1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հեղափոխությունը եւս մեկ քայլ ունի անելու. Փաշինյանն անդրադարձել է Կարեն Կարապետյանի հայտարարությանը (վիդեո)

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում տեսաուղերձ է հրապարակել, որտեղ անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի նախօրեին արված հայտարարությանը` արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։

Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն եւ մասնավորապես վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մտածում են, որ ՀՀ քաղաքացին եւ հայ ժողովուրդն իրեն լիովին բավարարված է զգում Սերժ Սարգսյանի հրաժարականով եւ հիմա ժամանակն է մտածել ՀՀԿ վերարտադրության մասին: Այսինքն, այսպես ասած, Սերժ Սարգսյանի հրաժարականի ուրախության ծխածածկույթի ներքո ապահովել ՀՀԿ-ի գհետագա իշխանավարումը:

Կարծում եմ՝ այս իրավիճակում մենք պետք է շատ հստակ մեր դիրքորոշումներն արտահայտենք. Խոսքը ՀՀ քաղաքացիների մասին է եւ հստակ արձանագրենք, որ իրադարձությունների նման ընթացքը, նման զարգացումը որեւէ կերպ չի կարող մտնել հեղափոխության պլանների մեջ:

Երեկ իմ հայտարարությունից հետո Կարեն Կարապետյանը եւս հայտարարությամբ է հանդես եկել եւ ասել, թե Արմեն Սարգսյանին պետք է դիմի, որպեսզի խորհրդակցություններ սկսեն, այդ թվում խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

Նրանք ուզում են, որ ընտրությունները տեղի ունենան մի պայմաններում, երբ վարչապետի պաշտոնակատարը ՀՀԿ-ից է: Թե ինչպիսին կլինեն այդ ընտրությունները, գիտենք 2017 թվականից: Ուզում եմ հստակ արձանագրել, որ մտքերի այդ ընթացքը մեզ համար ոչ միայն անընդունելի է, այլ մենք ուղղակի կարող ենք բոյկոտել այդ ընտրությունները, ընդ որում ոչ թե պասիվ ձեւով, այլ ակտիվ՝ շրջափակելով բոլոր ընտրական տեղամասերը եւ թույլ չտալով, որ ՀՀԿ-ն իր վերարտադրության միջոցառումը կազմակերպի:

Ես կարծում եմ, որ հեղափոխությունը շատ հստակ ուղերձ է հղել, որ ՀՀ-ում Հանրապետականն այլեւս չի կարող իշխանություն ունենալ: Այսինքն Սերժ Սարգսյանը հեռացել է, բայց պետք է իշխանությունից զրկվեն նաեւ ՀՀԿ-ականները, որպեսզի մենք չունենանք այնպիսի  իրավիճակ, որ Սերժ Սարգսյանը ստվերից կամ ինչ-որ հետնաբեմից շարունակի կառավարել երկիրը ՀՀԿ-ականների միջոցով:

Այս վիճակն արձանագրելով, մենք կոչ ենք անում շարունակել քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները եւ կարծում ենք, որ մեր հռչակած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը եւս մեկ քայլ պետք է անի իր հաղթանակը տրամաբանական ավարտին հասցնելու համար»:
Փաշինյանը կոչ արեց այսօր՝ ապրիլի 25-ին, ժամը 11.00-ին սկսել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները՝ դասադուլներով, փողոցներ, կամուրջներ շրջափակելով: «Ես ինքս 11.00-ին կլինեմ Հանրապետության հրապարակում, որտեղ մենք իրավիճակից բխող գործողություններ կիրականացնենք եւ քաղաքական քայլեր կձեռնակենք:Ինչքան շուտ արձանագրվի մինչեւ վերջ շարունակաբար ժողովրդի հաղթանակը, այնքան ավելի լավ»:

Նա հիշեցրեց իրենց օրակարգի կետերը. թաշյա հեղափոխության թեկնածուն պետք է նշանակվի վարչապետ, որից հետո պետք է ձեւավորվի ժամանակավոր կառավարություն, իսկ հետո տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ ժողովրդի կողմից առաջադրված վարչապետի գործունեության առկայության պայմաններում:

«Եթե մենք կարողացել ենք հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, կկարողանանք հասնել նրան, որ Կարեն Կարապետյանը եւ ՀՀԿ-ականները հրաժարվեն ժողովրդի հաղթանակը խլելու իրենց պլաններից:

Պարոն Կարապետյան, մենք թույլ չենք տա, որ դուք փորձեք նման գործողություններ իրականացնել: Որքան շուտ դա հասկանաք, այնքան լավ բոլորիս համար»,-ընդգծել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը:

news.am

 
Տպել

 

3
SHARES
 
Դիտվել է 1297 անգամ
Չինաստանում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանց... Կփակվի Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհի ... ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը հասել է 2012 թվականի... «Կհաջողվի՞՝ հիանալի, չի՞ հաջողվի՝ դրանից մոլո... «ԱՄՆ դեսպանն իր հարցազրույցում միայն մեկ բան ... Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն.... ՀՀ վարչապետը հրաժարական տվեց Արտահերթ ընտրությունները կհանգեցնեն քաղաքական... Հունան Պողոսյանը նշանակվելու է Սյունիքի մարզպ... Այսօր Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացն... Խնդրիները շրջանցելու աշխատաոճն այսուհետ պետք ... Գլենդելում կրակոցներ են հնչել «Արարատ» ռեստոր... Արա Պապյանի դամբանական խոսքը Արայիկ Խանդոյանի... Եգիպտոսի ԱԳ նախարարը նշել է Պուտինի եւ աս-Սիս... Թբիլիսիում հայ եկեղեցականները բողոքի ակցիա են... Իրանցի հետախույզները երկու քուրդ անջատողականն... Դոնալդ Թրամփը չի բացառել Պենտագոնի ղեկավարի պ... Դռան վրա արտառոց գրություն են թողել. տարել են... Պարզվել է Ավանում ավազակային հարձակում իրական... Վստահ ենք, որ քաղաքապետի թեկնածու Օհան Հար... Շների զբոսանքն իրականացնելու ժամանակ տիրապետո... «Հեղափոխական ռոմանտիզմի», Պուտինի հետ շփումնե... Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 48–ամյա վարորդը... Թուրքիան պարտվեց ԱՄՆ-ին Վստահեցնում եմ, որ սա ոչ թե արարողակարգային ը...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ...
Ի՞նչն իրականում եղել երբեմնի երկու ընկներների վիճաբանության պատճառը «Իրավունք» թերթը գրում է. «Կիրակի օրը՝ գործընկերոջ վրա հրազենային մահացու կրակոցներ արձակելուց հետո ինքնասպան եղած Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ») ընտանիքը վստահ է, որ նա 4.000.000 ԱՄՆ դոլար պարտք չի եղել ո´չ Կարո Կարապետյանին (Յուվեցի Կա­րո), ո'չ էլ այլ անձի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Հարություն Ղարագյոզյանի և նրա ընտանիքի անդամների շահերը ներկայացնող փաստաբան Ռաֆայել Ա Ի՞նչ կապ ունի Աղվան Հովսեփյանը վերջին սպանությունների հետ «Ժամանակ» թերթը գրում է. «Կարո Կարապետյանի, Հարություն Ղարագյոզյանի սպանությունները կարող են ամիջական կապ ունենալ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Երբ խոսվում է, որ Կարապետյանի և Ղարագյոզյանի միջև գույքային վեճ է եղել, չի նշվում, թե ում գույքի մասին է խոսքը: Մինչդեռ հայտնի է, որ Հարություն Ղարագյոզյանը Աղվան Հովսեփյանի գույքային միջոցների ստվերային կառավարիչներից մեկն էր: Նա թերևս հատուցել է Ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը Գևորգ Կոստանյանին. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը՝ գաղտնալսման հետ կապված, չի կայացել, ու հանձնաժողովականներից շատերը չգիտեին, թե ինչու։ Արդյոք դա պայմանավորվա՞ծ է հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի օրերս արած հայտարարությամբ ու հոգեվիճակով։ Ի դեպ, մեր տեղեկություններով, նա բավականին խուճապահար վիճակում է։ Մենք գրել էինք, որ իր աղմկահարույց հայտարարություններից հետո, երբ սկսվեց ՀՀԿ-ի փլուզման ե Ողբերգական միջադեպից առաջ, նույն օրը Հ. Ղարագյոզյանին Կ. Կարապետյանի թիմակիցները ծեծել են «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանի և Հարություն Ղարագյոզյանի ողբերգական միջադեպից: Պարզվում է՝ Ղարագյոզյանն իր նախկին գործընկերոջ հետ հանդիպմանը զենքով է գնացել ոչ պատահական: Նրանց հաշտեցնելու նպատակով հանդիպումը կազմակերպել էր մեկ այլ նախկին պատգամավոր՝ Աբրահամ Մանուկյանը: Ու մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Աբրահամ Մանուկյանն իր ծան Կառավարությունը Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին խնդրել է արագացնել Ընտրական օրենսգրքի շուրջ կ... «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը նախագծերն ուղարկելիս նաեւ խնդրել է` որքան հնարավոր է արագ ներկայացնել մասնագիտական կարծիքը փաստաթուղթն ամբողջացնելու եւ ԸՕ-ն արագ ԱԺ քննարկմանն ու հաստատմանը ներկայացնելու համար: Մասնավորապես նախատեսվում է ԸՕ նախագիծը ներառե
website by Sargssyan