1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Բանակին մատակարարվող պարենի մեծ մասը տեղական արտադրության է. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ «Ռազմինֆո»-ն զրուցել է Հայաստանի ԶՈւ զարգացման յոթնամյա պլանի, «Ազգ-բանակ» հայեցակարգի և մի շարք այլ՝ հանրության ուշադրության կենտրոնում գտնվող հարցերի մասին։

Ռազմինֆո. Պարոն նախարար, 2017 թ. հոկտեմբերից սկսվեց բանակի արդիականացման նոր, յոթնամյա ծրագրի մշակումը։ Կարո՞ղ եք մանրամասնել ծրագրի մասին, ինչքանով որ հնարավոր է։

Վ. Սարգսյան. Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ մշակված` Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագիրը «Ազգ-բանակ» հայեցակարգի իրականացման գործնական ծրագիրն է։ Հաճախ հարցնում են, թե «Ազգ-բանակ» ասելով ինչ ենք հասկանում, ինչու այն որևէ տեղ չի հրապարկվել և այլն…

Այդ հայեցակարգն ունի չորս մակարդակ. առաջինն ընդհանուր թեզերն ու սկզբունքներն են, գաղափարախոսությունը, որը բազմիցս ներկայացվել է Հանրապետության Նախագահի ելույթներում, մասնավորապես 2017 թ. ապրիլին կայացած նույնանուն կոնֆերանսի և հոկտեմբերին` Պաշտպանության ազգային հետազոտական համալսարանում ունեցած իր ծրագրային ելույթներում, մեր կառավարության գործունեության և Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրերում, 2016 թվականի հոկտեմբերին՝ ԶՈՒ կոլեգիայի և բանակի 25-ամյակին նվիրված հանդիսավոր նիստերում իմ ելույթներում։ Հիմնական սկզբունքներն են. բանակն ավելի թափանցիկ, ավելի հասկանալի դարձնել մեր հասարակություն համար, ամրապնդել բանակ-հասարակություն կապը և բանակի վրա ծախսվող ռեսուրսը հասանելի և օգտավետ դարձնել նաև մեր հասարակության առավել լայն շերտի համար։

Երկրորդ կարևոր բաղադրիչն օրենսդրական հենքն է, որն ամրագրեցինք անցյալ տարի ընդունված «Պաշտպանության մասին» ու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» երկու հիմնարար օրենքներով։

Երրորդ կարևոր բաղադրիչը հենց «Ազգ-բանակ» հայեցակարգից բխող և Նախագահի հրամանագրով հաստատված արդիականացման յոթնամյա ծրագիրն է։ Այն առաջիկա յոթ տարիների բարեփոխումների մեր ուղեցույցն է։ Ակնհայտ է, որ այդ բարեփոխումներն իրականացնելու համար անհրաժեշտ են, նախ՝ բանակի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր, որոնք ամրագրվում են մեր տարեկան, ամսական ծրագրերով և նախատեսում են ամենօրյա աշխատանք նախևառաջ` զորքերում, և երկրորդ՝ համապատասխան գնումներ, որովհետև նյութական բազան շատ կարևոր է։ Նպատակն է` մեր Զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետության կտրուկ բարձրացումը, հրամանատրման նոր սկզբունքների ներդրումը, զինանոցի հագեցումը գերժամանակակից և մեր պայմաններին համապատասխանող զենքով և զինամթերքով, անձնակազմի ուսուցումն ու ներդաշնակեցումը` դրված խնդիրները նոր միջոցներով լուծելու համար։

Յոթնամյա ծրագիրն այդ առումով առաջին համապարփակ փաստաթուղթն է, որը հստակ ձևակերպում է նպատակները, դրանց հասնելու քայլերն ու ուղիները՝ ինչ պետք է ունենանք զինանոցում, ինչ միջոցներ է պետք հատկացնել և ինչ հերթականությամբ։ Այսինքն՝ սա «Ազգ-բանակի» զորային բաղադրիչի ճանապարհային քարտեզն է։ Մեզ համար այն ոչ թե ձևական փաստաթուղթ է, որը քննարկվեց, ընդունվեց և դրվեց դարակը, այլ ամենօրյա աշխատանքի հիմնական ուղեցույց. ցանկացած պլանավորում և վերահսկողություն նախարարությունում ու գլխավոր շտաբում այսուհետ իրականացվում է այդ յոթնամյա ծրագրով՝ լինի դա բյուջետային պլանավորում, պաշարների և մարդկային ռեսուրսների հաշվառում և այլն։ Այս ամենն այսուհետ արվում է մեկ ընդհանուր տեսլականով. մեր բանակի մարտունակութունը և զինված ուժերի կարողությունները անընդհատ զարգացնել մեկ կենտրոնացված վեկտորով։ Դա ազդելու է թե՛ մատակարարների հետ մեր հարաբերությունների, թե՛ մեր ներսում պլանավորման գործընթացների, թե՛ դրանց նկատմամբ հսկողության սահմանման վրա։

