1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Խնդրում եմ մի թաղեք մեզ. Ցմահ դատապարտյալի բացառիկ հարցազրույցը

23 տարի պատիժը կրող ցմահ դատապարյալ Ստեփան Գրիգորյանը արդեն 3 տարի դատական տարբեր ատյաններում վիճարկում է վաղակետ ազատման իր իրավունքը: ՔԿՀ-ը ղեկավարությունը դրական բնութագիր է տվել ցմահ դատապարտյալին, սակայն ՀՀ օրենքում վաղակետ ազատ արձակման մասին ամրագրված կետը այդպես էլ չի գործում:

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին ներման խնդրագրով դիմած դատապարտյալը կանգնել է փաստի առաջ:

«Թերթերից մեկում հրապարակվեց հոդված, որտեղ նշվում էր՝ նախագահը ներել է ինձ, ես վայրկյաններն եմ հաշվել, որ ազատ արձակվեմ, սակայն ինֆորմացիան կեղծ էր: Դուք պատկերացնում եք 23 տարի փակի տակ գոյատևող մարդու հոգեվիճակը»,-ScanNew.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց Ստեփան Գրիգորյանը:

Ստեփան Գրիգորյանը դիմում է նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին«Նախորդ իշխանությունը մի դիրքորոշում էր որդեգրել՝ արհամարհում էր մարդուն: Այս առիթով ես բաց նամակով դիմել էի հանրապետության նախագահին, բայց այդպես էլ արձագանք չստացա: Ես նշել էի, որ ՔԿՀ ղեկավարությունը ինձ դրական բնութագիր է տվել ու նախագահը, որպես երկրի ճակատագրի երաշխավոր, պետք է չխաղա մարդկային ճակատագրերի հետ: Դատավորները անկաշկանդ հղում են անում դատավորին ու ասում են՝ դաբրո չկա: Ընդգծում են՝ ցմահ դատապարտյալի ազատ արձակման նախադեպը չկա: Այսինքն՝ մեր երկրում օրենքներն ուղղակի գրվում են ու մնում թղթի վրա: Մեկին, երկուսին ազատելու դեպքում գոնե ցույց կտան, որ Հայաստանում օրենքները գործում են: Ուզում եմ հավատալ, որ ցմահ դատապարտյալների ներման խնդրագրերը այս իշխանության օրոք չեն արհամարվի»:

Ստեփան Գրիգորյանը ընդգծում է՝ դժվար է այդքան տարի դատապարտյալ լինելով մարդ մնալը. «Վեց տարի ես ապրել եմ իմանալով, որ իմ համար մահապատժի դատավճիռ կա: Այդ վեցը տարիների ընթացքում ես տառապել եմ, ամեն անգամ, երբ խցի դուռը բացվում էր՝ սպասում էի, որ ինձ կտանեն գնդակահարելու: Մեր մահապատժը կասեցվել էր, բայց չէր հանվել ու անգամ Գերագույն խորհրդում խոսակցություն էր եղել՝ գնդակահարել դատապարտվածներին մինչև նոր օրենքի ընդունումը: Երբ մեզ այցելեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, արձանագրեց, որ Քոչարյանը ներում շնորհելով թույլ է տվել մարդու իրավունքների կոպիտ խախտում: Դրանից հետո մեզ այցելեց 5 հոգուց բաղկացած պատգամավորների խումբ՝ Ռաֆիկ Պետրոսյանի գլխավորությամբ: Նրանք ևս արձանագրեցին, որ մարդու իրավունքների կոպիտ խախտում է թույլ տրվել ՀՀ նախագահի կողմից: Մեզ այցելեց նաև ԱԺ այն ժամանակվա նախագահ Տիգրան Թորոսյանը: Ես նրան ներկայացրի օրենսգիրքը: Ներում շնորհելով՝ նախագահը պետք է մինչև 20 տարվա ազատազրկմամբ փոխարիներ մահապատիժը: Ցավոք, գործող օրենսդրությունն էլ ոտնահարվեց: Ինձ միշտ ասում էին, որ սա քաղաքական հարց է և կարող է լուծվել միայն Բաղրամյան 26-ում»,- նշեց ցմահ դատապարտյալը:

Ստեփան Գրիգորյանը ցանկանում է կրկին բարձրաձայնել ցմահ դատապարտյալների իրավունքների մասին. «Եթե այսքան տարվա մեջ հինգ աշխատակից գտնեք, որ իմ մասին ասեն՝ վտանգավոր մարդ է, ապա ձեռքերս կբարձրացնեմ ու ցմահ կմնամ այստեղ: 91 թվականից հետո ցմահ դատապարտվածների մեջ կան արդեն կիսախելագարներ, մի մասը մահացել է, մնացածներս հավատում էինք արդարությանը: Իմ հետ շփվող կալանավորները պատրաստ են իմ համար ստորագրահավաք անցկացնել: Խնդրում եմ մի թաղեք մեզ, մենք էլ ենք այս պետության մասնիկը»,- եզրափակեց Ստեփան Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար: 2003թ. օգոստոսի 1-ին  նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի 103 հրամանագրով մահպատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Մայիսի 14-ին լրացել է նրա անազատության մեջ գտնվելու 20 տարին և օրենքի համաձայն դիմում է ներկայացրել` իրեն վաղաժամկետ ազատ արձակելու համար։

մանրամասն՝այստեղ

Դիտվել է 3194 անգամ
«Դոն Պիպո»-ի ձերբակալման որոշումը բողոքարկվել... «Ես այդքան թուլամորթ մարդ չեմ, որ ինքնասպանու... 5 րոպե առաջ եմ իջեցրել. Մանվել Գրիգորյանի կնո... Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումն... Զինվորի «փայն ուտող ռեկետչիկի» տեղը՝ քրեակատա... Կիսատությունը՝ կարող է խնդիրներ ստեղծել իշխան... Գեներալ Մանվել Գրիգորյանը պետք է պատժվի ԱԱԾ.Առաջնագծի զինվորներին ուղարկված օգնությու... Մանվել Գրիգորյանի բողոքը դատարանը մերժեց Գողացել է ճակատում կռվող զինվորին նախատեսած օ... Եթե վերականգնվեմ, այո՛, աշխատելու եմ և առաջին... Ինչո՞ւ հենց այս պահին ձերբակալեցին Մանվել Գր... Արման Թաթոյանն այցելել է ԱԺ ձերբակալված պատգա... Բախում՝ կարմիր բերետավորների և գեներալ Մանվել... «Նստենք եւ սպասենք, թե բարի հորեղբայրը երբ մե... ՀՀԿ-ն պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա Մ... Մարիամ Մելիքյանը վայելում է հանգիստը Ստամբուլ... ՈՒղիղ․ Էջմիածին. հավաք՝ հաջակցություն և ընդդե... «Դոն Պիպո»-ն և Մանվել Գրիգորյանը ձերբակալվել ... Քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանի հրաշալի կատ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այդքան անհանգստացած տեսք ունե՞մ. ե... Էջմիածնի քաղաքապետը Հակոբ Հակոբյանին և մյուսն... Չկա մեկը, որ չսիրե Երան մայրիկին ՄԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՍՅԱ ՄԱՅԼԵ – ԲՈՂՈՍԵԱՆ Շմայսը՝Ձեր խաղերից, Ձեր բյուջեներից, հեռու է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ
Հա­մակարգ են վերադառնում ռիսկային և կոռումպացվածի համբավ ունեցող նախկին աշխատակիցները «Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ից ստացվող տեղեկու­թյունները մեզ հանգեցնում են այն եզրահանգման, որ այնտեղ ոչ թե հեղափոխություն, այլ հա­կահեղափոխություն է եղել: Հա­մակարգ են վերադառնում նախ­կինում ռիսկային և կոռումպացվածի համբավ ունեցող աշխատակիցները: 2017թ. հունիսին ՊԵԿ կառուցվածքային փոփո­խությունների արդյունքում տե­ղի ունեցավ աշխատակիցների մոտ 40 տոկոսի կրճատում: Հիմք ընդունելով Պ Չեխովի դպրոցում հաջորդ դասարան փոխադրելու համար գումարներ են պահանջում «Ժամանակ»-ի խմբագրություն էին ահազանգել մայրաքաղաքի Չեխովի անվան թիվ 55 դպրոցի մի խումբ ծնողներ եւ դժգոհում էին, որ 8-րդ դասարանից 9-րդ փոխադրված աշակերտներից տնօրինությունը գումարներ է պահանջում: Ըստ ծնողների` դպրոցի փոխտնօրենը հերթով մոտենում է ուսման առաջադիմությամբ աչքի չընկնող աշակերտներին եւ նրանց հորդորում կա՛մ թողնել դպրոցը, կա՛մ հաջորդ օրը ներկայանալ ծնողի հետ: Ծնողի ներկայությունը փոխտնօրենը բացատրո Թիրախում Հրազդանն է. ինչ է սպասվում Կոտայքի նորանշանակ մարզպետին և քաղաքապետին «Ժամանակ» օրաթերթը գրում է. «Կոտայքի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և Հրազդանի քաղաքապետի հրաժարականի թեման այն վառ օրինակն է, թե ինչպես չի կարելի աշխատել նոր Հայաստանում։ Մարզպետը պատրաստվում է ստուգումներ սկսել Հրազդանի քաղաքապետարանում: «Այո, հիմնավոր կասկածներ ունեմ համայնքի զարգացման գործում համայնքի բյուջեի ոչ նպատակահարմար ծախսերի հետ կապված և ցանկանում եմ համոզվել, որ բյուջեով նախա Հեղափոխությունից հետո էլիտար հարսանիքների շարքը կբացի հայտնի գործարար Խաչիկ Խաչատրյանը՝ Վալենսիայի ... Հեղափոխությունից հետո էլիտար հարսանիքների շարքը կբացի հայտնի գործարար Խաչիկ Խաչատրյանը՝ Վալենսիայի Խաչիկը՝ «X գրուպ»-ի նախագահ, Ջրաշխարհի, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկայի»։ Հունիսի 29-ին` այլեւս ոչ թե «Ֆլորենս» համալիրում, այլ «Տասից տաս» ռեստորանային համալիրում (որը պատկանում է նույն Խաչիկ Խաչատրյանին) տեղի կունենա նրա որդու հարսանիքը: Հրավիրված են նաեւ իշխանական հին էլիտ Արմեն Աբրահամյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐՄԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասի
website by Sargssyan