1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ուշադրություն. ովքեր ճանաչում են Էրեբունիում բռնություններ կիրառողներին, խնդրում ենք հայտնել ՔԿ

Միջոցներ են ձեռնարկվում՝ Էրեբունի վարչական շրջանի տարածքում տեղի ունեցած անկարգություններին մասնակցություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու ուղղությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի բոլոր հանգամանքները, դրանց մասնակից քաղաքացիների և լրագրողների նկատմամբ բռնություն գործադրած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ դիմակավորված, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել:

 

 Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում:

Նախաքննության ընթացքում նյութեր են ստացվել Էրեբունի վարչական շրջանում նույն օրը նաև լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ, որոնք միացվել են հարուցված քրեական գործին: 5 անձ, որոնցից 2-ը լրագրող, ճանաչվել է տուժող և հարցաքննվել:

 

Մշակվել է քննչական պլան, ստեղծվել քննչական խումբ և ըստ դրվագների՝ կատարվում է բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն։ Նախաքննության ընթացքում ներբեռնվել և քրեական գործին են կցվել ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսագրությունները, ինչպես նաև՝ դեպքին առնչվող մամուլում կատարված հրապարակումները: Հարցաքննվել ու շարունակում են հարցաքննվել բազմաթիվ անձինք։ Մեկ անձ ունի դատավարական կարգավիճակ, ում նկատմամբ՝ որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

 

 Կատարված քննությամբ պարզվել է, որ տեղի ունեցած միջադեպերի ժամանակ դեպքի վայրում ծառայություն են իրականացրել նաև ոստիկանության աշխատակիցներ և գրություն է ուղարկվել ոստիկանություն՝ տեղեկություններ տրամադրելու ծառայություն իրականացրած ոստիկանության աշխատակիցների ինքնության և նրանց հարցաքննության ներկայացնելու վերաբերյալ։

 

Քրեական գործի շրջանակներում մի շարք անձանց բնակարաններում կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են զենք և ռազմամթերք, փայտե մահակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, ստուգվում է հայտնաբերված զենքերը պահելու թույլտվություն ունենալու հանգամանքը, գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին։

 

 

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության ստորաբաժանումներին՝ հայտնաբերել և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել տեսագրության մեջ պատկերված և բռնի գործողություններ իրականացնող կոնկրետ անձանց։

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների համատեքստում տարածում ենք նաև արձանագրված անկարգությունների վերաբերյալ լուսանկարները, տեսագրությունները։

 

Խնդրում ենք միջադեպի ժամանակ տուժած հնարավոր այլ անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին։ Ովքեր տեղեկություններ ունեն տեսանյութում տեսանելի բռնություններ կիրառող երիտասարդների ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։

Քրեական գործով պարզված հանգամանքների մասին, քննության շահերից ելնելով, տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ։

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Արման Օսիկյանը նշանակվել է Կադաստրի «գրասենյա... Դիմակավորված անձը մտել է բնակարան, կպչուն ժապ... Գլխատեք, մորթեք, սպանեք, կալանավորեք, 35 ուսո... Մարմաշեն համայնքի ղեկավարը յուրացրել է ազատամ... Եթե այդ սրճարաններից որևէ մեկն իմ հարազատ եղբ... Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ Մա... ԱԱԾ-ի տրամադրած տեղեկություններով բացահայտվել... Հիմի ոստիկանը մերն ա՞, թե՞ այնուամենայնիվ հա... Դավիթ Տոնոյանը Կարմիր խաչի պատվիրակության ղեկ... Լարված իրավիճակ Արաբկիր բժշկական կենտրոնում. ... Սպառնացել էր տարածել լուսանկարները, եթե իր հե... Ոստիկանության զորքերի ծառայողը սահմանին զիծառ... Թրամփը քննադատել է Fox News-ին՝ իր սիրելի աշխ... Նոր Զելանդիայից Անկարային ուղղված և ընկալված ... Ապարան-Քուչակ ավտոճանապարհին մեքենան դուրս է ... Աննա Հակոբյանը Սորոսի հիմնադրամից դրամաշնորհ ... ԱԱԾ-ն՝ «Յունիսերվ»-ի վերաբերյալ ենթադրյալ քրգ... «Պանտերա» գիշերային ակումբում 26-ամյա երիտասա... Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Բ... «Ռոսգոսստրախի» նախկին համասեփականատեր Խաչատու... Քրքում. համեմունք, որի տեղն ավելի շուտ դեղատո... Սա է գործող կառավարության իրավաչափ վերաբերմու... «Ձեր այս մոտեցումները փոխեք. լավ տեղ չեք սլ... «Պետք է ստեղծել այնպիսի համակարգ, որ նպաստ ստ... Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Հանցաշխարհի կարկառուն ներկայացուցիչներ Արա եւ...
ՍԴ-ն մերժել է դատավորներին. Համաներումն օրինական է «Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորները ՍԴ-ում վիճարկել են «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը: Այդ դրույթը վերաբերում ՀՀԿ-ն հետ է վերցրել երիտասարդական հիմնադրամին անվարձահատույց տված տարածքը   «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» հետագա գործունեության ճակատագիրը դեռեւս անորոշ է. հոգաբարձուների խորհրդի նիստը տեւական ժամանակ է` չի կայանում: Ու հիմա մարզային գրասենյակները սպասողական վիճակում են: Ավելին, պարզվում է՝ այս հիմնադրամի` Շիրակի մարզային կենտրոնը, որ նախկինում տեղակայված էր ՀՀԿ մարզային գրասենյակում, հայտնվել է դրսում: ՀՀԿ-ն հետ է վերցր Սերժ Սարգսյանը դեռ Արցախում է. Սպասում էր ԱԽ արտագնա նիստին՝ իր անելիքները որոշելու համար. «Ժամանակ» «Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ով Արցախ էր մեկնել դեռևս մարտի առաջին օրերին, շարունակում է մնալ Արցախում: Սարգսյանը սպասում էր երեկ կայացած ԱԽ արտագնա նիստին, որ ըստ դրա որոշի իր հետագա անելիքները: Սարգսյանը այս ընթացքում շարունակել է ակտիվ շփումները ԱՀ վերնախավի ներկայացուցիչների հետ»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: Հերթական էքշընը ԱԺ-ում գլխավոր դատախազի մասնակցությամբ «Հրապարակ» թերթը գրում է Առաջիկայում ԱԺ-ում սպասվում է հերթական «էքշընը». օրենքով սահմանված կարգով` ՀՀ դատախազը պետք է իր տարեկան հաշվետվությունը ներկայացնի պառլամենտին։ Ե՞րբ կլինի դատախազի հաշվետվությունը՝ հարցրինք` պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանին։ «Տարեկան հաշվետվությունը դատախազը պարտավոր է ներկայացնել մինչեւ ապրիլի 1-ը. դեռ բավականին ժամանակ կա։ Այս պահին կ Կարեն Կարապետյանի ծրագիրը կիսատ է մնացել «Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման ժամանակ նախաձեռնել էր «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքը զբոսաշրջային գոտու վերածելու ծրագիրը: Ստեղծվել էր «Կումայրի վերածնունդ» ներդրումային հիմնադրամը, առաջին ներդրողն էլ ինքը՝ վարչապետն էր՝ կես միլիոն դոլար։ Մեծ շուքով բացվեց վերանորոգված Ռուսթավելի փողոցը: Սակայն այդքանով ամեն ինչ ավարտվել է, հեղա
website by Sargssyan