1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Օսիպյանը Փաշինյանին հանձնեց հավաքը դադարեցնելու ծանուցումը. Վերջինս պատռեց թուղթը news.am

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը պատռեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հանձնած ծանուցումը՝ կապված հավաքները դադարեցնելու հետ:

Օսիպյանը դիմելով Փաշինյանին ասաց. «Ոստիկանությունը որոշում է կայացրել հավաքները դադարեցնելու վերաբերյալ համաձայն «Հավաքների ազատության մասին» օրենքի: Դուք որպես կազմակերպիչ եք, սա փոխանցում եմ ձեզ, որ տեղեկացնեք հավաքի մասնակիցներին: Հակառակ դեպքում ոստիկանությունը օրենքով նախատեսված կարգով կդիմի գործողությունների»:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը վերցրեց ծանուցման թուղթը եւ հրապարակավ պատռեց՝ հայտըարարելով. «Հայաստանում սկսված է տոտալ քաղաքացիական շարժում»:

Նշենք, որ ոստիկանությունը  նախօրեին եւ այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ եւ հատուկ միջոցներ: «Բաղրամյան պողոտայում Ձեր կողմից ղեկավարվող հավաքի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում կոպտորեն խախտված է հասարակական կարգը:

Ոստիկանության բոլոր նախազգուշացումները, պահանջները եւ սահմանափակիչ այլ գործողությունները այլեւս անարդյունավետ են, ուստի ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով՝ ոստիկանությունը Ձեզանից պահանջում է դադարեցնել հավաքը»,-ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ այսօր վաղ առավոտյան Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկից ոստիկանները բերման են ենթարկել մի խումբ ցուցարարների:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել որ, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանը անցել է փշալարերի վրայով, նրան հետեւել են այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ է կիրառել ցուցարարների նկատմամբ: Բախումների հետեւանքով 46 անձ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, տեղափոխվել են հիվանդանոց: Հիվանդանոց են տեղափոխվել նաեւ երկու օպերատորներ՝ Սարգիս Գեւորգյանն ու Զավեն Գրիգորյանը։

Նշենք, որ երեկ առավոտից ցուցարարները փակելով անցել են Երեւանի կենտրոնի մի շարք փողոցներով: Այդ ընթացքում տարբեր խմբեր փակել են Մոսկովյան, Սարյան, Աբովյան, Կորյուն, Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցները, Մաշտոց եւ Բաղրամյան պողոտաները:

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել երկուշաբթի օրը արգելափակել Երեւանի կամուրջները, փողոցները մետրոն. «Վաղը առավոտյան 8:15-ից պետք է սկսվեն քաղաքացիական անհնազանդության գործողություններ։ Այդ գործողությունները որեւէ մեկին որեւէ վնասի եւ ռիսկի տակ չեն դնում»,- ասել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որն ավարտվել է ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքով, ապա նստացույցով Ֆրանսիայի հրապարակում: Նրանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաեւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն միացել այս պայքարին:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա վարչապետի ընտրությունը: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին:

