«Միջադեպից հետո տղաները Հայկին հիվանդանոց էին տարել». Դիանա Գրիգորյանը՝ «Նռան հատիկի» նկարահանման ժամանակ տեղի ունեցած իրարանցման մասին

Երեկ համացանցում տարածվեց Մովսես Երեմյանի և Հայկ Չոմոյանի մասնակցությամբ տեսանյութ, որտեղ տղաները ծեծկռտուքի մեջ էին հայտնվել: Արդյո՞ք իրական էր սա, թե՞ «Նռան հատիկ» սերիալի հերթական նկարահանման տեսարանն էր: Այս թեմայի մասին BlogNews.am-ը զրուցել է Դիանա Գրիգորյանի հետ:
«Մենք նկարահանում էինք մեր հերթական տեսարանը, որի մեջ կար կռվի տեսարան: Դերասանների ճիշտ չկողմնորոշվելու պատճառով ստեղծվեց այդ խնդիրը: Նմանատիպ դեպքեր շատ են լինում, օրինակ, եթե պետք է ապտակես, և դերասանը սխալ է կողմնորոշվում, ապտակը դառնում է իրական: Նկարահանման ժամանակ հենց նման միջադեպ է տեղի ունեցել, որևէ խնդիր չկա տղաների մեջ»:
մանրամասն՝այստեղ: