1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Վեց ամիս. ամեն գիշեր ծեծուջարդով, սպառնալիքներով` ստիպում էին սպասարկել տարբեր տեսակի ու տարիքի թուրք տղամարդկանց»

Fnews.am-ը անդրադարձել էր 18-ամյա թրաֆիքինգի զոհի(Ա.Ն.անունը փոխված է) պատմությանը, ում իր իսկ հարեւանուհին խաբեությամբ տեղափոխել էր Թուրքիա՝ սեռական շահագործման ենթարկելու նպատակով: Ի տարբերություն 18-ամյա մեր նախորդ զրուցակցի, ում հաջողվել էր կարճ ժամանակ անց բարի մարդկաց շնորհիվ հայրենիք վերադառնալ, ապա այսօրվա մեր զրուցակիցը` ավելի դաժան ու աննկարագրելի ստրկության ճանապարհ է անցել:

Աննան, ում պատմությանն այսօր կանդրադառնանք, ՀՀ-ում ապրում էր ժամանակավոր կացարանում, չուներ աշխատանք, ինչպես նա է ասում. «Սրա-նրա տանը տնային գործեր անելով` հազիվ օրվա հացիս գումարն էի վաստակում: Մի օր ծանոթներիցս մեկի տանը նստած էի: Ասացի՝ հիմնական գործ լիներ, աշխատեի, որ սրա-նրա հույսին չմնայի: Խոսակցությանը ներկա էր նաեւ ծանոթիս տանը հյուրընկալված Կարինեն, ով սկզբում ոչինչ չասաց: Միայն շատ ջերմ զրուցում էր, սկսեց հետաքրքրվել, թե ինչ գործեր կարող եմ անել: Ես էլ, թե՝ ամեն բան, սկսած հավաքարարի գործից մինչեւ տուն մաքրող ու երեխա պահող: Ասաց, որ հնարավոր է ինձ օգնի աշխատանք գտնելու հարցում: Վերցրեց կոնտակտային համարներս, ու էդպես բաժանվեցինք: Որոշ ժամանակ անց, Կարինեն զանգեց եւ ասաց, որ խոսելու բան ունի, բայց լավ կլինի, որ մեր տանը հանդիպենք ու առանձին զրուցենք: Եկավ մեր տուն ու առաջարկեց, որ իր հետ գնամ Թուրքիա՝ երեխա պահելու համար: Ասաց՝ հայկական ընտանիք է, ուզում են, որ իրենց երեխան հայ դայակ ունենա, ամսական հինգ հարյուր դոլար կստանամ, հետո, որ ազատ օրեր ունենամ, կարող է մի ուրիշ զբաղմունք էլ գտնեմ, որ «կողքից» էլ գումար աշխատեմ...

«Հանցավոր բիզնեսի գլխավոր դերակատարները ճաղավանդակների հետեւում են»

- Ե՞վ, ի՞նչ եղավ արդեն Թուրքիա հասնելուց հետո:

-Առաջին մեկ շաբաթն ամեն բան շատ լավ էր: Իրոք, ինձ տարան մի տուն, որտեղ փոքրիկ երեխա կար, ու նրա հետ սկսեցի զբաղվել: Բայց խոստացված աշխատանքը տեւեց ընդամենը մեկ շաբաթ: Դրանից հետո սկսվեցին այն դժոխային օրերը, որոնք շարունակվեցին վեց ամիս անընդմեջ(-խորը շունչ է քաշում, ապա շարունակում.Հեղ.): Մեկ շաբաթից հետո ինձ Թուրքիա բերած կինն ասաց, որ այն ընտանիքը, որտեղ մենք ապրում ենք, դժվար սոցիալական պայմաններում է, եւ մենք պետք է օգնենք, որ դուրս գան այդ վիճակից: Այլ խոսքով՝ մենք էլ պետք է աշխատենք, որ հոգանք մեր հոգսերը: Ասաց՝ բա էստեղ մնում ես, քնում ես, հո իրենց վզին չե՞ս նստելու: Պիտի գործ գտնենք, գործից հետո էլի կգաս, դայակություն կանես: Ու մի օր էլ, երեկոյան կողմ, տանտերն ինձ իր մեքենայով տարավ Անթալիայի կենտրոնում գտնվող գիշերային ակումբներից մեկը, որտեղ ակումբի տերերը մեզ արդեն սպասում էին: Չգիտեմ՝ ինչ խոսեցին թուրքերենով, որից հետո ակումբի տիրուհին ասաց, որ նստեմ մուտքի մոտ, եւ եթե հաճախորդներից մեկի սրտով լինեմ ու ինձ հրավիրեն իրենց սեղանի մոտ, առանց այլեւայլությունների գնամ, նրանց հետ ժամանակ անցկացնեմ:

Տանտիրոջն ասացի, որ չեմ ցանկանում մարմնավաճառությամբ զբաղվել: Ինքն էլ, թե` ինչ մարմնավաճառություն, ուղղակի պետք է հաճախորդներին գրավեմ, որ դառնան ակումբի մշտական այցելուներ, եւ որ ամեն մի հաճախորդ բերելու համար ինձ համար ակումբի տերերը գումար կտան ու վերջ... Գիտեմ՝ շատերը իմ պատմությունը լսելով` կմեղադրեն ինձ, կասեն՝ չգիտեի՞ր, որ գնում ես Թուրքիա, ուրեմն ի՞նչ պետք է անեիր այնտեղ: Բայց (-արտասվում է.)…Ինձ ստիպում էին սեռական հարաբերության մեջ մտնել այն թուրք տղամարդկանց հետ, ովքեր ընտրում էին ինձ: Մենք ոչ թե մարդ էինք, այլ իր, որոնց, ինչպես խանութում դրված իրերին, ընտրում եւ գնում էին: Ու այդպես գրեթե վեց ամիս. ամեն գիշեր ծեծուջարդով, սպառնալիքներով ստիպում էին սպասարկել տարբեր տեսակի ու տարիքի թուրք տղամարդկանց, որոնք քեզ վերաբերում էին որպես իրի, որը մեկ անգամ օգտագործելուց հետո կարելի է դեն նետել: Չէին էլ հարցնում քո ցանկությունը. նախապես գումարը վճարում էին ու ոնց ուզեին, ինչ ձեւով ուզեին, սեռական ակտի մեջ էին մտնում մեզ հետ: Մինչեւ լուսաբաց այդ գործով էինք զբաղված: Դա մի անտանելի զգացողություն է՝ անասելի ցավի ու միաժամանակ ինքդ քո հանդեպ արհամարհանքի միախառնում: Ամենաահավորն այն է, որ ոչ ոքի չէի կարող մեղադրել. ինքս էի համաձայնել ու գնացել:

Նկատենք, որ Աննան եւս, դատարանի վճռով ճանաչվել է տուժող` այլ խոսքով թրաֆիքինգի զոհ, անցել է բավական ժամանակ, հանցավոր բիզնեսի գլխավոր դերակատարները ճաղավանդակների հետեւում են: Բայց, ինչպես եզրափակեց մեր զրույցը. «Դա ինձ ոչինչ չտվեց, բոլորը մինչ օրս ինձ մատով են ցույց տալիս, մտածում են, թե ընդամենը զոհ եմ ներկայանում, բայց իրականում լավ էլ իմ սրտով էր, հակառակ դեպքում այդքան չէի մնա: Էնքան կուզեի, որ էդ ասողները ընդամենը մի ժամ հայտնվեին այդ հանցավոր խմբի ճիրաններում ու հասկանային, թե ինչ է նշանակում լինել օտար երկրում` մենակ, առանց անձնագրի, տեղաշարժի իրավունքի... Ամեն օր բախվում եմ մարդկանց մեղադրող, արհամարհական հայացքներին, չնայած կան նաեւ մարդիկ, ովքեր հասկանում ու աջակցում են ինձ»:

 

