1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Դատավճիռը թմրանյութերի շրջանառության հոդվածով չէ, այլ ապօրինի ռազմամթերք պահելու

Փոխվարչապետի գրասենյակի հայտարարությունը:

Սիրելի՛ քաղաքացիներ, տեղյակ ենք, որ փոխվարչապետի խորհրդական Գեորգի Մուրադյանի նշանակումը սոցիալական ցանցերում և մամուլում որոշակի քննարկումների և մտահոգությունների առիթ է դարձել: Ուսումնասիրել ենք նաև մամուլի անդրադարձը Գեորգի Մուրադյանի կենսագրությանը, մասնավորապես՝ նրա ենթադրյալ առնչությանը թմրանյութերի մաքսանենգության հետ: Այս առիթով մենք մեր մտահոգությունն ենք հայտնում տեղեկատվության ոչ համակողմանիության կապակցությամբ:

Հրապարակումներից որևէ մեկում մենք չենք տեսել այն փաստի արձանագրումը, որ Գեորգի Մուրադյանի նկատմամբ կայացված դատական վճիռը թմրանյութերի ապօրինի շրջանառության հոդվածով չէ: Թեև Մուրադյանը 2007 թվականին հարուցված թմրանյութերի մաքսանենգության գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, սակայն քննության ընթացքում որևէ ապացույց չգտնելով՝ մեղադրանքի էությունը փոխվել է, և նրան առաջադրվել է ապօրինի ռազմամթերք պահելու մեղադրանք: Եվ հենց այդ մեղադրանքով է մեղադրական կողմը ներկայացել դատարանում:

Հինգ ամիս և տասն օր տևած կալանքից հետո Մուրադյանը ապօրինի ռազմամթերք պահելու մասով մեղավոր է ճանաչվել, դատապարտվել 5 ամիս 10 օր ազատազրկման և ազատ արձակվել դատարանի դահլիճից:

2008 թվականին նա բողոքարկել է վճիռը վերաքննիչ դատարանում և արդարացվել: Այս բոլոր փաստերն անտեսված են մամուլի առկա հրապարակումներում: Թեև մեր գրասենյակը և պարոն Մուրադյանը գիտակցում են, որ պաշտոնատար անձը, էթիկայի նորմերով պայմանավորված, առավել լայն հանդուրժողականություն պիտի ցուցաբերի քննադատություններին, սակայն, եթե հարցը դիտարկենք իրավական տեսանկյունից, կա ուժի մեջ մտած վճիռ, որով Մուրադյանն արդարացվել է:

Իսկ եթե հարցը դիտենք իրավական հարթությունից դուրս, ապա առանցքային նշանակություն ունի հիշյալ գործի քննության ժամանակաշրջանը, երբ Հայաստանի դատաիրավական համակարգը հենված չի եղել արդարության սկզբունքի վրա: Գործի քննության մեջ տեղ գտած բազմաթիվ հակասությունների համատեքստում որևէ միանշանակ գնահատական օբյեկտիվ համարվել չի կարող:

Փաստերի ոչ համակողմանի ներկայացումն ու ոչ պատշաճ վերլուծությունը օբյեկտիվորեն կարող էին և հանգեցրել են հանրային բացասական ընկալումների: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ ենք համարել հանդես գալ այս հայտարարությամբ:

Ինչ վերաբերում է Գեորգի Մուրադյանի` խորհրդականի պաշտոնում նշանակման նպատակահարմարությանը, նշենք, որ պարոն Մուրադյանը ունի համակարգի տարբեր օղակներում աշխատելու հարուստ փորձառություն, իր ջանքերով հիմնադրվել է Օդեսայում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը և լուծել իր առջև դրված խնդիրները բազմազգ այդ տարածաշրջանում` արժանանալով բոլոր կողմերի վստահությանը, ունի բանակցային դրական որակներ, լավ է ճանաչում պետական կառավարման համակարգն իր կառուցվածքով և պատմությամբ, ուստի նրա խորհրդատվությունը անհրաժեշտ է նոր կառավարությանը որոշումների կայացման հարցում:

Շնորհակալություն ենք հայտնում վստահության և մեր գործունեության նկատմամբ ցուցաբերած մանրակրկիտ ուշադրության համար:

ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար

Վարագ Սիսեռեանի ֆեյսբուքյան էջից

 

