1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Նոր զարգացումներ զինծառայողի բռնաբարության գործով. նա հրաժարվել է արագացված դատաքննությունից և արցախցի փաստաբանից

forrights.am գրում է.Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում սկսվել է Մարտակերտի զորամասերից մեկում տեղի ունեցած առանձնահատուկ դեպքի շուրջ դատաքննությունը։ Հունիսի 3-ին երկրորդ դատական նիստն էր նշանակված։ Ամբաստանյալը ժամկետային զինծառայող Կ․-ն է, որը փետրվարին, բանակ զորակոչվելուց օրեր անց ահազանգել էր մորը, որ իր անմիջական հրամանատար, կապիտան Գ․-ն ծեծել է եւ պարբերաբար բռնաբարել է իրեն:

Գ-ն այս գործով անցնում է որպես տուժող։ Նա երդվում է, որ երիտասարդն իրեն զրպարտել է բանակից ազատվելու նպատակով:

Կ․-ն այս գործով միանգամից չի մեղադրվել։ Նա, նախ, տուժող էր, որին պահում էին ռազմական ոստիկանությունում, ոստիկանների անսահման տիրապետության ներքո, հոգեբանական ճնշումների էին ենթարկում, թույլ չէին տալիս, որ առանց վկաների հանդիպի մորը, ստիպեցին հրաժարվել փաստաբանից: Ի վերջո, զինծառայողը ցուցմունք գրեց, որ զրպարտել է սպային, և նրան մեղադրանք առաջադրեցին քրեական օրենսգրքի 333 հոդվածով՝ «Սուտ մատնություն»:

Այդ պահից սկսած երիտասարդի ճակատագիրը կանխատեսելի էր՝ արագացված դատաքննություն և ազատազրկման փոքր ժամկետ, կամ, լավագույն դեպքում պատժի պայմանական կիրառում: Բայց հունիսի 3-ին, դատարանում երիտասարդը անսպասելիորեն հրաժարվել է արագացված դատաքննությունից, հրաժարվել է երրորդ կայազորային քննչական խմբի ղեկավար Արտակ Ոսկանյանի կողմից նրան հրամցված արցախցի փաստաբանից: Ինչ կլինի հետո, պարզ չի, սակայն հնարավոր է, որ զինծառայողը հրաժարվի ինքնախոստովանական ցուցմունքներից:

Պետք է ընդունել, որ երկար ժամանակ ճնշումների տակ գտնվող երիտասարդի համար սա համարձակ քայլ էր: Նրա փաստաբան, Արցախի հանրային պաշտպանը Իշխանյան ազգանունով /իր անունը նա հրաժարվեց նշել. - Ս.Ս./ Forrights.am -ի հետ զրույցում հերքեց ճնշումների փաստը, ասելով. «Նրան ոչ ոք չի ճնշել, նա շատ լավ է իրեն զգում»: Փաստաբանը հորդորում էր մեզ չխառնվել և թողնել, որ քննիչները աշխատեն:

Երիտասարդի տեսքից, սակայն, ըստ նրա մոր, չի երևում, որ նա «շատ լավ է իրեն զգում»: Կ-ին զորակոչել են «դեմոդեքս» կոչվող մաշկային հիվանդությամբ, որի դեպքում, ըստ օրենքի, բանակ չեն տանում, և սթրեսներից այն սրվել է։ բացի այդ, երիտասարդը սրտի նոպաներ է ունեցել։ ՊՆ պաշտոնյաները վերջապես միջամտել են, և նրան պառկացրել են ռազմական հոսպիտալ։ Մայրը դատական նիստի օրը որդուն տեսել է ընկճված վիճակում, դեմքը վերքոտ, սրտի ստուգիչ սարքը դոշին։

«Լեյկոպլաստիրով դոշին ապարատը կպցրած էր, ինձ չէին էլ ասել, որ սիրտը վատ ա,- տագնապում է մայրը, - այսօր կրկին դուրս են գրել Կ-ին։ էլի նույն թարախներով դուրս են գրել, գլխին տեղ-տեղ մազերը թափած, հիվանդ վիճակում, նեվրոզով, աղիքների հիվանդությամբ։ Ասեց՝ մամա ջան, ծխում եմ։ Ինքը երբեք չի ծխել, բայց ասեցի՝ բալես, ծխի, եթե դա քեզ թեթևավացնում ա»։

Գտնվելով ռազմական ոստիկանությունում զինծառայող Կ-ն այնքան հուսահատված է եղել, պատրաստ ծայրահեղ քայլերի, որ գրություն է ուղարկել մորը. «Եթե ինձ հետ մի բան կատարվի, մեղավոր ճանաչեք Գ-ին»: Սրանից կարելի է ենթադրել, որ Գ-ն մուտք ուներ երիտասարդի մոտ, ի տարբերություն վերջինիս մոր: Կինը պատմում է, որ դատախազությունից իրեն կանչել են և ստիպել են բացատրություն տալ, թե գրությունն ինքն է գրել։ Ձեզ ստիպե՞լ են, որ դուք նման բացատրություն գրեք՝ հարցին պատասխանեց․ «Այո»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՄԻՊ Արման Թաթոյանին, պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ պահանջելով իր որդուն տեղափոխեն զինվորական հոսպիտալ, քանի որ նրան բժիշկների եւ հոգեբանների օգնություն է պետք: Պաշտպանության նախարարության գնդապետ, Մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ավետիսյանի միջամտությամբ տեղափոխել են զինվորական հոսպիտալ:

Պետք է նկատել, որ ՀՀ պաշտպանական գերատեսչության պահվածքը բանակում նմանօրինակ դեպքերի հետ կապված փոխվել է: Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը անվերապահորեն հերքում էր, որ հայկական քաջարի սպան առհասարակ կարող է նման նողկալի արարք թույլ տալ, իսկ մեր հետաքնննությունն այս գործով և դրա արդյունքում արված հրապարակումները իր խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի շուրթերով որակում էր որպես «ապատեղեկատվություն», «սպայակազմի և ժամկետային զինծառայողների փոխհարաբերությունների մասին թյուր կարծիք ձևավորելու նպատակ ունեցող»:

Այսօր ՊՆ ղեկավարությունը ավելի սթափ է նայում բանակում տիրող իրավիճակին: «Առավոտի» հետ զրույցում գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը երեկ նշել է. «Մենք պետք է այստեղ իրազեկումը բարձրացենք, որ եթե իրականում նմանօրինակ փորձեր, դեպքեր լինեն, գոնե զինծառայողը վստահություն ունենա համապատասխան կառույցի նկատմամբ՝ սկսած մեզնից, ասենք, թեկուզ մենք, որպես պայմանական վերահսկողական օղակ ԶՈՒ-ում, մարդու իրավունքների կենտրոնը՝ իր թեժ գծով, մարդիկ կարողանան վստահաբար դիմել, մենք կկարողանանք երաշխավորել իրենց իրավունքների պաշտպանությունը»:

շարունակությունն՝ այստեղ:

 

«Հուսով եմ, որ նա 18,5 մլն դոլար նվիրելով չի ... «Փարոս»-ում կոռուպցիան շարունակվում է, ինչու՞... Մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետին, տե... Մարդ ով օժտված է մարդկային վեհ և դրական կողմե... Իրադան իմ ընկերուհին է. Մարգարիտա Սիմոնյանը՝ ... Լավրովը փոխանցել է Կրեմլի զայրույթն ու տարակո... Թեժ պայքար. ո՞վ կդառնա Սփյուռքի գործերի գլխ... Նախկինները ակտիվանում են. Կարեն Կարապետյանը Գ... ԴԵՊԻ ԱՆՀՈՒՆԸ.. ԱՄՆ-ն արգելափակել է Հյուսիսային Կորեայում քաղ... ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրան... Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. Mercedes... Չնայած թշնամանքին Քեյթ Միդլթոնի այգում Մեգան ... Լույս է տեսել անվանումով գիրքը . շնորհանդեսը ... Տանիքը՝Ահարոնյա՞նն է... Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանի պարզ... Էջմիածին քաղաքում, մեծ հանդիսավորությամբ վե... Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Չհայտարարված այց «Նուբարաշեն» ՔԿՀ․ առանձնազրո... «Քննչական մարմինը պետք է անպայման տեղեկությու... «Իմ տան հոսանքի ծախսը նախորդ ամսվա համար տասն... Չեն հանգստանում անգամ այն ժամանակ, երբ ներման... Գյումրիի տնակներից մեկում սիրուհու հետ հյուրը... Սպանվածի քույրը բաց նամակով դիմել է Գագիկ Ծառ... ՀՀ 24 համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններին...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... Հանցաշխարհի կարկառուն ներկայացուցիչներ Արա եւ...
Թեժ պայքար. ո՞վ կդառնա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, թեժ պայքար է ընթանում ապագայում ստեղծվելիք սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնի համար։ Առաջամարտիկը սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանն է։ «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» նախագծով առաջիկայում սփյուռքի նախարարությունը կվերակազմակերպվի՝ միանալով վարչապետի աշխատակազմին և աշխատակազմում ստեղծելով Սփյուռքի գործերի գլխա Նախկինները ակտիվանում են. Կարեն Կարապետյանը Գագիկ Ծառուկյանի խնամու դաչայում հավաք է կազմակերպել. «Ժ... «Ժամանակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ նախկին պատգամավոր և Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանի դաչայում կազմակերպել է նախկին իշխանական վերնախավի ներկայացուցիչների հավաք, որին ներկա են եղել նաև նախկին նախարարներ և մարզպետներ: Հավաքի ընթացքում քննարկել են ստեղծված իրավիճակում գործելու հնարավորությունները, այդ թվում՝ միասնական թիմով հանդես գալու միջոցով»: & Կոստանյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ «Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը առաջիկա օրերին կարող է նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ արդեն հասցրել են դրականորեն արտահայտվել Կոստանյանի մասնագիտական կարողությունների մասին՝ դրանով դրական ֆոն ապահովելով նրան Հին Հայաստանից Նոր Հայաստանի իշխանական համակարգ տեղափոխելու համար»: Առավել մանրամասն Ումի՞ց են սկսել կրճատումները «Ժողովուրդ» թերթը գրում է.   «Մարզպետարաններում պատրաստվում են լայնածավալ օպիտիմալացման` աշխատակազմի մինչեւ 30 տոկոսի կրճատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, տեղեկացավ, որ աշխատանքային ֆոնդը մնալու է անփոփոխ: Փաստորեն ստացվում է` մարզպետարանների աշխատողների աշխատավարձերը բարձրանալու են: Մարզպետարաններում կրճատումները սկսվել են հայեցակարգային պաշտոններից:     Ըստ մեր տեղեկ Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան առերեսում է տեղի է ունեցել «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանի հարցաքննություններից մեկի ժամանակ տեղի է ունեցել առերեսում Սեյրան Օհանյանի հետ։ «Լուրերը, թե Ս. Օհանյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ, չեն համապատասխանում իրականությանը, ավելին` տեղյակ ենք, որ Օհանյանն ասել է` Սերժ Սարգսյանը եղել է իմ գերագույն հրամանատարը։ Մի խոսքով` Սեյրանն իրեն ճիշտ է պահել»,- ասաց Ս. Սարգսյանին մոտ կանգնա
website by Sargssyan