Ի դեպ, անցած տարի մեր բոլոր գնումների կտրվածքով ունեցել ենք մոտ 10% խնայողություն, ինչը լուրջ թիվ է։ Ընդ որում՝ դրան չենք հասել ապրանքի տեսականու, քանակների նվազեցման կամ որակի վատթարացման հաշվին։ Եվ այդ խնայողությունն ուղղել ենք զենքի և զինամթերքի լրացուցիչ քանակների, նոր տեսակների ձեռքբերմանը։

Եվ վերջապես՝ «Ազգ-բանակի» չորրորդ, մեր հասարակության համար ամենատեսանելի մակարդակը կոնկրետ ծրագրերն են։ Հայեցակարգը ձևակերպված է, հիմնական ուղղությունները հասկանալի են, իրավական հիմքերը կան, առկա է յոթնամյա ծրագիրը, ինչպես նաև կա փաստաթղթի բաց մասը, որն այդ տեսլականը պետք է հասկանալի դարձնի հասարակության համար։ Ու կան ծրագրերը, որոնց հետ հանրությունն անմիջականորեն է առնչվում։ Օրինակ՝ «Ես եմ»-ը, որով ձմեռային զորակոչին ունեցանք շուրջ 150 նորակոչիկ, որոնք իրոք տարբերվում են իրենց որակով, տարբերվում են իրենց դիրքորոշմամբ։ Սա փաստում են նաև հրամանատարները, ովքեր նշում են, որ եթե բոլոր ստորաբաժանումներն այդ ձևով համալրվեին, իրենց խնդիրն ավելի հեշտ կլիներ լուծել, որովհետև գործ ունենք ինքնուրույն որոշում կայացրած և հետևողական երիտասարդների հետ։

Ամռանը կմեկնարկի «Պատիվ ունեմ» ծրագիրը, որը մեր հարյուրավոր քաղաքացիների համար բուհերում որակյալ անվճար կրթություն և, դրան զուգահեռ, զինվորական մասնագիտություն ստանալու ճանապարհ կբացի։ Կրթված քաղաքացին, բանակ զորակոչվելով սպայի կարգավիճակով, ինքնադրսևորվելու և արդյունքի հասնելու ավելի մեծ հնարավորություններ կունենա։

Նույն՝ «Դիտակետ» ծրագիրը, որը հետադարձ կապն է մեր զորացրված զինվորների հետ և հարուստ նյութ տվեց մեզ` ժամկետային զինծառայությանը վերաբերող հարցերում քաղաքականության մշակման և մոտեցումների վերանայման, ինչպես նաև առանձին զորամասերում առկա խնդիրների և ձեռքբերումների մասին պատկերացում կազմելու համար։

Ուզում եմ ձեզ առաջինը հայտնել այն մասին, որ օրեր անց կհայտարարվի նոր ծրագրի մասին, որով ավագ դպրոցի ավարտական վկայական ունեցող և ժամկետային զինվորական ծառայությունն անցած քաղաքացիները կկարողանան երկու տարում բարձրագույն սպայական կրթություն ստանալ Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում՝ սովորելով միանգամից 3-րդ կուրսից։ Նրանց չի պարտադրվի զորանոցային կեցություն ռազմական համալսարանում. առավոտյան գալու են դասի, երեկոյան իրենց ժամանակն ազատ տնօրինեն՝ կարողանալով երկու տարում ստանալ բակալավրի դիպլոմ զինվորական մասնագիտությամբ և սպայական կոչում։ Նրանց տրամադրվելու է բարձր կրթաթոշակ, որը թույլ կտա, որ երկու-երեք այդպիսի կուրսանտ միասին բնակարան վարձակալեն Երևանում։

Եվս մեկ արդյունավետ իրականացված ծրագիր էր ողջ զինված ուժերի անցումը քարտային վճարումների համակարգին, ինչն ամբողջությամբ վերացրեց կանխիկ գումարի շրջանառությունը զորքերում։ Դա կարևոր է՝ բազմաթիվ ռիսկերից խուսափելու համար։

