ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ մարտի 23-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն