1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հարկավոր է անդրադարձ կատարել եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման հարցին. Կարեն Կարապետյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետի պաշտոնակատարը մի շարք հանձնարարականներ է տվել: 
Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը եկամտային հարկի և հարկային վարչարարության վերաբերյալ էր: «2017 թվականին արձանագրվեց 7,5 տոկոս տնտեսական աճ, ինչպես նաև գրանցվեց հաստատված հարկերի ծրագրային ցուցանիշի գերակատարում: Այս զարգացումները հիմք են հանդիսանում ավելի ուժեղացնել մեր երկրի տնտեսության ներուժը, ինչպես նաև ապահովել՝ երկարատև, ֆունդամենտալ և հասարակության լայն շրջանակների համար շոշափելի բարեփոխումներ: Մեր նախնական գնահատումները փաստում են, որ հարկավոր է անդրադարձ կատարել եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման հարցին, քանի որ միկրոմակարդակում այդ հարկատեսակի բեռի նվազեցումն աշխատող յուրաքանչյուր քաղաքացու համար կավելացնի իրական տնօրինվող եկամուտները, իսկ մյուս կողմից՝ գործատուին հնարավորություն կտա նույն աշխատավարձի պայմաններում ներգրավվել առավել որակյալ աշախատողների։ Զուգահեռաբար, անհրաժեշտ է հարկային բեռի թեթևացման հետ մեկտեղ, հարկային վարչարարության գործիքակազմը բարելավել այնպես, որ էապես նվազեցվեն և կանխվեն հարկումից խուսափելու դեպքերը, ապահովվի նաև բյուջետային կայունությունը», - նշել է վարչապետի պաշտոնակատարը։
Կարեն Կարապետյանը հանձնարարել է տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների, նախարարների պաշտոնակատարներին, պետական եկամուտների կոմիտեի նախագահին 10-օրյա ժամկետում ամփոփել իրականացված նախնական ուսումնասիրությունները և գնահատումները, դրա հիման վրա համատեղ քննարկել ու ներկայացնել եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման և հարկային վարչարարության գործիքակազմն արդյունավետ եղանակով ընդլայնելու վերաբերյալ առաջարկություններ:
Վարչապետի պաշտոնակատարի մյուս հանձնարարականը գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության նոր ծրագրի վերաբերյալ էր: «2017 թվականի ապրիլ ամսից մեկնարկեց գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագիրը։ Ամփոփված տվյալների համաձայն՝ ծրագրի շրջանակում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին պետական սուբսիդավորման միջոցով, մատչելի պայմաններով մատակարարվել է 210 միավոր գյուղատնտեսական տեխնիկա», - նշել է Կարեն Կարապետյանը։
Հաշվի առնելով գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրի փորձը և արդյունավետությունը՝ հանձնարարվել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարին 15-օրյա ժամկետում մշակել և կառավարության քննարկմանը ներկայացնել ագրոպարենային ողջ ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության նոր ծրագիր՝ ներառելով անասնաբուծությունում, բուսաբուծությունում, սառնարանային, ջերմոցային տնտեսություններում և ագրովերամշակող արդյունաբերությունում օգտագործվող սարքավորումները։ 
Կարեն Կարապետյանի երրորդ հանձնարարականը վերաբերում էր մարզպետարանների աշխատակազմի գործունեության գնահատմանը: «2017 թվականին մշակվեցին մարզպետների գործունեության գնահատման չափորոշիչները։ Միաժամանակ մարզպետների աշխատանքի արդյունավետությունն ուղղակիորեն կապված է մարզպետարանների աշխատակազմի ոլորտային վարչությունների գործունեությունից։ Այդ վարչություններն իրենց գործունեությունն իրականացնում են համապատասխան նախարարությունների հետ համատեղ կամ միջնորդավորված»,-նշել է վարչապետի պաշտոնակատարը և հանձնարարել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և մարզպետներին 1-ամսյա ժամկետում տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել առաջարկություններ մարզպետարանների ոլորտային վարչությունների գործունեության գնահատման չափանիշների վերաբերյալ, և ըստ դրանց՝ վեց ամիսը մեկ նախարարությանը և մարզպետներին ներկայացնել խորհրդատվական բնույթի տեղեկատվություն վարչությունների գործունեության արդյունավետության մասին։ 
