1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. Գայ գյուղում այրվող տանը հրշեջները հայտնաբերել են 61-ամյա տղամարդու մոխրացած դի. ժամանել են տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետը

փետրվարի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գաի գյուղում տուն է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, մարզի փրկարարական վարչության պետ Հովհաննես Մարգարյանի և ջոկատի հրամանատար Վահան Մկրտչյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։

Հրշեջ-փրկարարները, նշված գյուղի թիվ 13 տանը մարելով կրակը, այնտեղ հայտնաբերել են 61-ամյա Ռազմիկ Հայրապետյանի՝ ամբողջովին այրված դին։

Տունն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո։

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի դեմ փորձել են պայքարել գյուղացիները՝ գյուղապետ Սեյրան Մարկոսյանի գլխավորությամբ։

Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ, Արդարադատության փոխգնդապետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն բաժնի ավագ քննիչ Սպարտակ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Տեղում է նաև դատական բժիշկը, ում նախնական եզրակացության համաձայն՝ դիակի դիահերձման արդյունքում Ռ.Հայրապետյանի մարմնից՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջակողմնային մակերեսի մաշկի տակից, դուրս է բերվել 2 պլաստմասե պիժ-կոնտեյներ (որսորդական հրացանի փամփուշտի կոտորակներ), ինչպես նաև՝ ներքին օրգանների միջից դուրս են բերվել բազմաթիվ մետաղական կոտորակներ: 

Քիչ առաջ ժամանեցին նաև Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թեմուր Ջնդոյանը։

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ռ.Հայրապետյանի սպանության և հրկիզման եղանակով ուրիշի գույքը ոչնչացնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

«Իշխանությունից հեռացվելուց հետո էլ այդ կուսա... «Ամեն վայրկյան գիտակցելու եմ ամեն քվեի պարտավ... Դե որ էդ միլիոնները չդարսեիք՝ գուցե 80-ականնե... Ժողովրդի կամքը արտահայտվելուց հետո բոլորս լծվ... Ադրբեջանցի ուսուցիչն ամուսնացել է 7-րդ դասարա... Նիկոլ փաշինյանն ուղիղ եթերում է Նախկինում իշխող կուսակցությունները չհաղթահարե... Խոշոր վթար Արարատի մարզում․ 23-ամյա վարորդը բ... «Իմ քայլը»` 70,44, ԲՀԿ-ն՝ 8,27, ԼՀԿ-ն՝ 6,37 տ... «Բաց և թափանցիկ». ԱՊՀ դիտորդական առաքելությու... Ցուցմունք տալուց հրաժարվելը չի կարող քրեական ... ԼՀԿ-ի առաջատարները՝ ռեյտինգային ընտրակարգով Տիգրան Մուկուչյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Քվեարկության ընթացքում լրագրողների գործունեու... Ընտրությունների արդյունքները՝ 220 ընտրատեղամա... Քվեարկության նախնական արդյունքները ժ. 22։43-ի... ՈՒղիղ միացումներ ԿԸՀ-ից, նախնական տվյալներ ըն... Ուղիղ միացում 9/46 ընտրատեղամասից «ՀՀ ՊՆ-ն ԱԺ ընտրությունների վերաբերյալ 39 ա... Ոստիկանությունը պատասխանել է Դավիթ Շահնազարյա... Պրահայի ոստիկանությունը մանրամասներ է փոխանցե... Անցումային արդարադատությունը՝ որոշակի գործի... Տղամարդիկ վախենում են ինձ մոտենալ, որովհետև..... Նախընտրական շրջանում ենթադրյալ ընտրական հանցա... Զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրն...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան...
Դավիթ Շահնազարյանի որդին քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ-ից՝ որպես քաղհալածյալի որդի «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության համապատասխան մարմինները գրություն են պատրաստում ՀՀԿ ընտրացուցակի երկրորդ հորիզոնականում հանգրվանած Դավիթ Շահնազարյանի և նրա որդու դեմ։ Բանն այն է, որ Շահնազարյանի որդին՝ Գուրգենը, տարիներ առաջ քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ իշխանություններից, ու որպես հիմնավորում՝ Շահնազարյանի որդին ներկայացրել է հոր քաղաքական գործունեության մասին Մանվել Գրիգորյանը Նոր տարուն կլինի տա՞նը.Նազիկը հավաքել է կողմնակիցներին «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռազմաճակատ ուղարկված սննդամթերքը յուրացնելու համար կալանավորված Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, օրերս իր մոտ է հավաքել իրենց կողմնակիցներին եւ ասել, որ պետք է ամեն ինչ անել Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) պատգամավոր ընտրվելը թույլ չտալու համար, որովհետեւ ընտրվելու դեպքում Մանվելի՝ ազատության մեջ հայտնվելու համար խոչընդոտներ կստեղծի:          &n Այսօր Հ1-ում թեժ է լինելու. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. «Այսօր տեղի կունենա հայտնի դեբատը՝ ընտրություններին մասնակցող լիդերների միջեւ։ «Բոլոր 11-ն էլ այս պահի դրությամբ նամակով իրենց համաձայնությունը հայտնել են․ որևէ կուսակցություն կամ դաշինք այլ դիտարկում, նկատառում չի հայտնել»,- ասաց Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։ Ըստ որի՝ նախատեսվել է, որ դեբատը կտևի 2,5-3 ժամ, կսկսվի երեկոյան հիմնական լուրերի թողարկումից հետո։ Դեբատի Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 1-ին կկալանավորվի «Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի դեկտեմբերի 1-ին, խորհրդարանական ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ: Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բավարարել էր գլխավոր դատախազության բողոքը և Քոչարյանի խափանման միջոցը կալանք ընտրելու հարցի քննությունը ուղարկել Վերաքննիչ դատարան: Դատախազությունը պահանջում էր, որ Վճռաբեկ դատարանը բեկանի Վերաքննիչ դատարան Լիդերների հեռուստատեսային դեբատը՝ դեկտեմբերի 5-ին. Ծառուկյանը «շատ լուրջ պատրաստվում է» «Հրապարակ»-ը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի լիդերների հեռուստատեսային դեբատը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին, ըստ ամենայնի՝ երեկոյան ժամը 9-ին, կտևի մոտ 3 ժամ։ Դեբատը կվարեն Արմեն Դուլյանն ու Պետրոս Ղազարյանը։ Քաղաքական ուժերը պահանջել են այլ հեռուստաընկերության լրագրողներ ևս, սակայն Հանրայինն անդրդվելի է գտնվել։ Դեբատն ընթանալու է մոտավորապես հետևյալ ֆորմատով․ լիդե
website by Sargssyan