1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրգործը ուղարկվել է դատարան

Մեղադրական եզրակացությամբ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել «Լոռի TV» ՍՊ ընկերության տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Կատարված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. սեպտեմբերի 28-ին, երեկոյան, գործով տուժող՝ «Լո­ռի TV» ՍՊ ըն­կերության տնօրեն, լրագրող Նա­րինե Ավետիսյանը, ահազանգ ստանալով, որ Վա­նաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից, Թու­ման­յան և Լոռվա փողոց­ները միմյանց միաց­նող կամրջի սկզբնամասում անձրևային եղանակին կատարվում է ասֆալտապատում, ժամը 22:00-ի սահմաններում ժամանել է դեպքի վայր՝ լուսա­բանելու կատարվող աշխատանքները: Սակայն «Շին պլյուս» ՍՊ ընկերության տնօրեն Տ. Ն.-ն, որ տվյալ պահին տեղում հետևում էր ըն­­կե­րության կողմից տարվող աս­ֆալ­տապատ­ման աշխատանքներին, Նա­րինե Ավե­տիսյանի կողմից որպես լրագրող ներ­կա­յա­նա­լուց հետո բռնել է նրա ձեռքերից, վերց­րել տեսանկա­րահանող սար­քը՝ բջջա­յին հեռախոսը, ար­գելել տեսանկա­րահա­նումներ կա­տարել, ջնջել կա­տարած լուսան­կարները և վերադարձրել բջջային հեռախոսը:

Սակայն այն բանից հետո, երբ լրագրողը բջջային հե­ռա­խոսով կրկին սկսել է տեսանկա­րահա­նում­ներ կա­տա­րել, մոտեցել է, քննությամբ ինքնությունները չպարզված ան­ձանց հետ բռնել նրա ձեռքերից, իսկ վերջիններս քաշքշել են Նարինե Ավետիսյանին, որի պատճառով նա վայր է ընկել: Նույն պահին ընկած վիճակում գտնվող Նարինե Ավե­տիսյանին է մոտեցել «Շին պլյուս» ՍՊ ըն­կե­րության վա­րորդ Վ. Խ.-ն և լրագրողի կամքին հակառակ վերց­րել նրա բջջային հեռախոսը, ջնջել կա­տարած լուսան­կարները: Նշված գործո­ղու­թյուն­նե­րով Տ. Ն.-ն ու Վ. Խ.-ն խոչընդոտել են լրագրող Նա­րինե Ավետիսյանի մասնագի­տա­կան օրի­նա­կան գործունեությանը՝ թույլ չտալով լուսա­բանել աս­ֆալ­տապատման աշխա­տանք­ների ըն­­թացքը:

Դեպքից անմիջապես հետո Նարինե Ավետիսյանը հաղորդում է ներկայացրել Ոստիկանության բաժին, որի հիման վրա 2017 թ. սեպտեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով:

Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում 2017թ. հոկտեմբերի 9-ին և 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել համապատասխանաբար «Շին պլյուս» ՍՊ ընկերության տնօրեն Տ.Ն.-ին և նույն ընկերության վարորդ Վ. Խ.-ին, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Առաջադրված մեղադրանքներում նրանք իրենց մեղավոր չեն ճանաչել:

Ինքնությունը չպարզված անձանց կողմից Նարինե Ավետիսյանի՝ լրագրողի մաս­նա­գիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու մասն անջատվել և առանձ­նաց­վել է առանձին վա­րույթում, որի նախաքննությունը շարունակվում է:

Գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Դիտվել է 427 անգամ
Արժանացել են խրախուսանքների Օրենքով գող Անդիկը ձերբակալվել է Այսբերգի չերեւացող կողմում ծվարածները պիտի ծն... «Մարտի 1-ի գործով» դատապարտված գեներալի որդին... Արմավիրի քաղաքապետը հրաժարական կտա Առանձին զորամասերում բացահայտվել են առանձնապե... ՌԴ-ից հեղինակություններ են գալիս Էջմիածին 3 օր խոտով են սնվել. զոհված կապիտան Արմենակ Ո... Համաձայնությունը կայացել է. ար­տա­հերթ ընտ­րո... Մինչև դատաքննության ավարտը կասեցրել են Մանվել... Պատահար «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ... «Յանս» ռեստորանային համալիրում խուզարկություն... «Կեսգիշերն անց».Լիանա Զուրաբյան Ցեմենտ ներկրող ընկերությունները մտավախություն... Գորիսում աղջիկներին բռնի տարել են այն տուն, ո... էդ ո՞վ չգիտեր, որ «օձն իր պորտով» չէր կարող մ... Նոր բացահայտումներ Մանվել Գրիգորյանի գործով. ... Ապրիլյան պատերազմի հերոսի՝ Աղասի Ասատրյանի քր... ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Սերժ Սարգսյանը Մոսկվայում է. «Փաստ» «Այդ բացահայտումը զգալիորեն թուլացրեց ՀՀԿ–ն»... Արծվիկ Մինասյանը դիսկոմֆորտի մեջ է կառավարութ... Սերժ Սարգսյանը՝ Մանվել Գրիգորյանի հանցանքների... Խորը ափսոսանք ենք հայտնում, որ ԱԱԾ գործողությ... Փակագծերը չեն բացում
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ
ՌԴ-ից հեղինակություններ են գալիս Էջմիածին Էջմիածին քաղաքում օրեր շարունակ ընթացող բողոքի ցույցերին ակտիվորեն մասնակցում էին նաև քրեական աշխարհի ներկայացուցիչները: Հայտնի է, որ նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի դեմ բողոքող մարդկանց հետևում կանգնած էր Արթուր Ասատրյանը («Դոն Պիպո»), որն օրեր առաջ ձերբակալվել էր ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով: Պարզվում է՝ իրենց ընկերոջ կողքին լինելու համար Էջմիածին էին պատրաստվում ժամանելու քրեական հեղինակութ Համաձայնությունը կայացել է. ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը կլինեն մինչև տարեվերջ «Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ խորհրդարանական խմբակցությունները կոնսենսուսի են եկել միասնական աշխատանքային խումբ ձևավորելու հարցում, որը կնախապատրաստի ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ: «Փաստ»-ի ունեցած տվյալներով, համաձայնությունը միայն այս հարցով չէ, որ արդեն ձեռք է բերվել: Մասնավորաբար, կա նախնական պայմանավորվածություն՝ արտահերթ ընտրություններն անցկացնել հոկտեմ Մինչև դատաքննության ավարտը կասեցրել են Մանվել Գրիգորյանի լիազորությունները.ԵԿՄ-ականներն այսօր կհավաք... «Ժողովուրդ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածից հետո իսկական պայքար է սկսել Երկրապահ կամավորական միության համար: Այս օրերին ազատամարտիկների տարբեր միավորումներ ակտիվացել են հենց այդ կառույցի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու համար: Երեկ արդեն «Ազատամարտիկների դաշինքը» հենց ԵԿՄ գլխավոր մասնաշենքում հանդիպել է երկրապահներին, այդ թվում` ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանին, որի ա Սերժ Սարգսյանը Մոսկվայում է. «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում է: «Փաստ» օրաթերթի աղբյուրը նրան երեկ տեսել է Մոսկվայի հայկական եկեղեցում: Սերժ Սարգսյանը մտել է Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի և քիչ անց դուրս եկել ու «սուսուփուս» հեռացել: Նույն աղբյուրի տեղեկացմամբ, Սարգսյանը ոչ մեկի հետ չի շփվել, ոչ մեկի հետ չի զրուցել: Սա՝ գոնե առերևույթ: Իսկ թե ինչ նպատակով է Սեր «Այդ բացահայտումը զգալիորեն թուլացրեց ՀՀԿ–ն». Քաղաքագետ «Փաստ» օրաթերթը գրում է. Հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված բացահայտումների բարոյական կողմը, որը շատ մեծ ազդեցություն թողեց հանրային գիտակցության վրա, հասկանալի պատճառներով մեծ հարված էր նաև Հանրապետական կուսակցության համար: «Փաստ»–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: «Փաստացի այդ բացահայտումը զգալիորեն թուլացրեց ՀՀԿ–ն, զրկեց նրանց գոնե բարո
website by Sargssyan