1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Դոն Պիպո»-ն և Մանվել Գրիգորյանը ձերբակալվել են. ԱԱԾ հայտարարությունը

 Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, 2018թ. հունիսի 16-ին  Էջմիածին քաղաքում, երկու տարբեր քրեական գործերով, միաժամանակ իրականացրել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:

 

 

 

 

 

 

 

 

 ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող «Դոն Պիպո» մականունով Արթուր Ասատրյանի կողմից, իր դեմ սպանություն նախապատրաստող անձանց հնարավոր առևանգելու փաստի առթիվ քննվող քրեական գործով խուզարկություններ են իրականացվել Արթուր Ասատրյանին պատկանող առանձնատանը, կից շինություններում, այլ տարածքներում, ինչի  արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք: Արթուր Ասատրյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով  («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Նույն քրեական գործով ձերբակալվել են ևս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ  ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք:

     Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է  քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով  պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել`  ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:

     Քրեական գործերի նախաքննության ընթացքի և արդյունքների մասին առաջիկայում կտրամադրվի մանրամասն տեղեկատվություն: 

     Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

 

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն

Դիտվել է 1601 անգամ
Շիրակի պետհամալսարանը 2018-2019 ուստարին դիմա... Photo,Video.Համացանց նետված այդ լուրերը՝ ապատ... Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապա... Ողբերգական ավտովթար Սևանում. ոստիկանության 32... Տեսանյութ. Ալավերդու պղնձաձուլական գործարանի ... Բաքուն կրկին խավարի մեջ է 9 մլն դրամի յուրացումներ` Վարդենիսի սոցիալակա... ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հ... «Գանձասար-Կապան» ակումբը ևս ՀՖՖ նախագահի պաշտ... Վաչագան Ղազարյանն ազատ կարձակվի 1 միլիարդ դրա... Անհիմն չէ կարծիքը, թե սոցցանցերի «փոթորիկները... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը.Video Առանցք ընկերությանը շնորհել է հավաստագիր,որպե... Արարատի նախկին մարզպետը հաղորդել է, որ կաշառք... Կվերադառնանք՝հուլիսի 22-ին Հասարակական գործիչ եւ բարերար Հրաչյա Պողոսյան... Աշխարհի մեծ բեմերը նվաճես. Ալինա Մարտիրոսյանի... Գեղարքունիքի Գեղամավան գյուղում սպանության գո... Նիկոլայ Գաբրիելյանի մահվան դեպքի առթիվ հարուց... Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հ... Քոչարյանը կպատասխանի ՀՔԾ հարցերին` Երևան վերա... «Իմ տղայի՜ն, իմ հպարտությա՛նը և մեր բոլոր զին... Նիկոլ Փաշինյանի որդին այսօր մեկնում է ծառայու... Հանրությանը հայտնի «Գազի Կոլյան» ինքնասպան է ... Ալիկ Սարգսյանը հանցագործության մասին հայտնել ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, իր անձի շուրջ պտ... Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյան... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... «Առյուծ ձյա~, չես հավատա, եկել եմ մոտդ՝ ներող... Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարա... «Ստրկամիտնե՛ր». արցախցիները բաց նամակով դիմել... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի՝ Տուգոյի անվ... «Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ ... Ֆիլմ՝ նվիրված Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին.... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... Դոլինան մեջքից հարված է հասցրել ադրբեջանցիներ... Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգո... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Արարատի մարզ վարկանշային թեկնածուներից ակնհայ... Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսն... «Մհեր Սեդրակյանը էս երկիրը սիրող մարդ ա»... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Այս գիշեր գնդակոծվել է Մարտունին. կա զոհ
Չոր գողական.Վաչոն հրաժարվում է ցուցմունք տալ «Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` ԱԱԾ-ի կողմից նախօրեին բերման ենթարկված և այնտեղ գտնվող Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը` Սերժի Վաչոն, հրաժարվում է ցուցմունք տալ: Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն իր կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին բերման էր ենթարկել Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող «Յունիբանկ& Ո՞ր խցում է պահվում Մանվել Գրիգորյանը. նրան , մեղմ ասած, լավ չեն դիմավորել «Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու, նաև յուրացումների մեջ մեղադրվող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանը, որ գտնվում է կալանքի տակ, պահվում է Երևան կենտրոն ՔԿՀ-ում՝ «ԿԳԲ-ի պադվալում»: Նրան, մեզ հասած լուրերի համաձայն, պահում են նույն այն 315 խցում, որտեղ ավելի քան մեկ տարի անցկացրեց ԼՂՀ ՊԲ նախկին Մանվել Գրիգորյանի շրջապա­տի մարդիկ ավտոմեքենաների պետհամարանիշները փոխել են, որ իրենց վրա հարձակումն... «Հրապարակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզի Էջմիածին քաղա­քում և Մանվել Գրիգորյանի հայրենի Արշալույս գյուղում լարված իրավիճա­կը շարունակվում է: Բանն այն է, որ Մանվել Գրիգորյանի շուրջ բացահայ­տումներից հետո նրա հետ փոխկա­պակցված մարդիկ վախենում են ան­գամ տանից դուրս գալ, իսկ նրան պատ­կանող բիզնեսներն էլ մի քանի օր շարունակ չեն աշխատում: Պատճառը հն­չող սպառնալիքները, հնարավոր վենդ Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետի թիմը հեռանում է. ազատման դիմում է ներկայացրել նաև նրա որդին «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականից հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաեւ նրա որդին` Հայկ Խլղաթյանը: Նշենք, որ կրտսեր Խլղաթյանը աշխատում է Արմավիրի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունում որպես 2-րդ կարգի մասնագետ: Բացի այս, այս ընթացքում քաղաքապետարանից իրար հետեւից աշխատանքից ազատման դիմումներ կներկայացնեն Խլղաթյաններին մտերիմ մարդիկ: Դոն Պիպոյի կողմնակիցները Մանվելական գյուղապետերին հորդորում են ինքնակամ հեռանալ «Հրապարակ» թերթը գրում է. Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, թեեւ ձերբակալված է, սակայն նրա կողմնակիցներն ակտիվ աշխատում են՝ մանվելական գյուղապետերին հորդորում են ինքնակամ հեռանալ։ Արտակ Սերգոյանը, ով «Եվրոպահայերը՝ հանուն Հայաստանի զարգացման» ՀԿ նախագահն է ու անցած շաբաթ Էջմիածնում համակարգում էր բողոքի ակցիաները, վերջին օրերին Էջմիածնի քաղաքապետարանից դուրս չի գալիս։   Քաղաքապետարանի աշխատակիցն
website by Sargssyan