1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ամոթ է. գոնե մի՛ դարձեք ծիծաղի առարկա. Լևոն Մկրտչյանի հերթական խայտառակ օյինբազությունը (լուսանկար)

ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը կրկին հայտնվել է խայտառակ իրավիճակում: Լևոն Մկրտչյանի կողմից ղեկավարվող սույն գերատեսչությունը պատասխանելով մեր՝Գ.Համբարյանի և Հ.Խորիկյանի ՀՀ վարչապետին և ԿԳ նախարարին ուղղված նամակին,որտեղ բացահայտել էինք,թե ինչպես է Շիրակի պետհամալսարանի ռեկտորը կամայական՝բուհի կանոնադրությունը կոպտորեն խախտելով ցանկանում փետրվարի 12-ին իրականացնել որոշ ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների ընտրություններ,ևս մեկ անգամ բացահայտեց,որ ԿԳ նախարարությունը Սահակ Մինասյանի հանցակիցն է:

Նախարարության պատասխանում նշվում է. «ՀՀ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 1031-Ն որոշմամբ հաստատված Շիրակի պետական համալսարանի կանոնդարության 48-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված է, որ գիտական խորհուրդը հաստատում է ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների, դասախոսների և այլ ընտրովի պաշտոնների, իսկ համաձայն 102-րդ կետի՝ Դեկանն ընտրվում է գիտական խորհրդում՝ փակ, գաղտնի քվեարկությամբ՝ 5 տարի ժամկետով։ Դեկանի պաշտոնում ընտրված է համարվում ֆակուլտետի խորհրդում ամենաշատ, բայց առնվազն մասնակիցների ձայների կեսից ավելի ձայներ հավաքած թեկնածուն։ Դեկանի ընտրությունը կազմակերպվում և իրականացվում է ՇՊՀ գիտական խորհրդի կողմից հաստատված՝ դեկանների ընտրության կանոնակարգին համապատասխան»։

Առաջին հայացքից կարելի է ենթադրել,որ պատասխանը սպառիչ է: Բայց պատասխանում,կոնկրետ 102-րդ կետը մեջբերելիս, ԿԳ նախարարությունը ինքն է բացահայտում իր անգրագիտությունը:

Մեջբերելով կանոնադրության համապատասխան հոդվածները՝ պատասխանողը՝ԿԳՆ-ի աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը «մոռացել» է ևս ՄԵԿ կարևոր հոդված՝98 հոդվածի 3-րդ կետը: Ըստ այդ հոդվածի՝ ֆակուլտետի խորհուրդը սահմանված կարգի համաձայն իրականացնում է ֆակուլտետի դեկանի ընտրություն: Կանոնադրութան 48.9 կետով գիտական խորհուրդն է հաստատում ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական համակազմի թափուր պաշտոնների տեղակալման մրցույթների արդյունքները:

Հետաքրքիր է, Լևոն Մկրտչյանը կամ իր ենթակաները չեն տեսել այս հոդվածները,թե՞ նրանք ընտրովի են վերաբերվում ՇՊՀ-ի կանոնադրության հոդվածներին: Այս հոդվածին հաջորդում է 102-րդ հոդվածը,որը ներկայացված է ԿԳ նախարարության պատասխանում: Զավեշտալին այն է,որ ԿԳ նախարարության պատասխանում արտացոլված է մեր ասածը՝: Դեկանի պաշտոնում ընտրված է համարվում ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ամենաշատ, բայց առնվազն մասնակիցների ձայների կեսից ավելի ձայներ հավաքած թեկնածուն: Այո,գիտխորհուրդը հաստատում է ֆակուլտետի խորհրդում կատարված ընտրությունը,քանի որ գիտխորհրդը կարող է և ՉՀԱՍՏԱՏԵԼ ֆակուլտետի խորհրդի կողմից ընտրված դեկանին: Ի՞նչ կա այստեղ չհասկանալու:

ԿԳ նախարարության պատասխանում հղում է արվում նաև 2017 թ-ի ապրիլի 11-ի գիտական խորհրդի նիստում հաստատված «ՇՊՀ դեկանի ընտրության», «ՇՊՀ ամբիոնի վարիչի ընտրության» կանոնակարգերի և մրցույթների իրականացման այս կարգերի համապատասխանության վրա:

ԿԳ նախարարին տեղեկացնենք,որ գիտխորհրդի այդ որոշումը ԱՆՕՐԻՆԱԿԱՆ է,քանի որ խախտում է բուհի կանոնադրությունը,իսկ ավելի կոնկրետ՝98 հոդվածի 3-րդ կետը: Իսկ քանի որ 2017 թ-ի ապրիլի 11-ի գիտական խորհրդի նիստում հաստատված այդ որոշումները հակասում են բուհի կանոնադրությանը,ապա դրանք պետք է ԲԵԿԱՆՎԵՆ,ինչպես 2017 թ-ի սեպտեմբերի 27-ին ՇՊՀ այցելելուց հետո բեկանվեց նույն գիտխորհրդի կողմից 2017 թ-ի օգոստոսի 25-ին ընդունված ապօրինի որոշումները՝ բուհում ինտեգրված ուսուցում կազմակերպելու(խախտում է ՇՊՀ կանոնադրության 80-րդ հոդվածը) և թերբեռնված կուրսերում 50 տոկոսով լսարանային ժամերի կրճատման մասին որոշումները: Նույն Լևոն Մկրտչյանը նաև պարտադրեց ՇՊՀ ռեկտորին 2017 թ-ի հոկտեմբերի 2-ին՝ուսումնական տարին սկսվելուց մեկ ամիս անց,վերանայել ուսումնական պլանները և դասաբաշխումները,որոնք ևս հաստատվել էին համալսարանի գիտխորհրդի կողմից:

Ինչ վերաբերում է ՀՀ ԿԳՆ-ի կողմից առաջարկին՝ վերանայելու և հստակեցնելու կանոնադրության և ներքին իրավական ակտերի տարընթերցման տեղիք տվող դրույթները,ապա շատ հետաքրքիր է,այդ ո՞ր «տարընթերցությունների» մասին է բարձրաձայնում ԿԳ նախարարությունը:

Պարոն նախարար, Դուք նույնիսկ Ձեր վկայակոչած կանոնադրության կետը չեք հասկանում, որըը որևէ տարակարծության տեղիք չի տալիս: Հավելեմ,որ կանոնադրության մեջ նույնիսկ կետադրական նշանի փոփոխությունը պետք է հաստատվի կառավարության կողմից և նոր ուժի մեջ մտնի: Սակայն կրթական գործի Կոլումբոս ՇՊՀ ռեկտորը փետրվարի 12-ի գիտխորհրդում 13 փոփոխություններ է մտցրել բուհի կանոնադրության մեջ և րոպեներ անց դրանց հիման վրա անցկացրել դեկանների և ամբիոնների վարիչների ընտրություն:

ԿԳ նախարարության պատասխանը շատ թույլ էր և թերի,ես կասեի,որ այդ պատասխանով Լևոն Մկրտչյանը ոչ միայն խայտառակեց իրեն,այլ նաև իր ղեկավարած գերատեսչությունը:

Առաջին իսկ օրվանից էր պարզ հինգ անգամ ԿԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Լևոն Մկրտչյանի կաշկանդվածությունը՝կապված իրեն «մեր Լյովը» անվանող Սահակ Մինասյանի նկատմամբ:

ԿԳ նախարարության այս պատասխանից երկու ենթադրություն կարելի է անել. 
1.նախընտրելի հոդվածները մեջբերելով՝ մեր բողոքն անուղղակիորեն հաստատեցիք և անտեսելով ոչ նախընտրելի հոդվածները Լևոն Մկրտչյանը տարրական ապացուցում է, որ կաշառված է Սահակ Մինասյանի կողմից և կատարում է նրա պատվերները:

2.այսպիսի պատասխանով ԿԳ նախարարը ապացուցեց,որ բացարձակ տեղյակ չէ ՇՊՀ կանոնադրությունից և անգրագետ է:

Հ.Գ.Ստանալով այսպիսի թերի՝անգրագետ պատասխան,մենք կրկին պահանջում ենք բեկանել 2018 թ-ի փետրվարի 12-ին գիտխորհրդի կողմից կազմակերպված դեկանների և ամբիոնների վարիչների ընտրությունը,քանի որ դրանք անցկացվել են բուհի կանոնադրության կոպիտ խախտումով:

Կրկնում են ԿԳ նախարար Լ.Մկրտչյանի և իր յուրայինների համար: Սահակ Միանսյանը խախտել է բուհի կանոնադրության նախարարության կողմից մեջբերված կետերը և չնշված 98 հոդվածի 3-րդ կետը:

Պարոն Մկրտչյան, ամոթ է. Գոնե մի՛ դարձեք ծիծաղի առարկա: 
Այս պատասխանից հետո մենք անվստահություն ենք հայտնում ԿԳ նախարարին և խնդրում ենք ՀՀ նախագահին և վարչապետին իրենց վերահսկողության տակ վերցնել ՇՊՀ-ի հետ կապված խնդիրները:

Գագիկ Լևոնի Համբարյան-ի լուսանկարը:

Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք:

Դիտվել է 1807 անգամ
ՀՔԾ–ը մեղադրանք է առաջադրել Լևոն Երանոսյանին.... Տեղի կունենա ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ Նաիրի Հունանյանը հրաժարվում է հանդիպել լրագրո... Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել մշակութայի... Փաշինյանն ու Պուտինը կարող են հանդիպել մի քան... Ես հանկարծ հասկացա, որ քաջությունը ոչ թե վախի... «Բա՞ որ ազգը քո դեմ դատարան դիմի, չե՞ս մտածել... Միհրան Պողոսյանի գործերը լավ չեն. «Հրապարակ» Խրախուսում ու պահանջում ենք, որ զենքերը ժանգո... Ադրբեջանը սպառնացել է կործանել հայկական ռազմա... Առաջին անգամ ԵԽ Նախարարների կոմիտե է ներկայաց... Հայաստանը անվերապահորեն կողմ է տարածաշրջանայի... Արցախը կարևորում է տնտեսության բոլոր ճյուղերի... Ապօրինի գործող ակումբներ են բացահայտվել «ԲՀԿ-ի խախտումների վերաբերյալ փաստերը չենք հր... «Կենտրոն TV», «Երկիր մեդիա», «Հ3», «Արարատ» ո... Հույս ունենք, որ Հայաստանում կստեղծվեն նորանո... Սին են բոլոր այն պնդումները, որոնք հիշատակում... Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել ԱԺ-ն լուծարելու մասով պատրաստ ենք բանակցությո... «ՀՀ քաղաքացին պատմության աղբանոցն ուղարկեց ըն... Իմ քայլը դաշինքի ջախջախիչ հաղթանակը. ԲՀԿ-ի լի... «Իմ քայլը» դաշինքն ստացել է 82.70%, ԲՀԿ-ն՝ 6.... ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրությանը մասնակցող ուժեր... ՈւՂԻՂ. Երևանում հաշվում են Երևանի ավագանու ըն...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ...
Միհրան Պողոսյանի գործերը լավ չեն. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. «Ըստ Datalex համակարգի, մի շարք ընկերություններ գումարի բռնագանձման պահանջով հայցեր են ներկայացրել ընդդեմ Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ի: Ծաղկաձորում գտնվող հյուրանոցային շքեղ համալիրի դեմ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան հայց են ներկայացրել «Սոս-սիսթեմս» ՍՊԸ-ն, «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն՝ 611 հազար 400 դրամ գումարի պահանջով: Մեր տե Արդեն մոտավորապես պարզ է ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսումն իրականացրած անձանց շրջանակը «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ու հրապարակման վերաբերյալ հարուցված քրեական գործով առաջիկայում լուրջ բացահայտումներ են սպասվում:  Մասնավորապես՝ չի բացառվում, որ պարզվի՝ գաղտնալսումն իրականացվել է ոչ թե մեկ, այլ մի քանի հոգանոց խմբի կողմից: Ասել է, թե իրավապահ համակարգի առանցքային ներկայացուցիչների (ու միգուցե ոչ Հերմինե Նաղդալյանի ընկերության կատարած աշխատանքներում մի շարք թերություններ են արձանագրվել «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գյումրիում Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ մեկնարկած փողոցների շինարարական աշխատանքներում մի շարք թերություններ են արձանագրվել: Ու հատկանշական է փաստը, որ Գյումրիում փողոցաշինությամբ զբաղվելու մրցույթը դեռ Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին շահել է ԱԺ նախկին փոխնախագահ ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի ընտանիքին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերութ ԱԱԾ-ն պարզում է՝ որտեղից են գոյացել Ալեքսանդր Սարգսյանի միլիոնները «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, միայն մեկ բանկում ունի 30 մլն դոլար գրավադրված: Իսկ ահա Ալեքսանդր Սարգսյանը վերջերս իր հայտարարության մեջ նշել էր, թե այդ գումարները նա իր հետ Ռուսաստանի Դաշնությունից է Հայաստան բերել այնտեղ աշխատելու տարիներին: «Ժողովուրդ» թերթը երեկ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված անձանց ԱՄՆ մուտք... «Թավշյա հեղափոխությունից հետո մի շարք նախկին պաշտոնատար անձիք, քրեական տարրեր հայտնվել են լուրջ խնդրի առաջ ոչ միայն ՀՀ-ում, այլև՝ արտերկրում: Մինչ իրավապահները հեղափոխությունից հետո կսկսեին զբաղվել նրանցով, շատերը փորձեցին լքել Հայաստանը: Ավելին, նրանց մեծ մասը ապահով հանգրվանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապա
website by Sargssyan