1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Photo. Իններորդ վիրավոր զինվորը Արցախում նոր առանձնատուն ստացավ Թուֆենկյան հիմնադրամից

Արցախյան ազատագրական պայքարի ընթացքում վիրավորված ազատամարտիկ Արարատ Ավանեսյանն այսօր բնակարանամուտ նշեց Արցախի Ասկերանի շրջանի Պատարա գյուղում: Առանձնատունը գնվել և վերանորոգվել է Թուֆենկյան հիմնադրամի կողմից, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և Ազատուհի Զարուկյանի կողմից վերջերս հիմնադրված` Նյու Յորքի Սուրբ Լուսավորիչ Մայր եկեղեցու հովանու ներքո գործող Զարուկյան հիմնադրամի համաֆինանսավորմամբ:
 
Առանձնատան բացմանը մասնակցել են Ասկերանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, Պատարայի գյուղապետ Կարեն Արզումանյանը և Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը:
Արարատ Ավանեսյանը ազատագրական շարժմանը միացած առաջին կամավորներից է: 22 տարեկան հասակում նա ծանր վնասվածք է ստացել մարտի դաշտում և այդ օրվանից բախվել մի շարք առողջական խնդիրների: 47 տարեկան Արարատն այժմ Պատարա գյուղում է բնակվում կնոջ և դպրոցական տարիքի 3 դստրերի հետ: Մինչև վերջերս, ընտանիքը չուներ սեփական կացարան և ստիպված էր ժամանակավոր բնակություն հաստատել բարեկամների տանը:
Սա Թուֆենկյան հիմնադրամի «Բնակարանային աջակցություն վիրավոր զինվորներին» ծրագրի շրջանակներում տեղի ունեցած 9-րդ բնակարանամուտն է: Ծանր պայմաններում հայտնված զինվորների ընտանիքներին աջակցելու նպատակ ունեցող այս ծրագիրը մեկնարկել է 2016թ. ապրիլին` ի պատասխան Քառօրյա պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակին: Մինչ օրս, ծրագրի շրջանակներում 9 տներ են կառուցվել, վերանորոգվել կամ ձեռք բերվել Արցախի վիրավոր զինվորների համար:
«Արարատը մեկն է այն խիզախներից, ում արիության և զոհաբերության շնորհիվ մեր հայրենիքն այսօր ազատ է: Այս զինվորներին օգնելը մեզ համար կարևորագույն պարտավորություն է, որի միջոցով մեր հավերժական երախտագիտությունն ենք հայտնում Արցախի հերոս որդիներին:»,- ընտանիքին շնորհավորելով ասաց Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը:
Չնայած ի սկզբանե ծրագիրը միտված էր աջակցելու Ապրիլյան պատերազմի մասնակից զինվորներին, հետագայում այն ընդլայնվեց, ընդգրկելով շտապ բնակարանային աջակցության կարիք ունեցող Արցախցի զինվորներին, անկախ նրանից, թե երբ են նրանք վիրավորվել: Արարատ Ավանեսյանը 90-ականների Արցախյան ազատամարտի մասնակից երրորդ զինվորն է, ով առանձնատուն է ստացել այս ծրագրի շրջանակներում:
Իրականացման երկու տարիների ընթացքում ընդլայնվել է նաև ծրագրի աշխարհագրությունը, ձգվելով Ստեփանակերտի և Հադրութի պես խոշոր քաղաքներից մինչև Արցախի հեռավոր սահմանամերձ գյուղերը:
Մինչ այժմ ծրագրում ներառված բոլոր 9 զինվորները գտնվում էին բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակում և բնակվում առողջության համար վնասակար կացարաններում: Ավելին` ծանր վնասվածքների հետևանքով նրանք ի վիճակի չէին վերանորոգումների միջոցով բարելավել իրենց պայմանները կամ աշխատել նոր տուն գնելու համար: Ինչպես այս զինվորներից շատերը, Արարատ Ավանեսյանի ընտանիքը նման դժվար կացության մեջ է ապրել երկար տարիներ, որոնց ընթացքում սեփական տուն ունենալը եղել է նրանց միակ երազանքը:
Ընտանիքի նոր տունը ձեռք է բերվել նախորդ տարվա նոյեմբերին և հիմնարար վերանորոգման ենթարկվել` Արարատի ընտանիքի համար արժանապատիվ կեցություն ապահովելու համար: Ընդհանուր բարելավումներից և նորոգումներից բացի կառուցվել է նոր խոհանոց և սանհանգույց, ինչպես նաև հատուկ հարմարեցումներ են կատարվել առանձնատունը Արարատի տեղաշարժման կարիքներին (Արարատը քայլում է հենակների օգնությամբ) համապատասխանեցնելու համար:
Չնայած 2016 թվականի արտակարգ իրավիճակն անցյալում է, Արցախի զինվորների բնակարանային կարիքները դեռևս լուծված չեն: Հաշվի առնելով նմանատիպ օգնության կարիք ունեցող վիրավոր զինվորների թիվը, հիմնադրամի այս նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի:
Фото David Manukyan.
