1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՇՊՀ ինկվիզիտոր ռեկտորի հերթական դարակազմիկ որոշումը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը փետրվարի 23-ին անցկացրած գիտխորհրդի նիստում որոշում է կայացրել՝ինչ-որ հանձնաժողով ձևավորել,որը զբաղվելու է մեր՝ Գ. Համբարյանի և Հ. Խորիկյանի կողմից ՇՊՀ-ն «վարկաբեկելու փաստերը» ապացուցելու և այն ռեկտորին ներկայացնելու համար,որն էլ պետք է որոշի մեր “ճակատագիրը”…Այս թատերական ներկայացմամբ ռեկտոր Մինասյանը փորձում է օրինականացնել մեր նկատմամբ իր հաշվեհարդարը,որը նա վաղուց է երազում…Ռեկտորը բավական երկար ժամանակ է տարբեր տեղերում հայտարարում է,որ մեզ ազատելու է գործից…Այսինքն`մեր կողմից ռեկտորի թույլ տրված հանցագործությունները և ապօրինությունները բարձրաձայնելը և դրանց մասին հրապարակելը Սահակ Մինասյանը փորձում է խեղաթյուրել և դարձնել ամբողջ բուհի խնդիրը, բուհի գիտխորհրդի ձեռքերով շագանակներ է հանում կրակից`իրեն ազատելով ապագա գլխացավանքներից…Սահակ Միանսյանը տարրական վարկաբեկել էր գիտխորհրդին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի մոտ և հայտարարել էր,որ 2017 թ-ի սեպտեմբերի 25-ին գիտխորհրդի կողմից ընդունված հակաօրինական որոշումը՝Հ.Խորիկյանին անվստահություն հայտնելը,իր ձեռքի գործը չէ…”Այդ որոշումն ընդունել է գիտխորհուրդը՝իր լիազորությունները չարաշահելով,բայց ես բեկանել եմ այն”՝չքմեղացել էր կրթական գործի Կոլումբոս ռեկտորը, ով Հայաստանում առաջին անգամ ներդրել էր ինտեգրված ուսուցում կոչվածը…Չեմ զարմանա,եթե այս անօրինական որոշումից հետո ևս մեծն ռեկտորը ամեն ինչում մեղադրի գիտխորհրդին…
Ծիծաղելին այն է,որ բուհի վարկաբեկման մասին խոսում է մեկը,ով` ունենալով վատ համբավ, ռեկտոր նշանակվեց… Կյանքերիս կեսը կապված է ՇՊՀ-ի հետ…Ինչպե՞ս կարող ենք մենք վարկաբեկել մեր հարազատ կրթօջախը…
Բացի այդ,որևէ մեկը չի կարող ապացույցներ ներկայացնել,որ մենք բուհը վարկաբեկել ենք. մենք պայքարում ենք բուհը կործանումից փրկելու համար…Զավեշտալին այն է,որ առանց դատարանի համապատասխան որոշման (ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135 և 136 հոդվածներն են) ինչ-որ մարդիկ որոշել են,որ մենք զրպարտում ենք բուհը…Ինչպես կարելի է առանց դատարանի որոշման դիմացինին մեղադրել կրթօջախը վարկաբեկելու մեջ և որոշել պատժել…Այսպիսի խայտառակություն միայն կարող էր իրեն թույլ տալ բեսպրեդելշիկ Սահակ Միանսյանը…
Մինչև հիմա քննդատել և բացահայտել ենք ռեկտոր Մինասյանի թույլ տված սխալները…Դա ինչ կապ ունի բուհի հետ…Իսկ եթե նա է դժգոհ մեր քննադատությունից,ապա նա էլ պետք մեզ դատի տա,այլ ոչ թե խառնի բուհի գիտխորհուրդը այս ամենի մեջ,որը իրավասու չէ առանց դատարանի որոշման մեզ ինչ-որ մեղադրանք ներկայացնել և այդ մեղադրանքները քննող հանձնաժողով ձևավորել… Որքան հասկացա,ինքնասիրահարված Սահակ Մինասյանը ՇՊՀ ասելով` նկատի ունի իրեն,ինչպես միջնադարում Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս XIV-ն էր ասում՝”Պետությունը ես եմ…” Սակայն ռեկտոր Մինասյանը մոռանում է,որ մենք ապրում ենք 21-րդ դարում և ամեն ինչին չափ կա…
Սահակ Մինասյանի պարտադրանքով գիտխորհրդի կողմից ընդունված այս որոշումը անօրինական է,ինչպես նույն գիտխորհրդի կողմից ընդունված շատ այլ որոշումներ,որոնք բեկանվել են ԿԳՆ-ի կողմից…
Հետաքրքիր է,ո՞րն է զրպարտություն մեր ասածից,եթե նույն ԿԳ նախարարության հանձնախումբը հաստատել է մեր բարձրաձայնած խնդիրների 99 տոկոսը…Նույն հաջողությամբ Սահակ Միանսյանը կարող է զրպարտության մեջ մեղադրել ԿԳՆ-ին…Ինչ մենք ասել ենք և դեռ ասելու ենք՝ ուղղված է ռեկտորի գործունեությանը…
ՇՊՀ-ում տիրում են միջնադարյան ինկվիզիցիան և 1937 թ-ի բարքերը,որի համար պատասխանատում է նաև ԿԳ նախարարությունն իր լռակյաց քաղաքականությամբ…
Ինչ վերաբերում է ձևավորված հանձնաժողովին, որի ապօրինի որոշումն արդեն պարզ է,ապա դրա անդամներին առանձին-առանձին,ինչպես նաև ռեկտոր Սահակ Մինասյանին, դատի ենք տալու իրենց լիազորությունները չարաշահելու և առանց դատարանի կողմից մեր մեղավորությունը ճանաչելու,մեզ զրպարտելու և վիրավորելու համար…
Ի դեպ,Սահակ Մինասյանի այս քայլը նաև ուղղված է խոսքի ազատության դեմ,որը քրեորեն պատժելի է…
Հ.Գ.Ըստ Սահակ Միանսյանի`ստացվում է,որ այն ընդդիմադիրները, որոնք քննադատում են ՀՀ իշխանություններին, պետք է ազատվեն աշխատանքից,քանի որ քննադատում են ոչ թե իշխանություններին,այլ Հայաստանի Հանրապետությանը…»։