news.am

Դիտվել է 556 անգամ
«Ֆիդայիններ» կազմակերպության հիմնադիր նախագահ... Նիկոլ Փաշինյանը կոչ է անում վաղը ողջ հանրապետ... Կանխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից բռնության զուգո... Մենք չենք ասում, որ վարչապետի ընտրությունները... Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել ՀՀ ԱԺ Հանրապետակ... Սթափվեք, տղե´րք․ ՀՀ ոստիկանապետ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից VIDEO.Էսքան վախտ մի հատ թերթի բուդկա ունե՞մ դ... Արթուր Ալեքսանյանը, Մաքսիմ Մանուկյանը և բազմա... «Սևան ազգային պարկ»-ում պաշտոնեական կեղծիքի փ... Ոստիկանության ծառայողների անձնական էջերից վեր... «Մենք ԱԺ-ում մեծամասնություն ենք եւ որոշում կ... Փաշինյանը հանդիպել է ԵՄ դեսպանների հետ, հանդի... Ոստիկանությունը զրահատեխնիկա է տեղակայել Կառ... «Շիրակի կրթական ոլորտի հակագիտական տարրը բարբ... Կարեն Կարապետյանի հայտարարությունը (ուղիղ) Ցուցարարները հավաքվում են Հանրապետության հրապ... Փաշինյանն ու Ծառուկյանը հանդիպել են. որոշել ե... «Հանրապետություն»-ը իր բոլոր ուժերով եւ հնարա... Հեղափոխությունը եւս մեկ քայլ ունի անելու. Փաշ... Ցուցարարները շրջափակել են «Գազպրոմ» ընկերությ... Բերման է ենթարկվել Գարեգին Չուգասզյանը «Ցանկացած ազնիվ գործ՝ գնահատվում է».Լեւոն Ավե... Իշխանություն փոխանցելու մասին խոսք չի եղել Սե... Այս հանդիսավոր օրը մենք կանգնած ենք ողջ աշխար...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ՍԵՆՍԱՑԻԱ. Հայտնի ՛՛Գող՛՛ Յապոնչիկը և ՌԴ Պատրի... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... ՛՛Օրենքով գող՛՛ Յապոնչիկը ողջ է.Գալոյանը դա ա... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... Քիչ առաջ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել, կ... Շտապ լուր սահմանից,սպիտակ դրոշներ ադրբեջանակա... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Միքայելի դասընկերները ողբում էին, որ ծննդյան ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Ադրբեջանցիների դիակները մարտից հետո. թույլ նյ...
Փաշինյանն ու Ծառուկյանը հանդիպել են. որոշել են կողմ քվեարկել Փաշինյանի թեկնածությանը «Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, որի ժամանակ որոշվել է, որ «Ծառուկյան» խմբակցությունը պետք է կողմ քվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Հնարավոր է, որ Փաշինյանը, որպես պատասխան ժեստ, իր ժամանակավոր կառավարության կազմում ընդգրկի «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներին»: Առավել մանրամ ՀՅԴ-ն՝ առկախված. Կշարունակե՞ն հավատարիմ մնալ ՀՀԿ-ի հետ համագործակցությանը «Ժամանակ» թերթը գրում է. «2016թ. փետրվարի 24-ին ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության համաձայնագիր ստորագրեցին եւ հայտարարեցին, որ դա չունի միայն նախընտրական նպատակ եւ ավելի երկարաժամկետ նպատակներ է հետապնդում: Այդ թեմայով ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասել էր. «Մենք միշտ ասել ենք, որ սա փորձ է ավելի երկարաժամկետ համագործակցության, որովհետեւ հիմքում դրված են սկզբունքներ, արժեհամակարգ, մտա ՀՀԿ-ն կարող է պառակտվել. ոմանք հուզվել են «Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հրաժարականը հայրենի կուսակցությունում ոմանք շատ ծանր են տարել: Նրա հավատարիմները խորը սգի մեջ են, տպավորություն է, թե հիմա իրենք էլ են «թրաշ» պահելու եւ ակցիաներ անելու։ ՀՀԿ-ամերձ մեր աղբյուրները պատմում են, թե Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին որոշումը հաղորդելու համար ՀՀԿ խմբակցության նիստ է հրավիրվել, լուրը լսելով՝ պատգամավորներից ոմանք հուզվել են, Որդուս ծեծողները եղել են 10 հոգի. Գարեգին Նուշիկյանը մանրամասնում է. «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 18-ին Երևանում ծեծի է ենթարկվել նախկին պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանի որդին` 24-ամյա Գարիկ Նուշիկյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գարեգին Նուշիկյանը պատմեց միջադեպի մանրամասները.«Միջադեպը բողոքի ակցիայի հետ կապ չունի: Սրճարանում որդիս եղել իր երկու ընկերների հետ: Լավ չնայեցիր, լավ չնստեցիր, այդպիսի հարցի շուրջ է եղել խոսակցությունը, ու Եկամուտները՝ 200 միլիոնից ավելի, 16 միլիոն դրամի էլ անշարժ գույք է գնել «Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Հայտարարագրի համաձայն՝ Հարությունյանը նախորդ տարի թվով 13 անշարժ գույք է ձեռք բերել, որից 12–ը հողամաս, իսկ մեկը՝ հասարակական նշանակության շինություն: Շինությունը գնվել է 150 հազար դրամով, իսկ հողամասերի գները տատանվել են 50 հա
website by Sargssyan