1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ԱԱԾ-ն բացահայտել է խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպք

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը:

Մասնավորապես, պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացի Ա.Կ-ն, 2018թ. հունիսի 7-ին Մեղրիի անցակետով մուտք գործելով Հայաստան, տաքսի ավտոմեքենայով ուղևորվել է հայ-իրանական սահմանի` նախապես պայմանավորված հատվածը, որտեղ ԻԻՀ կողմից սահմանը հատած հանցակիցը նրան է փոխանցել առանձնապես խոշոր չափերով` շուրջ 4 կգ «ափիոն» տեսակի և շուրջ 6 կգ «հերոին» տեսակի թմրամիջոցներով 5 փաթեթ։ Այնուհետև իրացման նպատակով այն ապօրինի փոխադրել է դեպի Գորիս քաղաք՝ նախապես պայմանավորված վայրում պահելու և պատվիրատուին փոխանցելու մտադրությամբ, սակայն ճանապարհին՝ Կապան քաղաքում, ձերբակալվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից: Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները` ԱԱԾ աշխատակիցները նույն օրը դարանակալել և ձերբակալել են նաև թմրամիջոցների հիշյալ խմբաքանակը վերցնելու համար նշված վայր ժամանած ՀՀ քաղաքացի Գ.Ս-ին:

Ըստ օպերատիվ աղբյուրների` հայտնաբերված «ափիոն» և «հերոին» տեսակի թմրամիջոցների ընդհանուր արժեքը «սև շուկայում» կարող է կազմել շուրջ 920 հազար ԱՄՆ դոլար:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի («Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությունը») և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի («Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն` իրացնելու նպատակով դրանց ապօրինի ձեռք բերելը, պահելը և փոխադրելը») հատկանիշներով:

Գ.Ս-ին և Ա.Կ-ին մեղադրանք է առաջադրվել, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր խմբի մյուս անդամներին բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ադրբեջանցի ուսուցիչն ամուսնացել է 7-րդ դասարա... Նիկոլ փաշինյանն ուղիղ եթերում է Նախկինում իշխող կուսակցությունները չհաղթահարե... Խոշոր վթար Արարատի մարզում․ 23-ամյա վարորդը բ... «Իմ քայլը»` 70,44, ԲՀԿ-ն՝ 8,27, ԼՀԿ-ն՝ 6,37 տ... «Բաց և թափանցիկ». ԱՊՀ դիտորդական առաքելությու... Ցուցմունք տալուց հրաժարվելը չի կարող քրեական ... ԼՀԿ-ի առաջատարները՝ ռեյտինգային ընտրակարգով Տիգրան Մուկուչյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Քվեարկության ընթացքում լրագրողների գործունեու... Ընտրությունների արդյունքները՝ 220 ընտրատեղամա... Քվեարկության նախնական արդյունքները ժ. 22։43-ի... ՈՒղիղ միացումներ ԿԸՀ-ից, նախնական տվյալներ ըն... Ուղիղ միացում 9/46 ընտրատեղամասից «ՀՀ ՊՆ-ն ԱԺ ընտրությունների վերաբերյալ 39 ա... Ոստիկանությունը պատասխանել է Դավիթ Շահնազարյա... Պրահայի ոստիկանությունը մանրամասներ է փոխանցե... Անցումային արդարադատությունը՝ որոշակի գործի... Տղամարդիկ վախենում են ինձ մոտենալ, որովհետև..... Նախընտրական շրջանում ենթադրյալ ընտրական հանցա... Զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրն... Երևանի թիվ 7 և 17 երթուղիների գործարկումը կդա... Դանակահարություն և կրակոցներ Երևանում Սիսիանում վերջին հրաժեշտը տվեցին ձնահյուսի պա... Այդ չարաբաստիկ օրը՝ հավերժ կմնա մեր հիշողությ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան...
Դավիթ Շահնազարյանի որդին քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ-ից՝ որպես քաղհալածյալի որդի «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության համապատասխան մարմինները գրություն են պատրաստում ՀՀԿ ընտրացուցակի երկրորդ հորիզոնականում հանգրվանած Դավիթ Շահնազարյանի և նրա որդու դեմ։ Բանն այն է, որ Շահնազարյանի որդին՝ Գուրգենը, տարիներ առաջ քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ իշխանություններից, ու որպես հիմնավորում՝ Շահնազարյանի որդին ներկայացրել է հոր քաղաքական գործունեության մասին Մանվել Գրիգորյանը Նոր տարուն կլինի տա՞նը.Նազիկը հավաքել է կողմնակիցներին «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռազմաճակատ ուղարկված սննդամթերքը յուրացնելու համար կալանավորված Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, օրերս իր մոտ է հավաքել իրենց կողմնակիցներին եւ ասել, որ պետք է ամեն ինչ անել Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) պատգամավոր ընտրվելը թույլ չտալու համար, որովհետեւ ընտրվելու դեպքում Մանվելի՝ ազատության մեջ հայտնվելու համար խոչընդոտներ կստեղծի:          &n Այսօր Հ1-ում թեժ է լինելու. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. «Այսօր տեղի կունենա հայտնի դեբատը՝ ընտրություններին մասնակցող լիդերների միջեւ։ «Բոլոր 11-ն էլ այս պահի դրությամբ նամակով իրենց համաձայնությունը հայտնել են․ որևէ կուսակցություն կամ դաշինք այլ դիտարկում, նկատառում չի հայտնել»,- ասաց Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։ Ըստ որի՝ նախատեսվել է, որ դեբատը կտևի 2,5-3 ժամ, կսկսվի երեկոյան հիմնական լուրերի թողարկումից հետո։ Դեբատի Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 1-ին կկալանավորվի «Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի դեկտեմբերի 1-ին, խորհրդարանական ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ: Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բավարարել էր գլխավոր դատախազության բողոքը և Քոչարյանի խափանման միջոցը կալանք ընտրելու հարցի քննությունը ուղարկել Վերաքննիչ դատարան: Դատախազությունը պահանջում էր, որ Վճռաբեկ դատարանը բեկանի Վերաքննիչ դատարան Լիդերների հեռուստատեսային դեբատը՝ դեկտեմբերի 5-ին. Ծառուկյանը «շատ լուրջ պատրաստվում է» «Հրապարակ»-ը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի լիդերների հեռուստատեսային դեբատը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին, ըստ ամենայնի՝ երեկոյան ժամը 9-ին, կտևի մոտ 3 ժամ։ Դեբատը կվարեն Արմեն Դուլյանն ու Պետրոս Ղազարյանը։ Քաղաքական ուժերը պահանջել են այլ հեռուստաընկերության լրագրողներ ևս, սակայն Հանրայինն անդրդվելի է գտնվել։ Դեբատն ընթանալու է մոտավորապես հետևյալ ֆորմատով․ լիդե
website by Sargssyan