1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Դիլիջանում բացվեց «Ֆիդայիներ» ռազմահայրենասիրական կազմակերպության շտաբը.մեծ թվով դիլիջանցիներ ընդգրկվեցին կազմակերպության շարքերը.Photo, Video

Ապրիլի 15-ին, «Ֆիդայիներ» ռազմահայրենասիրական կազմակերպության անդամները, «Ֆիդայիներ» Հ/Կ-ի նախագահ Սեյրան Չիլինգարյանի գլխավորությամբ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում բացեցին կազամակերպության առաջին տարածքային շտաբը:
Իսկ շտաբի աշխատանքները, որոշվեց, որ այսուհետ Դիլիջան քաղաքում համակարգելու է «Ֆիդայիներ» Հ/Կ-ի Դիլիջանի տարածքային շտաբի նորընտիր ղեկավար, ազատամարտիկ Արարատ Մադաթյանը:

Lurer Lurer-ի լուսանկարը:

Բացման հանդիսավոր խոսքում, ինչպես միշտ «Ֆիդայիներ» Հ/Կ-ի նախագահ Սեյրան Չիլինգարյանն ու ներկաները, նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր ժամանակներում գոյապահպանության համար նահատակվածների հիշատակը:

Իսկ նախկինում կատարված, ու հիմա էլ իրենց ծավալած հայրենանվեր գործունեության համար մեծ թվով ազատամարտիկներ պարգևատրվեցին «Ֆիդայիներ» հայապահպանության մեդալով: Մոտ 80 դիլիջանցիներ էլ, սիրով ու մեծ պատրաստակամությամբ համալրեցին կազմակերպության շարքերը:

Lurer Lurer-ի լուսանկարը:

 

Նշենք, որ Դիլիջանում «Ֆիդայիներ» ռազմահայրենասիրական Հ/Կ-ի կողմից կազմակերպած հանդիպմանը ներկա էին մի շարք տարածքային կառույցի ղեկավարներ, մեծ թվով ազատամարտիկներ, ինչպես նաև ՀՀ «Բոդիբիլդինգի» ֆեդերացիայի նախագահ Գևորգ Հակոբյանը, եւ այլոք:

Lurer Lurer-ի լուսանկարը:

 

Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ հետագա անելիքների, ու կազմակերպության օրակարգում ներգրավված առաջնահերթ խնդիրների մասին: Այնուհետեւ, «Ֆիդայիներ» Հ/Կ-ի նախագահն ու կազմակերպության ներկայացուցիչները, Դիլիջանում հանդիպեցին ապրիլյան քառօրյայի մասնակից Վլադմիր Ալիխանյանի ընտանիքի հետ, որի ժամանակ , «Ֆիդայիներ» Հ/Կ-ի նախագահ Սեյրան Չիլինգարյանը,  «Ֆիդայիներ» հայապահպանության  հուշամեդալով՝ հետմահու պարգեւատրեց Վ. Ալիխանյանին: 

 

Lurer Lurer-ի լուսանկարը:

Lurer Lurer-ի լուսանկարը:

Ի դեպ, Դիլիջանում տեղի ունեցած հանդիպման շրջանակ ներում պայամանավորվածություն ձեռք բերվեց Դիլիջանում կանգնեցնել 1918 թվականի Ղարաքաիլիսայի ճակատամարտերի մասնակից, կապիտան Մոսեսովի (Գուրգեն Տեր-Մովսիսյանի),հուշարձանը, ով իր քաջագործության ու հայրենիքի նկատմամբ ունեցած մեծ նվիրումի շնորհիվ, հայտնի ճակատամարտում, կարողացավ վճռորոշ դերակատարություն ունենալ՝ երկիրը փրկելով կործանումից:


Ահա, թե ինչպես է գրող, քաղաքական մեկնաբան Արծրուն Պեպանյանը ներկայացրել Գուրգեն Տեր-Մովսիսյանին.


