fnews.am | Լուրեր հայաստանից և աշխարհից
1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հակառակորդի ի՞նչ ռեզերվներ են ոչնչացվել 2016թ-ին. Սենոր Հասրաթյանն արձագանքել է գեներալ Հանգուցվի հայտարարություններին

ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օրերս ադրբեջանական բանակի կորպուսի հրամանատարներից գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովը, ծավալուն հարցազրույց է տվել armiya.az էլեկտրոնային պարբերականին՝ երկամյա վաղեմության առճակատումը ներկայացնելով որպես ադրբեջանական բանակի փայլուն հաղթանակ: Սեփական բանակի հասցեին շռայլություններ չխնայած ադրբեջանցի բարձրաստիճան հրամանատարը չի զլացել նաև «փնովել» հայկական բանակի գործողությունները՝ նշելով, որ 2015թ.-ից սկսած հայկական կողմը տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթի տակ էր պահում առաջնագծի մոտակայքում տեղակայված ադրբեջանական բնակավայրերը՝ դրան զուգահեռ իրականացնելով դիվերսիոն ներթափանցման փորձեր

 

 «Արմենպրես»-ը ներկայացնում է թեմայի շուրջ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, գնդապետ Սենոր Հասրաթյանի հետ հարցազրույցը:

- Պարո՛ն Հասրաթյան, ինչպե՞ս կբնութագրեիք ադրբեջանցի գեներալի այս դիտարկումները:

- Նախ, եթե ուսումնասիրեք բանակի մամուլի ծառայության կողմից տարածվող օպերատիվ ամփոփագրերը, կտեսնեք, որ 2014թ. երկրորդ կեսից սկսած ադրբեջանական կողմը պարբերաբար ավելացնում էր հրադադարի ռեժիմի խախտումների քանակն ու կիրառվող զինատեսակների տրամաչափերը՝ արհեստականորեն ու միտումնավոր սրելով իրադրությունը: Իսկ 2014թ. նոյեմբերի 12-ին ավելի հեռուն գնաց և խոցեց ուսումնավարժական թռիչք իրականացնող, անզեն Մի-24 ուղղաթիռը, ինչը հրադադարի ամենախոշոր խախտումն էր 1994թ.-ից ի վեր: Այնուհետև անտեսելով բոլոր միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը հրաժարվեց հայկական կողմին վերադարձնել չեզոք գոտում հայտնված ուղղաթիռի անձնակազմի դիակները: Դրան հետևեց արցախյան կողմի փայլուն կազմակերպված և իրականացված ուղղաթիռի անձնակազմի դիերի տարհանման օպերացիան, ինչը մեծ արձագանք գտավ միջազգային մամուլում:

Եվ ահա այսպես, օր-օրի լարելով իրադրությունը, ադրբեջանական կողմը ապրիլին դիմեց ռազմական արկածախնդրության: Իսկ ինչ վերաբերում է խաղաղ բնակավայրերին հարվածներ հասցնելուն, ապա պետք է նշեմ, որ Արցախի պաշտպանության նախարարությունը բազմիցս հրապարակավ հայտարարել է, որ ադրբեջանական խաղաղ բնակավայրերն ու առաջնագծին մոտ տեղակայված քաղաքացիական բնակչությունը, որը դարձել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության անհեռատես քաղաքականության պատանդը, մեզ համար հակառակորդ չէ և երբեք չի թիրախավորվել մեր կողմից: Այլ դեպք է, երբ ադրբեջանական զինվորական ղեկավարությունը, թաքնվելով սեփական ժողովրդի թիկունքում և վերջիններիս օգտագործելով որպես կենդանի վահան, իր կրակակետերը տեղակայում է խաղաղ բնակավայրերում և սկսկում այնտեղից կրակ վարել: Տվյալ դեպքում այդ կրակակետերը ենթակա են անհապաղ ոչնչացման: Այստեղ, որպես ապացույց, նշեմ միայն ադրբեջանական Չեմենլի և Զանգիշալը բնակավայրերում տեղակայված կրակակետերի լռեցման փաստը, որից հետո տեղի բնակիչների և զինվորականության շրջանում առաջացան բախումներ: Սրանից ավելի խոսուն ապացույցներ անհնար է գտնել: 

 

- Ադրբեջանական բանակի կորպուսի հրամանատարը նշում է, որ իրենց պաշտպանության նախարարը մի անգամ հրամայել է պլանավորել և իրականացնել հայերին ավելի որոշիչ և կտրուկ հարված հասցնելու ծրագիր, որով մեկընդմիշտ վերջ կտրվեր բոլոր խնդրահարույց հարցերին: Պրն Հասրաթյան, արդյո՞ք սրանից կարելի է հասկանալ, որ ադրբեջանական կողմը վաղուց էր նախապատրաստվում հարձակման:

– Ադրբեջանական գեներալի այս խոսքերն ակամայից վկայում են, որ մինչև 2016թ. ապրիլը նրանց կողմից ակտիվ նախապատրաստություն է տարվել հարձակողական լայնամասշտաբ օպերացիա իրականացնելու համար: Որպես դրա դրդապատճառներ կարելի է համարել և՛ Ադրբեջանի ղեկավարության ամենատարբեր առիթներով արվող՝ Արցախը զենքի ուժով նվաճելու մասին հայտարարությունները, և՛ միլիարդավոր դոլարների սպառազինության ձեռքբերումը, և՛ ներքին լարվածությունը, և՛ միջազգային իրադրությունը: Սակայն նավթադոլարների հոտից արբեցած ադրբեջանական ղեկավարությունը չէր հաշվարկել կամ գուցե մոռացել էր հայ զինվորի բարձր մարտական ոգու, անկոտրում կամքի, հայրենիքն ու տունը կյանքի գնով պաշտպանելու պատրաստականության ու հայի միասնականության մասին, որոնց հանրագումարն էլ ի վերջո, ինչպես արցախյան առաջին, այնպես էլ ապրիլյան պատերազմի ժամանակ վճռորոշ եղան մեր հակառակորդին հրադադար պարտադրելու գործում: Իսկ ինչ վերաբերում է բոլոր խնդրահարույց հարցերին մեկընդմիշտ վերջ տրմանը, ապա Ադրբեջանում տիրող հայատյացության պայմաններում դժվար չէ հասկանալ, թե ինչի մասին էր երազում հակառակորդ երկրի վառոդի հոտը երբևէ չառած պաշտպանության նախարարը: 

- Պարոն գնդապե՛տ, գեներալ Հասանովը նշում է, որ Թալիշի ուղղությամբ մղված մարտերում ադրբեջանցիները լրիվությամբ ապահովագրել են Թափկարակոյունլու գյուղի և Նավթալան քաղաքի անվտանգությունը և այսուհետ հայերը չեն կարող կրակի տակ պահել այդ բնակավայրերը: Ո՞րքանով են իրական նման գնահատականները:

- Այստեղ կարծում եմ գեներալի երևակայությունն ու անհեթեթությունները հասել են գագաթնակետին և նա պարզապես ցանկալին փորձել է ներկայացնել իրականության փոխարեն: Թալիշի հետ կապված ուզում եմ ադրբեջանական գեներալին հիշեցնել, թե ինչպես են իրենք իրենց զինվորների մարտական ոգին բարձրացնելու նպատակով ապրիլյան պատերազմի ժամանակ մի ամայի դաշտում «Թալիշ» գրությամբ վահանակ տեղադրել ու նշել, որ Թալիշը գրավվել է ադրբեջանցիների կողմից: Բայց իրականությունն այն է, որ Թալիշը եղել, կա ու մնալու է հայկական: Ավելացնեմ նաև, որ ինչպես մինչ 2016թ. ապրիլյան առճակատումը, այնպես էլ դրանից հետո ոչ միայն ադրբեջանական վերոնշյալ, այլ՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի երկայնքով տեղակայված շուրջ երեք տասնյակ՝ ավելի ստույգ 28 բնակավայրեր, մեր զբաղեցրած գերիշխող դիրքերի շնորհիվ, գտնվում են պաշտպանության բանակի ուղիղ նշանառության տակ և դրանց հարվածելը ոչ մի դժվարություն չի ենթադրում: Բայց, ինչպես արդեն նշեցի, պաշտպանության բանակը, ի տարբերություն մեր հակառակորդի, երբեք իր առջև խնդիր չի դնում թիրախավորել խաղաղ բնակավայրերը: Ուստի ադրբեջանական գեներալի այս «եզրահանգումները» ականջահաճո կարող է լինել միայն Բաքվի տաքուկ ու հարմարավետ բնակարաններում ապրող մարդկանց համար, իսկ առաջնագծի բնակչությունն, ի տարբերություն Բաքվի շատ այլ պաշտոնյաների, քաջատեղյակ է իրականությանը:

– Գեներալ Հասանովը նշում է, որ «ապրիլյան պատերազմում մենք մեկ անգամ ևս համոզվեցինք մեր բանակի՝ իր առջև դրված մարտական խնդրի հստակ կատարման ունակության մեջ, ինչպես նաև տեսանք, թե ինչպես են իրական պատերազմական պայմաններում ադրբեջանցի զինվորները մեծ ճշգրտությամբ կիրառում բանակի զինանոցում առկա ժամանակակից զենքերն ու տեխնիկական միջոցները»: Ի վերջո, ի՞նչ արդյունքի հասան ադրբեջանցիները 2016թ. ապրիլին: 

– Եթե ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանցիների կողմից գրավված մի քանի մարտական դիրքերը ադրբեջանական գեներալի համար իր բանակի հզորության չափանիշ են, ապա միայն «նախանձել» կարելի է նման բանակին: Որովհետև գործածության մեջ դնելով իր զինանոցում առկա գրեթե բոլոր միջոցները, այդ թվում՝ ռազմական ուղղաթիռներ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «ՏՈՍ» տիպի հրանետեր, հարվածային անօդաչուներ, «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռներ, տարբեր տիպի հրետանային ու հրթիռային միջոցներ և տալով մեծաքանակ մարդկային կորուստ, ադրբեջանական բանակը կատարեց ընդամենը մեկ գումարտակի մարտական խնդիր: Եթե սա է ադրբեջանական բանակի մարտունակության չափորոշիչը, ապա թող ուրախանան իրենց տարած «փայլուն» հաղթանակով և շարունակեն վայելել դրա պտուղները:

– Պրն Հասրաթյա՛ն, ադրբեջանական բանակի կորպուսի հրամանատարը նշում է, որ ապրիլյան մարտերում մասնակցություն են ունեցել միայն սակավաթիվ ուժեր և դրանում ադրբեջանական բանակի ռեզերվային ուժերը չեն ներգրավվել, այլապես հայերը լիովին կջախջախվեին: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

– Ինչ վերաբերում է ապրիլյան մարտերին ադրբեջանական ռեզերվային ուժերի ներգրավմանը, պետք է ասեմ, որ ադրբեջանական բանակի գեներալը կամ անտեղյակ է իրողություններից, կամ պարզապես ապաշնորհ կերպով ստում է: Երկու դեպքում էլ դա հարիր չէ ու պատիվ չի բերում նման բարձր պաշտոն զբաղեցնող զինվորականին: Իսկ իրականությունը բոլորովին այլ է. ապրիլյան մարտական գործողությունների առաջին օրվա ընթացքում կրած կորուստներից հետո ադրբեջանական հրամանատարությունը ստիպված էր ռազմաճակատային գիծ տեղաշարժել իր բանակի կորպուսային ռեզերվները, մասնավորապես Ակնայի հատվածում, որտեղ մեծ վնաս էր հասցվել ադրբեջանական բանակի 190-րդ մոտոհրաձգային բրիգադին, որի մշտական տեղակայման վայրն ու դեպի կենտրոնացման շրջաններ զորաշարժվող ստորաբաժանումների հիմնական մասը ջախջախվել էր, իսկ բրիգադի հրամանատար, գնդապետ Յուսիբովը մահացել: Այդ նպատակով Ակնայի ուղղությամբ տեղաշարժվեցին Գյանջայում և Մինգեչաուրում տեղակայված ռեզերվային 130-րդ և 708-րդ բրիգադները:  

 

Այս ռեզերվային ուժերի, ինչպես նաև «Յաշմա» հատուկ նշանակության ջոկատի ջախջախումից հետո Ադրբեջանը ուղիներ էր փնտրում ռազմական գործողությունները դադարեցնելու համար, և ի վերջո Մոսկվայի միջնորդությամբ կարողացավ հասնել իր նպատակին՝ հերթական անգամ մուրալով իրեն այդքան անհրաժեշտ կրակի դադարեցում: Այսպիսով, ադրբեջանական կողմից հավելյալ ռեզերվային ուժերի ներգրավման բացակայությունը պայմանավորված էր ոչ թե հակառակորդի բարի կամքի դրսևորմամբ, ինչպես փորձում է ներկայացնել ադրբեջանական գեներալը, այլ՝ կատարյալ ֆիասկոյի մատնվելու վախով: Եվ վերջում ուզում եմ հարց ուղղել գեներալ Հասանովին. «Եթե ռեզերվային ուժեր չեն ներգրավվել, ապա ինչպե՞ս են առաջնագծում հայտնվել «Սմերչ»-երը, «ՏՈՍ»-երը, ուղղաթիռները, հարվածային անօդաչուները…»: 