Կարեն Կարապետյանը հանձնարակական է տվել նաև հանրապետական գործադիր մարմինների 2018 թ. գործունեության վերաբերյալ: «Կառավարության անցյալ շաբաթվա նիստի ընթացքում տրվեց հանձնարարական հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և մարզպետներին՝ ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թվականի 1-ին եռամսյակում, ըստ ոլորտի՝ միջոցառումների ծրագրերի, գերակա խնդիրների կատարողականները, այս ժամանակահատվածում կատարված և ակնկալվող ներդրումային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը», - նշել է վարչապետի պաշտոնակատարը՝ կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարելով առաջիկա շաբաթվա ընթացքում կազմակերպել գործադիր մարմինների ղեկավարների պաշտոնակատարների և ղեկավարների, ինչպես նաև մարզպետների կատարողականների, հաշվետվությունների ներկայացումը և զեկուցումը, ինչպես նաև ապահովել համապատասխան տեղեկատվության տրամադրումը հանրությանը։ 
Ճանապարհային նշանների անհամապատասխանությունները վերացնելու նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման և զարգացման նախարարների պաշտոնակատարներին, ինչպես նաև ոստիկանության պետին 1-ամսյա ժամկետում համատեղ քննարկել և, համաձայնեցնելով ոստիկանության հետ, միջոցներ ձեռնարկել ճանապարհային նշանների անհամապատասխանությունների վերացման, բնակավայրերի սկզբի և վերջի նշանների և արագաչափ սարքավորումների առկայության վերաբերյալ ցուցանակներին կից առավելագույն արագության սահմանափակման նշումներ տեղադրելու ուղղությամբ։ «Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներին տեղադրված մի շարք ճանապարհային նշանների ուսումնասիրման արդյունքում վերհանվել են համապատասխան նշանների անհամապատասխանություններ, որոնք կարող են տարընկալում առաջացնել վարորդների համար։ Միաժամանակ արագաչափ սարքավորումների առկայության վերաբերյալ ցուցանակներին կից կարող են տեղադրված լինել նաև արագության սահմանափակման վերաբերյալ նշումներ»,-նշել է վարչապետի պաշտոնակատարը։ 
Այսօրվա նիստի վերջին հանձնարարականն էներգախնայողական ռեժիմների վերաբերյալ էր: «2017 թվականի փետրվարի 2-ին ընդունվել է կառավարության էներգախնայողության գործուղությունների ծրագրի երկրորդ փուլը։ Կարևորելով Էներգետիկ անկախության ամրապնդման քաղաքականությունը և պետական հաստատուն ծախսերի արդյունավետ օգտագործման, կրճատման խնդիրները՝ հանձնարարում եմ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների պաշտոնակատարներին և ղեկավարներին, մարզպետներին՝ խիստ պահպանել նշված ծրագրով սահմանված գործողությունների կատարումը և ձեռնարկել միջոցներ էներգետիկ ծախսերի կրճատման, էներգախնայողության ռեժիմների ներդրման ուղղությամբ», - ասել է Կարեն Կարապետյանը: Հանձնարարվել է նաև կառավարության աշխատակազմի ղեկավարին սահմանել վերահսկողություն առաջին կետով նախատեսված գործողությունների վերաբերյալ և պարբերաբար զեկուցել ընթացքի մասին։

Միջազգային դիտորդի համակարգչի գողությունը բաց... Ծնողները լքել են նրանց․ երեխաները մնացել են ի... Աննա Հակոբյանը Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանա... Գյումրու 102-րդ ռազմակայանի զինծառայողին կալա... Մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների խնդիրներով մ... Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր ... ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստում քննարկվ... Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու ... Կառավարությունը քաղաքացիներից ստացել է համոզի... Video.«Մեղադրանքին ծանոթ եմ, այն չեմ ընդունու... Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար... Կոալիցիա չի լինելու Հունվարի 1-ից հետո գազը կթանկանա՞. «Ժամանակ» «Մենք երբեք հասարակությունից որևէ բան չենք թա... ՄԻՊ-ն Արմաշի առողջության կենտրոնում մի շարք խ... Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կ... Նիկոլ Փաշինյանի նոր նշանակումը Խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտա... Տավուշի թեմի առաջնորդը մկրտել է Բերդի զորամաս... ԱԱԾ–ում ընդունվել է 2019-ի պետական սահմանի պա... Դատարանը մերժել է Վաչագան Ղազարյանին գրավով ա... Պուտինը երկարաձգել է թոշակների կուտակային մաս... «Ստեփանավանի ԲԿ»-ի տնօրենին առաջադրվել է մեղա... «Մենք դնում ենք հայաստանամետ քաղաքականության ... Յուրացումների համար մեղադրվող Ստեփանավանի ԲԿ–...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան...