Դիտվել է 1155 անգամ
ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեար... Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական մ... Հայաստանի "նախիջևանյան" գլխացավանքը Սոչիի հայ համայնքը`ակտիվ է բոլոր ժամանակներու... Ի՞նչ է հայտնաբերվել «Օշականցի Գեւորիկի» եղբոր... Ներդրողներն ուսումնասիրում են Հայաստանում պղն... «Ի սկզբանե հստակ էր, որ Ադրբեջանի իշխանությու... Video. Մենք աբիժնիկ չենք Կործանիչ ավիացիան մեր ռազմական թատերաբեմում ա... ԱԺ ընտրություններին «Սասնա ծռեր» կուսակցությա... «Հայերը գրավել են ռուսաստանյան հեռուստաեթերը»... «Прогресс» сегодня занимает важную нишу в стр... «Հասկանալի է, որ ամեն երկիր իր շահն է ներկայա... Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը կարող է տեղ... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանի քույրը... Տարոն Մարգարյանը ՀՀԿ ցուցակում չկա Վրաերթեր. Հիվանդանոց է տեղափոխվել 14 մարդ, այ... Աննա Հակոբյանը և Արմեն Ջիգարխանյանը պայմանավո... Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական զինված ո... Երևանի Սայաթ Նովայի պողոտա-Նալբանդյան փողոց խ... Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը հետ է կա... Փաշինյանն ու Խաղաղության համաժողովի մասնակից ... «Այսօրվա ողբերգական վթարը պետք է լրիվ, բազմակ... Ո՞վ կդառնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար.Մոսկվան կար... Նիկոլ Փաշինյանը՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ...
ՀՀԿ-ն գտել է ռեյտինգային թեկնածուների Ընտրական օրենսգրքի տապալումից հետո ՀՀԿ-ն այս օրերին զբաղված է ընտրական ցուցակներ կազմելով: Ռեյտինգային համակարգով ընտրություններին գնալու տարբերակը, կարծես թե, հույս է ներշնչել ՀՀԿ-ականներին, թե ամեն ինչ ավարտված չէ: Արդեն նույնիսկ կան հստակություններ, թե ովքեր կարող են առաջադրվել այս կամ այն ընտրատարածքում: Մասնավորապես, ՀՀԿ վերնախավը մեծ հույսեր է կապում Մուրադ Մուրադյանի հետ, ով պետք է առաջադրվի Արարատի մարզում եւ Գալո Քննիչ հանձնաժողով կհրավիրեն ՀՔԾ եւ ԱԱԾ պետերին, գլխավոր դատախազին «Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա երեքշաբթի լրանում է գաղտնալսման գործով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի ժամկետը: Եվ հանձնաժողովը փորձելու է այս շաբաթ հրավիրել բոլորին՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը ներկայացրած քննիչին, քննչական խմբի ղեկավարին, ՀՔԾ եւ ԱԱԾ պետերին, գլխավոր դատախազին։ Կհասցնե՞ք մեկ շաբաթվա ընթացքում այդքանն անել՝ հարցրինք հանձնաժողովի ղեկավար Գեւորգ Կոստանյանին։ «Լրջորեն Արթուր Գևորգյանը ՔՊ-ի՞ց կառաջադրվի. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. «ՀՀԿ-ից դուրս եկած ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանին հարցրինք՝ կառաջադրվի՞: Ռեյտինգայինով թերևս՝ այո։ «ՔՊ»-ի՞ց։ «Կորոշենք»։ Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը կողմ է քվեարկել Ընտրական օրենսգրքին, առաջ գտնում էր, որ դժվար թե առաջադրվի, հիմա ասում է՝ «օրը գա՝ բարին հետը»։ Քրգործ կար Ձեր նկատմամբ, դրա համա՞ր չեք առաջադրվի։ «Իմ նկատմամբ չի կ ՀԱԿ-ը չի մասնակցի ընտրություններին՝ չունեն ռեյտինգային թեկնածու և ֆինանսական աղբյուր. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «Հայ ազգային կոնգրեսի վերնախավը որոշում է ընդունել չմասնակցել դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին, չնայած դեռ մեկ շաբաթ առաջ կայացած վարչության նիստում քվեարկությամբ որոշում էր ընդունվել հօգուտ մասնակցության: ՀԱԿ ներկայացուցիչներն ասում են, որ այդ որոշումը կայացնելու ժամանակ իրենք վստահ էին, որ ԸՕ փոփոխությունները խորհրդարանի կողմից կընդունվեն և ընտրու Գորիսում որոշել են «գիտությունների դոկտոր» Լիսկայի դասախոսություններով սերունդ կրթել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը թեև ժամանակավորապես հեռացել է Հայաստանից, բայց նրա հայրենի Գորիսի պետական համալսարանում, որի ռեկտորին ժամանակին ինքն է նշանակել, որոշել են «գիտությունների դոկտոր Լիսկայի» դասախոսություններով սերունդ կրթել։ Վերջերս լույս է տեսել «Սյունիք հայագիտական հանդես»-ը, որը որպես դասագիրք է կիրառվում Գորիսի համալսարանում: Հանդ
website by Sargssyan