Հունվարի 17-ին անմահ հերոս Մերուժան Ստեփանյան... «Սկսվել է բարձրաստիճան պաշտոնյաների 2018թ. եկ... Ո՞ր ծառայությունների դիմաց պետական տուրք չի գ... Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից Տա... ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ՆԱՏՕ-ի Ռազմական կո... Մոսկվան զբաղվում է ՌԴ-Իրան-Ադրբեջան գագաթնաժո... Երևանում մեքենայից կրակել են մարդկանց ուղղութ... Աղաչում եմ արեք ամենայն ինչ, որ շփոթություն չ... Ինչպե՞ս եք պատրաստվում կանգնել Կարո Փայլանի կ... Քոչարյանի կալանքը երկարաձգելու կամ նրան գրավո... Արցախում բարձր են գնահատում ՀՅԴ հայրենանվեր գ... Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի ԺՊ Զոհրաբ Մնացական... Video.Կռիվ՝ Ազգային Ժողովում Սպանություն Սպիտակում. հանցագործությունը բացա... Մանվել Գրիգորյանը ցանկանում է մեկնել Ֆրանսիա՝... «Չսպիացող վերքեր...» ԱԼԻՆԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Ծառուկյանի անվան հետ կապվող գազալցակայաններու... ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Զենքի գործադրմամբ խուլիգանություն, դանակահարո... Հանրապետությունում սուր շնչառական վարակներով ... Լոռու մարզի դատախազի տնից գողության փորձ կատա... Քրեական քաղաքականության և պատժից ազատելու ինս... Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների` 3-րդ դ... Զինված ուժերում մահվան ընդհանուր դեպքերը նվազ... Շիրակի պետհամալսարանի խառնակիչների խաղի նպատա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Հանցաշխարհի կարկառուն ներկայացուցիչներ Արա եւ...
Մանվել Գրիգորյանը ցանկանում է մեկնել Ֆրանսիա՝ բուժման նպատակով. «Ժամանակ» «Ժամանակ»-ը գրում է. «Մանվել Գրիգորյանը ցանկանում է լքել Հայաստանը և բուժման համար մեկնել Ֆրանսիա: Այդ նպատակով տարբեր միջնորդների միջոցով նա դիմում է ներկայիս խորհրդարանի պատգամավորներին, որ վերջիններս ստորագրեն ՀՔԾ-ին ուղղված միջնորդության տակ, որպեսզի իր նկատմամբ կիրառվող խափանման միջոցը փոխվի, և ինքը կարողանա դուրս գալ Հայաստանից: Պատգամավորներն այնքան էլ հակված չեն ստորագրել նման միջնորդության տակ Ծառուկյանի անվան հետ կապվող գազալցակայաններում ՊԵԿ-ը «լուրջ» ակտեր է գրել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով` Ամանորի տոների շեմին ստուգումներ են կատարվել որոշ գազալցակայաններում, ու հատկապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապվող կայաններում ՊԵԿ-ը բավականին «լուրջ» ակտեր է գրել, ինչն այժմ պատրաստվում են դատական կարգով վիճարկել: Խորհրդարանում այդ մասին հարց ուղղեցինք Գ. Ծառուկյանին։ Նա պատասխանեց․ «Ստուգումներ, բնականաբար, ընթանում են, ընթա Վանո Սիրադեղյանի նախկին վարորդ. Վահագն Հարությունյանը անձամբ ինքն է սկսել ինձ ծեծի ենթարկել. «Հայկակ... Մարտի 1-ի գործով 4 տարվա ազատազրկման դատապարտված, նախկին քաղբանտարկյալ Վարդան Ղավալբաբունցը չի դիմել իրավապահներին, որպեսզի վերաբացեն իր գործը: Նա կալանավորվել է 2008 թվականի մարտի 16-ին։ Ըստ մեղադրանքի՝ Ղավալբաբունցը, անմիջական մասնակցություն ունենալով 2008թ. մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին, նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, քաղաքապետարանի հարակից տարածքում ծառայություն իրականաց Լարսը փակ է. ռուսական կողմում կուտակված են 906 մարդատար, 109 բեռնատար ավտոմեքենաներ և 5 ավտոբուս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Քեթիի ոլորաններում, Լոռու մարզում, Մաստարա-Լանջիկ, Ապարան-Քուչակ, Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած, Գորիս-Կապան և Մեղրի-Քաջարան ավտոճանապարհներին տեղ-տե Փաշինյանը ՔՊ վերնախավին հորդորել է Ամանորի տոներն անցկացնել Հայաստանում. հետ են տվել տոմսերը «Իշխանական և «Քաղպայմանագրի» վերնախավին Նիկոլ Փաշինյանը հորդորել է ամանորյա տոներն անցկացնել Հայաստանում։ Սակայն նրանց մեջ եղել են մարդիկ, ովքեր արդեն տոմսեր են գնել, հյուրանոցներ ամրագրել և ստիպված են եղել հրաժարվել վաղօրոք նախատեսված ուղևորություններից։ Նրանք հետ են վերադարձրել տոմսերը, չեղարկել ամրագրումները, որոշ գումարներ կորցրել։ Փաշինյանը՝ ինքը, դեկտեմբերի 31-ին լինելու է Հանրապետության հրապարակո
website by Sargssyan