1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Քննություն է տարվում՝ պարզելու հավաքներին լրագրողների գործունեությունը խոչընդոտած անձանց ինքնությունը. 1 անձ ներգրավվել է որպես կասկածյալ

ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով ձեռնարկվում են ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ապահովելու բողոքի ակցիաները լուսաբանելու ժամանակ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի բազմակողմանի, օբյեկտիվ քննությունը։ 1 անձ ներգրավվել է որպես կասկածյալ։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

- Ապրիլի 21-ին փաստաբանը հաղորդում է ներկայացրել առ այն, որ ապրիլի 21-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի ճանապարհին բողոքի ակցիան նկարահանելու և լուսաբանելու ժամանակ քաղաքացիական հագուստով անձը բռնություն է գործադրել մասնագիտական գործունեությունն իրականացնող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ՝ խոչընդոտելով նրա մասնագիտական գործունեությանը:

ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով՝ լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։

Լրագրողը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Որոշում է կայացվել նրա նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, սակայն վերջինս հրաժարվել է ենթարկվել փորձաքննության։

Հարցաքննության ընթացքում տուժողը ցուցմունք է տվել դեպքի շուրջ, ինչպես նաև հայտնել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ իրեն հայտնի տեղեկությունները։ Վերջինս ևս հարցաքննվել է, կատարվել առերես հարցաքննություն։ Լրագրողի մատնանշած անձը ներգրավվել է որպես կասկածյալ, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 
 



Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ տուժողի և կասկածյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը միջոցներ ձեռնարկել՝ ականատես վկաներ հայտնաբերելու, դեպքի ժամանակ նշված տարածքում ծառայություն իրականացրած ոստիկանների ինքնությունը պարզելու և հարցաքննության ներկայացնելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է։

- Ապրիլի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։ 

Ըստ քրեական գործի տվյալների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանն ապրիլի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, որպես լրագրող իր աշխատանքն է կատարել Երևան քաղաքի Արամի փողոցում տեղակայված ՀՀ կառավարության 3-րդ վարչական շենքի դիմաց։ Լուսանկարներ կատարելիս քաղաքացիական հագուստով երկու անձ հարձակվել են լրագրողի վրա և բռնություն գործադրել։ Լրագրողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն և ստացել անհրաժեշտ բուժօգնություն։

Լրագրող Տ. Մուրադյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հարցաքննության ժամանակ տուժողը ներկայացրել է քաղաքացիական հագուստով երկու անձի լուսանկար, ովքեր բռնություն են գործադրել իր նկատմամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը միջոցներ ձեռնարկել՝ Տիրայր Մուրադյանի կողմից ներկայացված լուսանկարներում պատկերված անձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ՝ կից տրամադրելով լուսանկարները։ Բացի այդ, հանձնարարվել է պարզել նաև դեպքի վայրում տեսանկարահանող սարքերի առկայությունը, դրանց պատկանելության վերաբերյալ տվյալները, հիշյալ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների ինքնությունները։

Միջազգային դիտորդի համակարգչի գողությունը բաց... Ծնողները լքել են նրանց․ երեխաները մնացել են ի... Աննա Հակոբյանը Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանա... Գյումրու 102-րդ ռազմակայանի զինծառայողին կալա... Մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների խնդիրներով մ... Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր ... ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստում քննարկվ... Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու ... Կառավարությունը քաղաքացիներից ստացել է համոզի... Video.«Մեղադրանքին ծանոթ եմ, այն չեմ ընդունու... Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար... Կոալիցիա չի լինելու Հունվարի 1-ից հետո գազը կթանկանա՞. «Ժամանակ» «Մենք երբեք հասարակությունից որևէ բան չենք թա... ՄԻՊ-ն Արմաշի առողջության կենտրոնում մի շարք խ... Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կ... Նիկոլ Փաշինյանի նոր նշանակումը Խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտա... Տավուշի թեմի առաջնորդը մկրտել է Բերդի զորամաս... ԱԱԾ–ում ընդունվել է 2019-ի պետական սահմանի պա... Դատարանը մերժել է Վաչագան Ղազարյանին գրավով ա... Պուտինը երկարաձգել է թոշակների կուտակային մաս... «Ստեփանավանի ԲԿ»-ի տնօրենին առաջադրվել է մեղա... «Մենք դնում ենք հայաստանամետ քաղաքականության ... Յուրացումների համար մեղադրվող Ստեփանավանի ԲԿ–...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան...
Կոալիցիա չի լինելու «Ժամանակ»-ը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախընտրական շրջանում իր կուսակիցներին մոտիվացնելու համար խոստանում էր, որ ընտրություններից հետո ԲՀԿ-ի մասնակցությամբ նոր կոալիցիա է ձևավորվելու՝ ասելով, թե այն ոլորտներում, որոնք վստահվելու են ԲՀԿ-ին, ինքն անձնական ներդրումներ է անելու: Ընտրություններից հետո խորհրդարան չանցած, բայց ԲՀԿ-ի համար անիմաստ աշխատած թեկնածուները սպասում են կոալիցիայի ձևավորման Հունվարի 1-ից հետո գազը կթանկանա՞. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ պայմանագիրը ավարտվում է 2018թ. դեկտեմբերի 31-ին: Մեր ունեցած տեղեկություններով՝ այս պահին Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ նոր բանակցություններ չեն վարվում, և մեծ է հավանականությունը, որ հունվարի 1-ից հետո Ռուսաստանը Հայաստանին գազ կվաճառի ավելի բարձր գնով, ինչի արդյունքում կբարձրանա նաև սպառողներին մատակարարվող գազի գինը: Հայաստանի իշխանությու Դավիթ Շահնազարյանի որդին քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ-ից՝ որպես քաղհալածյալի որդի «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության համապատասխան մարմինները գրություն են պատրաստում ՀՀԿ ընտրացուցակի երկրորդ հորիզոնականում հանգրվանած Դավիթ Շահնազարյանի և նրա որդու դեմ։ Բանն այն է, որ Շահնազարյանի որդին՝ Գուրգենը, տարիներ առաջ քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ իշխանություններից, ու որպես հիմնավորում՝ Շահնազարյանի որդին ներկայացրել է հոր քաղաքական գործունեության մասին Մանվել Գրիգորյանը Նոր տարուն կլինի տա՞նը.Նազիկը հավաքել է կողմնակիցներին «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռազմաճակատ ուղարկված սննդամթերքը յուրացնելու համար կալանավորված Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, օրերս իր մոտ է հավաքել իրենց կողմնակիցներին եւ ասել, որ պետք է ամեն ինչ անել Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) պատգամավոր ընտրվելը թույլ չտալու համար, որովհետեւ ընտրվելու դեպքում Մանվելի՝ ազատության մեջ հայտնվելու համար խոչընդոտներ կստեղծի:          &n Այսօր Հ1-ում թեժ է լինելու. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. «Այսօր տեղի կունենա հայտնի դեբատը՝ ընտրություններին մասնակցող լիդերների միջեւ։ «Բոլոր 11-ն էլ այս պահի դրությամբ նամակով իրենց համաձայնությունը հայտնել են․ որևէ կուսակցություն կամ դաշինք այլ դիտարկում, նկատառում չի հայտնել»,- ասաց Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։ Ըստ որի՝ նախատեսվել է, որ դեբատը կտևի 2,5-3 ժամ, կսկսվի երեկոյան հիմնական լուրերի թողարկումից հետո։ Դեբատի
website by Sargssyan