Фото David Manukyan.
Фото David Manukyan.
Фото David Manukyan.
Фото David Manukyan.
Գյումրու 102-րդ ռազմակայանի զինծառայողին կալա... Մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների խնդիրներով մ... Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր ... ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստում քննարկվ... Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու ... Կառավարությունը քաղաքացիներից ստացել է համոզի... Video.«Մեղադրանքին ծանոթ եմ, այն չեմ ընդունու... Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար... Կոալիցիա չի լինելու Հունվարի 1-ից հետո գազը կթանկանա՞. «Ժամանակ» «Մենք երբեք հասարակությունից որևէ բան չենք թա... ՄԻՊ-ն Արմաշի առողջության կենտրոնում մի շարք խ... Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կ... Նիկոլ Փաշինյանի նոր նշանակումը Խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտա... Տավուշի թեմի առաջնորդը մկրտել է Բերդի զորամաս... ԱԱԾ–ում ընդունվել է 2019-ի պետական սահմանի պա... Դատարանը մերժել է Վաչագան Ղազարյանին գրավով ա... Պուտինը երկարաձգել է թոշակների կուտակային մաս... «Ստեփանավանի ԲԿ»-ի տնօրենին առաջադրվել է մեղա... «Մենք դնում ենք հայաստանամետ քաղաքականության ... Յուրացումների համար մեղադրվող Ստեփանավանի ԲԿ–... Նարեկ Սարգսյանի արտահանձնման հարցը կքննի Պրահ... «Հույս ունեմ, որ հաջողության եք հասնելու». Ար... ՀՀ ոստիկանությունը գրանցել է ընտրությունների ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան...
Կոալիցիա չի լինելու «Ժամանակ»-ը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախընտրական շրջանում իր կուսակիցներին մոտիվացնելու համար խոստանում էր, որ ընտրություններից հետո ԲՀԿ-ի մասնակցությամբ նոր կոալիցիա է ձևավորվելու՝ ասելով, թե այն ոլորտներում, որոնք վստահվելու են ԲՀԿ-ին, ինքն անձնական ներդրումներ է անելու: Ընտրություններից հետո խորհրդարան չանցած, բայց ԲՀԿ-ի համար անիմաստ աշխատած թեկնածուները սպասում են կոալիցիայի ձևավորման Հունվարի 1-ից հետո գազը կթանկանա՞. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ պայմանագիրը ավարտվում է 2018թ. դեկտեմբերի 31-ին: Մեր ունեցած տեղեկություններով՝ այս պահին Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ նոր բանակցություններ չեն վարվում, և մեծ է հավանականությունը, որ հունվարի 1-ից հետո Ռուսաստանը Հայաստանին գազ կվաճառի ավելի բարձր գնով, ինչի արդյունքում կբարձրանա նաև սպառողներին մատակարարվող գազի գինը: Հայաստանի իշխանությու Դավիթ Շահնազարյանի որդին քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ-ից՝ որպես քաղհալածյալի որդի «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության համապատասխան մարմինները գրություն են պատրաստում ՀՀԿ ընտրացուցակի երկրորդ հորիզոնականում հանգրվանած Դավիթ Շահնազարյանի և նրա որդու դեմ։ Բանն այն է, որ Շահնազարյանի որդին՝ Գուրգենը, տարիներ առաջ քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ իշխանություններից, ու որպես հիմնավորում՝ Շահնազարյանի որդին ներկայացրել է հոր քաղաքական գործունեության մասին Մանվել Գրիգորյանը Նոր տարուն կլինի տա՞նը.Նազիկը հավաքել է կողմնակիցներին «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռազմաճակատ ուղարկված սննդամթերքը յուրացնելու համար կալանավորված Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, օրերս իր մոտ է հավաքել իրենց կողմնակիցներին եւ ասել, որ պետք է ամեն ինչ անել Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) պատգամավոր ընտրվելը թույլ չտալու համար, որովհետեւ ընտրվելու դեպքում Մանվելի՝ ազատության մեջ հայտնվելու համար խոչընդոտներ կստեղծի:          &n Այսօր Հ1-ում թեժ է լինելու. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. «Այսօր տեղի կունենա հայտնի դեբատը՝ ընտրություններին մասնակցող լիդերների միջեւ։ «Բոլոր 11-ն էլ այս պահի դրությամբ նամակով իրենց համաձայնությունը հայտնել են․ որևէ կուսակցություն կամ դաշինք այլ դիտարկում, նկատառում չի հայտնել»,- ասաց Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։ Ըստ որի՝ նախատեսվել է, որ դեբատը կտևի 2,5-3 ժամ, կսկսվի երեկոյան հիմնական լուրերի թողարկումից հետո։ Դեբատի
website by Sargssyan