1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Բացառվում է, որ ՀՀԿ-ն կողմ քվեարկի Փաշինյանի թեկնածությանը. Կոստանյան

Իշխանափոխություն տեղի չի ունեցել, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախկին գլխավոր դատախազ, խորհրդարանի Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:

Կոստանյան. -Իշխանափոխություն տեղի չի ունեցել, մի պարզ պատճառով. ցանկացած մարդ, ով որ գոնե մի անգամ ընթերցել է մեր Սահմանադրությունը, կհասկանա, թե ինչ է նշանակում իշխանափոխություն։ Խորհրդարանական կառավարման ձևի երկրում իշխանափոխություն բացառապես ենթադրում է խորհրդարանական մեծամասնության փոփոխություն, վարչապետ, կամ այլ պաշտոնյաների փոփոխությունը չի կարող դիտվել երբեք իշխանափոխություն։

«Ազատություն». - Հիմա դուք իշխանությունը չե՞ք կորցրել, պարոն Կոստանյան։

Կոստանյան. - Իհարկե ո՛չ, իհարկե ո՛չ, որովհետև նոր ասացի՝ իշխանություն կորցնելը քաղաքական ուժի կողմից ենթադրում է պառլամենտական մեծամասնության փոփոխություն։ Քանի պառլամենտական մեծամասնություն չի փոփոխվել երկրում խորհրդարանական տիպի երկրներում իշխանափոխության մասին խոսելն անհեթեթություն է։

«Ազատություն». - Հիմա Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ իշխող Հանրապետականը կապիտուլյացիա հայտարարի՝ նաև առաջին քայլով իրեն ընտրելով վարչապետ, Դուք սա հնարավոր համարո՞ւմ եք, որպեսզի իշխող մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանին մայիսի 1-ին ընտրի որպես վարչապետ։

Կոստանյան. - Համոզելու հետ կապված՝ համոզելը, իսկ հատկապես ինձ, շատ դժվար է։

«Ազատություն». - Նաև հազարավոր ժողովրդի՞ միջոցով։

Կոստանյան. - Ես ունեմ մոտեցումներ, սկզբունքներ և ինքս եմ որոշում իմ գործողությունների հաջորդականությունը և բնույթը՝ մեկ, երկրորդ՝ ես առիթ ունեցել եմ ասելու՝ թեև ես ինքս կուսակցական չեմ, բայց ես վստահ եմ, որ խմբակցության բոլոր անդամներն, առանց իրենց կուսակցական պատկանելիությունից, իրենց սկզբունքային դիրքորոշումներին հետևողական կլինեն ինչպես վեց ամիս առաջ, կամ հինգ ամիս առաջ, կամ 20 օր առաջ, այնպես էլ մայիսի 1-ին և դրանից հետո։

«Ազատություն». - Դա ի՞նչ է նշանակում, որ դուք կողմ չե՞ք քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին։

Կոստանյան. - Մենք կողմ ենք քվեարկելու այն թեկնածուին, որին կորոշի ՀՀԿ խմբակցությունը։

«Ազատություն». - Եվ դա կարող է լինել Նիկոլ Փաշինյանը։

Կոստանյան. - Ես դա բացառում եմ, որովհետև ես չեմ պատկերացնում նման հնարավորություն։

«Ազատություն». - Ինչո՞ւ, եթե լինի, ինչպես նաև Փաշինյանն է ասում, այդ հազարների հեղեղումը փողոցներով և ճնշումը խորհրդարանի ու նաև իշխող Հանրապետական խմբակցության ղեկավարի, պատգամավորների վրա, ի վերջո էդ ճնշման արդյունքում Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից։ Ինչո՞ւ այդ նույն ժողովրդի ճնշումը չի կարող գործի դրվել այս դեպքում իշխող խմբակցության պատգամավորների նկատմամբ։

Կոստանյան. - Նախ ես չեմ համարում, որ ճնշումների արդյունքում հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը, որովհետև ադրբեջանցիները տարիների ընթացքում իր նկատմամբ չեն կարողացել ճնշում գործադրել, դա մեկ, երկրորդը՝ ճնշումներով երբեք ոչ մի որոշում չի կայացվում, հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ և միջազգային հանրությունը տարբեր իր հայտարարություններում, այդ թվում՝ Եվրոպայի միությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և բոլորը միշտ ասում եմ, որ ընթացքը պետք է լուծվի բացառապես սահմանադրական, իրավական ճանապարհով, իսկ սահմանադրական իրավական ճանապարհը ճնշումներ չի ենթադրում։

Նշենք, որ Կոստանյանն այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակը չափազանց մտահոգիչ գնահատեց՝ նշելով, որ մտահոգվում է ոչ թե իշխանության համար, այլ թե այս գործընթացն ինչ հետևանքներ ունի պետության և պետականության համար, ինչ հետևանքներ ունի միջազգային կազմակերպություններում աշխատանքի վրա։