Ահա մեր ամենահերոսը

Ամեն տարի այս օրերին պարտքս եմ համարում ձեզ հիշեցնել մի մարդու մասին, ով եթե չլիներ, գուցե թե այսօր Հայաստան պետություն գոյություն չունենար:

Փորձառու, բայց անվճռական գեներալ Թ.Նազարբեկյանը կորցրել էր հաղթանակի հույսը եւ պահանջում էր Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդից՝ շուտափույթ հաշտություն կնքել թուրքերի հետ, որոնք, սակայն, շարունակում էին առաջխաղացումը։ Ուստի, նրա տեղակալ գնդապետ Բեյ-Մամիկոնյանը Դիլիջանում սպաների խորհրդակցություն է հրավիրում եւ ներկայացնում Թ. Նազարբեկյանի կարգադրությունը՝ զորքի մի մասը ցրել, մյուս մասը վերածել ոչ մեծ պարտիզանական ջոկատների, իսկ հրետանին տանել Սեւան ու թաղել Չիբուխլու գյուղի մոտ։

«Փառք եւ պատիվ հայ արյան» վկայում է ականատեսը, որովհետեւ խորհրդակցությանը ներկա սպաներից մեկը՝ կապիտան Մոսեսովը (Գուրգեն Տեր-Մովսիսյանը), այդ պահին անմիջապես ոտքի է կանգնում եւ հայտարարում. «Ես չե՛մ հնազանդի այդ որոշման։ Դա դավաճանութիւն է։ Ո՛չ ոք իրաւունք ունի այդպէս վարուելու Հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանօթներով այս իսկ րոպէին կը մեկնեմ ճակատը՝ մեռնելու։ Ով տղամարդ է եւ հայու արիւն ունի իր երակներում՝ թո՛ղ իմ ետեւից գա»։

Նրան է միանում վիրավոր պորուչիկ Գարեգին Տեր-Հարությունյանը՝ Նժդեհը, որը Երեւանից ստացել էր Արամ Մանուկյանի պահանջը՝ դիմանալ գոնե երեք օր, քանզի Ղարաքիլիսան գրավելուց հետո թուրքական բանակը Դիլիջան-Սեւան-Ախտա գծով կարող էր շրջանցել Երեւանը։ Ապստամբած եւ ի վերջո՝ Թ. Նազարբեկյանի համառությունը կոտրած զորքը՝ Գուրգեն Տեր-Մովսիսյանի թնդանոթաձիգների ու Նժդեհի հեծյալ հարյուրյակի առաջնորդությամբ մայիսի 24-ին վերադարձավ Ղարաքիլիսա,,։
Սկսվեց ճակատամարտը:

Գուրգեն Տեր- Մովսիսյանը հրետակոծում է թշնամու դիրքերը, սակայն նկատում է, որ առաջին գծում պասիվություն է տիրում: Հեծնում է ձին, թողնում է իր դիրքը ու սլանում առաջին գիծ, զինվորներին քաջալերում ու տանում հարձակման: Եվ այդտեղ էլ զոհվում է հերոսաբար...
Ղարաքիլիսայի ճակատամարտը տևում է 4-օր, մայիսի 25-28-ը: Այն 1918
թվականին Արեւելյան Հայաստանի տարածքում տեղի ունեցած երեք ճակատամարտերից ամենախոշորն ու միաժամանակ՝ ամենահերոսականն է։Հաջողվում է կանխել թուրքերի առաջխաղացումը դեպի Երևան, և Սարդարապատի ճակատամարտում հայերին հաջողվում է հաղթել այդպես էլ համալրում չստացած թշնամուն , և երկիրը փրկվում է կործանումից:

Փաստորեն, եթե Գուրգեն Տեր-Մովսիսյանը չընդվզեր զինվորական ղեկավարության որոշման դեմ ու քաջություն չդրսևորեր, ապա այսօր Հայաստանը գուցե թե գոյություն չունենար:

Հ.Գ 

Հանդիպման վերջում, «Ֆիդայիներ» ռազմահայրենասիրական Հ/Կ-ի շարքերը համալրած ազատամարտիկները, եւ դիլիջանցիները առհասարակ, խոստացան, որ ակտիվ մասնակցություն կունենան կազմակերպության նախաձեռնած ծրագրերի ու առաջիկա անելիքների հետ կապված:

 

Դիլիջան -Երեւան


Ա. Սահակյան

 

Դիտվել է 1356 անգամ
Շիրակի պետհամալսարանը 2018-2019 ուստարին դիմա... Photo,Video.Համացանց նետված այդ լուրերը՝ ապատ... Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապա... Ողբերգական ավտովթար Սևանում. ոստիկանության 32... Տեսանյութ. Ալավերդու պղնձաձուլական գործարանի ... Բաքուն կրկին խավարի մեջ է 9 մլն դրամի յուրացումներ` Վարդենիսի սոցիալակա... ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հ... «Գանձասար-Կապան» ակումբը ևս ՀՖՖ նախագահի պաշտ... Վաչագան Ղազարյանն ազատ կարձակվի 1 միլիարդ դրա... Անհիմն չէ կարծիքը, թե սոցցանցերի «փոթորիկները... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը.Video Առանցք ընկերությանը շնորհել է հավաստագիր,որպե... Արարատի նախկին մարզպետը հաղորդել է, որ կաշառք... Կվերադառնանք՝հուլիսի 22-ին Հասարակական գործիչ եւ բարերար Հրաչյա Պողոսյան... Աշխարհի մեծ բեմերը նվաճես. Ալինա Մարտիրոսյանի... Գեղարքունիքի Գեղամավան գյուղում սպանության գո... Նիկոլայ Գաբրիելյանի մահվան դեպքի առթիվ հարուց... Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հ... Քոչարյանը կպատասխանի ՀՔԾ հարցերին` Երևան վերա... «Իմ տղայի՜ն, իմ հպարտությա՛նը և մեր բոլոր զին... Նիկոլ Փաշինյանի որդին այսօր մեկնում է ծառայու... Հանրությանը հայտնի «Գազի Կոլյան» ինքնասպան է ... Ալիկ Սարգսյանը հանցագործության մասին հայտնել ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ
Չոր գողական.Վաչոն հրաժարվում է ցուցմունք տալ «Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` ԱԱԾ-ի կողմից նախօրեին բերման ենթարկված և այնտեղ գտնվող Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը` Սերժի Վաչոն, հրաժարվում է ցուցմունք տալ: Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն իր կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին բերման էր ենթարկել Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող «Յունիբանկ& Ո՞ր խցում է պահվում Մանվել Գրիգորյանը. նրան , մեղմ ասած, լավ չեն դիմավորել «Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու, նաև յուրացումների մեջ մեղադրվող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանը, որ գտնվում է կալանքի տակ, պահվում է Երևան կենտրոն ՔԿՀ-ում՝ «ԿԳԲ-ի պադվալում»: Նրան, մեզ հասած լուրերի համաձայն, պահում են նույն այն 315 խցում, որտեղ ավելի քան մեկ տարի անցկացրեց ԼՂՀ ՊԲ նախկին Մանվել Գրիգորյանի շրջապա­տի մարդիկ ավտոմեքենաների պետհամարանիշները փոխել են, որ իրենց վրա հարձակումն... «Հրապարակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզի Էջմիածին քաղա­քում և Մանվել Գրիգորյանի հայրենի Արշալույս գյուղում լարված իրավիճա­կը շարունակվում է: Բանն այն է, որ Մանվել Գրիգորյանի շուրջ բացահայ­տումներից հետո նրա հետ փոխկա­պակցված մարդիկ վախենում են ան­գամ տանից դուրս գալ, իսկ նրան պատ­կանող բիզնեսներն էլ մի քանի օր շարունակ չեն աշխատում: Պատճառը հն­չող սպառնալիքները, հնարավոր վենդ Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետի թիմը հեռանում է. ազատման դիմում է ներկայացրել նաև նրա որդին «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականից հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաեւ նրա որդին` Հայկ Խլղաթյանը: Նշենք, որ կրտսեր Խլղաթյանը աշխատում է Արմավիրի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունում որպես 2-րդ կարգի մասնագետ: Բացի այս, այս ընթացքում քաղաքապետարանից իրար հետեւից աշխատանքից ազատման դիմումներ կներկայացնեն Խլղաթյաններին մտերիմ մարդիկ: Դոն Պիպոյի կողմնակիցները Մանվելական գյուղապետերին հորդորում են ինքնակամ հեռանալ «Հրապարակ» թերթը գրում է. Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, թեեւ ձերբակալված է, սակայն նրա կողմնակիցներն ակտիվ աշխատում են՝ մանվելական գյուղապետերին հորդորում են ինքնակամ հեռանալ։ Արտակ Սերգոյանը, ով «Եվրոպահայերը՝ հանուն Հայաստանի զարգացման» ՀԿ նախագահն է ու անցած շաբաթ Էջմիածնում համակարգում էր բողոքի ակցիաները, վերջին օրերին Էջմիածնի քաղաքապետարանից դուրս չի գալիս։   Քաղաքապետարանի աշխատակիցն
website by Sargssyan