1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Photo,Video.Համացանց նետված այդ լուրերը՝ ապատեղեկատվության, զրպարտության ու զառանցանքի ժանրից են

Այսօր կայքերից մեկը տեղեկատվություն էր շրջանառության մեջ դրել այն մասին, իբր Արմավիրի մարզի Այգեկ գյուղի մանկապարտեզում երեխաներին կերակրում են ռեստորանի մնացորդներով: 
«Արմավիրի մարզի Այգեկ գյուղի մանկապարտեզի տնօրեն Նելլին, ով Շմայսի կինն է, ինքնատիպ թալանի ձեւ է գտել: Նրա ղեկավարած մանկապարտեզի ծնողները վախեցած ու մտահոգված զանգահարել են մեր կայքին՝ տեղեկացնելով, որ Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի կինն իր ընտանիքին պատկանող, Արգավանդի խճուղու վրա գտնվող «Անգելինա» ռեստորանի սննդի մնացորդներով կերակրում է մանկապարտեզ հաճախող իրենց երեխաներին՝ գրպանելով յուրաքանչյուր ամիս սննդի համար հավաքվող ծնողական գումարները:

«Մեր երեխաների առողջությունը վտանգված է, ոչ ոք համարձակություն չունի այդ խելագար ամուսիների դեմ դուրս գալու համար, մի բան արեք կանխվի, աղաչում ենք …»,- լացակումած ասում էին այգեկցիները: Ահա այսպիսի մի լալահառաչ տեքստ էր լույս ընծալվել լրատվականներից մեկում:

Armenian info-ն, այս առթիվ փորձեց տեղում պարզել, թե ի՞նչ հիմքով, եւ ինչի՞ց ելնելով էր էր համացանցում նման տեղեկատվություն հայտնվել, եւ թե արդյո՞ք ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝Շմայսի տիկնոջ ղեկավարած մանկապարտեզում կարող է նման բան պատահել, թե՞ ոչ: 

Այգեկ համայքնում անցկացված հարցումների ընթացքում, ակնհայտ դարձավ, որ համացանց նետված այդ լուրերը՝ ապատեղեկատվության, զրպարտության ու զառանցանքի ժանրից են, եւ որ իրականության հետ որեւէ կապ ունենալ չեն կարող: 
Այգեկցիներից շատ-շատերը միաբերան նշում էին, որ շատ գոհ են եւ՛ մանկապարտեզի աշխատակազմից, ե'ւ մանկապարտեզի տնօրենից՝ Նելլի Մովսիսյանից, եւ թե նույն ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանից՝մշտապես Այգեկի մանկապարտեզը ուշադրության կենտրոնում պահելու ու սրտացավ վերաբերմունք դրսեւորելու համար: 
Այգեկի բնակիչներից մեկն էլ` ոչ ավել, ոչ պակաս հակադարձեց. «Ուրեմն ով որ տենց լուրեր ա տարածում՝ ինքը սրիկա է , ո ւ զրպարտիչ, կամ ուրիշ ձեւ ասեմ՝ուղղակի կլյաուզնիկ: Շմայսը՝ հիմա էլ, հետո էլ՝ ուր որ լինի. նախ մեր դեպուտատն ա, էդ մարդու տան դռները՝ օրվա 24 ժամը բաց են մեզ համար: Նրա դուռը կողպած չեք տեսնի: Իսկ մեր Նելլի քույրիկը՝ ով նաեւ մեր Այգեկ համայնքի մանկապարտեզի տնօրենն ա, մարդ ա ՝մեծատառով.սրտացավ, շնորհքով, բարի ու կամեցող: Տիկին Մովսիսյանը՝ մեր երեխեքի վրա ընենց ա դողում ու նենց ուշադրություն ու ցուցաբերում, որ խոսքերով չեմ էլ կարող նկարագարել: Ինքը բառիս բուն իմաստով՝ մարդ ա, ում բոլորը շրջապատում մեծ հարգանքով են վերաբերում: Նրա պես սրատացավ տնօրեն, դժվար էլ ՝երկրորդը գտնեք: Իսկ էդ էշություններն ու սուտ լուրերը որ գրում են մեր տիկին Մովսիսյանի մասին՝ծայրից ծայր սադրանք ա, ու զրպարտություն: Մտեք՝տեսեք ինչ մաքրություն, ինչ կարգապահություն, ու ինչ մթնոլորտ ա տիրում մեր Այգեկի մանկապարտեզում: Հենա միջոցառում ա. ծնողներն էլ ներսում են՝ մանկապարտեզում գնացեք- հարցրեք կիմանաք, ով ա մեր հարգարժան տիկին Մովսիսյանը»:

Այպես էլ արեցինք. Շարժվեցիքն Այգեկ համայնքի մանկապարտեզի ուղղությամբ, ուր առաջինը, որ աչք էր շոյում, մանկապարտեզի մաքրությունն էր:

Նույն մթնոլորտը առկա էր նաեւ պատերի ներսում, ուր իսկապես երեխաների համար ապահովված էին բոլոր անհրաժեշտ պայմանները: 
Իսկ մանկապարտեզի դահլիճում, ուր ծնողները միջոցառման առիթով էին այտեղ հավաքվել, տեղեկանալով, որ լրագրող է այցելել մանկապարտեզ, մեկը-մյուսին հերթ չտալով, միանգամաից բոյկոտ արեցին՝այսօր մամուլում տեղ գտած զրպաարտչական ու սուտ հրապարակման առթիվ, ասելով, որ այդ տեսակ լուրեր հորինողները՝ուղղակի ստի ու կեղծիքի մեջ ապրողներ են, այդքան բան: 
Ներկաներից՝ գրեթե բոլորը մեկ առ մեկ ներկայացրեցին Այգեկ համայնքի մանկապարտեզում տիրող ջերմ ու մրադկային մթնոլորտի, իրենց երեխաների առօրյայի, ու մանկապարտեզի անց ու դարձի մասին՝նշելով, որ Այգեկի մանկապարտեզում իրենց երեխաները նախ եւ առաջ, ամեն օր թարմ սնունդ են ուտում, երկրորդ՝ շատ գոհ են աշխատակազմից ու հատկապես տիկին Նելլի Մովսիսյանից, ով լավագույն մարդու, ու ղեկավարի օրինակ է: Շատերն էլ, նկատեցին, որ այդ սադրանքը գուցե ուղղված է նաեւ իրենց պատգամավորի՝Առաքել Մովսիսյնաի՝ Շմայսի դեմ, ում հարգում են բոլորը: 
Տնօրեն Նելլի Մովսիսյանն էլ, ով արդեն տեղյակ էր տարածված լուրի մասին, հավաստիացրեց, որ այն իրականության հետ ոչ մի կապ չունի, եւ իր պատվից ցածր համարեց՝ նման լուրերին անդրադարձ կատարելն ընդհանրապես:

Ի դեպ, մեզ հաջողվեց կապ հաստատել նաեւ Այգեկի մանկապարտեզի մատակարարի հետ, ով տեղեկացրեց, որ ինքն իր ձեռքով ամեն անգամ տեղ է հասցնում մանկապարտեզին անհրաժեշտ թարմ սնունդը , որի համար ինքն անձամբ պատասխանատվություն է կրում: 

Այգեկ գյուղի մանկապարտեզի տնօրեն Նելլի Մովսիսյանը , մեզ ներկայացրեց նաեւ մթերքի առաքման հաշիվ-ապրանքագրերի թղթապանակը՝ ձեռք բերված մթերքի ցանկերով:
Ինչ վերաբերում է ռեստորանին, նա չհերքեց դրա գոյությունը: Նշեց, որ տեւական ժամանակ այն չի գործել եւ ընդամենը վերջերս է վերաբացվել: Ավելացրեց նաեւ, որ այսօր ժողովրդի սոցիալական պայմաններն այնպիսին են, որ միջոցառման ավարտից հետո նրանք, որպես կանոն, իրենց հետ տանում են մնացած ուտելիքը:
«Ես ուզում եմ իմ լուման ունենալ՝մեր ապագա սերնդի դաստիարակման, ու լավ մարդ դառնալու գործում, ի՞նչի մասին է խոսքը: Պարզապես ամոթ է, չի կարելի »,- ասաց Նելլի Մովսիսյանը:

Ոստիկանները հայտնաբերել են բռնաբարության մեղա... «Սիրտս՝ ձեռքերիս մեջ». Քրիստինե Պեպելյանը՝ որ... «Դեբեդի ջրով ինքնահոս ոռոգումը Հայաստանում 4 ... Արմավիրի մարզում վնասել ու կոտրել են գեներալ ... Հարուցվել է քրեական գործ՝ «Նուբարաշեն» ՔԿ հիմ... ԱԱԾ-ի նոր բացահայտումը «Տպավորություն է, որ ՀՀ հանքերի մեծ մասը կառա... Դատապարտյալին տեսակցության եկած կնոջ ներքնազգ... Իսրայելը նոր մահապարտ ԱԹՍ է ներկայացրել, որը ... «Մարտի 1-ին երթ ենք անում. ուղերձով կդիմեմ ժո... Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախված ավտոմեքեն... Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար.... ՀՀ պետական վերահսկողական ծառայության հայտար... Վերականգնվել է պետությանը պատճառված 27,8 մլրդ... «Սա օրենքի պահանջ է». Արման Մելիքյան «Շարժման գործը կիսատ մնաց․ մենք ա՛յն չսարքեցի... Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզպետերի տեղա... Սկանդալ վրացական գազի շուկայում.Սաակաշվիլին պ... Կեղծ լուրերի տարածումը սպառնում է ազգային անվ... Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Հրաչյա Բադա... 22 տարի հետախուզվող տղամարդը հայտնաբերվեց Երև... 34-ամյա տղամարդուն դանակահարել է 21-ամյա ծանո... Թալանել են «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր ... Մի օր էլ հանդիպենք ՝ ինձ մոտո քշել կսովորեցնե... «Հուսով եմ, որ նա 18,5 մլն դոլար նվիրելով չի ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Հանցաշխարհի կարկառուն ներկայացուցիչներ Արա եւ...
Թեժ պայքար. ո՞վ կդառնա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, թեժ պայքար է ընթանում ապագայում ստեղծվելիք սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնի համար։ Առաջամարտիկը սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանն է։ «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» նախագծով առաջիկայում սփյուռքի նախարարությունը կվերակազմակերպվի՝ միանալով վարչապետի աշխատակազմին և աշխատակազմում ստեղծելով Սփյուռքի գործերի գլխա Նախկինները ակտիվանում են. Կարեն Կարապետյանը Գագիկ Ծառուկյանի խնամու դաչայում հավաք է կազմակերպել. «Ժ... «Ժամանակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ նախկին պատգամավոր և Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանի դաչայում կազմակերպել է նախկին իշխանական վերնախավի ներկայացուցիչների հավաք, որին ներկա են եղել նաև նախկին նախարարներ և մարզպետներ: Հավաքի ընթացքում քննարկել են ստեղծված իրավիճակում գործելու հնարավորությունները, այդ թվում՝ միասնական թիմով հանդես գալու միջոցով»: & Կոստանյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ «Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը առաջիկա օրերին կարող է նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ արդեն հասցրել են դրականորեն արտահայտվել Կոստանյանի մասնագիտական կարողությունների մասին՝ դրանով դրական ֆոն ապահովելով նրան Հին Հայաստանից Նոր Հայաստանի իշխանական համակարգ տեղափոխելու համար»: Առավել մանրամասն Ումի՞ց են սկսել կրճատումները «Ժողովուրդ» թերթը գրում է.   «Մարզպետարաններում պատրաստվում են լայնածավալ օպիտիմալացման` աշխատակազմի մինչեւ 30 տոկոսի կրճատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, տեղեկացավ, որ աշխատանքային ֆոնդը մնալու է անփոփոխ: Փաստորեն ստացվում է` մարզպետարանների աշխատողների աշխատավարձերը բարձրանալու են: Մարզպետարաններում կրճատումները սկսվել են հայեցակարգային պաշտոններից:     Ըստ մեր տեղեկ Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան առերեսում է տեղի է ունեցել «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանի հարցաքննություններից մեկի ժամանակ տեղի է ունեցել առերեսում Սեյրան Օհանյանի հետ։ «Լուրերը, թե Ս. Օհանյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ, չեն համապատասխանում իրականությանը, ավելին` տեղյակ ենք, որ Օհանյանն ասել է` Սերժ Սարգսյանը եղել է իմ գերագույն հրամանատարը։ Մի խոսքով` Սեյրանն իրեն ճիշտ է պահել»,- ասաց Ս. Սարգսյանին մոտ կանգնա
website by Sargssyan