Առաջիկայում մենք լրջագույն ուշադրություն ենք դարձնելու զինված ուժերում ավտոմատ կառավարման համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը։ Այդ նպատակով բանակում ձևավորում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների պատասխանատուի (CIO) և իր գրասենյակի ինստիտուտ, որը համակարգելու է ամբողջ համակարգի թվայնացման գործընթացը. զինկոմիսարիատներին տվյալների հետ աշխատելու շատ ավելի արդյունավետ գործիքներ տալուց մինչև հաշավապահական հաշվառում, պահեստների կառավարում, անձնակազմի, զորահավաքային ռեսուրսի հետ աշխատանք և այլն։

Ռազմական կրթության ծրագրերն են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ամբողջական ձևափոխումը, ռազմական երկու բուհերի առաջիկա միավորումը մեկ խոշոր համալսարանական կառույցի մեջ, և բազմաթիվ այլ նախաձեռնություններ, որոնք այժմ մշակման և ներդրման փուլում են։

Ռազմինֆո. Կա՞ն փոփոխություններ մատակարարումների մասով, օրինակ՝ տեղական արտադրանքի գնումների տեսակարար կշռի փոփոխություն։

Վ. Սարգսյան. Ընդհանուր առմամբ, այդ հարաբերակցությունը հիմա էլ վատը չէ։ Բանակին մատակարարվող պարենի մեծ մասը տեղական արտադրության է։ Իհարկե կան ապրանքներ, որոնք ավելի նպատակահարմար է ներկրել։ Օրինակ՝ համազգեստի կտորը դրսի շուկայում շատ ավելի մատչելի է։ Այս տարի կարողացանք ձեռք բերել լավ որակի կտոր՝ ավելի մատչելի գնով։ Իսկ համազգեստը կարվում է արդեն տեղական ընկերություններում, ինչը թույլ է տալիս նաև զբաղվածության խնդիր լուծել։

Ի դեպ, մենք նաև խրախուսում ենք արտադրությունը սահմանամերձ համայնքներ տեղափոխելը, և գործընկեր կազմակերպություններից մեկն արդեն ստանձնել է այդպիսի պարտավորություն։ Հնարավոր է, որ հետագայում մյուսներն էլ հետևեն այդ քայլին։

Սա մեր ընդհանուր հայեցակարգի ու սահմանամերձ համայնքների զարգացման շատ կարևոր բաղադրիչներից է։ Ընդհանուր առմամբ, սահմանամերձ համայնքների հետ տարվող աշխատանքը շատ արդյունավետ եմ գնահատում. բացի այնտեղ անցկացվող վարժանքներից, աշխարհազորի հետ աշխատանքից, նաև իրական քայլեր են կատարվել թաքստոցների ստեղծման և անվտանգության այլ խնդիրներին ուղղված միջոցառումների իրականացման ուղղությամբ։ Նաև կենցաղային հարցերում… Օրինակ՝ անցած տարի կայացված որոշումով բոլոր դասագրքերը, բոլոր դպրոցներում, անկախ դասարանից՝ դարձան անվճար։ Բուհերում ուսման վարձի փոխհատուցման ծրագրի հետ կապված որոշ բարդություններ կային, որոնք նույնպես լուծվեցին, և այժմ ԿԳՆ-ն լիարժեք երաշխավորում է այդ համայնքներից եկող ուսանողների ուսման վարձերի օրենքով սահմանված փոխհատուցումները։

Իրականացվում են ներդրումային որոշակի ծրագրեր։ Կարևոր դեր ունեցավ Հայաստան-Սփյուռք համաժողովի համար մեր հրատարակած կատալոգը, որը նկարագրում էր յուրաքանչյուր համայնքի խնդիրները։ Մենք արդեն ստանում ենք դրա արձագանքները. սփյուռքի մեր հայրենակիցները (հիմնականում ծնունդով հենց այդ համայնքներից) իրենց վրա բավական լուրջ ծրագրերի իրականացում են վերցնում։ Օրինակ՝ Մովսես համայնքում ջրատարի և ավտոճանապարհի խնդիր է լուծվում։ Խաչիկ գյուղում ջրատարի խնդիր կա, որի լուծմանն, ամենայն հավանականությամբ, կաջակցի Սփյուռքի մեր կառույցներից մեկը։ Վստահ եմ, որ այս գործընթացը շարունակվելու է. մենք շատ հետևողական աշխատում ենք բոլոր գերատեսչությունների, դոնոր-կազմակերպությունների, միջազգային կառույցների և հենց համայնքների հետ` միջգերատեսչական հանձնաժողովի ձևաչափով։

