1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հաց տանելիս զոհված հերոսի հայրը անվադողեր է հավաքում առաջնագծի դիրքերի համար

«Փաստ» թերթը գրում է. «Արցախում զոհված զինծառայող Գոռ Կիրակոսյանն Արմավիրի մարզի Արևիկ համայնքից է: Հունվարի 21–ին՝ ապրիլյան պատերազմի հերոսներից Գոռը կդառնար 22 տարեկան: Գոռը հաց էր տանում երեք օր անհաց մնացած դիրքերի զինվորներին ու զոհվեց:

Ծնողները ոչ մի կերպ չեն համակերպվում, չեն ցանկանում հավատալ, որ իրենց որդին այլևս տուն չի գա: «Փաստ»թերթի հետ զրույցում Գոռ Կիրակոսյանի հայրը` Կարապետ Կիրակոսյանը նշեց.

«Չնայած մեր առջև ծառացած բազմաթիվ խնդիրներին` փորձում ենք ուժեղ լինել ու հարմարվել սոցիալական վիճակին: Մի որդի էլ ունենք և մտածում ենք նրա ապագայի մասին: Գոռը ուրիշ էր ու նրան ոչ մեկը չի փոխարինի: Ամեն զավակ իր տեղն ունի ու հիմա նախանձում եմ Քյարամ Սլոյանի հորը` ազատվեց ցավից ու գնաց որդու մոտ: Ես էլ փորձում եմ Գոռիս փոխարեն սահմանին օգուտ տալ, երևի մի քիչ ստացվում է»,- նշեց Կարապետ Կիրակոսյանը, ով տարիներ շարունակ արտագնա աշխատանքի միջոցով է ապահովել իր ընտանիքի ապրուստը, սակայն երդվել է` այլևս Հայաստանից չի հեռանա:

«Գոռը բնավորությամբ հանգիստ էր, բայց խիզախ էր ու վախ չուներ ոչ մի բանից: Ես միշտ վախենում էի՝ տղաս մտքին ինչ դներ, պետք է աներ: Իր կյանքի գնով արեց իր քայլը: Ապրիլի 1–ին դիրքից իջավ, բայց հետո նորից դիրք էր բարձրացել: Զանգել էի, որ իմանամ ` պատերազմ է՝ դու չաստո՞ւմ ես: Գոռը ասում էր` մա՛մ, ամեն բան նորմալ է, ու սկսում էր երգել, որ կրակոցի ձայները չլսեմ»,- հավելում է Գոռի մայրը` Գայանե Կիրակոսյանը:

Գոռի հիշատակը հավերժացնելու համար հայրը և ընկերները նրա ծառայած դիրքում մատուռ կառուցեցին:

«Իմ Գոռի անունը ինձ համար այնքան թանկ է, որ ես պատրաստ եմ մինչև կյանքիս վերջին օրը շարունակել նրա սկսած գործը: Որդիս հայտնի է որպես հաց տանող հերոս, բայց մեր զինվորները խաղաղ պայմաններում հացի կարիք չեն զգում: Այս պատճառով էլ ես մաշված անվադողեր եմ հավաքում ու դրանք տեղափոխում եմ առաջնագիծ` դիրքերը էլ ավելի ամրացնելու նպատակով»,–մանրամասնում է Կարապետ Կիրակոսյանը:

Ընտանիքը ապրում է համեստ կյանքով, զբաղվում են հողագործությամբ, սակայն երբեք չեն լքի հայրենիքը: «Ինչ էլ լինի` կմնանք, որովհետև այս հողի վրա որդուս արյունն է: Հորս տան բակում դեռ կանգնած է Գոռիս մեքենան, բանակ գնալուց առաջ պատվիրեց` ինքը կգա ու կվարի: Երբեք ձեռք չենք տա մեքենային, որովհետև ձեռքս չի գնա: Դա նրա ապրած կարճ, բայց հզոր կյանքի մի մասն է»,- հուզվեց Կարապետ Կիրակոսյանը: Գոռն ընտրել էր ավտոէլեկտրիկի մասնագիտությունը, սովորել է Երևանի ֆինանսատնտեսական քոլեջում, մեկ տարի սովորելուց հետո զորակոչվել է բանակ ու պետք է վերադառնար 97 օրից՝ 2016-ի հուլիսի 7-ին: Նա զորամասում մեքենաներն էր վերանորոգում, սնունդ էր հասցնում զինծառայող ընկերներին։

«Պատերազմը միշտ էլ քթներիս տակ է, ու մի օր էլ անակնկալ կմատուցեն թուրքերը: Ես մահից չեմ վախենում, բայց ուզում եմ, որ երկիրս միշտ խաղաղ ապրի: Իմ որդին իր արյունը նվիրեց Արցախի հողին: Նա շարունակում է ապրել, քանի որ նրա մասին բազմաթիվ պատմություններ են պատմում: Թող ամաչեն այն ծնողները, ում որդիները հանցանք են գործում և հայտնվում են բանտում: Գրիգորս էլ ազնիվ ու հարգանքով տղա է: Նա կպահի եղբոր անունը…»,- նշեց Գոռ Կիրակոսյանի հայրը:

Հ.Գ. Գոռ Կիրակոսյանի հայրն ու մայրը առողջական խնդիրներ ունեն, բայց չեն ցանկանում բարձրաձայնել այդ մասին: Հերոսի ընտանիքը մտածում է, որ իրենց «բողոքով» կանհանգստացնեն մարդկանց»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 2474 անգամ
Ես չեմ վաճառվում. Մարիամ Մելիքյան (լուսանկար) Հասմիկ Պողոսյանը նշանակվել է Սերժ Սարգսյանի ... Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել... ՇՊՀ ինկվիզիտոր ռեկտորի հերթական դարակազմիկ որ... Հանրային այգու ծառերը կտրվել են եւ այն դարձել... Ռուսական կապրիզներ. «Աէրոֆլոտ»-ը, որից օգտվու... Մաքսատան պետը երկու «LEXUS» ու յոթ անշարժ գու... «Վակուում կառաջանա». Ինչու «Ծառուկյան» խմբակց... ՀՀԿ-ում խառն են. Մոռացել են, որ այս տարի պիտի... Ընդդեմ գազավիկների. Պատգամավորները առաջարկ են... «Այդ Խաչիկյանը ես եմ». Լեւոն Մարտիրոսյանը կլի... Սպանե՞լ են. անհետ կորելուց առաջ 26-ամյա երիտա... Մարտի 1-ի սպանությունների անհրաժեշտ բացատրութ... Երեւանում անհայտ օտեարերկրացին ադրբեջանական մ... Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. Գայ գյուղու... Պետությանը ծառայել եմ անկեղծ և նվիրված. Արմեն... Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը ՝ Նիդեռլանդներում Հ... «Վեց ամիս. ամեն գիշեր ծեծուջարդով, սպառնալիքն... «Արթիկ» ՔԿՀ-ում այցելուի մոտից արգելված իրեր ... Ինչպես է Շիրակի պետհամալսարանի ռեկտորը խաբում... Մոր և քրոջ պատճառով ԱԱԾ Գորիսի բաժնի պետը հրա... Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդո... «Օրենքով գող» Գուլիին վիրավորած հեղինակության... Աշոտ Կարապետյանը՝ Փհենչհանից. Ընկճվել էի, որ ... Հրդեհ՝ Արմավիրի մարզի Գայ գյուղում. հայտնաբեր...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ՍԵՆՍԱՑԻԱ. Հայտնի ՛՛Գող՛՛ Յապոնչիկը և ՌԴ Պատրի... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... ՛՛Օրենքով գող՛՛ Յապոնչիկը ողջ է.Գալոյանը դա ա... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Բացառիկ Լուսանկարներ. Ինչո՞ւ սպանեցին «Էջմած... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... Քիչ առաջ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել, կ... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Աստված մի արասցե. որ բռնեց... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Աչքերս լցվեցին.բանակում զոհ... Միքայելի դասընկերները ողբում էին, որ ծննդյան ...
Հանրային այգու ծառերը կտրվել են եւ այն դարձել է ազդեցիկ հոր զավակի սեփականությունը «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում հերթական օբյեկտն է կառուցվում: «Դեյզի» անունը կրող այգու տեղում այժմ մեծ փոս է փորվել ապագա կառույցի համար: Մեր տեղեկություններով, կառուցողը նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի դուստրը է՝ Արմենուհի Գեւորգյանը: Վերջինս նախկին այգու սեփականատերն է: Ամիսներ առաջ «Ռիբոկ» սպորտային համալիրի հարեւանությամբ գտնվող այ Ռուսական կապրիզներ. «Աէրոֆլոտ»-ը, որից օգտվում են նաեւ ՀՀ քաղաքացիները, խնդրահարույց որոշում է կայաց... «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը նոր խնդիրների առաջ է կանգնեցրել ուղեւորներին` կրճատելով ձեռքի ուղեբեռում անվճար տեղափոխվող իրերի քանակը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ուղեւորները փետրվարի 15-ից հետո այլեւս չեն կարողանում ձեռքի ուղեբեռով անվճար տեղափոխել բջջային հեռախոսներ, նոթբուքեր, լուսանկարչական ապարատներ, տեսախցիկներ, անձրեւանոցներ, թղթա Մաքսատան պետը երկու «LEXUS» ու յոթ անշարժ գույք է հայտարարագրել «Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ ԿԱ ՊԵԿ Արեւմտյան մաքսատուն–վարչության պետ Վլադիմիր Թամրազյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Թամրազյանը հայտարարագրել է յոթ անուն անշարժ գույք՝ երեք հողամաս, երկու բնակարան, առանձնատուն եւ հողին ամրակայված այլ անշարժ գույք: Նրա ավտոմեքենաները երեքն են, ընդ որում երկուսը նույն մակնիշի: Այսպես նր «Վակուում կառաջանա». Ինչու «Ծառուկյան» խմբակցությունը չի միանում «Ելք»-ի նախաձեռնությանը «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ծառուկյան» խմբակցությունը որոշել է չմիանալ ՀՀ նախագահի ընտրության կարգի սահմանադրականությունը պարզելու համար «Ելք» խմբակցության նախաձեռնությանը: ՍԴ-ին դիմելու համար անհրաժեշտ է 21 ստորագրություն, սակայն «Ելք»-ն ունի 9 մանդատ: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ՀՀԿ-ում խառն են. Մոռացել են, որ այս տարի պիտի համագումար անեն «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետական կուսակցության կանոնադրության համաձայն՝ կուսակցությունն այս տարի պիտի գումարի 17-րդ համագումարը: Սակայն ՀՀԿ-ում խառն են և համագումարի մասին մտածելու ժամանակ դեռ չունեն: Մարտի 1-ին Բարձրագույն դատական խորհրդի կազմն են ընտրելու, 2-ին՝ նախագահ, իսկ ապրիլին՝ վարչապետ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ՀԺ-ին հհարցրին, թե ե՞րբ են պատրաստվու
website by Sargssyan