Կոալիցիա չի լինելու «Ժամանակ»-ը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախընտրական շրջանում իր կուսակիցներին մոտիվացնելու համար խոստանում էր, որ ընտրություններից հետո ԲՀԿ-ի մասնակցությամբ նոր կոալիցիա է ձևավորվելու՝ ասելով, թե այն ոլորտներում, որոնք վստահվելու են ԲՀԿ-ին, ինքն անձնական ներդրումներ է անելու: Ընտրություններից հետո խորհրդարան չանցած, բայց ԲՀԿ-ի համար անիմաստ աշխատած թեկնածուները սպասում են կոալիցիայի ձևավորման Հունվարի 1-ից հետո գազը կթանկանա՞. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ պայմանագիրը ավարտվում է 2018թ. դեկտեմբերի 31-ին: Մեր ունեցած տեղեկություններով՝ այս պահին Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ նոր բանակցություններ չեն վարվում, և մեծ է հավանականությունը, որ հունվարի 1-ից հետո Ռուսաստանը Հայաստանին գազ կվաճառի ավելի բարձր գնով, ինչի արդյունքում կբարձրանա նաև սպառողներին մատակարարվող գազի գինը: Հայաստանի իշխանությու Դավիթ Շահնազարյանի որդին քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ-ից՝ որպես քաղհալածյալի որդի «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության համապատասխան մարմինները գրություն են պատրաստում ՀՀԿ ընտրացուցակի երկրորդ հորիզոնականում հանգրվանած Դավիթ Շահնազարյանի և նրա որդու դեմ։ Բանն այն է, որ Շահնազարյանի որդին՝ Գուրգենը, տարիներ առաջ քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ իշխանություններից, ու որպես հիմնավորում՝ Շահնազարյանի որդին ներկայացրել է հոր քաղաքական գործունեության մասին Մանվել Գրիգորյանը Նոր տարուն կլինի տա՞նը.Նազիկը հավաքել է կողմնակիցներին «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռազմաճակատ ուղարկված սննդամթերքը յուրացնելու համար կալանավորված Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, օրերս իր մոտ է հավաքել իրենց կողմնակիցներին եւ ասել, որ պետք է ամեն ինչ անել Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) պատգամավոր ընտրվելը թույլ չտալու համար, որովհետեւ ընտրվելու դեպքում Մանվելի՝ ազատության մեջ հայտնվելու համար խոչընդոտներ կստեղծի:          &n Այսօր Հ1-ում թեժ է լինելու. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. «Այսօր տեղի կունենա հայտնի դեբատը՝ ընտրություններին մասնակցող լիդերների միջեւ։ «Բոլոր 11-ն էլ այս պահի դրությամբ նամակով իրենց համաձայնությունը հայտնել են․ որևէ կուսակցություն կամ դաշինք այլ դիտարկում, նկատառում չի հայտնել»,- ասաց Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։ Ըստ որի՝ նախատեսվել է, որ դեբատը կտևի 2,5-3 ժամ, կսկսվի երեկոյան հիմնական լուրերի թողարկումից հետո։ Դեբատի
website by Sargssyan