Ռազմինֆո. Դեռևս 2016 թվականի աշնանը հայտարարեցիք, որ բանակի համար կոշիկի արտադրությունը լրջորեն փոփոխելու պլաններ կան։ Ի՞նչ փուլում է այդ գործընթացը։

Վ.Սարգսյան. Մայիսից ակնկալում ենք արդեն առաջին խմբաքանակը։ Ավարտվում է համապատասխան ձեռնարկության կահավորումը։ Սա «մասնավոր-պետություն» փոխգործակցության հրաշալի օրինակ է։ Պաշտպանության նախարարությունը լինելու է արտադրության համասեփականատերը։ Միևույն ժամանակ, դրա մեջ, թե՛ ֆինանսների, թե՛ գիտելիքի, թե՛ հոսքագծերի առումներով զգալի ներդրում է կատարել Սփյուռքի մեր հայրենակիցներից մեկը, ով այդ ոլորտում աշխատանքի մեծ փորձ ունի։ Պետք է վստահեցնեմ, որ այդ արտադրանքը զգալիորեն տարբերվելու է այն կոշիկից, որը հիմա ստանում են զինված ուժերում։ Փորձնական նմուշն ինքս կրում եմ արդեն մի քանի ամիս։ Շատ որակյալ և հարմար է։

Ռազմինֆո. Պարոն նախարար, խոսենք բանակին աջակցելու հասարակական նախաձեռնությունների մասին։ Օրինակ՝ մեծ աղմուկ բարձրացրեց Ալբերտ Դալլաքյանի համար գումար հավաքելու Ձեր նախաձեռնությունը։ Չե՞ք ափսոսում, որ մտաք այդ գործընթացի մեջ, բանավեճի բռնվեցիք ընդդիմախոսների հետ, մեկին անգամ «բոշա» անվանեցիք։

Վ.Սարգսյան. Գումարի հավաքագրումը Ալբերտի մոր խնդրանքով նախաձեռնել է իր ծանոթներից մեկը։ Ես պարզապես օգնել եմ` նվիրաբերելով իմ անձնական միջոցներից և սատարելու կոչ ուղղելով ընկերներիս։ Կարծում եմ՝ կոչս տեղին էր, քանի որ ի տարբերություն նման բազմաթիվ այլ ջանքերի՝ գումարը հավաքվեց հաշված օրերի ընթացքում։ Ընկերներս սատարեցին՝ հավաքելով անհրաժեշտ գումարի զգալի մասը։ Հարյուրավոր ծանոթ և անծանոթ մարդիկ ևս հետևեցին իմ օրինակին։ Եթե համացանցում այդ խնդրի շուրջ բորբոքված մեկնաբանություններ էին անում մի քանի տասնյակ մարդիկ, որոնց մեծ մասը` կեղծ օգտատերեր, ապա իմ կոչին գործնական քայլով` անձնական միջոցներ նվիրաբերելով արձագանքեցին հարյուրավորները։ Անկախ զգացմունքայնությունից` արդյունքն ակնհայտ է։ Եվ կարևորը հենց արդյունքն է։

