1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ուշադրություն. ովքեր ճանաչում են լուսանկարում պատկերված անձին, խնդրում ենք հայտնել ՔԿ

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 27-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ. Քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 20-ամյա երիտասարդը և հայտարարվել հետախուզում։


2018թ. հունվարի 20-ին՝ ժամը 18։45-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ կտրած-ծակած վնասվածքով բուժօգնության է ընդունվել Երևանի մի բնակիչ՝ ծնված 1990թ.։

Նույն օրը   ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել քննչական խումբ, 27-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող: Նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ 27-ամյա երիտասարդը ծանր մարմնական վնասվածքն ստացել է Ռոստովյան փողոցի վրա գործող ավտոլվացման կետերից մեկի տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, պարզվել միջադեպի շարժառիթը, մասնակից անձանց շրջանակը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը ավտոլվացման կետի տարածքում հանդիպել են 1993 և 1995 թթ. ծնված երկու երիտասարդներ՝ մասնավոր հարցերի շուրջ պարզաբանումների համար, որին մասնակցել են նաև նրանց ծանոթները։ Հանդիպման ընթացքում առաջացել է վիճաբանություն, ինչը վերածվել է քաշքշոցի, որի ժամանակ էլ մասնակիցներից մեկը կտրող-ծակող առարկայով հարվածել է ավտոլվացման կետի աշխատակիցներից մեկին՝ 27-ամյա երիտասարդին։

Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևանի բնակիչ՝ ծնված 1998թ., ըմբշամարտիկ։

Օրենքով սահմանված կարգով վերջինիս լուսանկարը ճանաչման է ներկայացվել տուժողին, ով մատնացույց է արել 20-ամյա երիտասարդի լուսանկարը և հայտարարել, որ նա է հարվածել իրեն։

Նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝  որոշում է կայացվել 1998 թ. ծնված երիտասարդին ներգրավել որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով,  նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ վիճաբանության մասնակից բոլոր անձանց գործողություններն անհատականացնելու, դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը 

 համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ

 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`

 օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Դիտվել է 1169 անգամ
Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանի քույրը... Տարոն Մարգարյանը ՀՀԿ ցուցակում չկա Վրաերթեր. Հիվանդանոց է տեղափոխվել 14 մարդ, այ... Աննա Հակոբյանը և Արմեն Ջիգարխանյանը պայմանավո... Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական զինված ո... Երևանի Սայաթ Նովայի պողոտա-Նալբանդյան փողոց խ... Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը հետ է կա... Փաշինյանն ու Խաղաղության համաժողովի մասնակից ... «Այսօրվա ողբերգական վթարը պետք է լրիվ, բազմակ... Ո՞վ կդառնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար.Մոսկվան կար... Նիկոլ Փաշինյանը՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժ... Արծրուն Հովհաննիսյանը՝ վիրավոր զինծառայողների... Կառավարությունը 2.7 մլրդ դրամ կհատկացնի ԱԺ ար... Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին ՊՆ բեռնատար է շ... «Լինելու է հնդկական պարզունակ կինո». Ոսկան Սա... VIDEO.ՀՀ քաղաքացին «ամենասուրբ» ռեյտինգային թ... Ոստիկանության կոչը համաներմամբ ազատ արձակվածն... Դոլարի փոխարժեքը մոտենում է 488 դրամի սահմանա... ՀՀԿ-ն գտել է ռեյտինգային թեկնածուների Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն անօրինական են.... «ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրո... «Ծնողն ասում է՝ երեխայիս ոնց որ բանտ ուղարկեմ... Հայերի թրքաադրբեջանասիրության հետևանքների մաս... Այս շրջանում ունենք բացառիկ հնարավորություն՝ ... Օրենքը թույլ տալիս է, որ մարդիկ զենք ունենան,...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ...
ՀՀԿ-ն գտել է ռեյտինգային թեկնածուների Ընտրական օրենսգրքի տապալումից հետո ՀՀԿ-ն այս օրերին զբաղված է ընտրական ցուցակներ կազմելով: Ռեյտինգային համակարգով ընտրություններին գնալու տարբերակը, կարծես թե, հույս է ներշնչել ՀՀԿ-ականներին, թե ամեն ինչ ավարտված չէ: Արդեն նույնիսկ կան հստակություններ, թե ովքեր կարող են առաջադրվել այս կամ այն ընտրատարածքում: Մասնավորապես, ՀՀԿ վերնախավը մեծ հույսեր է կապում Մուրադ Մուրադյանի հետ, ով պետք է առաջադրվի Արարատի մարզում եւ Գալո Քննիչ հանձնաժողով կհրավիրեն ՀՔԾ եւ ԱԱԾ պետերին, գլխավոր դատախազին «Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա երեքշաբթի լրանում է գաղտնալսման գործով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի ժամկետը: Եվ հանձնաժողովը փորձելու է այս շաբաթ հրավիրել բոլորին՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը ներկայացրած քննիչին, քննչական խմբի ղեկավարին, ՀՔԾ եւ ԱԱԾ պետերին, գլխավոր դատախազին։ Կհասցնե՞ք մեկ շաբաթվա ընթացքում այդքանն անել՝ հարցրինք հանձնաժողովի ղեկավար Գեւորգ Կոստանյանին։ «Լրջորեն Արթուր Գևորգյանը ՔՊ-ի՞ց կառաջադրվի. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. «ՀՀԿ-ից դուրս եկած ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանին հարցրինք՝ կառաջադրվի՞: Ռեյտինգայինով թերևս՝ այո։ «ՔՊ»-ի՞ց։ «Կորոշենք»։ Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը կողմ է քվեարկել Ընտրական օրենսգրքին, առաջ գտնում էր, որ դժվար թե առաջադրվի, հիմա ասում է՝ «օրը գա՝ բարին հետը»։ Քրգործ կար Ձեր նկատմամբ, դրա համա՞ր չեք առաջադրվի։ «Իմ նկատմամբ չի կ ՀԱԿ-ը չի մասնակցի ընտրություններին՝ չունեն ռեյտինգային թեկնածու և ֆինանսական աղբյուր. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «Հայ ազգային կոնգրեսի վերնախավը որոշում է ընդունել չմասնակցել դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին, չնայած դեռ մեկ շաբաթ առաջ կայացած վարչության նիստում քվեարկությամբ որոշում էր ընդունվել հօգուտ մասնակցության: ՀԱԿ ներկայացուցիչներն ասում են, որ այդ որոշումը կայացնելու ժամանակ իրենք վստահ էին, որ ԸՕ փոփոխությունները խորհրդարանի կողմից կընդունվեն և ընտրու Գորիսում որոշել են «գիտությունների դոկտոր» Լիսկայի դասախոսություններով սերունդ կրթել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը թեև ժամանակավորապես հեռացել է Հայաստանից, բայց նրա հայրենի Գորիսի պետական համալսարանում, որի ռեկտորին ժամանակին ինքն է նշանակել, որոշել են «գիտությունների դոկտոր Լիսկայի» դասախոսություններով սերունդ կրթել։ Վերջերս լույս է տեսել «Սյունիք հայագիտական հանդես»-ը, որը որպես դասագիրք է կիրառվում Գորիսի համալսարանում: Հանդ
website by Sargssyan