Դիտվել է 1170 անգամ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնաբերվել է 1 անհայտ կորած, բաց... Թմրանյութեր իրացնելու մեղադրանքով հետախուզվող... Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկ... Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Հենրիխ Մխիթարյան.«Ցանկանում ենք խաղալ ոչ այնպ... Բանակցային գործընթացում տեղաշարժեր են նկատվու... Նիկոլ Փաշինյանը մի քանի տասնյակ սփյուռքահայեր... Մեր ջուրը կտրում են, տալիս Հովիկ Աբրահամյանին... ՀՀ ոստիկանությունը սկսել է ընտրողների ցուցակն... ՊՆ-ում քննությունները չպետք է ստվեր գցեն բանա... Փաստաբանների պալատն առաջարկում է քրեականացնել... Ծառուկյանի անվտանգության պետը 20 մլն դրամի դի... Բարեփոխումներ՝ անձնագրային ծառայությունների բ... Կարևոր լուր՝ Արծրուն Հովհաննիսյանից Միայնակ` սահմանին Օսիպյանը՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային... Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանից զա... Օսիպյանը կատակել է Մանվել Գրիգորյանի լուսանկա... Ուշագրավ գրություն է ուղարկվել լոմբարդներին՝ ... Հովիկ Աբրահամյանի փեսան ազատվել է պաշտոնից Բելլա Քոչարյանը զանգել է Գագիկ Ծառուկյանին ... «Բայց արդյո՞ք ինքն է». Օսիպյանը՝ Մանվել Գրիգո... «Դատապարտելի է, երբ դատապարտյալին լուսանկարու... Չարբախում կատարված դանակահարությունը բացահայտ... Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբորը մեղադրանք է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ
Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանից զանգվածային արտագաղթ է սկսվել.«Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող՝ Էջմիածնում գործող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանից, որտեղ նաեւ քոլեջ է գործում, նոր ուսումնական տարվան ընդառաջ զանգվածային «արտագաղթ» է սկսվել: Էջմիածնի բնակիչներից տեղեկացանք, որ մարդիկ գեներալի հետ կատարվածից հետո որոշել են նրան պատկանող կրթահամալիրից, հատկապես քոլեջից, հանել նաեւ իրենց երեխաներին, մինչդեռ, որոշ տեղեկությունն Ուշագրավ գրություն է ուղարկվել լոմբարդներին՝ Քոչարյանի, Հարությունյանի ու Խաչատուրովի վերաբերյալ «Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 10 օր առաջ ՀՀ Կենտրոնական բանկից՝ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանի ստորագրությամբ, ուշագրավ գրություն է ուղարկվել «ՀՀ տարածքում գործող գրավատներին»՝ լոմբարդներին։ Առաջարկվել է «իրավապահ մարմիններին տրամադրելու նպատակով» 2-օրյա ժամկետում տրամադրել Միքայել Հարությունի Հարությունյանի, Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի եւ Յուրի Գրիգորի Խ Հովիկ Աբրահամյանի փեսան ազատվել է պաշտոնից «ՊԵԿ-ում տեղի ունեցող լայ­նածավալ փոփոխությունների արդյունքում աշխատանքից ազատվել է նախկին վարչապետ Հ. Աբրահամյանի մեծահարուստ փեսան՝ Վլադիմիր Թամրազյանը: Ավելի վաղ նրա տանը տեղի էր ունեցել խուզարկություն, որը կապվում էր Աբրահամյանի հետ, սակայն ավելի հավանական է Թամրազյանի գործոնը: Նրա փո­խարեն Արևմտյան մաքսատան վարչության պետ է նշանակվել Մելքոն Աղաջանյանը, ով ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղ Բելլա Քոչարյանը զանգել է Գագիկ Ծառուկյանին «Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամները լծվել են թիմ հավաքագրելու գործընթացին: Մեզ պատմեցին, որ դեռեւս Քոչարյանի կալանավորման օրերին էքս նախագահի տիկինն անձամբ է կապվել ամուսնու նախկին դաշնակիցների հետ ու գրեթե պարտադրել աջակցություն ցուցաբերել:  Այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի հետ է զրուցել, սակայն, որոշ տեղեկություններով, վերջինս ա Քոչարյանն ազատ է իր տեղաշարժի մեջ և կարող է մեկնել Լոնդոն «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ այս պահին որեւէ խափանման միջոց ընտրված չէ, եւ նա, ըստ էության, ազատ է իր գործողություններում: Այս համատեքստում երեկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշել է, որ եթե Քոչարյանը փորձ անի լքել երկիրը, դա կգնահատվի որպես նախաքննությանը խոչընդոտելու, վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու փորձ, եւ կկիրառվի խափանման միջոց: «Ժողովուրդ»
website by Sargssyan