1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Շարմազանովը պատրաստ է վայր դնել մանդատը, բայց կողմ չի քվեարկի Փաշինյանին

«Ինչ ելույթ ունեցել եմ մայիսի 1-ին, համարեք նույն ելույթն ունենալու եմ մայիսի 8-ին»։ Հետք-ը հայտնում է, որ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պնդելով, որ իր մոտեցումներում ոչինչ չի փոխվել՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետի թեկնածուի պաշտոնում իրեն չհամոզեց։

«Ո՞վ է ասել, որ բոլորս պետք է կողմ քվեարկենք»,-ասաց նա։

Հարցին, թե ի՞նչ է փոխվել մեկ օրվա ընթացքում, որ ՀՀԿ-ն արդեն պատրաստ է կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, Շարմազանովն ասաց․ «Մեկ օրվա ընթացքում ոչինչի չի փոխվել, մենք այդպես ենք հարմար գտել, բայց իմ անձնական քաղաքական դիրքորոշումը չի փոխվել։ Չգիտեմ՝ ինչպես ենք քվարկելու, բայց վարչապետի ընտրությանը ՀՀԿ-ն աջակցելու է: Թե ինչ քանակով կաջակցի, չեմ կարծում, որ դա էական է։ Էականն այն է, որ 53 ձայնն ապահովվի և մեկ երրորդի ստորագրությունն ունեցող անձնավորությունը դառնա վարչապետ»։

Շարմազանովի խոսքով՝ մայիսի 1-ին քվեարկել է հանուն Հայաստանի և Արցախի և պատրաստվում է նույն կերպ քվեարկել։

Հետք-ի հարցին՝ պատրա՞ստ է նաև մանդատից հրաժարվել, ԱԺ փոխնախագահն ասաց՝ պատրաստ է, «մանդատով չեմ ծնվել»։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ հարցերին չի տրվել հստակ պատասխաններ, ես հարցրել եմ գաղափարախության մասին, մարդն ասել է՝ ես որևէ գաղափարախոսություն չունեմ՝ ոչ լիբերալ եմ, ոչ սոցիալիստ, ոչ պահպանողական։ Հարցիս չի պատասխանել, իսկ ինձ համար պետք է հստակ լինի՝ մարդը պահպանողական է, լիբերալ, թե սոցիալիստ։ Արցախյան հարցով 7 շրջաններից հարց եմ տվել, բավարարված պատասխան չեմ ստացել։ Այդ ամենը հաշվի առնելով՝ ասել եմ, որ իրեն չեմ տեսնում գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում: Ես մնում եմ կարծիքին, բայց դա չի նշանակում, որ եթե ես չեմ տեսնում, այլ կարծիք չի կարող լինել»։

Շարմազանովը այդպես էլ չմանրամասնեց, թե ովքեր են կողմ քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։

«Մենք կապահովենք, որ մայիսի 8-ին վարչապետ ընտրվի: Հիմա թե 80 ձայն ապահովենք, թե ավելի շատ՝ դա արդեն երկրորդական է։ Մեր թիմը միասնական է, որևէ ճաքեր մի փնտրեք, մեր խնդիրն է քաղաքական ճգնաժամը չխորացնենք»,-ասաց նա։

Հարցին՝ ճգնաժամը չխորացնելու համար պատրա՞ստ է ինքն էլ կողմ քվեարկեց, Շարմազանովը բացասական պատասխան տվեց։ «Այսինքն Էդուարդ Շարմազանովն այն անձնավորությո՞ւնն է, որը իր սկզբունքները պահի տակ փոխում է։ Հանուն Հայաստանի մեր խմբակցությունը կքվեարկի, որպեսզի մենք ունենանք վարչապետ, հանուն Հայաստանի պետք են սկզբունքային գործիչներ, այլ ոչ թե կարծիքը օրը 6 անգամ փոխող գործիչներ»,-ասաց նա։

Հարց հնչեց սոցցանցերում շատ քննարկված իր դստեր նամակի մասին, Շարմազանովը պնդեց, որ գիշերն է իմացել նամակի մասին, այն էլ՝ լրագրողների զանգերից։

«Երեխայի մտածումներն են, մեծ աղջիկ է արդեն, շուտով 16 տարեկան կդառնա: Ամենակարևորը ինքն իրեն տեսնում է Հայաստանում, իսկ մնացածը չեմ կարող ասել՝ սուբյեկտիվ եմ, չեմ կարող իր գրածները մեկնաբանել»։

Շարմազանովը հերքեց այն լուրերը, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվա է մեկնել։

«Սերժ Սարգսյանը ՀՀ-ից գնալու մտադրություն չունի, իր ընտանիքի, թոռների ապագան տեսնում է բացարձակապես ՀՀ-ում»,-նշեց Շարմազանովը։

Շարմազանովի խոսքով՝ կուսակցությունում չեն քննարկել այն հարցը, թե արդյոք Սերժ Սարգսյանը լինելու է ՀՀԿ նախագահ։

Մանրամասները՝ Հետք-ում։

Դիտվել է 2324 անգամ
ՔԿ-ն արագորեն կարձագանքի ընտրական իրավունքի խ... Արտակարգ դեպք Արցախի Հանրապետությունում. Մատա... ԲՀԿ շտաբից 3 քաղաքացի հրավիրվել է ոստիկանությ... Արցախում հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է... Հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ու... Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ ն... Մեդվեդևը՝ քաղաքականության մեջ կնոջ դերի մասին Ընտրություններով պայմանավորված՝ դատարաններում... ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կոչ ... Ընտրակաշառք խոստանալու դեպքի առթիվ երրորդ քրե... Նիկոլ Փաշինյանը կարևորեց ժամանակակից տեխնոլոգ... Ես ինձ տեսնում եմ այդ պաշտոնում. Վանեցյանը՝ Հ... Վրաստանի կառավարությունը զիջել է. հացահատկի փ... «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը՝ Կարապի լճի մո... Վարչապետի առաջարկով ԱԱԾ սահմանապահ զորքերի հր... Թրամփի շնորհավորանքը ՀՀ անկախության օրվա կապա... ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ Արմեն Վարդանյանին շնոր... Անկախ Հայաստանը 27 տարեկան է Արդեն մոտավորապես պարզ է ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գա... Խոսե'ք, բյուջեն «քոռ դանակով մորթածների» մասի... ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանին 52.000 եվրո... Զորավարժություն 5-րդ զորամիավորումում Մարտի 1-ին տուժած Մուշեղ Սաղաթելյանի գործով Մ... Եթե այսպես շարունակվի, կհանեմ տեխզննման կտրոն... Կառավարությունն ԱԳՆ-ին հատկացրեց 109 մլն 296 ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ...
Արդեն մոտավորապես պարզ է ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսումն իրականացրած անձանց շրջանակը «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ու հրապարակման վերաբերյալ հարուցված քրեական գործով առաջիկայում լուրջ բացահայտումներ են սպասվում:  Մասնավորապես՝ չի բացառվում, որ պարզվի՝ գաղտնալսումն իրականացվել է ոչ թե մեկ, այլ մի քանի հոգանոց խմբի կողմից: Ասել է, թե իրավապահ համակարգի առանցքային ներկայացուցիչների (ու միգուցե ոչ Հերմինե Նաղդալյանի ընկերության կատարած աշխատանքներում մի շարք թերություններ են արձանագրվել «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գյումրիում Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ մեկնարկած փողոցների շինարարական աշխատանքներում մի շարք թերություններ են արձանագրվել: Ու հատկանշական է փաստը, որ Գյումրիում փողոցաշինությամբ զբաղվելու մրցույթը դեռ Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին շահել է ԱԺ նախկին փոխնախագահ ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի ընտանիքին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերութ ԱԱԾ-ն պարզում է՝ որտեղից են գոյացել Ալեքսանդր Սարգսյանի միլիոնները «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, միայն մեկ բանկում ունի 30 մլն դոլար գրավադրված: Իսկ ահա Ալեքսանդր Սարգսյանը վերջերս իր հայտարարության մեջ նշել էր, թե այդ գումարները նա իր հետ Ռուսաստանի Դաշնությունից է Հայաստան բերել այնտեղ աշխատելու տարիներին: «Ժողովուրդ» թերթը երեկ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված անձանց ԱՄՆ մուտք... «Թավշյա հեղափոխությունից հետո մի շարք նախկին պաշտոնատար անձիք, քրեական տարրեր հայտնվել են լուրջ խնդրի առաջ ոչ միայն ՀՀ-ում, այլև՝ արտերկրում: Մինչ իրավապահները հեղափոխությունից հետո կսկսեին զբաղվել նրանցով, շատերը փորձեցին լքել Հայաստանը: Ավելին, նրանց մեծ մասը ապահով հանգրվանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապա Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը «աչքից հեռու» վայրում հանդիպել են «Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ վերջերս Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել, զրուցել են։ Հանդիպումը կայացել է «աչքից հեռու»՝ Ծաղկաձորում։ Մեզ չհաջողվեց պարզել զրույցի բովանդակությունը, բայց տեղեկացանք, որ ՀՀ 2 նախկին նախագահներն առիթը բաց չեն թողում Ծառուկյանից դժգոհելու, որ անկախ իշխանությունների քայլերից՝ շարունակում է սատարել Նիկոլ Փաշինյանին։ ԲՀԿ-ական պատգամավոր
website by Sargssyan