Անշուշտ, ափսոսում եմ, որ քաղաքական տարաձայնությունները, կամ խնդիրների լուծման շուրջ պատկերացումների բազմազանությունը երբեմն ագրեսիվ և ոչ պատշաճ պահվածքի պատճառ են դառնում։ Առհասարակ, ափսոսում եմ, որ մեր հասարակության մեջ հանրային դիսկուրսի լուրջ հետընթաց է նկատվում, և երբ մեկս մյուսի հետ համաձայն չենք, անմիջապես պիտակավորում և վիրավորում ենք միմիանց։ Եվ, իհարկե, ափսոսում եմ, որ ինքս ենթարկվեցի սադրանքի և պատասխանեցի իմ կոչին տգեղ մեկնաբանություն նետած քաղաքացուն` իր իսկ բառապաշարով։ Նույն օրը հեռացրեցի այդ գրառումը` համարելով, որ նույնիսկ սոցիալական ցանցի անձնական էջը պետական պաշտոնյայի պարագայում որպես հանրային հարթակ է դիտվում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Դիտվել է 596 անգամ
Նախքան զոհվելը 3 օր ոչինչ չէր կերել.պատմում է... Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը՝ Արմեն Ս... Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետի թիմը հեռանում է.... Դիրքերում պայմանագրային զինծառայողի դի է հայտ... Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ի... Դոն Պիպոյի կողմնակիցները Մանվելական գյուղապետ... Մանվել Գրիգորյանը ցանկացել է վերջին անգամ տես... Քրեական աշխարհում հայտնի Դքի Նորիկի բարեկամ Վ... Տեսանյութ, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը կնոջ և... Կոմունալ վարձերը մարելու համար, ծախսը ցրել են... Մկրտիչ Արզումանյանի նոր հումորային լուսանկարը... Սիրուշոն կիսվել է իր ամառային նոր լուսանկարնե... Եղբորս պահել են ջրհորում, շղթայած. սարսափազդո... Ես իմ օրինակով ցույց կտամ, որ պաշտոնատար անձը... Հայկ Մարությանը դարձել է «Քաղաքացիական պայման... Ես իմ բոլոր զենքերը՝ հոժարակամ հանձնել եմ ԱԱ... Իրանից ցեմենտ ներկրողները բողոքում են ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Շմայսի ... Արժանացել են խրախուսանքների Օրենքով գող Անդիկը ձերբակալվել է Այսբերգի չերեւացող կողմում ծվարածները պիտի ծն... «Մարտի 1-ի գործով» դատապարտված գեներալի որդին... Արմավիրի քաղաքապետը հրաժարական կտա Առանձին զորամասերում բացահայտվել են առանձնապե... ՌԴ-ից հեղինակություններ են գալիս Էջմիածին
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ
Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետի թիմը հեռանում է. ազատման դիմում է ներկայացրել նաև նրա որդին «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականից հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաեւ նրա որդին` Հայկ Խլղաթյանը: Նշենք, որ կրտսեր Խլղաթյանը աշխատում է Արմավիրի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունում որպես 2-րդ կարգի մասնագետ: Բացի այս, այս ընթացքում քաղաքապետարանից իրար հետեւից աշխատանքից ազատման դիմումներ կներկայացնեն Խլղաթյաններին մտերիմ մարդիկ: Դոն Պիպոյի կողմնակիցները Մանվելական գյուղապետերին հորդորում են ինքնակամ հեռանալ «Հրապարակ» թերթը գրում է. Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, թեեւ ձերբակալված է, սակայն նրա կողմնակիցներն ակտիվ աշխատում են՝ մանվելական գյուղապետերին հորդորում են ինքնակամ հեռանալ։ Արտակ Սերգոյանը, ով «Եվրոպահայերը՝ հանուն Հայաստանի զարգացման» ՀԿ նախագահն է ու անցած շաբաթ Էջմիածնում համակարգում էր բողոքի ակցիաները, վերջին օրերին Էջմիածնի քաղաքապետարանից դուրս չի գալիս։   Քաղաքապետարանի աշխատակիցն Մանվել Գրիգորյանը ցանկացել է վերջին անգամ տեսնել փոքր որդուն «Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը բավական զգացմունքային պահեր են նախորդել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ձերբակալության օրը՝ հունիսի 16-ին, Մանվել Գրիգորյանը երկար ժամանակ եղել է ԵԿՄ-ի բաժանմունքում, եւ այդ ընթացքում նրա մոտ պարբերաբար մարդիկ են մտել եւ դուրս եկել, այդ թվում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, իսկ մեկ այլ Քրեական աշխարհում հայտնի Դքի Նորիկի բարեկամ Վավիկը նշանակվեց ՔԿՎ պետի տեղակալ «Ժամանակ» թերթը գրում է. «Քրեակատարողական վարչությունում հեղափոխությունից հետո բոլոր նշանակումներն արդեն կատարվել են։ Մոտ մեկ շաբաթ առաջ ՔԿՎ պահպանության ապահովման բաժնի պետի տեղակալ Վարդգես Ծաղիկյանը նշանակվեց ՔԿՎ պետի տեղակալ։ Ծաղիկյանի նշանակումը այնքանով է ուշագրավ, որ նա մականունավոր է, բոլորը նրան ճանաչում են «Վավիկ» մականունով։ Վավիկը քրեական աշխարհում հայտնի Նորիկ Թադեւոսյանի՝ Դքի Ն Կոմունալ վարձերը մարելու համար, ծախսը ցրել են բնակիչների վրա «Հրապարակ» օրաթերթը գրում է. Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներն իրենց բիզնեսների հետքերը կորցնելու գործընթաց են սկսել: Գրիգորյանի դատավոր աղջկա ամուսինը շուրջ 1,5 տարի առաջ Էջմիածնի Սպանդարյան փողոցում ավտոլվացման ծառայություն էր հիմնել եւ «Լվա ինքդ» սպասարկում էր իրականացնում: Չար լեզուներն ասում էին, որ նա հարկային դաշտից դուրս է գործում։ Գուցե ապօրինությունների բացահայտման վախը կամ հանրային ճ
website by Sargssyan