 500-700 ական դրամ, ասելով որ իրենց մոտ դա պարտադիր պայման է: 

Այդ փաստին, ականատես է եղել Fnews.am-ի թղթակիցը, ով տեղում փորձել է պարզել, թե ինչո՞ւ են տվյալ գազալցակայանի աշխատակիցները ռեկետ անում վարորդներին: 

Ստորեւ ներկայացնում ենք գազալցակայանի աշխատակցի ու վարորդներից մեկի բլից զրույցը, ով ընդդիմանում էր աշխատակցին՝ փոխանցելու պահանջվելիք 500-ական դրամը:


Վարորդ-Կարա՞ք 2000 դրամի գազ լիցքավորել:

Աշխատակից-Ապեր , 500 դրամ էլ «չայեվոյ» պտի տաս:


Վարորդ-Հիմա որ 1000 դրամի գազ լիցքավորեմ, էլի պիտի 500 «չայեվոյ» տա՞մ:

Աշխատակից-Ապեր, ինչքանի էլ լցնես, 500-ը պտի տաս: Ինչքանի ուզում ես՝ լցրա:


Այդ պահին, վարորդի ու գազալցակայանի աշխատակցի զրույցին, տեղում միջամտել է մեր թղթակիցը ու փորձել պարզել, թե ինչո՞ւ են գազալցակայանում «չայեվոյներ» պահանջում, եւ ո՞վ է ի վերջո նման հրահանգ տվել գազալցակայանի աշխատակիցներին:

Թղթակից-Ինչո՞ւ  եք վարորդներից  անօրինական ձեւով 500-ական դրամ հավաքում:

Աշխատակից-Էդ մեզ չեն տալիս… Մեզ տալիս են՝ մենք էլ տանում տալիս ենք մեր ղեկավարությանը: Դե մեր մոտ գազը 170 դրամ ա, դրա համար էլ մեր մոտ 500 դրամ «չայեվոյ» կա: Մենք հավաքում՝տալիս ենք իրանց:

Թղթակից-Իրանց, ու՞մ:

Աշխատակից-Դե ղեկավարությանը:

Թղթակից-Այսինքն, եթե այդ թեյավճարները վարորդները Ձեզ չտրամադրեն, մեքենաները չե՞ն լիցքավորվի:

Աշխատակից-Չէ,չէ՜: Բա ես տամ տեղը: Վաղն ասելու ա. 500 հատ ավտո ա եղել:


Երբ կրկին անգամ փորձեցինք պարզել, թե կոնկրետ ու՞մ են հասնում այդ «չայեվոյները», գազալցակայանի աշխատակիցը մեզ խորհուրդ տվեց դիմել «Սմենի պետ» Գագիկին, ով առավել ստույգ կարող էր պատասխանել մեր հարցերին:

Հետեւելով աշխատակցի խորհրդին, մենք գտանք տվյալ գազալցակայանի «Սմենի պետ» Գագիկին, ով հարցը լսելուն պես այլայլվեց, ու կմկմալով միայն արտաբերեց, որ ինքը ի վիճակի չէ այդ հարցերին պատասխանելու, եւ որ մենք խոչընդոտում ենք իր աշխատանքը:


Իսկ այն հարցին, թե ճի՞շտ են արդյոք այն խոսակցությունները, որ գազալցակայանը կապ ունի ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, Գագիկը չկարողացավ որեւէ հստակ բան ասել, միայն մի քանի ռեպլիկ արեց՝արձագանքելով. «Ես չգիտեմ, ես տեղյակ չեմ, ես կասիր եմ, ես ինչ իմանամ, մենք գումարն ուղղակի փոխանցում ենք», եւ ալն:


Ստեղված այս անհեթեթ ու ամոթալի իրավիճակում, քանի որ հարցադրումները շատ են, փորձենք ամեն ինչի մասին խոսել հերթով:

Նախ, ո՞վ է իրավունք տվել սույն գազալցականի տերերին, կամ տիրոջը, տարին տասներկու ամիս՝ մատնոցի նման ֆռռացնել բոլորին, ու մտնել ՀՀ ազգաբնակչության գրպանը:
Երկրորդ՝ որեւէ մեկը երբեւէ՞ ֆիքսել է , թե մեքենաների ինչ հոսք կա այս գազալցակայանում, եւ թե օդից՝ աստղաբաշխական ՞նչ գումարներ են սրանք թռցնում՝ կեղեքելով ՀՀ վարորդներին :


