1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Արցախում տեղի ունեցող փոփոխությունների հետ կապված՝ մենք պետք է զգուշավոր լինենք. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է Արցախում կատարվող իրադարձություններին, ՀՀ ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխություններին:

Արցախի խորհրդարանի նախկինպատգամավոր ՎահանԲադասյանն օրերառաջֆեյսբուքյան իր էջումհրապարակել էր «Լույս Արցախին» նախաձեռնողխմբի անդամների ցանկը և հայտարարություն։Նաողջունելով Հայաստանում«թավշյա հեղափոխությունը»՝ նշել էրոր փոփոխություններիկարիք կա նաևԱրցախումորում 1993թ.-ից իշխում են նույն մեթոդներովինչ ՀայաստանումՀնարավոր համարո՞ւմ եք թավշյա հեղափոխության գործընթացներԱրցախում։

– Շատ մեծ ուշադրությամբ հետևում ենք Արցախում տեղի ունեցող իրադարձություններին: Նաև աշխատում ենք, ըստ էության, որևէ կերպ այնպիսի հայտարություններով հանդես չգալ, որոնք կարող են ավելի սրել իրավիճակը: Կարծում եմ՝ այն, որ փոփոխություններ անհրաժեշտ են բոլոր ոլորտներում և բոլոր վայրերում, միանշանակ է: Բայց Արցախում տեղի ունեցող փոփոխությունների հետ կապված՝ մենք պետք է զգուշավոր լինենք:

Ես միշտ կողմնակիցն եմ եղել Արցախում մարդու իրավունքների, ազատությունների, ժողովրդավարության զարգացմանը, այդ արժեքների պաշտպանությանը: Բայց մյուս կողմից՝ նաև կարծում եմ, որ Արցախը յուրահատուկ իրավիճակում գտնվող պետություն է, և մենք պետք է հաշվի առնենք այդ հանգամանքը: Հետևաբար՝ կողմ եմ Արցախում ժողովրդավարական փոփոխություններին, բայց այդ փոփոխությունները պետք է տեղի ունենան Արցախի Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ընթացակարգերով:

– Քանի օր է՝ Արցախում բողոքի զանգվածային գործողություններ են տեղիունենում՝ ճնշումներ են գործադրվում Արցախիիշխանությունների վրաՊատերազմական վիճակում գտնվող պետության համար դրանք ինչպիսի՞հետևանքներ կարող են ունենալ:

– Ինչ վերաբերում է վերջին բողոքի ակցիաներին, բողոքը ակցիայի հիմքը, տեղի ունեցող դեպքերն այն մասին են խոսում, որ կոնկրետ հակաօրինական դեպքեր են տեղի ունեցել՝ ապօրինություն, և Արցախի իրավապահ մարմինները պետք է համապատասխան ընթացակարգերով վարույթներ հարուցեն, հայտնաբերեն մեղավոր անձանց (որքանով գիտեմ, արդեն բոլորը հայտնաբերված և պարզ են) և պատասխանատվության հարց լուծեն: Սա կարևոր մարտահրավեր է Արցախի ժողովրդավարության համար, և վստահ եմ, որ Արցախը կդիմագրավի այդ մարտահրավերին՝ իր կայացած ինստիտուտներով:

Այն, որ Արցախում, ըստ էության, ազատությունների սով է զգացվում, միանշանակ է: Բայց այդ ազատությունները պետք է քայլ առ քայլ ամրագրվեն տարբեր հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, կուսակցությունների գործունեությամբ, քաղաքացիական հասարակության ձևավորմամբ: Ես միշտ կողմնակիցն եմ եղել, որ Արցախում քաղաքացիական հասարակություն ձևավորվի, և ազատություն լինի իրավունքի գերակայության, մարդու իրավունքների, ժողովրդավարության իմաստով, պաշտպանված լինեն անհատի իրավունքները: Վերջին տարիներին Արցախի օմբուդսմենի ակտիվ աշխատանքն է նաև ինձ համար շատ ոգևորիչ, և դա կարևոր նշաններից է, որ Արցախը գնում է այդ ճանապարհով: Ես կարծում եմ, որ հնարավոր է այդ լարումները, ըստ էության, բերել մի այնպիսի ընթացքի մեջ, որը դրական փոփոխությունների կբերի Արցախում:

 

Իսկ Արցախի իշխանություններն էլ պետք է պատրաստ լինեն այդ փոփոխություններին, որոնք պետք է իրականացնեն եղած մեխանիզմների, Սահմանադրության և օրենսդրության շրջանակներում:

– Փոփոխություններ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք։

– Խորհրդարանական մեխանիզմներն ուժեղացնել, իշխանության միջև փոխզսպման և հակակշռման մեխանիզմները հստակեցնել:

– Արցախի նախագահը հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ, ևկոնկրետ քայլեր են ձեռնարկվում մեղավորներինպատժելու ուղղությամբ։Լևոն ՏերՊետրոսյանըարձագանքելով արցախյան այդիրադարձություններին, գրել է. «Որ զանգվածայինբողոքի առիթ հանդիսացածմիջադեպի մեղավորները խստագույնս պետք է պատժվենոչ ոք չի կարողառարկելայս կապակցությամբԼՂՀ նախագահը ևս հստակ հավաստիացում էտվելՍակայն ուժային կառույցներիԱԱԾ-ի և Ոստիկանությանղեկավարներիհրաժարականի պահանջի կատարումը ծանր հարված կլինի ԼՂՀ իշխանականհամակարգինինչից չեն հապաղի օգտվելմեր հակառակորդներըԼՂՀ ԱԱԾն ևՈստիկանությունը Բանակից հետո Ղարաբաղի անվտանգության ապահովմանկարևորագույնհաստատություններն ենորոնց չի կարելի ցնցումներիենթարկել»:

– Ես կարծում եմ, որ Արցախի նախագահի դատապարտող հայտարարությունը շատ կարևոր ուղերձ է եղել, և դրանից հետո պետք է հետևենք գործողություններին: Դրանք բոլորը պետք է ի կատար ածվեն: Հրաժարականների պահանջի մասով՝ ես կարծում եմ՝ պետք չէ շտապել: Քննությունը թող ընթանա, և քննության արդյունքներով կարող են հրաժարականներ լինել կամ չլինել: Եթե քննության արդյունքներով ապացուցվի, որ կան մեղավոր բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ապա, այո՛, նրանց պետք է ազատել և նոր մարդկանց նշանակել:

Եթե պարզվի, որ այդպիսիք չկան, կարծում եմ՝ այդ պահանջն էլ ինքնըստինքյան կվերանա: Այսինքն՝ եթե քննությունն ընթանում է, և քննության վերաբերյալ այս պահին կա հասարակական, խորհրդարանական հսկողություն, նաև հսկողություն ընդդիմության կողմից, ուրեմն պետք է հետևել այդ քննության ընթացքին:

– ՀՀԿն հայտարարեցոր պատրաստ են իշխանությունների հետ քննարկելխորհրդարանական ընտրությունների անցկացմանձևաչափը և ժամկետները։Կառավարության ծրագրի ներկայացված նախագծում ժամկետներ են նշվելարդեն՝ մեկ տարվա ընթացքում։Ձեր կարծիքով՝ ինչո՞վ էր պայմանավորվածՀՀԿի դիրքորոշման փոփոխությունըդուք արդեն ունե՞ք ձևավորվածտեսակետթեԸնտրական օրենսգրքում ինչպիսի փոփոխություններ պետք էլինեն, և ե՞րբ է իրատեսական ընտրությունների անցկացումը։

– Ես այդ խմբի կազմում եմ լինելու, որը պետք է ձևավորվի: Երբ կձևավորվի, արդեն աշխատանքային ֆորմատով մեր առաջարկները կներկայացնենք: Բայց խոսքը գնում է համամասնական ընտրակարգ ունենալու և ընտրողների իդենտիֆիկացիայի մի շարք մեխանիզմների, ցուցակների մաքրման մասին:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի դիրքորոշմանը, ապա ՀՀԿ-ն, ըստ էության, կողմ քվեարկելով կառավարության այս ծրագրին, նաև կողմ է արտահայտվում արտահերթ ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը, և նրանք գնալով ավելի կոնստրուկտիվ են տրամադրված այս պրոցեսին: Ես դրական եմ գնահատում: Կսկսենք խմբով աշխատել, տեսնենք՝ ինչ ենք անում:

Տեսանյութ՝ ինչպես են ոստիկանները մեկնում մարտ... Նիկոլ Փաշինյանի խոսնակն արձագանքել է զենքի վա... Տեսանյութ.Պարոն Փաշինյան, խնդրում եմ Ձեր անմի... «Երբ 2006 թվականին Ռոբերտ Քոչարյանը ստեղծեց Գ... «Կարա՞ք հոդաբաշխ ձևով բացատրեք...». Մարուքյան... Գյումրիի «Աստրալ» հյուրանոցի սենյակները տրամա... Շնորհակալություն փոխված ու բարեփոխվող ոստիկան... Սրբապղծություն` Տավուշի մարզում. Մակարավանքից... Զարիֆ. Իրանի բալիստիկ հրթիռները բանակցություն... «Խմբագրությունում արյուն են պահանջում». BBC-ի... Քաղաքացիները գնահատել են կառավարության գործու... Երևանում դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամերից սպա... Մելինեն օգնությա կարիք ունի.PHOTO «Գագիկ Ծառուկյանին ասեք՝ նայի». Էդմոն Մարուքյ... Նախագահ Սարգսյանը մասնակցել է Վրաստանի նորընտ... Ո՞վ է Հայաստանի թիվ 1 անձեռնմխելին Զենքի սպառնալիքով առևանգել են ոստիկանության Ա... ԱՐԹՆԱՑԵՔ ՄԱՐԴԻԿ, մի փոքր սրտացավ ապրեք.Խոսքս ... Տեսանյութ.Այս կռվի մեջ մենք ճիշտ ենք․Էդմոն Մա... Սպիտակցի Հայկոն մանրամասներ է ներկայացնում հա... Ռոբերտ Քոչարյանի որդին հարցաքննվել է ԱԱԾ-ում «Նարեկ Սարգսյանը շուտով կարտահանձնվի և կկանգն... Ընկերոջ դեմ սուտ ցուցմունք տալու համար Մանուկ... «Թող դատի տա, ե՞ս պիտի անհանգստանամ, չեմ անհա... «Ոչ ասեք և հեռացեք անմիջապես». ԱԱԾ-ն զգուշացն...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան...
Ինչ է սպասվում Արցախում. փոփոխություններն այսքանով չեն ավարտվելու «168 ժամ» թերթը գրում է. «Արցախում սպասվող կադրային փոփոխությունները, որոնց մասին արդեն մի քանի օր է՝ գրում են տարբեր լրատվամիջոցներ, եւ որոնք ակտիվորեն հերքվում էին համապատասխան գերատեսչությունների կողմից, երեկ իրականություն դարձան:                       Պաշտոնից ազատվել է Արցախի ՊԲ նախարար-պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտ Իրավապահները հայտնաբերել են Արամ Հարությունյանի գործով հետախուզվողին. ով է նա և ինչով է հայտնի «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները հայտնաբերել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկինում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի դեմ խոշոր չափերի կաշառք վերցնելու համար հարուցված քրեական գործով հետախուզվողին:               Մասնավորապես, այս գործով հետախուզման մեջ էր գտնվում Սեւանի հոգեբուժարանի կլինիկայի նախկին տնօրեն Գագիկ Բազմամիլիոնանոց թալան՝ սպորտի նախարարությունում «Ժամանակ»-ը գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացրել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում, հայտնաբերել բազմամիլիոնանց չարաշահումներ: Այս բացահայտումներին առայժմ հանրային հնչողություն չի տրվում: Իշխանությունները սպասում են նոր կառավարության ձևավորմանը, երբ այս նախարարությունը կլուծարվի և կմիանա մշակույթի նախարարությանը, և նախարար Գաբրիել Ղազարյանը կդառնա շարքա Կոալիցիա չի լինելու «Ժամանակ»-ը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախընտրական շրջանում իր կուսակիցներին մոտիվացնելու համար խոստանում էր, որ ընտրություններից հետո ԲՀԿ-ի մասնակցությամբ նոր կոալիցիա է ձևավորվելու՝ ասելով, թե այն ոլորտներում, որոնք վստահվելու են ԲՀԿ-ին, ինքն անձնական ներդրումներ է անելու: Ընտրություններից հետո խորհրդարան չանցած, բայց ԲՀԿ-ի համար անիմաստ աշխատած թեկնածուները սպասում են կոալիցիայի ձևավորման Հունվարի 1-ից հետո գազը կթանկանա՞. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ պայմանագիրը ավարտվում է 2018թ. դեկտեմբերի 31-ին: Մեր ունեցած տեղեկություններով՝ այս պահին Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ նոր բանակցություններ չեն վարվում, և մեծ է հավանականությունը, որ հունվարի 1-ից հետո Ռուսաստանը Հայաստանին գազ կվաճառի ավելի բարձր գնով, ինչի արդյունքում կբարձրանա նաև սպառողներին մատակարարվող գազի գինը: Հայաստանի իշխանությու
website by Sargssyan