Նոնա  Ադամյան 

Դիտվել է 3914 անգամ
Արժանացել են խրախուսանքների Օրենքով գող Անդիկը ձերբակալվել է Այսբերգի չերեւացող կողմում ծվարածները պիտի ծն... «Մարտի 1-ի գործով» դատապարտված գեներալի որդին... Արմավիրի քաղաքապետը հրաժարական կտա Առանձին զորամասերում բացահայտվել են առանձնապե... ՌԴ-ից հեղինակություններ են գալիս Էջմիածին 3 օր խոտով են սնվել. զոհված կապիտան Արմենակ Ո... Համաձայնությունը կայացել է. ար­տա­հերթ ընտ­րո... Մինչև դատաքննության ավարտը կասեցրել են Մանվել... Պատահար «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ... «Յանս» ռեստորանային համալիրում խուզարկություն... «Կեսգիշերն անց».Լիանա Զուրաբյան Ցեմենտ ներկրող ընկերությունները մտավախություն... Գորիսում աղջիկներին բռնի տարել են այն տուն, ո... էդ ո՞վ չգիտեր, որ «օձն իր պորտով» չէր կարող մ... Նոր բացահայտումներ Մանվել Գրիգորյանի գործով. ... Ապրիլյան պատերազմի հերոսի՝ Աղասի Ասատրյանի քր... ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Սերժ Սարգսյանը Մոսկվայում է. «Փաստ» «Այդ բացահայտումը զգալիորեն թուլացրեց ՀՀԿ–ն»... Արծվիկ Մինասյանը դիսկոմֆորտի մեջ է կառավարութ... Սերժ Սարգսյանը՝ Մանվել Գրիգորյանի հանցանքների... Խորը ափսոսանք ենք հայտնում, որ ԱԱԾ գործողությ... Փակագծերը չեն բացում
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ
ՌԴ-ից հեղինակություններ են գալիս Էջմիածին Էջմիածին քաղաքում օրեր շարունակ ընթացող բողոքի ցույցերին ակտիվորեն մասնակցում էին նաև քրեական աշխարհի ներկայացուցիչները: Հայտնի է, որ նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի դեմ բողոքող մարդկանց հետևում կանգնած էր Արթուր Ասատրյանը («Դոն Պիպո»), որն օրեր առաջ ձերբակալվել էր ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով: Պարզվում է՝ իրենց ընկերոջ կողքին լինելու համար Էջմիածին էին պատրաստվում ժամանելու քրեական հեղինակութ Համաձայնությունը կայացել է. ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը կլինեն մինչև տարեվերջ «Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ խորհրդարանական խմբակցությունները կոնսենսուսի են եկել միասնական աշխատանքային խումբ ձևավորելու հարցում, որը կնախապատրաստի ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ: «Փաստ»-ի ունեցած տվյալներով, համաձայնությունը միայն այս հարցով չէ, որ արդեն ձեռք է բերվել: Մասնավորաբար, կա նախնական պայմանավորվածություն՝ արտահերթ ընտրություններն անցկացնել հոկտեմ Մինչև դատաքննության ավարտը կասեցրել են Մանվել Գրիգորյանի լիազորությունները.ԵԿՄ-ականներն այսօր կհավաք... «Ժողովուրդ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածից հետո իսկական պայքար է սկսել Երկրապահ կամավորական միության համար: Այս օրերին ազատամարտիկների տարբեր միավորումներ ակտիվացել են հենց այդ կառույցի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու համար: Երեկ արդեն «Ազատամարտիկների դաշինքը» հենց ԵԿՄ գլխավոր մասնաշենքում հանդիպել է երկրապահներին, այդ թվում` ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանին, որի ա Սերժ Սարգսյանը Մոսկվայում է. «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում է: «Փաստ» օրաթերթի աղբյուրը նրան երեկ տեսել է Մոսկվայի հայկական եկեղեցում: Սերժ Սարգսյանը մտել է Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի և քիչ անց դուրս եկել ու «սուսուփուս» հեռացել: Նույն աղբյուրի տեղեկացմամբ, Սարգսյանը ոչ մեկի հետ չի շփվել, ոչ մեկի հետ չի զրուցել: Սա՝ գոնե առերևույթ: Իսկ թե ինչ նպատակով է Սեր «Այդ բացահայտումը զգալիորեն թուլացրեց ՀՀԿ–ն». Քաղաքագետ «Փաստ» օրաթերթը գրում է. Հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված բացահայտումների բարոյական կողմը, որը շատ մեծ ազդեցություն թողեց հանրային գիտակցության վրա, հասկանալի պատճառներով մեծ հարված էր նաև Հանրապետական կուսակցության համար: «Փաստ»–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: «Փաստացի այդ բացահայտումը զգալիորեն թուլացրեց ՀՀԿ–ն, զրկեց նրանց գոնե բարո
website by Sargssyan