Վերջապես մեկը կասի, թե ո՞ր արարքի համար են նման պարգեւի արժանացել գազալցակայանների գլխին նստած երեքգլխանի դեւերը:


ՀՀ-ում կարծեմ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով էր ստեղծվել, ով անողոք պայքար պետք է մղեր կոռուպցիոն դրսեւորումների դեմ:
Եւ որ ամենամեծ խայտառակություն էր. այդ հանձնաժողովի «կնքահայրը»` նույն ինքը Արգամիչն էր, ով իր գվարդիայով  հանդերձ, այդպես էլ չհասցրեց «ազգանպաստ» իր ծրագիրը ավարտին հասցնել, ու կոռուպցիան արմատախիլ անել:

Թեեւ այս դեպքում. ամեն վարորդից 500-700 ական դրամ «մաշկելու» «սուրբ գործը» կոռուպցիա անվանելը, մեղք է, քանի որ տվյալ դեպքում, ազգաբնակչությանը պարզապես «տեռորի» են ենթարկում, ու դրամներ շորթում:

Այնպես, որ այս արատավորի երեւույթի՝թալանի դեմ պայքարելու գործում ճիշտ կլինի որ ներգրավվեն ՀՀ իրավապահ մարմինները, եւ ոչ ասենք՝ կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակակիր, Պանամաները նվաճած գեներալ Միհրան Պողոսյանը…

Վերջապես, մեկը փորձե՞լ է հաշվել, թե այս անկուշտ թալանչիների մեկ օրվա եկամուտով , քանի՞ վիրավոր զինվոր կարող էր բուժօգնություն ստանալ ու ոտքի կանգնել: Այնինչ, մի զինվորի կյանք փրկելու համար ազգովի գումար ենք հավաքում, որ կարողանանք մեր զինվորին կյանք վերադարձնել:

Եւ եթե այս դեւերը, ընդամենը «դնեվալնի» են կանգնել Արտաշատ-Մասիս մայրուղում, ու միլոնատեր դարձել, ապա հայ զինվորը իր կյանքի գնով սրանց նմաններին է պաշտապանել, որ հիմա էլ գա , ու սրանց մի հատ էլ «չայեվոյ» վճարի:

Ի դեպ, Նորագավիթի հայտնի գազալցականի աշխատակիցը, վարորդներից մեկի հետ ունեցած զրույցի ժամանակ, ամեն կերպ փորձում էր արդարանալ, որ ուրիշ տեղ էլ՝ 200 դրամ են «չայեվոյ» հավաքում… Բայց իրենց մոտ, քանի որ լավ են լիցքավորում, 500 դրամ են պահանջում:
Ուրեմն այսպես. գլուխներդ պատին եք տալիս.200 –ական դրամ պահանջողն է՛լ, դուք է՛լ...
Իսկ ինչ վերաբերում է վերը հիշատակած գազալցակայանի մյուս հերոսին՝ ոմն սմենի պետին, ով հորդորում էր մեզ չխոչընդոտել իրենց աշխատանքը, ապա, ի գիտություն քեզ եւ շեֆերիդ Գագի՛կ, մենք շարունակելու ենք խոչընդոտել ՀՀ քաղաքացիներին ռեկետ անելու Ձեր արատավոր «աշխատանքը» :
Չեք սթափվում էլի, չեք սթափվում........

Ակնկալում ենք, որ այս հրապարակումից հետո, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը միջոցներ կձեռնարկի ոչ միայն դադարացնելու այս համատարած դրամաշորթությունը, այլ նաեւ այլ քայլեր կիրականացնի՝ պատասխանատվության ենթարկելու դրամաշորթությամբ հարստացած ռեկետչիկներին ու դրանց պապաներին:

 

Գայանե   Զարգարյան

 

 

Դիտվել է 14526 անգամ
Արժանացել են խրախուսանքների Օրենքով գող Անդիկը ձերբակալվել է Այսբերգի չերեւացող կողմում ծվարածները պիտի ծն... «Մարտի 1-ի գործով» դատապարտված գեներալի որդին... Արմավիրի քաղաքապետը հրաժարական կտա Առանձին զորամասերում բացահայտվել են առանձնապե... ՌԴ-ից հեղինակություններ են գալիս Էջմիածին 3 օր խոտով են սնվել. զոհված կապիտան Արմենակ Ո... Համաձայնությունը կայացել է. ար­տա­հերթ ընտ­րո... Մինչև դատաքննության ավարտը կասեցրել են Մանվել... Պատահար «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ... «Յանս» ռեստորանային համալիրում խուզարկություն... «Կեսգիշերն անց».Լիանա Զուրաբյան Ցեմենտ ներկրող ընկերությունները մտավախություն... Գորիսում աղջիկներին բռնի տարել են այն տուն, ո... էդ ո՞վ չգիտեր, որ «օձն իր պորտով» չէր կարող մ... Նոր բացահայտումներ Մանվել Գրիգորյանի գործով. ... Ապրիլյան պատերազմի հերոսի՝ Աղասի Ասատրյանի քր... ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Սերժ Սարգսյանը Մոսկվայում է. «Փաստ» «Այդ բացահայտումը զգալիորեն թուլացրեց ՀՀԿ–ն»... Արծվիկ Մինասյանը դիսկոմֆորտի մեջ է կառավարութ... Սերժ Սարգսյանը՝ Մանվել Գրիգորյանի հանցանքների... Խորը ափսոսանք ենք հայտնում, որ ԱԱԾ գործողությ... Փակագծերը չեն բացում
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ
ՌԴ-ից հեղինակություններ են գալիս Էջմիածին Էջմիածին քաղաքում օրեր շարունակ ընթացող բողոքի ցույցերին ակտիվորեն մասնակցում էին նաև քրեական աշխարհի ներկայացուցիչները: Հայտնի է, որ նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի դեմ բողոքող մարդկանց հետևում կանգնած էր Արթուր Ասատրյանը («Դոն Պիպո»), որն օրեր առաջ ձերբակալվել էր ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով: Պարզվում է՝ իրենց ընկերոջ կողքին լինելու համար Էջմիածին էին պատրաստվում ժամանելու քրեական հեղինակութ Համաձայնությունը կայացել է. ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը կլինեն մինչև տարեվերջ «Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ խորհրդարանական խմբակցությունները կոնսենսուսի են եկել միասնական աշխատանքային խումբ ձևավորելու հարցում, որը կնախապատրաստի ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ: «Փաստ»-ի ունեցած տվյալներով, համաձայնությունը միայն այս հարցով չէ, որ արդեն ձեռք է բերվել: Մասնավորաբար, կա նախնական պայմանավորվածություն՝ արտահերթ ընտրություններն անցկացնել հոկտեմ Մինչև դատաքննության ավարտը կասեցրել են Մանվել Գրիգորյանի լիազորությունները.ԵԿՄ-ականներն այսօր կհավաք... «Ժողովուրդ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածից հետո իսկական պայքար է սկսել Երկրապահ կամավորական միության համար: Այս օրերին ազատամարտիկների տարբեր միավորումներ ակտիվացել են հենց այդ կառույցի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու համար: Երեկ արդեն «Ազատամարտիկների դաշինքը» հենց ԵԿՄ գլխավոր մասնաշենքում հանդիպել է երկրապահներին, այդ թվում` ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանին, որի ա Սերժ Սարգսյանը Մոսկվայում է. «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում է: «Փաստ» օրաթերթի աղբյուրը նրան երեկ տեսել է Մոսկվայի հայկական եկեղեցում: Սերժ Սարգսյանը մտել է Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի և քիչ անց դուրս եկել ու «սուսուփուս» հեռացել: Նույն աղբյուրի տեղեկացմամբ, Սարգսյանը ոչ մեկի հետ չի շփվել, ոչ մեկի հետ չի զրուցել: Սա՝ գոնե առերևույթ: Իսկ թե ինչ նպատակով է Սեր «Այդ բացահայտումը զգալիորեն թուլացրեց ՀՀԿ–ն». Քաղաքագետ «Փաստ» օրաթերթը գրում է. Հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված բացահայտումների բարոյական կողմը, որը շատ մեծ ազդեցություն թողեց հանրային գիտակցության վրա, հասկանալի պատճառներով մեծ հարված էր նաև Հանրապետական կուսակցության համար: «Փաստ»–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: «Փաստացի այդ բացահայտումը զգալիորեն թուլացրեց ՀՀԿ–ն, զրկեց նրանց գոնե բարո
website by Sargssyan