1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Կոռուպցիոն հանցագործությունների մեջ մեղադրվող` «Վանաձոր» ՔԿՀ-ի 10 պաշտոնյաներին վերաբերյալ մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված քննչական-դատավարական լայնածավալ գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների` առանձապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու օժանդակության, կաշառք ստանալու դրդչության, ինչպես նաև դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար պաշտոնեական դիրքի չարաշահման բազմաթիվ դրվագներ: Հիմնավորվել է, որ հանցավոր շղթայում ներգրավված են եղել ոչ միայն հիշյալ քրեակատարողական հիմնարկի պետն ու տեղակալը, այլև հիմնարկի առաջատար, նույնիսկ` կրտսեր խմբի պաշտոնատար անձինք, ովքեր դատապարտյալների հետ հանցավոր կապերի մեջ մտնելով` չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և դատապարտյալներից պարբերաբար կաշառք են ստացել: Ստեղծված իրավիճակի հետևանքով «Վանաձոր» ՔԿՀ-ում ձևավորվել է անպատժելիության մթնոլորտ, ինչն էլ հիմք է հանդիսացել տարբեր հանցածին դրսևորումների առաջացման, հանցավոր մեխանիզմների մշակման և իրագործման համար:

Այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից իրականացված քննչական և այլ դատավարական բազմաթիվ գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Գևորգ Մկրտչյանը նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող դատապարտյալներ, այսպես կոչված` զոն նայող Թ. Ֆ.-ի և Ա. Պ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար նրանցից պարբերաբար կաշառք է ստացել: Մասնավորապես, նշված դատապարտյալների և նրանց հովանավորության տակ գտնվող այլ դատապարտյալների խցերի դռները սահմանված կարգի խախտմամբ բաց թողնելու և այդ կերպ նրանց ազատ տեղաշարժի հնարավորություն ընձեռելու, պատժի կրման ընթացքում արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսների, տեխնիկական սարքերի օգտագործումն ու այլ արտոնություններ տրամադրելու համար Գ. Մկրտչյանը Թ. Ֆ.-ից և Ա. Պ.-ից պահանջել ու Վանաձոր քաղաքի բնակիչ Կարեն Հակոբյանի միջոցով 2016 թվականի դեկտեմբերից 2017 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 2.750.000 ՀՀ դրամ կաշառք:

Կաշառքի գումարները ստանալուն զուգահեռ՝ Գ. Մկրտչյանը չարաշահել է իր պաշտոնեական դիրքը և սահմանված կարգով միջոցներ չի ձեռնարկել անօրինական գործողություններ կատարած դատապարտյալներին և կալանավորված անձանց պատժելու, նրանց կողմից կազմակերպված թղթախաղերը կանխելու ուղղությամբ: Փոխարենն առանձին դեպքերում անձամբ է կազմակերպել դատապարտյալների միջև գումարի դիմաց թղթախաղով զբաղվելու գործընթացը: Արդյունքում՝ կաշառք տված դատապարտյալները, օգտվելով անպատժելիության մթնոլորտից, ժամանակ առ ժամանակ նույնիսկ ալկոհոլ ու թմրանյութեր են օգտագործել, կատարել անօրինական այլ գործողություններ:

Ձևավորված կոռուպցիոն սխեմայում ակտիվ ներգրավվածություն են ունեցել նաև «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանը, անվտանգության ապահովման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Ղարաքիշյանը, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանն ու գլխավոր մասնագետ Վահե Ամիրխանյանը, ովքեր նույնպես Կարեն Հակոբյանի միջոցով դատապարտյալներ Թ. Ֆ.-ից և Ա. Պ.-ից պարբերաբար պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ: Դրա դիմաց վերջիններս դատապարտյալներին տվել են տարբեր խցեր անարգել ելումուտ կատարելու, թղթախաղով զբաղվելու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր մտցնելու և այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ:

Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է նաև, որ նշված ժամանակահատվածում հիշյալ ՔԿՀ-ի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահներից որևէ մեկը ձեռնպահ չի մնացել դատապարտյալների հետ ապօրինի փոխհարաբերություններ հաստատելուց, ավելին` «Վանաձոր» ՔԿՀ-ի բոլոր պատասխանատու հերթապահները` Արտակ Պարսամյանը, Էդվարդ Քառյանը, Անդրանիկ Տիտանյանը և Վարդան Գևորգյանը 2017 թվականի ընթացքում` իրենց հերթապահության օրերին, շահադիտական դրդումներով չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Բացի այդ, հիշյալ պաշտոնատար անձինք դատապարտյալ Թ. Ֆ.-ից պարբերաբար կաշառք են ստացել, որի դիմաց վերջինիս օգտին կատարել են ակնհայտ ապօրինի գործողություններ. մասնավորապես, թույլատրել են սահմանված կարգի խախտմամբ սնունդ, ծխախոտ և այլ արգելված իրեր ՔԿՀ-ի ռեժիմային գոտի մտցնելու և դատապարտյալներին հասցնելու, առանձին դեպքերում թղթախաղեր կազմակերպելու, բաց տիպի պատիժ կրող դատապարտյալներին ապօրինի այլ աշխատանքների մեջ ներգրավելու գործընթացը:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ նշված ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Լիաննա Ոսկանյանը 08.06.2017թ.-ին ՔԿՀ-ի պետ Գ. Մկրտչյանի դրդմամբ կաշառք է ստացել դատապարտյալների համար որպես օգնություն բերված սնունդն ընդունելու համար:

Նկարագրված հանցավոր արարքների կատարման հետևանքով «Վանաձոր» ՔԿՀ-ի վերը նշված պաշտոնատար անձինք էական վնաս են պատճառել պետության օրինական շահերին, հեղինակազրկել պետական իշխանության մարմինը՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը: Բացի այդ, խաթարվել են պատժի իրականացման սկզբունքներն ու նպատակը, հասարակության աչքին խեղաթյուրվել է սոցիալական արդարության վերականգնման օրենսդրական պահանջը:

Այսպիսով, կաշառք ստանալու, կաշառք տալու օժանդակության, կաշառք ստանալու դրդչության, պաշտոնեական դիրքի չարաշահման և դրան դրդելու համար մեղադրանքներ են առաջադրվել.

Գևորգ Մկրտչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-311-րդ մասի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-308-րդ հոդվածի 1-ին մասով,

Անդրանիկ Թումանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Ռուբեն Կիրակոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-312-րդ հոդվածի 1-ին մասով,

Էդվարդ Քառյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Արտակ Պարսամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Վարդան Գևորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Անդրանիկ Տիտանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Վահե Ամիրխանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Միքայել Ղարաքիշյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Լիաննա Ոսկանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով,

Կարեն Հակոբյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-312-րդ հոդվածի 1-ին մասով:

Գևորգ Մկրտչյանի, Անդրանիկ Թումանյանի, Էդվարդ Քառյանի և Արտակ Պարսամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Մնացած մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քանի որ քրեական գործի նախաքննության ընթացքում հայտնաբերվել են առանձնապես ծանր, ծանր և հանցագործությունների այլ տեսակների կատարման պատճառների ու նպաստող պայմանների մասին վկայող բազմաթիվ փաստեր, ուստի դրանք վերացնելու նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով համապատասխան միջնորդագրեր են նախապատրաստվում` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և ՀՀ ոստիկանության ղեկավարությանը ներկայացնելու համար:

Վերը նշված մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Դիտվել է 486 անգամ
Լուսինե Բադալյանը՝ մարդկանց պրոպագանդայի գործ... Նոր իշխանությունը կանգնած է շատ լուրջ խնդրի ա... Զեյնալյանը Իտալիայի դեսպանի հետ քննարկել է կո... Գյուղապետերը Սերժ Սարգսյանի լուսանկարները փոխ... «ՀՀԿ-ի զալոժնիկը». Ռուստամ Գասպարյանը պնդում ... ԲՀԿ կվերադառնա հայտնի «տրիոն» Արթուր Աղաբեկյան. ամենաանպատրաստ գեներալը նշա... Սոթքի և Ամուլսարի հանքերի դեմ բողոքող քաղաքաց... Նոր աղմկոտ բացահայտում Միհրան Պողոսյանը հայտարարում է, որ «վենդետա» ... Զինծառայող Արթուր Գասպարյանի մահվան գործով մե... Արտակարգ դեպք Երևանում. 34-ամյա կինը դանակով ... Հրատապ.«Անուղղելիները» սերիալի դերասանուհին ծ... Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը հաջորդ մենամարտը կա... Քննչական կոմիտեն առաջարկում է ՀՔԾ-ին օբյեկտիվ... ՀՀ ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականը կա... Վաճառել է հինը ու գնել երկու անգամ ավելի թանկ... Հայտարարությունը չի համապատասխանում իրականութ... Անձնական հարցերի շուրջ վիճաբանությունը վերաճե... Թրամփը սպառնում է կրճատել 178 մլն դրամի չափով հարկային պարտավորությունի... Հրդեհ ավտոդողերի գործարանում Կարո Փայլանն անդրադարձել է թուրքական լիրայի ռ... Ես չեմ շտապի հայտարարել Երեւանի քաղաքապետի թե... ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Մեզի ով ա թողե էդ կաստուրկին մոենա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Միքայելի դասընկերները ողբում էին, որ ծննդյան ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ...
Նոր իշխանությունը կանգնած է շատ լուրջ խնդրի առաջ Ժամանակ»-ը գրում է. «Բոլորն անհամբեր սպասում են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ է անդրադառնալու մարզպետների թեմային, երբ են ազատվելու գործող ՀՀԿ-ական մարզպետները և երբ են նշանակվելու նորերը, ովքեր ներկայացնելու են նոր իշխանությունը: Բայց մարզպետների նշանակումներն ուշանում են, որովհետև նոր իշխանությունը կանգնած է շատ լուրջ խնդրի առաջ, չի կողմնորոշվում, թե ում կարելի վստահել այդքան կարևոր պաշտոնները: Հիմա նո Գյուղապետերը Սերժ Սարգսյանի լուսանկարները փոխարինում են Սեյրան Սարոյանի լուսանկարներով «Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Արմավիրի մարզի գյուղապետների գերակշիռ մասը աննախադեպ որոշում է ընդունել։ Գյուղապետները իրենց աշխատասենյակներում կախել են ԱԺ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի մեծադիր լուսանկարը։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ գյուղապետները միահամուռ որոշել են, որ Սերժ Սարգսյանի լուսանկարին փոխարինելու է իրենց տարածքից ընտրված պատգամավ «ՀՀԿ-ի զալոժնիկը». Ռուստամ Գասպարյանը պնդում է, թե իրեն ստիպել են դուրս գալ ԲՀԿ-ից «Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը պարզվում է հարազատ կուսակցությունը՝ ԲՀԿ-ն լքել է ՀՀԿ-ի սպառնալիքների պատճառով: «Գագիկ Ծառուկյանի հետ իմ հարաբերությունները երբեք վատ չեն եղել։ Մենք ընկերներ ենք, մենք բարեկամներ ենք։ Մեր մեջ այն ժամանակ եղել է պայմանավորվածություն։ Եվ ես հիմա առաջին անգամ կխոսեմ դրա մասին։ ԲՀԿ-ից դուրս գալու ժամանակ ես Ծառուկյանի հե ԲՀԿ կվերադառնա հայտնի «տրիոն» «Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԲՀԿ-ն արդեն տեւական ժամանակ զբաղված է իր կառույցների ուժեղացմամբ, երիտասարդների լուրջ ներգրավմամբ եւ խիստ «ինստիտուցիոնալ» պատրաստվում է առաջիկայում սպասվելիք ընտրություններին, քանզի մտածում է՝ երբ «կռվում» են երկուսը, երրորդի բախտը միշտ բերում է։ ԲՀԿ-ում փորձում են ուժեղացնել նաեւ իրենց քաղաքական բլոկը։ Մեր տեղեկություններով՝ կրկին ԲՀԿ կվերա Վաճառել է հինը ու գնել երկու անգամ ավելի թանկ մեքենա «Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լեւոն Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Ըստ հայտարարագրի, դատավորը նախորդ տարի վաճառել է իր մեքենան գնելու համար մեկ ուրիշը: Այսպես, 3 միլիոն 650 հազար դրամով վաճառել է «SUZUKI SX4 1.6» մակնիշի ավտոմեքենան, իսկ 6 միլիոն 300 հազար դրամով գնել «
website by Sargssyan