1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՀՀԿ նոր նախագահը.Անսպասելի հանգամանքներ

Տեր-Պետրոսյանը վերցրեց կրակն իր վրա

Հանրապետական կուսակցության պատգամավորները մի քանի անգամ հայտարարել են, որ դառնում են նոր գործադիր իշխանությանն ընդդիմություն, միաժամանակ նույն շրջանակից եղել են ազդակներ, որ դա ամենեւին չի ենթադրելու գործադիր իշխանության օրենսդրական նախաձեռնությունների ինքնանպատակ սաբոտաժ եւ տորպեդահարում:

ՀՀԿ-ն ներկայում կանգնած է ներքին երկու լուրջ կռվի առաջ: Մեկն առնչվում է ներկուսակցական վերադասավորումներին՝ ով է գնում, ով է մնում, ինչ հարաբերակցությամբ, եւ այլն: Մյուսը՝ ներքին զգացողությունների:

Տվյալ դեպքում խոսքը մի կողմից այն մասին է, որ կուսակցությունը պարտվել է շատ կոնկրետ գործընթաց եւ բավական անսպասելի, ու անշուշտ նաեւ ներքին զգացողությունների եւ մտորումների մասով կասկածահարույց պայմաններում, ու այժմ ստիպված է այդ ծանր պարտությունից հետո մտածել քաղաքական դերակատարման ռացիոնալ ուղիների մասին, իսկ մյուս կողմից էլ այդ իրավիճակը բավական մեծ փորձություն է յուրաքանչյուրի արդեն ներքին հոգեբանական ամրության պահով:

Բավական դժվար է չտրվել գայթակղությանն ու զերծ մնալ նոր գործադիր իշխանության հասցեին քինախնդիր կամ մանրախնդիր գնահատականներից, փորձելով այդպիսով «վերադարձնել» այն, ինչ «ստացել» էին նրանից, երբ գտնվում էին հակառակ դիրքերում:

Կախված ներքին այդ երկու լուրջ «կռիվների» արդյունքից, հստակ կլինի ՀՀԿ հետագա հեռանկարը քաղաքական զարգացումներում եւ մասնավորապես հավանական արտահերթ ընտրության ժամանակ:

Բուն խնդիրն այստեղ այն է՝ մի կողմ թողնելով հեղափոխական օրերի եւ ժամերի պաթոսը, էյֆորիան եւ անցնելով աստիճանաբար իր ավելի ու ավելի մեծ մասնաբաժինը ստացող քաղաքական հարթություն, որ զգայականության պարագայում ՀՀԿ անհաշտ հակառակորդը նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, բայց քաղաքական տրամաբանության ու հեռանկարների պարագայում Նիկոլ Փաշինյանն ու ՀՀԿ-ն միմյանից բացի չունեն այլ դաշնակից:

Այդ դիտարկումն առաջին հայացքից տարօրինակ է եւ նույնիսկ խիստ վիճահարույց՝ ինչպես կարող են դաշնակից լինել ընդամենը մի քանի օր առաջ հուժկու դիմակայության մեջ գտնվող Փաշինյանն ու ՀՀԿ-ն:

Բայց խնդիրն այն է, որ հեղափոխական, թե ինստիտուցիոնալ, քաղաքականությունը ամենեւին քարացած, ստատիկ վիճակ չէ: Իսկ դաշնակցությունը քաղաքականության կարեւոր եզրերից մեկն է եւ որեւէ դաշնակցություն ինքնին պախարակելի կամ ողջունելի չէ, ամեն ինչ կախված է խնդիրներից, բովանդակությունից, նպատակներից:

Զգայական հարթության վրա ՀՀԿ-ն թերեւս տենչում է Փաշինյանի կառավարության ձախողումն ու անհաջողությունը, բայց քաղաքական հարթության մեջ դա չի լինելու ՀՀԿ հաղթանակը կամ ռեւանշը: ՀՀԿ առաջ ներկայում այդպիսի խնդիր չկա էլ, որեւէ դեպքում: ՀՀԿ-ն այդ իմաստով պարտվել է անդառնալիորեն, համենայն դեպս առաջիկա մի քանի տարիների համար աներկբա:

Տվյալ պարագայում կուսակցության համար խնդիրը քաղաքականության մեջ սուբյեկտության նվազագույն պահպանումն է, ինչը հնարավոր է միայն Նիկոլ Փաշինյանի կառավարության արդյունավետությանը նպաստելու դեպքում:

ՀՀԿ հեռանկարի բանաձեւը տվել է Սերժ Սարգսյանը, հեռանալուց առաջ՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի: Իրավիճակը շրջելն անհնար է, եթե Նիկոլը հանկարծ սխալվի, ճիշտ «դառնալու» է ոչ թե ՀՀԿ-ն, այլ գործնականում Աստված գիտե, թե ով:

Ու այդ ժամանակ դարձյալ Աստված գիտե՝ կհաջողվի՞ արդեն խուսափել «վենդետայից» կամ «հաշվեհարդարից»: Ըստ այդմ, Փաշինյանից հետո, նրան պարտված ՀՀԿ-ն թերեւս երկրորդ ու արդեն միակ ուժն է, որը պետք է անի հնարավորը, որպեսզի Նիկոլը չսխալվի:

Ըստ այդմ պետք է, որ այլեւս չսխալվի նաեւ ՀՀԿ-ն: Իսկ դա նշանակում է, որ ներկայիս խնդիրը այդ ուժի համար ընդդիմություն դառնալը չէ, այն էլ ամեն գնով դա դրսեւորելը, ինչով օրինակ զբաղված է այդ կուսակցության նոր նախագահի թերեւս ամենահավանական թեկնածու Վիգեն Սարգսյանը, որը տանուլ է տալիս ներքին լուրջ կռիվներից մեկը՝ ռացիոնալի ու զգայականի միջեւ:

Ընդ որում, այդ հանգամանքը թերեւս բավական նրբորեն զգացել էր նաեւ Հայաստանում թե իբրեւ իշխանություն, թե իբրեւ ընդդիմություն պարտության դառը դասը ունեցող Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը, «կրակը վերցնելով իր վրա» եւ Վիգեն Սարգսյանին օգնելով «շեղվել» սխալ ու պետության համար վտանգավոր թիրախից:

Բանն այստեղ Արցախի հարցը չէ, այստեղ պաշտպանական շերտերը մի քանիսն են եւ միայն նախկին նախարարի անզգույշ ու վտանգավոր հայտարարությունները չեն քանդի դրանք:

Խնդիրը տվյալ դեպքում ներքին հարաբերակցությունն է, թավշյա հեղափոխության պաշտպանական դեռեւս բարակ շերտերը եւ ուղիղ ընթացքը: Ոչ միայն նոր կառավարության, այլ գուցե ամենից առաջ հենց հնի համար վտանգավոր կլինի այն ծռելը:

Նարեկ Սարգսյանի արտահանձնման հարցը կքննի Պրահ... «Հույս ունեմ, որ հաջողության եք հասնելու». Ար... ՀՀ ոստիկանությունը գրանցել է ընտրությունների ... «Իշխանությունից հեռացվելուց հետո էլ այդ կուսա... «Ամեն վայրկյան գիտակցելու եմ ամեն քվեի պարտավ... Դե որ էդ միլիոնները չդարսեիք՝ գուցե 80-ականնե... Ժողովրդի կամքը արտահայտվելուց հետո բոլորս լծվ... Ադրբեջանցի ուսուցիչն ամուսնացել է 7-րդ դասարա... Նիկոլ փաշինյանն ուղիղ եթերում է Նախկինում իշխող կուսակցությունները չհաղթահարե... Խոշոր վթար Արարատի մարզում․ 23-ամյա վարորդը բ... «Իմ քայլը»` 70,44, ԲՀԿ-ն՝ 8,27, ԼՀԿ-ն՝ 6,37 տ... «Բաց և թափանցիկ». ԱՊՀ դիտորդական առաքելությու... Ցուցմունք տալուց հրաժարվելը չի կարող քրեական ... ԼՀԿ-ի առաջատարները՝ ռեյտինգային ընտրակարգով Տիգրան Մուկուչյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Քվեարկության ընթացքում լրագրողների գործունեու... Ընտրությունների արդյունքները՝ 220 ընտրատեղամա... Քվեարկության նախնական արդյունքները ժ. 22։43-ի... ՈՒղիղ միացումներ ԿԸՀ-ից, նախնական տվյալներ ըն... Ուղիղ միացում 9/46 ընտրատեղամասից «ՀՀ ՊՆ-ն ԱԺ ընտրությունների վերաբերյալ 39 ա... Ոստիկանությունը պատասխանել է Դավիթ Շահնազարյա... Պրահայի ոստիկանությունը մանրամասներ է փոխանցե... Անցումային արդարադատությունը՝ որոշակի գործի...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան...
Դավիթ Շահնազարյանի որդին քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ-ից՝ որպես քաղհալածյալի որդի «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության համապատասխան մարմինները գրություն են պատրաստում ՀՀԿ ընտրացուցակի երկրորդ հորիզոնականում հանգրվանած Դավիթ Շահնազարյանի և նրա որդու դեմ։ Բանն այն է, որ Շահնազարյանի որդին՝ Գուրգենը, տարիներ առաջ քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ իշխանություններից, ու որպես հիմնավորում՝ Շահնազարյանի որդին ներկայացրել է հոր քաղաքական գործունեության մասին Մանվել Գրիգորյանը Նոր տարուն կլինի տա՞նը.Նազիկը հավաքել է կողմնակիցներին «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռազմաճակատ ուղարկված սննդամթերքը յուրացնելու համար կալանավորված Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, օրերս իր մոտ է հավաքել իրենց կողմնակիցներին եւ ասել, որ պետք է ամեն ինչ անել Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) պատգամավոր ընտրվելը թույլ չտալու համար, որովհետեւ ընտրվելու դեպքում Մանվելի՝ ազատության մեջ հայտնվելու համար խոչընդոտներ կստեղծի:          &n Այսօր Հ1-ում թեժ է լինելու. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. «Այսօր տեղի կունենա հայտնի դեբատը՝ ընտրություններին մասնակցող լիդերների միջեւ։ «Բոլոր 11-ն էլ այս պահի դրությամբ նամակով իրենց համաձայնությունը հայտնել են․ որևէ կուսակցություն կամ դաշինք այլ դիտարկում, նկատառում չի հայտնել»,- ասաց Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։ Ըստ որի՝ նախատեսվել է, որ դեբատը կտևի 2,5-3 ժամ, կսկսվի երեկոյան հիմնական լուրերի թողարկումից հետո։ Դեբատի Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 1-ին կկալանավորվի «Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի դեկտեմբերի 1-ին, խորհրդարանական ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ: Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բավարարել էր գլխավոր դատախազության բողոքը և Քոչարյանի խափանման միջոցը կալանք ընտրելու հարցի քննությունը ուղարկել Վերաքննիչ դատարան: Դատախազությունը պահանջում էր, որ Վճռաբեկ դատարանը բեկանի Վերաքննիչ դատարան Լիդերների հեռուստատեսային դեբատը՝ դեկտեմբերի 5-ին. Ծառուկյանը «շատ լուրջ պատրաստվում է» «Հրապարակ»-ը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի լիդերների հեռուստատեսային դեբատը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին, ըստ ամենայնի՝ երեկոյան ժամը 9-ին, կտևի մոտ 3 ժամ։ Դեբատը կվարեն Արմեն Դուլյանն ու Պետրոս Ղազարյանը։ Քաղաքական ուժերը պահանջել են այլ հեռուստաընկերության լրագրողներ ևս, սակայն Հանրայինն անդրդվելի է գտնվել։ Դեբատն ընթանալու է մոտավորապես հետևյալ ֆորմատով․ լիդե
website by Sargssyan