«Ես հանդիսանում եմ նաև Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ։ Այս օրերին ես գտնվում եմ ստեղ՝ Հայաստանում, թեև ես տասը օր առաջ պետք է Հայաստանում չլինեի, որովհետև իմ հանդիպումները պետք է լինեին, նիստեր և այլն, և մեր մի շարք այլ անձինք, ովքեր պետք է միջազգային տարբեր կառույցներում ներգրավված լինեին։ Այն հանգամանքը, որ մենք բոլորս հիմա ստեղ ենք, վստահ եղեք, որ ադրբեջանական լոբբին, թուրքական լոբբին օգտագործում են մեր դեմ։ Ես ուղղակի վստահ եմ դրան, որովհետև ես ինքս որոշակի ահազանգեր հենց նույն Ստրասբուրգից եմ ստացել։ Այսինքն՝ երկրի, պետության և պետականության մեր տեսակետից իհարկե մտահոգիչ է», - ասաց Կոստանյանը։

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստում քննարկվ... Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու ... Կառավարությունը քաղաքացիներից ստացել է համոզի... Video.«Մեղադրանքին ծանոթ եմ, այն չեմ ընդունու... Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար... Կոալիցիա չի լինելու Հունվարի 1-ից հետո գազը կթանկանա՞. «Ժամանակ» «Մենք երբեք հասարակությունից որևէ բան չենք թա... ՄԻՊ-ն Արմաշի առողջության կենտրոնում մի շարք խ... Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կ... Նիկոլ Փաշինյանի նոր նշանակումը Խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտա... Տավուշի թեմի առաջնորդը մկրտել է Բերդի զորամաս... ԱԱԾ–ում ընդունվել է 2019-ի պետական սահմանի պա... Դատարանը մերժել է Վաչագան Ղազարյանին գրավով ա... Պուտինը երկարաձգել է թոշակների կուտակային մաս... «Ստեփանավանի ԲԿ»-ի տնօրենին առաջադրվել է մեղա... «Մենք դնում ենք հայաստանամետ քաղաքականության ... Յուրացումների համար մեղադրվող Ստեփանավանի ԲԿ–... Նարեկ Սարգսյանի արտահանձնման հարցը կքննի Պրահ... «Հույս ունեմ, որ հաջողության եք հասնելու». Ար... ՀՀ ոստիկանությունը գրանցել է ընտրությունների ... «Իշխանությունից հեռացվելուց հետո էլ այդ կուսա... «Ամեն վայրկյան գիտակցելու եմ ամեն քվեի պարտավ... Դե որ էդ միլիոնները չդարսեիք՝ գուցե 80-ականնե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան...
Կոալիցիա չի լինելու «Ժամանակ»-ը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախընտրական շրջանում իր կուսակիցներին մոտիվացնելու համար խոստանում էր, որ ընտրություններից հետո ԲՀԿ-ի մասնակցությամբ նոր կոալիցիա է ձևավորվելու՝ ասելով, թե այն ոլորտներում, որոնք վստահվելու են ԲՀԿ-ին, ինքն անձնական ներդրումներ է անելու: Ընտրություններից հետո խորհրդարան չանցած, բայց ԲՀԿ-ի համար անիմաստ աշխատած թեկնածուները սպասում են կոալիցիայի ձևավորման Հունվարի 1-ից հետո գազը կթանկանա՞. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ պայմանագիրը ավարտվում է 2018թ. դեկտեմբերի 31-ին: Մեր ունեցած տեղեկություններով՝ այս պահին Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ նոր բանակցություններ չեն վարվում, և մեծ է հավանականությունը, որ հունվարի 1-ից հետո Ռուսաստանը Հայաստանին գազ կվաճառի ավելի բարձր գնով, ինչի արդյունքում կբարձրանա նաև սպառողներին մատակարարվող գազի գինը: Հայաստանի իշխանությու Դավիթ Շահնազարյանի որդին քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ-ից՝ որպես քաղհալածյալի որդի «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության համապատասխան մարմինները գրություն են պատրաստում ՀՀԿ ընտրացուցակի երկրորդ հորիզոնականում հանգրվանած Դավիթ Շահնազարյանի և նրա որդու դեմ։ Բանն այն է, որ Շահնազարյանի որդին՝ Գուրգենը, տարիներ առաջ քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ իշխանություններից, ու որպես հիմնավորում՝ Շահնազարյանի որդին ներկայացրել է հոր քաղաքական գործունեության մասին Մանվել Գրիգորյանը Նոր տարուն կլինի տա՞նը.Նազիկը հավաքել է կողմնակիցներին «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռազմաճակատ ուղարկված սննդամթերքը յուրացնելու համար կալանավորված Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, օրերս իր մոտ է հավաքել իրենց կողմնակիցներին եւ ասել, որ պետք է ամեն ինչ անել Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) պատգամավոր ընտրվելը թույլ չտալու համար, որովհետեւ ընտրվելու դեպքում Մանվելի՝ ազատության մեջ հայտնվելու համար խոչընդոտներ կստեղծի:          &n Այսօր Հ1-ում թեժ է լինելու. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. «Այսօր տեղի կունենա հայտնի դեբատը՝ ընտրություններին մասնակցող լիդերների միջեւ։ «Բոլոր 11-ն էլ այս պահի դրությամբ նամակով իրենց համաձայնությունը հայտնել են․ որևէ կուսակցություն կամ դաշինք այլ դիտարկում, նկատառում չի հայտնել»,- ասաց Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։ Ըստ որի՝ նախատեսվել է, որ դեբատը կտևի 2,5-3 ժամ, կսկսվի երեկոյան հիմնական լուրերի թողարկումից հետո։ Դեբատի
website by Sargssyan